13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Թերթի տեղեկություններով` առաջինն իր «քարտերը» բացելու է եւ առաջինը համագումար է անելու «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակն ու որոշ մանրամասներ, թե ումով, երբ եւ ինչպես է մասնակցելու ընտրություններին: «Հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կայանալու է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու են այդ հարցերը: Նախնական տվյալներով` հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Եվ հրապարակվելու են մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները: Մեր աղբյուրն ասում է, որ ոմանց հիասթափություններ են սպասում»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ օդում կախված է: «Հանրապետական կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդ պաշտոնը: Իսկ այս ընթացքում շարունակվում է հավակնող թեկնածուների միջեւ գզվռտոցը: Անհամեմատ ավելի հեշտ է քաղաքապետի մյուս տեղակալների փոփոխության հարցը: Ուրբաթ օրը Վահագն Առաքելյանը պաշտոնանկ կարվի եւ, ըստ լուրերի, նրա փոխարեն կնշանակվի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը: Նշենք, որ Վահագն Առաքելյանը Կարեն Կարապետյանի բերած կադրերից է, նա վերադառնալու է «ՀայՌուսգազարդ»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ օդում կախված է: «Հանրապետական կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդ պաշտոնը: Իսկ այս ընթացքում շարունակվում է հավակնող թեկնածուների միջեւ գզվռտոցը: Անհամեմատ ավելի հեշտ է քաղաքապետի մյուս տեղակալների փոփոխության հարցը: Ուրբաթ օրը Վահագն Առաքելյանը պաշտոնանկ կարվի եւ, ըստ լուրերի, նրա փոխարեն կնշանակվի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը: Նշենք, որ Վահագն Առաքելյանը Կարեն Կարապետյանի բերած կադրերից է, նա վերադառնալու է «ՀայՌուսգազարդ»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 25 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու: «Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի եւ Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին եւ պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց եւ լսի իրենց պահանջը: Իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանեն 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն անպատասպխան են մնացել: Եվ դա դարձել է այս ծայրահեղ քայլի պատճառը: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք, մի քանի օր անց առաջին 25 հացադուլավորներին կմիանան եւս այդքանը, եւ այսպես շարունակ` մինչեւ իրենց ձայնը լսվի»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ ԳԱԱ -ում կազմակերպված գիտաժողովի ժամանակ ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի կողքին նստած էր ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը երբևէ աչքի չի ընկել նժդեհասիրությամբ: Բայց Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել հանկարծահաս «շարմազանովասիրություն», որի պատճառը չափազանց պարզ է: Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը և դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խորհրդականներն էին: Այդ մասին գրված է ԱԺ տեղեկագրքում: Հիմա, երբ Նիկոյանն ընտրվել է ԱԺ նախագահ, նրանք, ամենայն հավանականությամբ ժառանգություն են անցել Էդուարդ Շարմազանովին: Գրիգորյանը փորձելու է թերևս համոզել Շարմազանովին, որ իր զավակները նույնքան հավատարմորեն խորհուրդներ կտան իրեն, որքան Նիկոյանին էին տալիս:
Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից:
«Օրինակ, Գալուստ Սահակյանինը: «Ես համագործակցել եմ եւ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ դրանից հետո բոլոր Աժ նախագահների հետ, որովհետեւ մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որեւէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում»,- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. «Իմ լիազորությունների շրջանակը որեւէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետեւ նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարը՝ իր»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը զրուցել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Պարոն Մինասյան, այժմ կա՞ քաղաքական իրավիճակի փոփոխություն, որ կարծում եք, թե պիտի ներկա ԱԺ-ն անվստահություն հայտնի կառավարությանը: Նման հիմքեր տեսնո՞ւմ եք:
Նախ ակնհայտ է, որ ներկա կառավարությունը ձախողել է սոցիալ-տնտեսական ծրագիրը` 2008-2012, եւ դրա մասին Դաշնակցությունը բազմիցս բարձրացայնել է: Այս հարցապնդման էությթունը հետեւյալն է. կառավարությունը, Սահմանադրությանը համապատասխան, պետք է պատասխանատվություն կրի իր կողմից ձախողված ծրագրերի համար, իսկ Սահանադրությունը չի նախատեսում այլ տարբերակ, քա նոր կառավարության միջոցով ծրագրի փոփոխություն: Այլ կերպ ասած` եթե կառավարությունը չի գնում հրաժարականի, կամ նախագահը չի ցրում կառավարությունը, կամ կառավարությունն ինքն իր վստահության հարցը չի դնում, ստացվում է, որ կառավարության վարքագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Թերթը գրում է, որ այն օրը, երբ որոշվեց, որ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու Աժ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել Աժ նիստերին:
«Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել Աժ, Նաղդալյանը բացակայում էր: Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման Աժ նիստերին, այլեւ ներկա չլինել մյուս խորհրդարանում: Միակ խնդիրն այն է, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, եւ եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ-ական կանայք ձայն չտան կուսակցությանը: Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Աբիժնիկների» քանակը շատանում է»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջին օրերին տարբեր տեղերում տրտնջում է, թե «Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշիկը, փակել է եթերն իր առաջ»։ Խոսքն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հրահանգով Նարեկ Սարգսյանին այլևս հեռուստատեսություն չեն հրավիրում, և նա առաջվա նման եթերում անարգել արտահայտվելու և իր նախագծերը պրոպագանդելու հնարավորություն չունի։ Եվ քանի որ վերջին շրջանում քաղաքաշինական մի շարք նախագծերի հետ կապված աղմկոտ պատմություններ եղան, մասնավորապես պարսկական 50 հարկանի երկնաքերի, կառավարության գմբեթի, Արամի 30 շենքի հետ կապված, Նարեկ Սարգսյանը քննադատություններին հակադարձելու հնարավորություն չունի։ Ի դեպ, «Ֆեյսբուքում» ստեղծված խումբը՝ «Օգնենք Նարեկ Սարգսյանին», ևս ուղղված է նրա դեմ. խմբի անդամները գտնում և մատնացույց են անում այն ազատ տարածքները՝ «բեսեդկաներ, խաղահրապարակներ, զբոսայգիներ», որտեղ քաղաքի գլխավոր ճարտարապետը կարող է հերթական էլիտար շենքը կառուցել։ Եվ Նարեկ Սարգսյանը սրանց չի կարողանում պատասխանել։
Թերթը գրում է, որ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է:
«Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Գեւորգյանի տղան, «Մագնում» անունով սաունա է բացել: Հայր Գեւորգյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը` որոշ պարզաբանումներ տալով. «Դա մակարդակով հյուրանոցային համալիր է, որը Երեւանում անկրկնելի է: Եթե իմն է, ուրեմն ես ընենց սովորական բան կառուցած չեմ լինի: Ընենց բան է կառուցվում, որ ժողովրդին, հանրությանը պետք լինի, եկած հյուրերին: Նրանք զարմանքով կգնան մեր երկրից: Փոքրիկ, բայց ոչ սովորական բան է կառուցված ընդամենը»,- գրում է «Հրապարակ»-ը:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.