23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետի թիրախում են հայտնվել Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա և Բաղրամյան փողոցների գովազդային վահանակները, որոնք, ըստ քաղաքապետի, խանգարում են երթևեկությանը և Երևանի ճարտարապետական տեսքին: Օրինակ, Մաշտոցի պողոտայի վահանակի պատճառով չի երևում Մատենադարանի շենքը: Երեկ մինչև երեկոյան ժամը 10-ը գովազդային կազմակերպություններին ժամանակ էին տվել, որ կամովին հանեն դրանք: Ժամը 10-ից Երևանի քաղաքապետարանն անցավ գրոհի` կռունկները գործի դրվեցին:
Թերթը գրում է, որ գործող նախարարներն աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից: «Բոլոր հարցերը վճռում են կամ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կամ վարչապետը: Իրենց գլխավորած նախարարություններում իրենք անգամ մի գլխավոր մասնագետ չեն կարող նշանակել՝ առանց կուսղեկավարի կամ վարչապետի: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ նրանց մեծ մասին բացառապես հետաքրքրում է, թե ինչքան փող է հնարավոր աշխատել իրենց պաշտոնավարման ընթացքում: Մանավանդ` վստահ են, որ դա երկար չի տեւելու»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի հերթական թիրախը եղել է Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, դոցենտ Գեորգի Պողոսյանի եւ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի՝ Այգեստանում գտնվող առանձնատունը:
«Սակայն հանցագործներին չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը: Գեորգի Կիմիչը մեզ ասաց, որ ինքն էլ է լսել նման բան, սակայն թիրախը, ըստ բժշկի, ոչ թե իր տունն է եղել, այլ ուրիշի:
«Հանցագործները գիտեին, որ իմ տան վրա գրոհեին, ռիսկն ավելի շատ էր, փողը՝ քիչ, համարյա»,- գրում է «Հրապարակ»-ը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրել իր թեկնածուներին և պայքարել հանրապետականների օլիգարխ թեկնածուների դեմ։ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանից թերթը հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը, քննարկե՞լ են այդ հարցը, և եթե այո, ապա ովքե՞ր են այդ թեկնածուները։ «Հայ ազգային կոնգրեսում նման հարց չի քննարկվել, որովհետև այսօր ուրիշ ունենք օրակարգում»,- ասել է Փաշինյանը և, տեղեկանալով, որ խոսքն առավել ևս հերթական ընտրությունների մասին է, հավելել է. «Չգիտեմ այդ լուրերը որտեղից են ծնվում, բայց ես ձեզ կարող եմ երաշխավորել, և դուք կարող եք հաստատ համոզված լինել, որ նման քննարկում չի եղել»։
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել:
«Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ: Նաեւ հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում:
Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաեւ նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղղված «մեսիջը» նա փոխանցեց` նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է: ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան- Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին՝ Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը եւս հաստատում է վերը նշվածը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է աջ ու ձախ դժգոհել երիտասարդ հանրապետականների հավատարմությունից: «Նա հավատարմությունը չափում է իր գլխավոր թշնամու՝ վարչապետ Սարգսյանի հետ հարաբերության մակարդակով:
Մեր տեղեկություններով` Արգամիչի դժգոհության թիրախներից է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում ոչ միայն մտերմացել է վարչապետի հետ, այլեւ հնարավորինս ընդգծում է, որ նախընտրում է ինտելեկտուալ կուսակիցների հետ շփումը, ինչը նկատելի է նաեւ կառավարության նիստերում, երբ Աշոտյանը գերազանցիկի պես, ցուցադրական հարգանքով զեկուցում է վարչապետին:
Աշոտյանի պահվածքն այնքան է վրդովեցրել Արգամիչին, որ վերջինս այստեղ-այնտեղ հայտարարում է, թե ինքն է աճեցրել ու մարդ դարձրել ոմանց, սակայն նրանք ձգտում են մերձենալ վերջերս ՀՀԿ-ացած Տիգրան Սարգսյանի հետ: Աշոտյանին դատափետելու մի առիթ էլ դարձել է նրա մասնակցությունը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի ծննդյան տարեդարձին »,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ թերթին էր զանգել բանդայի գործով կալանավորված 39-ամյա Արման Դալաքյանի մայրը և պնդում էր, որ իր տղան բանդայի անդամ չէ, գլխին սարքում են: «Ո՞րն է նրա մեղքը, որ Գառնու լավաշի տնօրենի միջնեկ տղայի հետ ծանո՞թ է»: Նա պատմել է, որ Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: «Մի քանի հոգով հարձակվել են վրան, այնքան ծեծել, կողեսկրերը ջարդել, վիրահատել են «Էրեբունի» հիվանդանոցում, հետո տարել հոսպիտալ: Վերակենդանացման բաժնում է եղել. հաստ աղիքն է ծակված, թոքն է ծակված»: Ո՞վ է ծեծել: «Քննիչներն են ծեծել, ո՞վ պիտի ծեծեր: Ով տարել է 6-րդ բաժին, նա էլ ծեծել է որդուս՞:
Օրերս «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեսակցության գնացած մի կնոջ հնարամտությունը կռահել են աշխատակիցներն ու առգրավել թմրանյութը։ Նա ցանկացել էր ամուսնուն նվեր անել և դեղահաբերի տեսքով թմրանյութը տեղադրել էր ոչ ավել ոչ պակաս՝ հեշտոցում։
Ալիկ Սարգսյանին սկսել են ակտիվորեն PR անել։ «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ղեկավարներից է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը, ոստիկանապետին ճանաչել է «Ամսվա մարդ»։ Գտել են, որ Սարգսյանը սեպտեմբերին ամենաարդյունավետ աշխատանք ցուցադրած պետական գերատեսչության ղեկավարն է։ Հավանաբար, նկատի ունեն վերջերս վնասազերծված բանդայի հետ կապված աշխատանքը։
Մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները երբեմն տարօրինակ ճաշակ ու սովորույթներ են ունենում։ Ասենք, նրանցից մեկը տուն է կառուցում Ազգային ժողովի շենքի նմանությամբ։ Մյուսը մի ամբողջ գազանանոց է պահում, կազմված վայրի գազաններից։ Երրորդը տան մոտակայքում եկեղեցի է կառուցում, որ թաքուն ապաշխարհի։ Չորրորդը մարդկանց նստացնելուց ազատ ժամերին ծաղիկներ է լուսանկարում։ Իսկ որոշ բարձրաստիճան անձինք ու օլիգարխներ էլ հաճախակի այցելում են աստղագուշակների և բախտ նայողների։ Թերթի տեղեկություններով, աստղերի միջոցով իրեն սպասվող իրադարձությունները պարբերաբար ճշտելու սովորույթ ունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.