09.08.2022 | 14:10

09.08.2022 | 13:10

09.08.2022 | 12:10

09.08.2022 | 11:10

08.08.2022 | 15:10

08.08.2022 | 14:10

08.08.2022 | 13:10

08.08.2022 | 12:10

08.08.2022 | 11:10

06.08.2022 | 14:10

06.08.2022 | 13:10

06.08.2022 | 12:10

06.08.2022 | 11:10

05.08.2022 | 15:10

05.08.2022 | 14:10

05.08.2022 | 13:10

05.08.2022 | 12:10

05.08.2022 | 11:10

04.08.2022 | 15:10

04.08.2022 | 14:10

04.08.2022 | 13:10

04.08.2022 | 12:10

04.08.2022 | 11:10

03.08.2022 | 15:10

03.08.2022 | 14:10

03.08.2022 | 13:10

03.08.2022 | 12:10

03.08.2022 | 11:10

02.08.2022 | 15:10

02.08.2022 | 14:10

02.08.2022 | 12:10

02.08.2022 | 11:10

01.08.2022 | 15:10

01.08.2022 | 14:10

01.08.2022 | 13:10

01.08.2022 | 12:10

01.08.2022 | 11:10

30.07.2022 | 15:10

30.07.2022 | 14:10

Մասիսի տարածաշրջանի Դարակերտ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար, տեղեկացնում է «Հրապարակ»-ը: Գյուղի բնակչությունն անհանգստացած է, նրանց ականջին հասել է, թե գյուղում ասֆալտի գործարան է կառուցվում, և համոզված են, որ դա կվնասի գյուղատնտեսությանը: Ոմանք էլ խոսում են, թե այդ տարածքում, որտեղ, ի դեպ, ավազի հանք է եղել, նախատեսում են մեծ «ակվարիումներ» հիմնել և օձեր բուծել (օձի թույնն արժեքավոր դեղահումք է): Բնակիչները խոսում են նաև, թե տարածքը գնել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը:
Երեկ, սակայն, Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը թերթին փոխանցել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, և որ տարածքը մի քանի ամիս առաջ գնել է Մհեր անունով «էրևանցի մի տղա» և մտադիր է «բլոկի», այսինքն՝ քարի գործարան կառուցել: «Ես չգիտեմ, չեմ կարող ասել` այդ գնողը կապ ունի՞ Ձեր ասած մարդու հետ, թե՞ ոչ»,- օրաթերթին ասել է գյուղապետը:
Թերթի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, և շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն: Իշխանական սխեմային ընդդիմանալու միակ ձևը խոշոր միավորներ ստեղծելն է և հնարավորինս շատ ձայներ տանելը: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»: Թերթի տեղեկություններով, այս գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է:
Օրաթերթի աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից և Լևոն Տեր-Պետրոսյանից հիասթափված անձանց վրա, ովքեր առայժմ ոչ մի կուսակցության մեջ չեն, քաղաքականապես ակտիվ անձինք են և գործունեության դաշտ են փնտրում: Նաև նրանք, ովքեր դեռ չեն հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը, մասնավորապես, Արարար Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի և շատ այլ անձանց մասին է: Ի դեպ, պրն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձևավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի: Թերթի կարծիքով՝ եթե համագործակցության նման լայն ֆորմատ ձևավորվի, և զգացվի այս ուժի զորությունը, հնարավոր է, որ սրան միանան նաև կայացած կուսակցությունները:
Թերթին հասած տեղեկություններով՝ կառավարությունում մի նախագիծ է հայտնվել, որով Երևանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանները և այդ տարածքում հյուրանոց կառուցել։ Թերևս
իր այդ քայլով Երևանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից։ Ի դեպ, ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել
Երևանի հուշարձանների ցանկում, սակայն ժամանակ առաջ հանվել են ցանկից։ Ավելին` խոսում են, որ այդ տարածքում հյուրանոց է ուզում կառուցել մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երևանի քաղաքապետարանից այս առթիվ չհաջողվեց ստանալ ոչ հերքում, ոչ հաստատում: Վերջին շրջանում քաղաքապետարանից մեկնաբանություններ ստանալը խիստ բարդացել է, գրում է թերթը: Չոր աշխատավարձի հույսին են Թերթի տեղեկություններով, ՀՀ տեսչության նորանշանակ պետ Արամ Կարապետյանը նամակով դիմել է կառավարության բարեգործական հիմնադրամին` խնդրելով նյութական օգնություն տրամադրել տեսչության 55 աշխատակիցների, որոնք կարիքի մեջ են: «Այո, դիմել եմ: Մեզ մերժել են»,- թերթի թղթակցին ասել է Արամ Կարապետյանը: Թղթակցի դիտարկմանը, թե, փաստորեն, նախարարության քաղծառայողներն էլ օգնության կարիք ունեն, տեսչության պետը հակադարձել է. «Իսկ քաղծառայողներն ընդամենը չոր աշխատավարձ են ստանում»: Տեսչության աշխատակիցների միջին աշխատավարձը մոտ 80- 90 հազար է, տեղեկացնում է թերթը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր է բաժանել եւ տնօրեններին հրահանգել դրանք վաճառել՝ մեկ տոմսը 1500 դրամ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Դասարաններ են եղել, որ ստիպված մի քանի տոմս են վերցրել եւ տվել գումարը
Կատարվածի մասին Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը տեղեկացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին։ Վերջինս էլ դիմել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան եւ ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը։ Մեր տեղեկություններով, դադարեցնել է միայն վերը նշված դպրոցում, իսկ մյուս դպրոցներում դրանք ակտիվորեն վաճառվել են»:
-
-
05.08.2022 | 11:10
Չի բացառվում՝ օգոստոսի 5-ին խաղաղապահները գործողություն անելու հրաման ստանան․ Պուտինը ԱԽ նիստ է արել -
04.08.2022 | 11:10
Տավուշում կուտակումներ են․ իրավիճակը լարված է -
03.08.2022 | 11:10
Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա Ռուսաստանից մեր տարածքները հետ վերցնելն ավելի ու ավելի դժվար կլինի. Զելենսկու գրասենյակ -
04.08.2022 | 12:10
Ադրբեջանական ԶՈՒ-երը գիշերը լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, ԱԹՍ-ներ կիրառում համայնքների օդային տարածքներում -
06.08.2022 | 12:10
Մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասերի կցագրված քաղաքացիները․ Արցախի ՊԲ պարզաբանումը -
06.08.2022 | 02:10
Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է բանակցությունների նոր ձևաչափ փնտրի. Foreign Policy -
05.08.2022 | 01:10
Պրովոկացիա է. ծրագրել էին Բերձորի միջանցքը փակել՝ Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ. Միկա Բադալյան -
04.08.2022 | 01:10
Ադրբեջանը պահանջում է Արցախի ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան -
03.08.2022 | 03:10
ՄԱԿ-ի պաշտոնյան ջնջել է Հայոց Ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառումը Թուրքիայի ճնշումներից հետո. Սասունյան -
06.08.2022 | 11:10
Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.