23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 1–ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել էր բռնության հետքերով մարմին, որի անձը պարզվեց մոտ 2 շաբաթ հետո. «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանն էր։ Ըստ «Հրապարակ»–ի տեղեկությունների՝ կինն ունեցել է մեծ պարտքեր և տարբեր գործարքների մեջ է եղել, ու հավանաբար դա է եղել սպանության պատճառը։
Մահվանից մոտ 20 օր առաջ Աբրահամյանն այցելել է թերթի խմբագրություն։ Պատճառը եղել է «Մենք ու մենք» թերթին կատարված անդրադարձը, որտեղ մեջբերվել էր Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ «Մենք ու մենք»–ի հետ համագործակցող լրագրող Էլինա Խաչատուրովան շորթում կատարելու մեղադրանքով ձերբակալվել է հուլիսի 30–ին։ Աբրահամյանը «Հրապարակ»–ի խմբագրությունում հայտնել է, որ վաղուց չի խմբագրում «Մենք ու մենք» թերթը։ Ժամանակին ինքն ու Քրիստինե Ավագյանը հիմնել են ՍՊԸ, մեկը եղել է խմբագիր, մյուսը՝ տնօրեն, սակայն ինչ–ինչ պատճառներով նրանց ջրերը նույն առվով չեն հոսել։ Աբրահամյանը հեռացել է և բացել մեկ այլ, բայց շատ նման բովանդակությամբ «Մենք մերոնցով» թերթը։ «Պարզապես ցանկացա ասեմ, որ իմ անունը չկապեք էդ թերթի և այդ միջադեպի հետ»,– ասել էր Աբրահամյանը։
Ուրբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել են նաև «նեղացածները»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Այս դեմքերի մասնակցությունը նիստին, նշանակում է, որ Սերժը ներել է նրանց։ Առաջիկայում քննարկվելու է նրանց որևէ ոլորտում տեղավորելու հարցը։
Թերթը գրում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, թերթի տեղեկություններով, թեւ շատ ընկճված է, սակայն իրեն «տղամարդավարի» է պահում։ «Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել է՝ հանգիստ գրի, որ ես եմ ասել, իմ հրահանգով է եղել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը։
Մասնավորապես, ուսումնասիրվում է նաեւ, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները։ Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի եւ տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել՝ իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում է սահմանափակումները, եւ դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով։ Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քանիսն արդեն գրել են, որ փող են տվել՝ մնացել պաշտոններում»,-գրում է «Հրապարակ»-ը։
Քաղաքական գործիչների բնակարաններից գողության դեպքերը շարունակվում են։ Մոտ մեկ ամիս առաջ էլ փորձել են թալանել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին։ Ըստ լուրերի՝ անհայտ անձը, մտնելով Սեդրակյանի բնակարան, ոչ միայն գողություն է կատարել, այլև մի լավ վախեցրել է կնոջը։ Իրականում պարզվում է հակառակը. ի տարբերություն մյուս չինովնիկների հետ տեղի ունեցածի, գողն այս անգամ հիասթափված է հեռացել Սեդրակյանի տնից, ավելի ճիշտ՝ փախել է։ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը հաստատեց այդ լուրը։ «Արդեն մոռացել եմ, թե կոնկրետ որ օրն էր, հուլիսին էր, լուսադեմին, բայց ճիշտ չեն խոսակցությունները, թե ես վախեցել եմ, հակառակը՝ ես ձայնս այնպես գլուխս գցեցի, որ խեղճը խուճապահար փախավ, երևի շաքար էլ է ստացել»,- կեսկատակ-կեսլուրջ ներկայացրեց նա։
Հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնի փոխարեն գործելու է կինոմշակութային կենտրոն, որը լինելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնաճյուղը։ Թերթի հետ զրույցում Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ փորձում են փակված «Նաիրի» կինոթատրոնի կինոդահլիճն աշխատեցնել. «Մենք խոսեցինք «Նաիրի» համալիրի տնօրինության հետ, որ վերցնենք կինոահլիճն ու դարձնենք կինոմշակութային կենտրոն, ինչը մեզ հաջողեց, մեզ նույնիսկ զեղչեր էլ են արել. դահլիճը վարձակալելու ենք 1,5 միլիոնով և փորձելու ենք աշխատեցնել»։
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ այսօր ոստիկանապետը հրամանագիր է ստորագրելու ՄՀՈՋ-ի (ՕՄՕՆ)՝ նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արսեն Գալստյանին Ճանապարհային ոստիկանության պետ նշանակելու մասին։ Թերթի տեղեկություններով՝ Գալստյանն ազատամարտիկ է։ Թերևս սա է պատճառը, որ Ալիկ Սարգսյանը նախընտրել է նրան։ Ըստ ոստիկանապետի, պատերազմի «թոհուբոհով» անցածը կկարողանա Մարգարից հետո կարգավորել ոլորտը։
Թերթը զրուցել է ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Սարգսյան, Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը սպառնաց, որ եթե ՀԱԿ-ը չվերադառնա երկխոսության սեղանի շուրջ, քաղաքական լուսանցքում կհայտնվի: ՀԱԿ-ին չի՞ մտահոգում այդ սպառնալիքը:
Գալուս Սահակյանն ինչքան շատ փնովի ՀԱԿ-ին, էդքան ՀԱԿ-ի օգուտն է: Ես շատ ուրախ եմ, որ ինքն էդպես է ասել: Ես մտածում եմ` ՀԱԿ-ն իրենից կախված ամեն ինչ արեց, որ էս երկրում խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, առանց ընդհարումների: Եւ էդ առումով իմ խիղճն ամբողջությամբ հանգիստ է: Եթե իշխանությունը հետեւություններ չի անում, եթե իշխանությունն ասում է, ես ընտրություններում խախտումներ չեմ արել, «Մարտի 1» չի եղել, զոհեր չեն եղել, զինվորականներ չեն մասնակցել, մենք արդար ենք ընտրված, էս դեպքում երկխոսությունն առկախել պետք չէ, ուղղակի դադարեցնել է պետք ու վերջ:
Ուզում եք ասել` մնացել է հեղափոխակա՞ն ճանապարհը:
Կուզեք դրան հեղափոխական ճանապարհ ասեք, կուզեք դրան իշխանափոխություն ասեք: Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ հասարակությունը հավաքվել է, իր հավաքականությունը ցույց է տվել ու խնդիր է դրել իշխանությունների առաջ, էդ ժամանակ է, որ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակության, թե՛ աշխարհի ճնշմամբ իշխանությունները քայլ են արել: Հետեւաբար առաջիկայում ամենակարևոր խնդիրը հասարակության լայն զանգվածներ հավաքելն է: Դրանից հետո իշխանությունները կառաջարկեն արտահերթ նախագահական ընտրություններ, կփորձեն երկխոսել` դա արդեն իրենց գործն է: Մենք հնարավորություն տվել ենք նրանց առանց ժողովրդի հավաքվելու, առանց ընդհարումների գնալ արտահերթ ընտրությունների: Եթե իրենք չեն գնում դրան, ապա հասարակությունն իր հավաքականությամբ պարտադրել է նրանց գնալ արտահերթ ընտրության: Էնպես չստացվի, ինչպես արաբական երկրներում, որ երբ իրենք ուզեն բանակցել, արդեն ուշ լինի:
Մենք Թերթը գրում է, որ նախընտրական աշնանը քաղաքական դաշտի նոր վերաձեւումներ են սպասվում: Միավորված աշխատանքային կուսակցությունը` ՄԱԿ-ը նույնպես մասնակցելու է 2012-ի խորհրդարանական ընտրույուններին, սակայն ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը մասնակցության ձեւի եւ ֆորմատի վերաբերյալ դեռ հստակ չի կողմնորոշվել: «Մեր հարցի` այդուամենայնիվ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտին է հարում ՄԱԿ-ը, Արսենյանը պատասխանեց. «ՄԱԿ-ը մշտապես եղել ա չափավոր կառուցողական դաշտում: Սկսենք նրանից, որ մենք հեղափոխական կուսակցություն չենք: Մենք գտնում ենք,որ մեր պոտենցիալը կարող ենք առաջարկել հանրապետության ընտրողներին, սակայն այդ պոտենցիալըոչ միայն քանդելուն եւ նորը սարքելուն է ուղղված, այլեւ բարեփոխումներին»: Այսինքն չի բացառվում, որ հենց ՀՀԿ-ի՞ն միավորվեք:
Արսենյանն արձագանքեց. «Ես նման բան չհայտարարեցի, կգա ժամանակը` մեր քննարկումների արդունքում եւ, վերլուծելով իրավիճակը հանրապետությունում, խնդիրների շարքը,որ մեր երկրի առջեւ կանգնած կլինի, էդ ժամանակ մենք կընտրենք ամենաողջամիտ տարբերակը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով երեկ ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, այսօր-վաղը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու: «Ուշ երեկոյան տեղեկացանք,որ նա իր աշխատասենյակում իրերն է հավաքում: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ու ոսոտիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ Մուշեղ Օհանյանն իր աշխատասենյակի պետից հանել է ոստիկանապետի լուսանկարը»,- գրում է «Հրապարակ»-ը:ց
Երբ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարեցին եւ «հետքննություն» ուղարկելու հոդվածը հանեցին, շատերն ուրախացան, թե դատախազության գործառույթները կրճատվեցին:
Սխալ մեղադրանքի դեպքում նախկին օրենքով դատարանները ոչ թե մարդուն արդարացնում էին, այլ այդ մեղադրանքը հետ էին ուղարկում դատախազություն, եւ քննիչները կրկին նախաքննություն էին անում եւ շտկելով իրենց սխալները, գործը նորից ուղարկում դատարան:
Եվ տարիներ շարունակ մարդը մնում էր դատախազությունից-քննությունից կախված, երբեմն անգամ կալանքի տակ: Գործը կրկին նախաքննության ուղարկելու մասին հոդվածն օրենսգրքից հանելուց հետո դատարաններին մնաց երկու ելք` կամ դատապարտել մարդուն, կամ արդարացնել:
Ու թվում էր, որ այն մեղադրանքներով, որոնցով չէր հաստատվում մարդու մեղքը, պետք է բազում արդարացման դատավճիռներ ունենայինք: Սակայն այս փոփոխությունը խիստ բացասական դեր է խաղացել իրավապահ համակարգում: Հիմա` ցանկացած անհեթեթ մեղադրանք, որ մտնում է դատարան, անպայման արժանանում է պատժի:
Եվ այնպես է ստացվել, որ քննիչները վախենում են քրգործ չհարուցելուց կամ այն ընթացքում կարճելուց, որ վերեւում չմտածեն, թե փող են առել: Դատավորներն էլ վախենում են արդարացնել, քանի որ էլի` վերեւում կմտածեն, թե փող են առել: Արդյունքում տուժում են մարդիկ, որոնց մեղքը թեեւ չի ապացուցվում, բայց դատապարտվում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.