03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...«Ակօս» շաբաթաթերթն այս անգամ ներկայացրել է կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի և նրա կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի նամականերն՝ ուղղված թուրք ժողովրդին:
Ատոմ Էգոյան.
«Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը:
Բայց և այնպես անկարելի է հաղթահարել:
Ես մի խոստում եմ տվել շատ հայերի նման և չեմ կարող դրժել այդ ուխտը, քանի որ այն միշտ կհալածի ինձ:
Ես այս ուխտը պահել եմ’ տեսնելով բնաջնջումը Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում… շատ տարբեր վայրերում այն բանից հետո, ինչ մենք ասել էինք, որ կսովորենք, երդվել էինք, որ Ցեղասպանություն այլևս չպետք է լինի:
Նաև տեսել եմ ձեր քաղաքացիական հասարակության’ հանդուգն կերպով ոտքի կանգնելը և ճշմարտությունն ասելը: Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, քանի որ նա հետևեց այն կտակին, որը յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի պահելու:
Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց ճանաչումի այն հրեշային ոճրի, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով:
Մենք հանձն ենք առել հիշել այն, սակայն ոճիրը շարունակում է բաց վերք մնալ ճիշտ այն հողի վրա, որտեղ իրագործվել է ոճիրը:
Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, սաստիկ հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում առաջ շարժվել: Սակայն չունեմ այլընտրանք, քան ուժասպառ լինելս ընդունելն է:
Մի ամբողջ դար ձեր կառավարությունը պարտադրել է այս ժխտումը ձեզ: Երբեք գոյություն չպիտի ունենան հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, և մենք հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանատգետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդը:
Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթները և ընդվզեք այս յուրահատուկ մարտահրավերին ընդառաջ»:
Արսինե Խանջյան.
«Ճիշտ մեկ տարի առաջ՝ ապրիլին, Պոլսում էի։ Թուրք ծանոթս ինձ ասել էր, որ Օսմանյան շրջանի հայ գրող Զաբել Եսայանի «Ավերակներու մեջ» գրքից մի գլուխ պիտի ընթերցի ռադիոհաղորդման համար։
Ընթերցումը հիշատակն էր լինելու մեկուկես միլիոն հայերի, որոնք նահատակվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թուրքական կառավարության ձեռքով։ Հաշտեցման միտումով բարեկամուհիս առաջարկել էր, որ երկուսս ընթերցենք այն՝ ամեն մեկս մեր մայրենի լեզվով։
Երբ դեպի ռադիոկայան էինք քայլում, նկատեցինք, որ քաղաքը զարդարված է թուրքական դրոշներով։ Ծանոթս բացատրեց, որ ապրիլի 23-ը կարևոր տոն է, որը կոչվում է «Ազգային ինքնիշխանության և երեխաների օր»։ Այդ առիթով երեխաները մեկ օր զբաղեցնում են խորհրդարանի նստարաններն ու խորհրդանշական կերպով ղեկավարում երկիրը։
Երբ հասանք ռադիոկայան, մեզնից առաջ 8-10 տարեկան երեխաներ էին մտնում՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։ Նրանց ծիծաղը վարակիչ էր, աչքերը՝ հրճվանքով լեցուն։ Մենք հեռացանք նրանցից և նստեցինք ձայնային պատասխանատուի առջև՝ տաղավարում, և սկսեցինք ընթերցել Եսայանի պատմածները՝ 1909թ.-ի Ադանայի ջարդերի մասին։
Ես տարված էի այս աղետալի ու ահարկու պատկերները հեռարձակմանը հետևող անծանոթ ունկնդիրների հետ կիսելով։ Իմ ժողովրդի, նախնիներիս պատմության սարսափելի մանրամասնությունները նշելիս փորձում էի տիրապետել զգացմունքներս։ Երբ ծանոթս սկսեց արտասանել այս տողը. «Տեսա մայրեր, որոնք խեղդած էին իրենց մանուկները, որպեսզի անոնց ձայները չբացահայտեին ընտանիքին թաքնված վայրը», երեխաների խումբը մտավ սենյակ՝ հետևելու մեր ձայնագրմանը։ Շփոթված ծանոթիս նայեցի, և սարսափեցի, թե հիմա ինչ պետք է լսեն նրանք։ Ծանոթս շրջվեց դեպի ինձ, նկատեց երեխաներին ու կանգ առավ։
Միշտ շնորհակալ եմ լինելու Աստծուն այդ բարեգութ պահի համար։
Բայց նաև ցնցված էի՝ նկատելով, որ այդ անմեղ երեխաները միշտ պիտի կրեն իրենց հայրերի արարքի բեռը, որ ապագա սերունդները պիտի ժառանգեն իրենց նախնիների ավանդը։
Այդ անմեղ երեխաների մի մասն այն հանցագործների, անտարբերների կամ ժխտողների շառավիղներն էին, որ քայքայել էին իմ նախնիների երեխաների կյանքը։
Ոչ մի ծնող, ոչ մի դաստիարակ, ոչ մի կառավարություն պաշտպանության իրավունք պահանջել չեն կարող, երբ քարոզում են մերժում, նենգություն, ապատեղեկատվություն և կեղծիք: Երեխաները կառավարման թեկուզ մեկ խորհրդանշական օրվա համար պետք է ճշմարտությունն իմանան։ Դժվար է լինելու, քանի որ նրանց փրկությունը, ազատությունն ու արժանապատվությունը կարելի է վերականգնել միայն անցյալի հետ հաշտված ապագայում։ Անցյալ, որ անխղճորեն ժառանգել են իրենց նախնիները։
Մեծ հայրս՝ Արիստակեսը, ծնվել է Էրզրումում։ 1915թ.-ին, երբ 5 տարեկան էր, իր փոքրիկ ծնկների վրա կրել է հոր գլուխը, որը կտրել էին իր աչքերի առաջ՝ թուրք զինվորի ձեռքով։
Ապագայում իր զավակներին կոչել էր իր ընտանիքի ոչնչացված անդամների անուններով՝ Մարի՝ մոր անունով, Գրիգոր՝ հոր անունով, Նշան՝ եղբոր անունով և Զաբել՝ քրոջ անունով։
Զաբելը մայրս էր…»։
Սաուդյան Արաբիայի Թագավորությունն աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց օրենքով արգելված է մեքենա վարելը: Միապետության կանայք զրկված են վարորդական իրավունք ստանալու հնարավորությունից, իսկ արտերկրում ձեռքբերված վկայականները թագավորության տարածքում անվավեր են:
Այսպիսի պայմաններում, միայն ենթադրել կարելի է, թե որքան օրենքներ միաժամանակ կխախտի և ինչ պատժի ու տուգանքների կարող է ենթարկվել վերոնշյալ «օրինախախտում» իրականացնող կինը Սաուդյան Արաբիայում, առավել ևս, երբ նա նաև ամուսնացած է:
Փորձեմ վերոնշյալն ավելի ընկալելի դարձնել վերջերս այդ երկրում գրանցված մի միջադեպի օրինակով: Թագավորության Ալ-Կատիֆ նահանգի ճանապարհային ոստիկանությունը 240 ամերիկյան դոլարով տուգանել է 28-ամյա մի քաղաքացու, ով թույլատրել է իր կնոջը՝ մեքենայի ղեկին նստել. ավելին, փոխադրամիջոցն էլ առգրավվել է 7 օրով:
Այնուհետև տուգանք է ներկայացվել բուն օրինախախտին՝ 23-ամյա կնոջն՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Սակայն ամուսնական զույգն այսքանով չի «պրծել». ամուսիններին ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ գրավոր պարտավորություն են ստորագրել՝ հետագայում նման «հանցագործություն» չգործելու հավաստիացմամբ, այլապես հաջորդ անգամ պատիժն ավելի լուրջ կլինի:
Հիրավի՝ «Օրինաց երկրի» փայլուն օրինակ…
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի, հուսով եմ, որ իր ուղերձում Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը. այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Մեզ համար կարևորագույն խնդիր է, որ մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցն ԱՄՆ –ն ճանաչի ցեղասպանությունը, քանի որ ԱՄՆ-ն գերտերություն է, և նրա օրինակին կհետևեն նաև այլ պետությունները »,-նշեց թուրքագետը:
Ըստ նրա ՝ եթե ԱՄՆ-ն ճանաչի, Թուրքիայի ճանաչումն արդեն երկրորդական կդառնա:
Հակոբ Չաքրյանի խսքով՝ Միացյալ Նահանգներն ակամա ստանձնում են նաև ցեղասպանության հետևանքների վերացման պատասխանատվությունը:
«Եթե ԱՄՆ-ն ճանաչի, լիարժեք կդառնա հետևանքների վերացման հարցը»,-հավելեց նա:
Այս, կամ գուցե մյուս տարի, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հույսը թուրքագետին ներշնչում է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների ընդունած բանաձևը:
Նրա խոսքերով, եթե ամեն տարի այդ հարցը քննարկվել է նախ և առաջ ներկայացուցիչների պալատում, հետո նոր սենատում, և ապա նախագահի մոտ, այժմ արդեն միանգամից սենատ է մտել:
«Այս անգամ սենատը ինքն է նախաձեռնել, որ առանց ներկայացուցիչների պալատի ընդունի, ինչպես նաև բանաձևի տեքստից հանվել է «Թուրքիա» բառը և փոխարինվել Օսմանյան կայսրությամբ»,-ընդգծեց թուրքագետը:
Վերջինս նշեց նաև, որ հինգ սենատոր հանձնաժողովում դեմ էին քվեարկել, իսկ նրանցից մեկն ասել էր, որ դեմ է քվեարկել՝ պարզապես չցանկանալով վիրավորել իր թուրք բարեկամներին:
Այն հարցին, թե ե՞րբ կլինի փոխհատուցումը, Հակոբ Չաքրյանը պատասխանեց, որ կարևորագույն խնդիրը Ցեղասպանության ճանաչումն է, իսկ փոխհատուցման հարցը կդրվի դրանից հետո:
Մարիանա Պետրոսյան
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործների նման:
Թուրք ղեկավարների լարված հոգեվիճակը կարելի է բացատրել «գող՝ սիրտը դող» ասացվածքով, չնայած նրանց չքմեղանքին, քաջատեղյակ լինելով, որ իրենց նախնիներն իսկապես իրագործել են պատմության տարեգրության մեջ ամենահրեշավոր ոճրագործություններից մեկը՝ ցեղասպանությունը…
Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման ևս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի և նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձև է հավանության արժանացնում:
Չնայած երկրի ներսում և դրսում թուրքական կառավարության բազմաբնույթ տագնապներին՝ Անկարայի պաշտոնյաները Սենատի ընդունած Ցեղասպանության բանաձևը դարձրեցին իրենց առաջնահերթությունը: Վարչապետ Էրդողանը մի քանի օրով մի կողմ թողեց իր բռնապետական ոտնձգությունները Ֆեյսբուքի, Յութուբի և Թվիթերի դեմ, որոնցով ձգտում էր թաքցնել իր և որոշ նախարարների բազմամիլիոն դոլարների լվացման և կաշառակերության ծրագրերը: Նա նաև անտեսեց գաղտնալսված զրույցները, որոնց ընթացքում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դավեր էին նյութում սահմանի ուղղությամբ Թուրքիայի վրա հարձակումներ կազմակերպելու համար, որը հետագայում պետք է օգտագործվեր որպես պատրվակ Սիրիայի վրա հարձակվելիս ջիհադական ահաբեկիչների աջակցության համար, որոնք անհաջող պայքար են մղում Ասադի վարչակարգի դեմ:
Սենատի որոշումից դժգոհ, Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունը էլ ավելի կոշտ արձագանքեց՝ մեղադրելով հանձնաժողովին «իր իրավասությունը և պատասխանատվությունը» գերազանցելու մեջ: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձևի ընդունումը:
Այս գործի մեջ ներքաշվեց նաև խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հյուրիյեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձևն արյան ճնշում կբարձրացնի Անկարայում… Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձևերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի…
Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ հրապարակեցին Ցեղասպանության բանաձևի մասին, պնդելով, որ այդ ձեռնարկն այլևս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչև ապրիլի 24-ը կամ որ բանաձևն անիմաստ է, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի: Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակները համատեղ բանաձևի մաս չեն կազմում և կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:
Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն ձևով, հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձևին, անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թեննեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Վիսքոնսին) և Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք այն հինգ հանրապետական սենատորներն են, որոնք դեմ քվեարկեցին: Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դուրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքեյ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Մակքեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):
Բանաձևի անսպասելի հետևանքներից մեկը խորացող պառակտումն էր Թուրքիայում առկա երկու հզոր ուժերի՝ վարչապետ Էրդողանի և ազդեցիկ իսլամական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի միջև: Էրդողանը մեղադրեց Գյուլենի աջակիցներին «հայկական լոբբիի» կողմից լինելու համար՝ նվիրաբերելով 10 հազար դոլար սենատոր Մենենդեսի քարոզարշավին: Թուրք-ամերիկյան միությունը հերքեց Էրդողանի մեղադրանքները, հայտարարելով, որ իրենք «միշտ դժգոհություն են արտահայտել Մենենդեսին բանաձևերի վերաբերյալ, որոնք վշտացնում են թուրքերին և ադրբեջանցիներին»: Թուրք-ամերիկյան միության պաշտոնյաները խոստացել են դատի տալ թուրք լրագրողներին այն պնդումների համար, որ իրենց կազմակերպությունն աջակցել է Հայկական բանաձևին:
Որպես եզրակացություն. հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Ներկայացուցիչների պալատի բանաձևերը 1975 և 1984 թվականներին: Այս բանաձևերը պարզապես ծառայում են որպես հարմար միջոց Հայոց ցեղասպանության հարցը որպես օրախնդիր պահելու և լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա բևեռելու համար: Բացի այդ, բանաձևերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձևերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:
Նման բանաձևեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձև են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալով թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մինչ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության՝ սիրիական քիմիական զինանոցի զինաթափման հարցով հատուկ առաքելության կոորդինատոր, Նիդերլանդների ներկայացուցիչ Սիգրիդ Կաագն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է, որ` «Մինչ այս Սիրիայից դուրս է բերվել և ոչնչացվել քիմիական զենքի մոտ 80%-ը, աշխատում ենք սեղմ ժամկետներում, գործընթացը շարունակվում է…», սիրիական հակակառավարական մի շարք աղբյուրներ շարունակում են բանակային ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի կիրառման մասին հերթական տեղեկատվական գրոհը:
Ըստ մի շարք տեղեկատվական ռեսուրսների միաժամանակյա հաղորդման՝ այս անգամ սիրիական օդուժի ուղղաթիռները քլորով լիցքավորված տակառներ են նետել այս անգամ արդեն Հոմսի Զիտա ալ-Ղարբիա շրջանի վրա. 2014 թ-ի ընթացքում սա արդեն 14-րդ նմանօրինակ հաղորդումն էր՝ տարածված սիրիական ընդդիմադիր աղբյուրների կողմից:
Բնականաբար, այս համատեքստում իրավիճակի ողջ լրջությունը գիտակցվում է նաև սիրիական իշխանությունների կողմից, որոնք, հասկանալով թե′ երկրում, թե′ երկրից դուրս ծավալվող գործընթացների ազդեցությամբ իրավիճակի ողջ լրջությունը և քիմիական զենքի կիրառման շահարկումներով պայմանավորված անընդհատ աճող սադրանքների սպառնալիքը, ջանում են օր առաջ ազատվել քիմիական զենքի արսենալից՝ անգամ գերակատարելով ՔԶԱԿ-ի կողմից նախանշված ժամկետները (ըստ նույն Սիգրիդ Կաագի՝ այս տեմպերով արդեն մինչև ապրիլի 27-ը հնարավոր կլինի երկիրն ազատել ԶՈԶ-ից)՝ ձգտելով չխախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևի դրույթներն՝ ընդունված 2013-ի սեպտեմբերին՝ սիրիական քիմիական զենքի ծրագիրը միջազգային վերահսկողության ներքո տեղափոխելու և ոչնչացնելու վերաբերյալ:
Իսկ որ պաշտոնական Դամասկոսի նման մտավախությունները բավականաչափ արդարացված են, այս մասին արդեն փաստում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի՝ ապրիլի 20-ին հնչեցրած հայտարարությունն առ այն, որ միաժամանակ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվություն ունեն այն մասին, որ սիրիական վարչակարգը շարունակում է քիմիական զենք կիրառել, սակայն ապացույցների դեռևս չեն տիրապետում:
Այն, որ օրեցօր լարվում է իրավիճակը հատկապես սիրիական ռազմադաշտում, ակնհայտ իրողություն է, իսկ քիմիական զենքի կիրառման օջախների վերաբերյալ հայտարարություններն էլ գրեթե կանխատեսելի են. դրանք այն շրջաններն են, որտեղ սիրիական բանակն աներկբա առաջընթաց է արձանագրում:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հունիսի 3-ին Սիրիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ. այս մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ-Լահհամը:
«Չնայած քաղաքացիական պատերազմին, որի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, Սիրիայում նախագահի ընտրություններ կանցկացվեն հունիսի 3-ին»,-նշել է Մուհամմեդ ալ-Լահհամը, փոխանցում է Al Arabiya-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի այցելությանը Ադրբեջան, Twitter-ի իր էջում գրել է.
«Լավ է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դրական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում: Այս կապերը համագործակցություն են կառուցում»:
Այնուհետև ամերիացի համանախագահը գրել է.
«Ինչ հրաշալի Սուրբ Զատիկ է: Իմ աղոթքն եմ ուղղում Լեռնային Ղարաբաղի խնդրի տևական կարգավորմանը: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ճանապարհ գտնենք»:
Արաբական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արտասիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քամալ ալ-Լաբուանին, ով 2011թ. նոյեմբերին հայտարարված համաներման արդյունքում ազատ էր արձակվել 10-ամյա բանտարկությունից և ամիջապես ներգրավվել նույն թվականի օգոստոսին Ստամբուլում ստեղծված ընդդիմադիր «Սիրիական ազգային խոհրդի» գործունեությանը՝ դառնալով կառույցի առանցքային անդամներից, իսկ ներկայում հանդես է գալիս «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» շարքերից, օրերս հայտարարել է, որ ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու միակ արդյունավետ միջոցն Իսրայելի հետ դաշինքի ձևավորումն է, մանավանդ, որ այդ հանգամանքը փոխշահավետ է երկու կողմերի համար: Ըստ նրա՝ ընդդիմադիր կառույցների դիրքերի ամրապնդումը կնպաստի նաև «ալ-Կաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների թուլացմանը:
Իսկ ավելի վաղ նույն գործիչն առաջարկել էր Իսրայելի կողմից ռազմական աջակցության ցուցաբերման և Սիրիայի հարավային հատվածում թռիչքազերծ գոտի սահմանելու դիմաց 1967թ. վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված, իսկ 1981թ. Կնեսետի որոշմամբ Հրեական պետությանը բռնակցված Գոլանի բարձունքները վերջնականապես զիջել Իսրայելին, քանի որ, ըստ Քամալ ալ-Լաբուանիի՝ «ավելի լավ է այդպես, քան կորցնել Սիրիան և Գոլանները միաժամանակ»:
Այս համատեքստում, իսրայելական գլխավոր ընդդիմադիր «Ավոդա» կուսակցության առաջնորդ Իցհակ Հերցոգն օրերս խոստովանել է, որ մշտական և կանոնավոր կապի մեջ է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «իր բարեկամ» վերը հիշատակված Քամալ ալ-Լաբուանիի հետ:
Վերոնշյալն, ըստ էության, արդեն փաստերով ամրապնդում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունները, որ արտասիրիական ընդդիմությունը լայնորեն համագործակցում է ամերիկա-իսրայելական դաշինքի հետ՝ մասնակիցը դառնալով Սիրիայի դեմ կազմակերպված արտաքին դավադրությանը, որի նպատակն այդ երկրի մասնտաումն է:
Ինչ խոսք, վերոնշյալ հայտարարություններն ընդամենը լույս են սփռում արդեն ավելի քան երեք տարի շարունակվող սիրիական ճգնաժամի որոշ ստվերային իրողությունների վրա: Անկախ նման բնույթի տեղեկատվությունից, պարզ էր որ Սիրիայի անմիջական հարևաններից գոնե Թուրքիան ու Իսրայելն, ընդանուրին համատեղ, նաև սեփական խաղն են խաղում:
Դեռևս 1978-79թթ. ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Եգիպտոսի միջև քեմպդևիդյան համաձայնագրերի և Վաշինգտոնի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, երբ ամերիկա-իսրայելական դաշինքին հաջողվեց էականորեն թուլացնել հակաիսրայելական արաբական ճամբարը՝ խաղից դուրս բերելով դրոշակակրին, այդ ժամանակաշրջանից ի վեր Պաղեստինի արաբ ժողովրդի արդարացի իրավունքների համար համաարաբական պայքարի առաջնորդ դարձավ Սիրիան, որը հետագա տասնամյակների ընթացքում այդ գործառույթներն իրականացնելիս՝ առավել խորացրեց ռազմաքաղաքական հարաբերություններն ու համակողմանի համագորակցությունն ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ մերձավորարևելյան որոշ առանցքային դերակատարների հետ՝ ակամա թիրախավորվելով նույն ամերիկա-իսրայելական «միության» և նրանց հարող ուժերի կողմից:
Իսկ որ սիրիական ռազմադաշտում իրավիճակն աստիճանաբար լրջանում է և հակամարտ ճամբարներից յուրաքանչյուրի դեպքում ընդլայնվում է արտաքին միջամտության ձևաչափն, այդ մասին կարելի է դատել գոնե վերջին երկու ամիսների ընթացքում ծավալվող ռազմական գործողությունների որակապես նոր բնույթից՝ Իսրայելի տարածքից ավելի հաճախ դարձած տարբեր տրամաչափի հարձակումներից, Հորդանանի սահմաններից հակակառավարական խմբավորումներին ցուցաբերվող առավել լայնամասշտաբ լոգիստիկ աջակցությունից (հակակառավարական խմբավորումների զինանոցի նոր համալրումները մասնավորապես ամերիկյան արտադրության BGM-71 TOW հակատանկային հրթիռային համալիրներով), Թուրքիայի օժանդակությամբ առավել բացահայտ և մարտավարական նշանակության գործողությունների կազմակերպումից (Քեսաբի և Հալեպի դեմ իրականացված վերջին գործողություններն), ինչպես նաև, ի հակակշիռ, սիրիական վարչակարգին հարող ուժերից «Հիզբալլահի» կողմից ավելի ու ավելի բացահայտ դարձած, իսկ Իրանի և Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ստվերային աջակցության առանձին մանրամասներից:
Իսկ քաղաքական հարթության շրջանակներում զարգացումները սահամանափակ են, ինչն անչափ մտահոգիչ է. Բաշար ալ-Ասադի կողմից ՍԱՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին հայտարարությանն ի պատասխան առավել հաճախ են դարձել Սիրիայի տարբեր շրջաններում բանակային ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի կիրառման մասին տարաբնույթ վկայությունները, Ժնևյան ձևաչափի վերագործարկմանն ուղղված ջանքերի տապալման փաստերը և այն:
Ասվածի համատեքստում գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև ս.թ. հուլիս ամսին նախանշված ՍԱՀ նախագահական ընտրությունները սիրիական հակամարտության ընթացքում միանշանակ կարելի է կանխատեսել իրավիճակի թեժացում, ռազմական գործողությունների ակտիվացում բոլոր հնարավոր օջախներում, ինչպես նաև, չի բացառվում որևէ ձևաչափով արտաքին ռազմական ներխուժում՝ պայմանավորված հատկապես Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներով:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահսություն:
Վերջին շաբաթների ընթացում Հալեպում և շրջակայքում կատաղի բախումներ են տեղի ունենում՝ Սիրիայի բանակի և զինված ընդդիմադիրների միջև:
Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, ապրիլի 17-ին Հալեպի Լերամուն շրջանում բախումների ժամանակ՝ գլխին արձակված փամփուշտի հետևանքով, վիրավորվել է 1992 թվականին ծնված սիրիական բանակի զինծառայող Բաղդիկ Քեշիշյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ապրիլի 18-ին կնքել է իր մահկանացուն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.