03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Ուրախ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ ԼՂ խաղաղության հարցի շուրջ զրուցելու համար: Անհամբերությամբ սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:
Թուրքիան պատրաստ է օգնել նեղության մեջ հայտնված քեսաբահայերին. այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, Թուրքիան պատրաստ է ամեն կերպ օգնել նրանց:
Դավութօղլու տեղեկացմամբ, ինքը նախկինում Պոլսո հայոց պատրիարքի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Սիրիայի հայերը կարող են գալ Թուրքիա, երբ կամենան։
Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է, որ գլխավոր դատախազությունը օրդեր է տվել՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցվել ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, թե Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ պետք է հանրաքվե անցկացվի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Շվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ եռամսյա ժամկետի վերջին օրը, որոշեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը:
Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքով դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրադատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին` համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:
ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրավացիության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրինական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը` ճիշտ:
Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը:
2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց շվեյցարական բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.
— Դատական որոշումը ներառում է մի հարց` Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրադատարանը չի զբաղվել. Ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդամ պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:
— Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»` համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»` «շեղում է ՄԻԵԴ-ի հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:
— Դատական որոշումը ստեղծում է «արհեստական տարբերություններ»: Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանությունը եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր` «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Շվեյցարական բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ` որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:
Այժմ Եվրադատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ` վերջնական լուծում տալու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների շղթային:
Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:
Անկարայի այս դիրքորոշումը հերքելու համար հենց Թուրքիայում յութուբյան բացահայտումներ արձանագրվեցին, թե ինչպես թուրքական սահմանապահ զորքերը հանգիստ անցք էին տրամադրում զինյալ խմբավորումներին` անցնելու սիրիական սահմանը: Ավելի՛ն. արտգործնախարարի, բանակի հրամանատարի եւ ծառայության պետի միջեւ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումը պարզ դարձրեց, որ դեպի Սիրիա ներխուժման գործողությունները ծրագրավորված էին: Յութուբյան այս բացահայտումները գուցե ներթուրքական հարթության վրա կարելի է դիտարկել վերջին շրջանում գործող վարչակարգի հեղինակազրկման միտող բացահայտումների ընդհանուր պարունակում: Ինքնակառավարման ընտրությունները եկան ընդգծելու, որ այդ բացահայտումները վճռորոշ ազդեցություն չեն գործել ընտրազանգվածի դիրքորոշման վրա:
Անկարայի յուրահատուկ այս «հյուրընկալության» հայտարարությունը նոր չէ. Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած նման խաղաղասիրական «բարի կամեցողության» դրսեւորումներ ունեցան Անկարայի բարձրաստիճան դեմքերը հատկապես սիրիահայության ուղղությամբ: Պատրանքային տպավորություն ստեղծող քարոզչաքաղաքական այս գործողություններին համընթաց զարգանում է նաեւ թուրքական տեղեկատվական համակարգը, որ քաղաքական անհեթեթության նշանավոր օրինակներ է տրամադրում դիպաշարին հետեւողներին:
Սակայն տեղեկատվական պատերազմը միակողմանի չէ: Նույն ուժգնությամբ համարժեք գործողությունների ծավալ կա նաեւ ռուսական կողմից: Հատկապես Քեսապի դեպքերի առաջին օրվանից ապատեղեկատվության ալիք բարձրացավ, որի տեղաշարժի աղբյուրները այս դեպքում ռուսական ներշնչումներ ունեին: Հայ տեղեկագիտությունը վերջերս համացանցի վրա բացահայտեց, իբրեւ թե քեսապահայության դեմ գործադրվող ջարդերի, հավաքական սպանությունների, գնդակահարումների տեսաերիզների մի շարք: Առաջադրանքը այս դեպքում, ոչ անպայման հայկական գործոնը ներքաշելուն էր վերաբերում, որքան հանրային կարծիքը ցնցելու, թե Արեւմուտքի օժանդակությամբ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչությունը ի՛նչ ավերներ է գործում Սիրիայում:
Տեղեկատվական պատերազմի ալիքի մակընթացության այս մակարդակի նվաճումը բացատրվում է այն իրականությամբ, որ Քեսապը նախադուռն է ծովեզերյա Սիրիայի, որ գործող իշխանության գլխավոր հենակետն է եւ ռուսական ռազմանավերի ռազմակայանը: Ուրեմն ռազմավարական կարեւորագույն այս հենակետի պահպանման կամ կորստի նախապատերազմն է, որ առայժմ կիրառվում է տեղեկատվական հարթության վրա: Բայց տեղեկատվականը նախապատրաստությունն է այլ գործողությունների: Չի ուշանա հստակացումը, թե սիրիական զորքերի շրջանում կուտակումը նախանշում է ծայրահեղականների մաքրագործման ընդհանուր արշավը: Բայց առաջադրվածը հայտնապես ավելին է: Պաշտոնական Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու առաջարկը ավելի պարզ է դարձնում Մոսկվայի վճռականությունը միջինարեւելյան իր կարեւորագույն հենակետը չզիջելու:
Աշխարհաքաղաքական այս մեծ օրակարգի տակ հայտնված Քեսապի ուղղությամբ արձանագրվող զարգացումներին առընթեր հայկական գործոնը նվազագույն վնասով դուրս գալու առաջնային խնդիրն է դիմագրավում: Անկարան մի կողմից ծայրահեղականների ձեռքով սանձազերծում է հարձակում Քեսապի դեմ եւ ապա տարհանված քեսապահայությանը Թուրքիա է հրավիրում, մինչ Մոսկվան տեղեկատվական պատերազմի թեժացում է կազմակերպում աշխարհին ցույց տալու համար, որ քրիստոնյա հայերը Քեսապում ջարդի եւ բռնության են ենթարկվում եւ որի համար ՄԱԿ-ի արտակարգ նիստ է անհրաժեշտ։
Քեսապը այսօր ներկայացնում է աշխարհաքաղաքական տարողություն: Հայտնված իբրեւ կարեւոր հանգույց` տարածաշրջանային մակարդակի վրա արձանագրվող գործընթացների: Առանց ներքաշվելու ռուսական ապատեղեկատվության դաշտ, հայկական կողմը բոլոր պատճառներն ունի Անկարայի դերակատարության բացահայտման քարոզչաքաղաքական աշխատանքները ծավալելու:
Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր
Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը» հրապարակել է տվյալներ՝ Սիրիայում զոհված անձանց թվի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է Газета-ն, Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով 150.344 մարդ է մահացել։ Նրանցից 51.212-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում 7.985-ը՝ երեխաներ։ Իսկ 2.871 մարդու ինքնությունը չի հաջողվել պարզել։
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում Քեսաբից նոր ժամանած եղբայրներ Սերժ և Արամ Քալլուկյանները տեղեկացրեցին, որ սոցցանցերում տարածված տեսանյութերն ու լուսանկարները Քեսաբից չեն և դրանցում սպանված կամ բռնության ենթարկված անձիք քեսաբահայեր չեն:
Նրանց վերջին տեղեկությունները ստացվել են այսօր առավոտյան:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,-նշեց Սերժ Քալլուկյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կան կորածներ, Արամ Քալլուկյանը հայտնեց, որ կորածների թիվը մոտ 30-40 հոգի է: Նրա խոսքով, անվանացուցակ է կազմված, սակայն ճշգրտված չէ:
Նշենք, որ երիտասարդների ծնողներն օրեր առաջ են տեղահանվել Քեսաբից՝ նրանց մորեղբայրների, մորաքրոջ և պապիկի հետ միասին:
«ՎԱՐԿԱԾ» ակումբում լրագրողներին տրամադրվեցին բացառիկ լուսանկարներ և տեսաձայնագրություն քեսաբյան իրական իրադարձություններից, որոնք արվել են վերջին օրերին:
[nggallery id=147]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրական ացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.