23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մամուլում գրվել էր, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներ Զապն ու Օշականցի Գևորիկը փորձել են խլել ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը։ Վերջինս Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես շշի արտադրության գործարան։ Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից՝ իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, դրանց թվում ՝ շշարտադրության գործարանը, ու դրա համար ժամանակ էին սահմանել։ Որոշ ժամանակ անց Օշականցի Գևորիկը կալանավորվեց թմրանյութեր պահելու համար։ Կալանավորված է նաև նրա եղբայրը, իսկ ԶԱՊ-ը փախուստի մեջ է։ Թերթի տեղեկություններով՝ ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, որից հետո որոշվել է, որ նրան շանտաժի ենթարկող գողականները պետք է նստեն։ Ուշագրավ է, նկատում է թերթը, որ քրեականները պատասխանատվության են ենթարկվում ոչ թե շանտաժի, այլ թմրանյութերի համար։
Երեկ երեկոյան լույս աշխարհ է եկել երգիչ-երգահան Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի առաջնեկը, տեղեկացում է «Հրապարակ»-ը: «Տղայի անունը Հայկոն դրել է Արման: Անահիտն ու Արմանը գտնվում են հիվանդանոցում, իսկ նորաթուխ հայրիկը, ըստ թերթի, դեռ ուշքի չի եկել:
Դեսպանատները բացվում են ըստ որևէ մեկի քմահաճույքի
Ըստ թերթի, ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանն ինչու դեսպանատուն ունի այսինչ երկրում և չունի այնինչում: Արտգործնախարարության թերթի աղբյուրներն ասել են, որ դեսպանատները բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց՝ առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի և կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում և այլն: Ասենք, թերթի տեղեկություններով, այժմ պատրաստվում են ՀՀ դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք և գրեթե ոչ մի միջպետական առնչություն: Բանն այն է, րում է, թերթը, որ մեծահարուստ մեկը կարող է երկրում շենքի հարց լուծել և շատ է ուզում դեսպան կարգվել: Ոմն Հրաչ Աղաջանյան, որը, ասում են, աշխատում է Ռուսաստանում և ինչ-որ ռուսական բուհի շրջանավարտ է, որոշել է դիվանագիտական աշխատանքի անցնել: Թերթի աղբյուրները ասել են, որ նրա ցանկությունն այնքան էլ անհիմն չէ. նրան անձամբ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում:
Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին իրարանացում էր: Լուր էր տարածվել, թե առևանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին:
Ըստ աշակերտների, առևանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սև«Վոլգա» և տարել»:
Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երևակայության արդյունք»:
Սիսիանցիենրը պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առևանգում եղել է նաևՍիսիանի թիվ 1 մանկապարտեզից և Բռնակոթից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շարունակվում են ի հայտ գալ աղաղակող բացահայտումներ: Մեր տեղեկություններով` նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններց հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են « Էներգոչափ»,«Էկտրեկ» ընկերությունները: Խոսվում է նաև ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին: Նշենք, որ այս բացահայտումների ընթացքում տնօրենի տեղական Կարեն Դարբինյանը , ում անվան հետ են կապում այդ չարաշահումները, գտնվում է արձակուրդում: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն , ՀԷՑ-ում դեռևս աշնանից պետք է ստուգումներ սկսեր Վերահսկիչ պալատը, սակայն դրանք հետձգվել են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով.վերջինս, ասում են , մտերիմ է Կարեն Դարդինյանի հետ:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Էվին» բանտում կախաղան են հանվել ամուսիներ` ազգությամբ հայ Վարուժան Պետրոսյանը և հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին, և հայտնի չէ, թե որ մեղադրանքով են նրանց պատժել: Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ պետքարտուղարությունն այս առթիվ իր բողոքի ձայնն է բարձրացրել: Մարդու իրավունքների վիճակն Իրանում կտրուկ վատթարացել է: Երեկ ՀՀ ԱԳՆ-ից թերթը փորձել է պարզել, թե հետաքրքրվե՞լ են, թե ով է այդ հայը և ինչու է սպանվել Իրանի բանտում:
Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն հետաքրքրվում է սփյուռքահայերով, միայն երբ դրամահավաք է կամ «Արի տուն» ծրագիր: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Որոշ տեղեկություններով` Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսն է դիմել Իրանի իշխանություներին, որոնք հայտարարել են, թե նման բան չի եղել: Այժմ փորձում են պարզել, թե որտեղ են այդ մարդիկ, եթե նրանք մահվան չեն դատապարտվել:
Երեկ կրկին Ազգային Ժողովում հիշել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունը և դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, գրում է «Հրապարակ»-ը: Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին: Օրաթերթը լրացուցիչ տեղեկություններ է ստացել այս գործի բացահայտման նախապատմության մասին: Թերթի աղբյուրը պատմել է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ նա գինովցած վիճակում մի շարք` իր համար վտանգավոր հայտարարություններ է արել, որի ժամանակ պատմել է, թե ինչ «ավանդույթներ» են մշակվել իր ղեկավարած հիմնարկում: Նաև այլ պաշտոնատար անձանց անուններ է տվել, որոնք մասնակից են ու կողմ են այդ «ավանդույթների» պահպանմանը: Ըստ թերթի, այդ հարբած խոստովանությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա դրվել համապատասխան անձանց սեղաններին, ինչը և ճակատագրական է դարձել Խաչիկյանի համար: Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին:
«Դեմոկրատական» տղա է, հո զոռով չի
«Դատի տամ՝ ընձի հում-հում կուտեք։ Կասեք՝ դեմոկրատական մամուլին դատի ա տալիս»,- ԱԺ-ում «Հրապարակ» թերթի թղթակցին ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը։
Վարդան Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր, թե դատի է տալու թերթերից մեկին, որը գրել էր, թե գեներալներն իրեն ծեծի են ենթարկել կազինոյում։ Այվազյանը նաև ասել է, թե թերթը հերքել է տեղեկությունը, ու ինքը բավարարված է հերքումով։ Կարող է և հերքել են, բայց արդեն ի հայտ են գալիս ծեծի մանրամասները, գրում է «Հրապարակ»-ը։
Մեր քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ «Հրապարակ»-ի, տարօրինակ նախասիրություններ ունեն: Օրինակ, թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը յոգայի սիրահար է և տարիներ շարունակ մասնագիտացված մարզադահլիճներում յոգայով է զբաղվում:
Վերջին տարիներին, ըստ թերթի, նրան ընկերակցում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Արգամիչը ամրապնդել է իր դիրքերը
Մոտ մեկ տարի առաջ, ըստ թերթի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործերը լրջորեն վատացել էին, ու նա հայտնվել էր Սերժ Սարգսյանի «սև ցուցակում»: Թերթի աղբյուրներն ասում էին, որ նրա նկատմամբ անվստահությունը հիմնականում բացատրվում էր նրա ու Գագիկ Ծառուկյանի խնամիանալով, և, որ այս բարեկամության մեջ բարձր իշխանությունն իր դեմ ուղղված դավադրություն էր տեսնում և կարծում էր, որ այս երկուսն իշխանության ներսում իշխանափոխության ծրագիր են մշակում: Մոտ 1 տարի պահանջվեց, որպեսզի իր ճարպկությամբ հայտնի Հովիկ Արգամիչը վերականգնի Սերժ Սարգսյանի վստահությունը: Իրավիճակը վերջնականապես սկսեց կարգավորվել այն պահից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց նոր կոալիցիոն հուշագիրը: Թերթի աղբյուրներն ասում են, որ հիմա Արգամիչը վերջնականապես ամրապնդել է իր դիրքերը և վայելում է ՀՀ նախագահի լիիրավ վստահությունը, և, որ մի առիթով Աբրահամյանը հայտարարել է, թե ամենամեծ վնասն ինքը Սերժ Սարգսյանին կտա այն ժամանակ, եթե թողնի-գնա իրենց տուն:
Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Ըստ թերթի, օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից, Սերժ Սարգսյանը ներում էր շնորհելու նրան: Սակայն լուրն իրականություն չդարձավ: Երեկ hավաստի աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը:
Այնպես որ` մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան և իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին, գրում է «Հրապարակ»-ը:
Չնայած Սևանա լճից ձուկ որսալու արգելքին, գրեթե անփոփոխ տեմպերով որսը շարունակվում է, տեղեկացնում է «Հրապարակ»-ը:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան և խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։
Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը և «Սևան» ազգային պարկը, սակայն այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։
Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն՝ այս երկու մարմիններն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում։ Այս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գևորգյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել, գրում է թերթը:
Երեկ »Հրապարակ»-ի խմբագրություն է այցելել Կենտրոնի ոստիկանության հետաքննիչը,
որը, թերթի հաղորդման հիման վրա, նյութեր է նախապատրաստում «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) նկատմամբ։
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 21-ին տպագրված լուրի հետքերով Մարգարիտա
Խաչատրյանը մի խումբ մարդկանց հետ մտել էր խմբագրություն և մի քանի ժամ խանգարել
թերթի աշխատանքը։ Իրենց չափը կորցրած կանայք հարվածել էին աշխատակիցներին,
կոտրել բաժակները, պատռել թերթերն ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել։
Նույն օրը «Հրապարակ»-ը դիմել էր ոստիկանություն, որտեղ այս ընթացքում նյութեր էին
նախապատրաստվում։ Օրենքը նախատեսում է 1-օրյա հետաքննության փուլ, որից հետ
իրավապահ մարմինը պետք է որոշի`հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական
գործի հարուցումը: Երեկ, փաստորեն, Կենտրոնի հետաքննիչն ավարտել է իր աշխատանքը,
և գործի նյութերն ուղարկվելու են ոստիկանության քննչական ծառայություն: Թերթին
հասած տեղեկություններով, մոտ օրերս խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի, և Մ.
Խաչատրյանը կհրավիրվի հարցաքննության: Սա թերևս դաս կլինի բոլոր նրան համար, ովքեր
լրագրողների դեմ փորձում են ուժային մեթոդներ կիրառել և հայհոյանքների լեզվով խոսել,
հետևություն է անում «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.