23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիմնականում Գագիկ Բեգլարյանի աջակցությամբ ԱԺ պատգամավոր դարձած Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը, ում պատգամավորական ակտիվության մասին դժվար է շատ բան հիշել, եվրավերանորոգել է Կենտրոնի ՀՀԿ տարածքային գրասենյակը և այժմ ՀՀԿ Կենտրոնի տարածքային պատասխանատուն է։ Պատգամավորական գործունեության ընթացքում քչերին հայտնի դարձած պատգամավորը ակտիվություն է ցուցաբերել. 2008թ. ընտրությունների ժամանակ եղել է Կենտրոնում Սերժ Սարգսյանի շտաբի պետը, ու թերևս դրա համար է Սերժ Սարգսյանը որոշել փոխհատուցել նրան՝ դարձնելով ՀՀԿ Կենտրոնի պատասխանտու։ Այնպես որ, չի բացառվում, որ նա անգամ այս անգամ պատգամավոր դառնա ՀՀԿ ցուցակով։ Ռուբեն Սադոյանն աշխատել է հարկային ոլորտում, իսկ ԱԺ պատգամավոր դառնալուց առաջ իր հիմնած «Յունիգրաֆ-իքս» ընկերության ղեկավարն էր, ու պատգամավոր ընտրվելիս նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում Կենտրոնում։ Երեկ, մինչ պատգամավորը սպասում էր Տարոն Մարգարյանի գալստյանը՝ ՀՀԿ Կենտրոնի եվրանորոգված գրասենյակի նորամոտը նշելու համար, մի քանի հարց ուղղեցինք քաղաքական ապագայի վերաբերյալ։
— Պարոն Սադոյան, հայտնի է, որ նախորդ ընտրություններում Դուք ընտրվեցիք հիմնականում Գագիկ Բեգլարյանի աջակցություն շնորհիվ։ Այս ընտրություններում ի՞նչ ակնկալիքներ ունեք։
— Առաջինը՝ դա ես համարում եմ հայտաարաություն Ձեր կողմից և ոչ թե հարց։ Երկրորդ՝ ընտրությունների հետ կապված, ես դեռ չեմ որոշել՝ պետք է առաջադրվե՞մ, թե՞ ոչ։ Երբ որ կորոշեմ, իմ յուրաքանչյուր ընկերոջ աջակցությունն ինձ անհրաժեշտ է, ինչպես նաև Գագիկ Բագլարյանի։
— Սակայն այս անգամ թերևս Գագիկ Բեգլարյանը չի կարողանա Ձեզ այնպես աջակցել, ինչպես պաշտոնավարման ժամանակ էր աջակցում։
— Ես Ձեր հարցը համարում եմ անհիմն։ Գագիկ Բեգլարյանի աջակցությունը պաշտոնավարման և ոչ պաշտոնավարման ժամանակ իր ընկերոջ նկատմամբ ոչ մի ձևով չի փոփոխեվելու….
«Հրապարակ»-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ կայացրած որոշումը, թե մարզերից Երևան եկող երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, իբր «քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու» նպատակով, այսուհետ չեն հասնի Երևանի կենտրոն, ոչ բոլոր գծատերերն են «բանի տեղ դրել»: Մասնավորապես, թերթի տեղեկություններով, Մասիսին հարակից մի քանի գյուղերը սպասարկող Երևան-Անդրանիկավան երթուղու մեծ ավտոբուսները, որի գծատերը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանն է, երեկ ողջ օրը շարունակել է նախկին երթուղիով աշխատել՝ հասնելով մինչև «Այրարատ» կինոթատրոնի տարածք։ Ավտոբուսի վարորդներից մի քանիսն էլ թերթի թղթակցի հետ զրույցում ասել են, որ ոչ մի խոչընդոտ չի եղել, և իրավապահ մարմինները ոչ եկել, ոչ էլ զգուշացրել են այդտեղ չկայանելու մասին, ինչպես դա անում էին նախօրեին մյուս երթուղագծերի միկրոավտոբուսների և ավտոբուսների դեպքում։
Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օգտվելով Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի պատեհ առիթից և այն հանգամանքից, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը Երևանում էր, դիմել է նրան, և ընդամենը մի քանի օրով Հայաստան ժամանած բժիշկը վիրահատել է Խաչատրյանին: Ըստ թերթի, վիրահատությունը կատարվել է Բժշկական համալսարանի կլինիկայում, որը համապատասխան սարքավորումներով հագեցած է:
Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուից թերթը տեղեկացել է, որ մարզպետը դեռ հիվանդանոցում է ու չի կարող պատասխանել «Հրապարակ»-ի հարցերին, իսկ փոխմարզպետ Արա Դոլունցն էլ իր պարտքն է համարել կտրականապես հերքել, որ իր շեֆն առողջական խնդիրներ ունի: Ավելին, ըստ թերթի, նշել է, որ մարզպետն ամբողջ օրը աշխատավայրում է եղել, և խորհուրդ տվել իրենից ճշտել տեղեկությունը:
Թերթը հավելում է, որ Սուրիկ Խաչատրյանը, ի տարբերություն իր ենթակաների, ավելի ազնիվ է գտնվել, ասել է, որ սրտանոթի հետ կապված խնդիր է ունեցել՝ մի քանի օր առաջ ստենդ են դրել. «Հա, ճիշտ եք, Մոսկվայից եկած բժիշկն ա դրել: Հիմա լավ եմ զգում և աշխատում եմ»,- հևալով ասել է նա:
Թերթի տեղեկություններով, առաջիկա ընտրություններին ընդառաջ բավական փոփոխություններ է կրելու ընտրատարածքի քարտեզը:
Ժամանակին ընտրատարածքները ձևել են ըստ կոնկրետ անձանց, որպեսզի ոմանց զրկեն Ազգային ժողով մտնելու հնարավորությունից, կամ հակառակը` ոմանց համար հատուկ հեշտացնեն ԱԺ մտնելը: Ասենք, Էրեբունի համայնքը բաժանվել է երեք ընտրատարածքի, որի մի մասը միացած է Շենգավիթ համայնքին, մյուսը` Նորագավիթին: Հիմա, փաստորեն, ուզում են կրկին վերաձևել քարտեզը` հիմք ընդունելով յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների 30-32 հազարանոց բանակը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Էրեբունու մի համայնքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին, որն ավագանու անդամ է: Իսկ Մադաթյանը հավանաբար կմտնի կուսակցական ցուցակ: Քանի որ նրանք խնամիներ են, որոշել են միմյանց դեմ չդնել թեկնածությունները և Էրեբունին հավասար կիսել են իրար մեջ: Ըստ թերթի` Մհեր Սեդրակյանի առաջադրումը համաձայնեցված է ՀՀ նախագահի հետ:
Հայաստանյան պաշտոնյաների բնակարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով`անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը և մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Ըստ թերթի աղբյուրների` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»: «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետ, իսկ դրանից առաջ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, և կրկին գողերը չեն հայտնաբերվել:
Երեկ լուր տարածվեց, թե Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին ազատել են աշխատանքից։ Ավելի ուշ տեղեկություն ստացանք, որ նա արձակուրդի համար դիմում է գրել, սակայն մեզանում հարկադիր արձակուրդները, որպես կանոն, նախորդում են պաշտոնաթողություններին։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչումն է բանը։ Մեզ պատմեցին, որ տևական ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություններ ուներ Արամ Քոչարյանից, սակայն համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ մարզպետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել իր անմիջական ղեկավարին։ Ասում են՝ մարզպետը մեկնել է Վրաստան, բայց վարչապետին ասել է, թե մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ ինչ-որ գործերով։ Տեղեկանալով, որ իրեն խաբել են, Տիգրան Սարգսյանը մտել է Սերժ Սարգսյանի մոտ և պահանջել՝ կամ ես, կամ Քոչարյանը։ Եվ քանի որ մարզպետը մեղավոր է եղել, ուլտիմատումը դեր է խաղացել, և նախագահը որոշել է բավարարել վարչապետի պահանջը։ Ի դեպ, մեկ այլ մարզպետի հարցն էլ է տևական ժամանակ քննարկվում՝ Սյունիքի մարզպետի, սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է նրան հանել ԱԺ ընտրություններից հետո։ Մինչ այդ Լիսկան անելիք չունի։
Վերջերս առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ, որը երկար տարիներ տնօրինում էր Դերենիկ Դումանյանը, տեղեկացնում է «Հրապարակ»-ը։ Առողջապահության ինստիտուտին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քուշկյանը խիստ դիտողություն է արել Դումանյանին շենքի անմխիթար վիճակի պատճառով։ Նախարարի զայրույթն են հարուցել հատկապես քայքայված պատերին առաջացած անցքերը։ Թերթը հիշեցնում է, որ Դումանյանն այժմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորն է։
Հունիսի 24-ին Կապանում կայացել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը, որի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: «Հրապարակ» օրաթերթի` ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել է զինդատախազ Գևորգ Կոստանյանին` նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», այսինքն` խիստ վերաբերմունք ցուցաբերելու համար: Խաչատուրովի մեղադրանքը դահլիճը ողջունել է բուռն ծափահարություններով, ինչից վրդովված` Կոստանյանը հակահարված է հասցրել Խաչատուրովին և ծափահարողներին` մեկառմեկ թվարկելով քրեածին սպաների անունները, ովքեր վայելում են Խաչատուրովի հովանավորությունը:
Երեկ մի խումբ վանաձորցիներ «Հրապարակ» օրաթերթին ահազանգել են քաղաքի կենտրոնական հրապարակում սկսված ապօրինի շինարարության մասին:
Նրանց վստահեցմամբ` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրապարակում գտնվող հյուրանոցին կից պատրաստվում է կառուցել սրճարան կամ ռեստորան: Իսկ ցավալին այն է, գրում է թերթը, որ քաղաքի ճարտարապետության աղավաղումն իրականանում է Վանաձորի գլխավոր ճարտարապետի անմիջական գլխավորությամբ, որը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է:
Հայ ազգային կոնգրեսում ներքին տարաձայնություններ կան, և Տեր–Պետրոսյանի ընտրած մարտավարությունը շատերի սրտով չէ։ Այստեղ մի գերխնդիր ունեն՝ ամեն գնով հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման՝ թեկուզ դրանք կազմակերպվեն հերթականից 10 օր շուտ։ Այդ առումով պատրաստ են ինչ–ինչ զիջումների գնալ, միայն թե Սերժ Սարգսյանին համոզեն գնալ դրան։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.