17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Ստամբուլի Օքմեյդանի շրջանում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երկու օր շարունակվող բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորվել 7 ոստիկան և 1 քաղաքացիական անձ:
Իշխանությունների տեղեկացմամբ, որոշ ցուցարարներ կարողացել են տիրանալ ոստիկանների զենքերին:
Անկարգությունները Ստամբուլում սկսվել էին մայիսի 22-ին՝ Օկմեյդանի, Սուլթանգազի և Սանջակթեպե շրջաններում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մայիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում` մայիսի 16-ին, Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում` Քաջարան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը թույլ զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում: Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ:
Մայիսի 15-ին Իրանի Ահար քաղաքից 48 կմ դեպի արևմուտք, մայիսի 19-ին Թուրքիայի Վան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք և մայիսի 20-ին Իրանի Մերենդ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք տեղի են ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություննե: Մայիսի 17-ին Ադրբեջանում տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Շեքի քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս մայիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մայիսի 15-ին 6.6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Միկրոնեզիայի Կարոլինյան կղզիների հատվածում: Այդ օրը Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Նույն ուժով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսային ափամերձ գոտում: Մայիսի 16-ին Գվադելուպայում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6 մագնիտուդ հզորություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Թաիլանդի Թագավորություն այցելելուց` երկրում ստեղծված լարված իրավիճակի կապացկությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Թաիլանդում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Այս մասին հայտարարել է Թաիլանդի բանակի ղեկավարությունը:
Գեներալ Պրայուտ Չան Օչայի տեղեկացմամբ, բանակն իր վերահսկողության տակ է առել կառավարությանը և այժմ մտադիր է վերականգնել խաղաղությունը:
Երեկ Դոնեցկում սպանվել է քրեական հեղինակություն Ռոբերտ Մելոյանը:
Ըստ տեղի ոստիկանության հաղորդած տվյալների, Մելոյանը սպանվել է, քանի որ մերժել է զինյալների պահանջը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել իրենց, փոխանցում է УНН-ն։
Վերջին շրջանում, Դոնեցկում սկսել են հաշվեհարդար տեսնել այն քրեական հեղինակությունների հետ, որոնք չեն ցանկանում ֆինանսական օգնություն տրամադրել ռուսամետ ակտիվիստներին:
«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման 155 կողմնակցի նկատմամբ եգիպտական դատարանը վճիռ է կայացրել:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը` շարժման ներկայացուցիչներից 54-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Իսլամիստներին մեղավոր են ճանաչել բռնություն հրահրելու և արգելված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու մեջ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:
«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսիային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:
Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, դատարանի վճռից անմիջապես առաջ, զուր ջանքեր գործադրեց կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:
Անկարող լինելով վախեցնել դատավորներին, Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը որպես վնասի փոխհատուցում:
Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի, «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:
Թուրքիայի արտգործնախարարի անբարտավան հայտարարությունը անկասկած մոտ ապագայում իր ժխտական ազդեցությունը կունենա նրա կառավարության վրա: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում, և ուզած, թե չուզած, տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարելու սահմանված տուգանքները, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը տոկոսներով հանդերձ:
Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի պարծենկոտ մերժմանը, ապա Թուրքիան կզրկվի ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, այլև կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը…
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշել` արդյոք ցանկանում են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում, ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար կծախսեն դատարան պահելու համար, եթե նրա վճիռներն անիմաստ են կամ ենթակա են կամավոր կատարման:
Վերջերս Թուրքիայի ղեկավարները արհամարհել են գրեթե բոլոր ներքին և միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, ծեծելով հանքերի պայթյունից տուժածների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը…
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի խորհրդից և կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` ստիպելով նրան ի կատար ածել դատարանի վճիռը:
Եվրոպան պետք է խիստ դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ նման դատավճիռներ դեռ շատ կլինեն Թուրքիայի դեմ Կիպրոսի վերաբերյալ և հնարավոր է մի օր նաև հայկական փոխհատուցման և հողային պահանջներով…
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում մայիսի 17-ին պայթած հրթիռի հետևանքով վիրավորված Նվարդ Մարգեյանը հիվանդանոցում մահացել է.
Ինչպես տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից, Նվարդ Մարգեյանը նույն օրը զոհված Հարութ Մարգեյանի մայրն է:
Կնոջ հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր առավոտյան՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Իրավիճակը լարված է եղել նաև երեկ: Նոր գյուղում զինյալների կողմից արձակված արկերն ու գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռները մարդկային և նյութական մեծ վնասների պատճառ են դարձել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել մայիսի 16-19-ը տարածաշրջան կատարած այցի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, այցի հիմնական նպատակն էր վերստուգել իրավիճակը` Լեռնային Ղարաբաղում, այդ թվում` Քարվաճառում (Քելբաջար) և Բերձորում (Լաչին):
Այցի ընթացքում նրանց էր միացել նաև դեսպան Պիեռ Անդրիուն, ով հունիսից կփոխարինի դեսպան Ժակ Ֆորին` Ֆրանսիայի համանախագահի պաշտոնում: Նշվում է, որ կատարված այցի ընթացքում Մինսկի խմբի միջնորդները բարելավումներ են նկատել ենթակառուցվածքների ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին բնակչության քանակի փոփոխություն չի արձանագրվել:
Ինչպես նշվում է համանախագահների հաղորդագրությունում, այց է կատարվել նաև Սարսանգի ջրամբար, ուր ԵԱՀԿ ներկայացուցիչները հաստատության ղեկավարների հետ քննարկել ջրամբարի կարգավիճակը և գործունեությունը: Համանախագահները հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան այդ ջրային ռեսուրսները համատեղ տնօրինելու` ի նպաստ տարածաշրջանի:
Մայիսի 19-ին համանախագահները Թերթերի մերձակայքում հատել են սահմանը: Նրանք ցավ են հայտնել շփման գծում տեղի ունեցող զինադադարի շարունակական խախտումների և դրանց արդյունքում տեղի ունեցած մահացությունների համար: «Զինադադարի նման խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»,- ասվում է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում, համանախագահները զրույցներ են ունեցել Երևանի և Բաքվի պաշտոնյաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, Քարվաճառի տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այնուհետև այցելել են Լաչին:
Բաքվում նրանք հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացի մանրամասները` ընդգծելով, որ հիմնախնդրի երկարատև կարգավորման հիմքը շարունակում են մնալ 2009-2013 թվականներին համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում ուրվագծված տարրերը:
Թարգմանությունը՝ «Արմենպրես»-ի
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 20-ին տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս է հայտնել, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ են ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:
Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:
Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Բավարար չէր, որ էական խնդիրներ կային ներսիրիական քաղաքական ըննդիմության և երկրի տարածքից դուրս գործող «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգակին կոալիցիայի» միջև, կոալիցիայի և նրա ռազմական թևը հանդիսացող «Սիրիական ազատ բանակի» միջև, ինչի հետևանքով այս վերջին կառույցը 2013-ի վերջին տրոհվեց մի քանի առանձին միավորումների, իսկ որոշ խմբավորումներ էլ դրանից առանձնացան և միացան երկրի տարածքում գործող ահաբեկչական կառույցներին, հիմա էլ խնդիրներ, պաշտոնակռիվ և ֆինանասական հարցեր են առաջացել հենց ազգային կոալիցիայի շրջանակներում:
Ասում են՝ կառույցի ղեկավար Ահմադ Ջարբայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել սիրիական ընդդիմության կողմից ձևավորված վտարանդի կառավարության պաշտպանության նախարար Ասաադ Մուստաֆան, ով նշանակվել էր այդ պաշտոնում դեռևս 2013թ. նոյեմբերին՝ իբր ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում վարչական կառավարում իրականացնելու նպատակով: Ըստ Մուստաֆային մոտ կանգնած աղբյուրների՝ վերջինի հրաժարականի պատճառն այն է, որ կոալիցիայի ղեկավարը բավարար քանակությամբ ֆինանսական միջոցներ չի տրամդրում նրան՝ իր զինյալներին վճարելու համար:
Մինչդեռ տեղեկություններ կան նաև, որ երկու ընդդիմադիր գործիչների միջև խնդիր էր առաջացել դեռ 2013թ. սեպտեմբերին, երբ վարչապետի պաշտոնի համար պայքարող Մուստաֆայի փոխարեն Ջարբայի հավանությամբ առաջադրվեց «չափավոր իսլամիստ» Ահմադ Սալիհ Տումահի թեկնածությունը:
Այսուհանդերձ, մի բան ակնհայտ է, որ նման տարաձայնություններն ավելի կսասանեն սիրիական ըննդիմության առանց այդ էլ երերուն դիրքերը՝ հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում առկա որոկապես նոր իրավիճակի ֆոնին, երբ հիմնական զարգացումները տեղափոխվել են ռազմադաշտ, իսկ սիրիական ընդդիմության արտաքին հովանավորների կողմից վճռական որոշում է կայացվել՝ քաղաքական հարթակում նպաստել ազգային կոալիցիայի միջազգային հեղինակության աճին և որակապես բարձրացնել զինված «չափավոր ընդդիմության» համար նախատեսված սպառազինության մատակարարումների ծավալներն ու բնույթն. Արևմուտքի հետ համաձայնեցված կերպով տարածաշրջանային դերակատարները որակական առումով նոր տեսակի սպառազինություններ տրամադրելով չափավոր ռազմական ընդդիր կառույցներին՝ ձգտում են նպաստել մի կողմից նրանց գերակայությանը երկրի տարածքում գործող ահաբեկչական կառույցների նկատմամբ, մյուս կողմից վերականգնել դիրքային հավասարակշռությունը բանակային ստորաբաժանումների հետ պայքարում:
Մինչդեռ, ուշագրավն այն է, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում ամենահանգուցային ժամանակային հանգրվաններում մշտապես խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ գալիս Բաշար ալ-Ասադի քաղաքական ընդդիմադիրների և նրանց արտաքին հովանավորների միջև. նախ ազգային կոալիցիայի, ապա ազատ բանակի տրոհումը, ապա՝ իսլամական խմբավորումների դերակատարության աճը ներսիրիական գործընթացներում, հիմա էլ՝ կառույցում ակնկալվող նախագահի ընտրությունների նախաշեմին, այսօրինակ խմորումներ. այնպիսի տպավորություն է, որ հաջողությունը երես է թեքել Սիրիայի վտարանդի իշխանություններից:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.