23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Լուրեր էին պտտվում, թե վերջինս աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում։ Նախօրեին թերթը հարցում էր արել ԱԳՆ հասարակայնության վարչությանը (ընդ որում՝ գրավոր, կնքված եւ ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆ-ում։ Պարզվել է` ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում։ Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով։ «Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղեւորությանբ ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչ-որ կոպիտ խախտում է թույլ տվել, եւ դա է նրան ազատելու պատճառը»,- գրել է «Հրապարակը»
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ «Չեխական ավիաուղիների» միջեը կոնֆլիկտը հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից:
«Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, եւ այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Անհասկանալի է, թե ինչու է պրն.Հարությունյանը թաքցնում այս տեղեկությունը: Չէ՞ որ դա կխթանի,որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դատարան եւ պաշտպանեն իրենց իրավունքները»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ երեկ Աժ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի համարձակ պահվածքը զարմացրել է շատերին: «Վերջին շրջանում ՀՀԿ-ի բոլոր քաղաքական հայտարարություններն արվում են նրա կողմից: Մեր տեղեկություններով` վարչապետն այդ «դաբրոն» ստացել է անձամբ Սերժ Ազատիչից: Եթե ժամանակին Հովիկ Արգամիչն էր երկրորդ մարդ համարվում, հիմա Տիգրան Սուրենիչն է: Ոմանք գտնում են, որ սրա պատճառը վստահության «դեֆիցիտն» է օրենսդիր մարմնի ղեկավարի հանդեպ: Նկատենք, որ անցած շաբաթ Գյումրիում, երբ Աժ նախագահին լրագրողները հարցրել են Գյումրիի զարգացման ծրագրերի մասին, նա խորհուրդ է տվել հարցն ուղղել Տիգրան Սարգսյանին»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի հարցին ի պատասխան՝ Լինսի հիմնադրամի ճանապարհաշինարարական ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանը կտրականապես հերքել է այն լուրերը, թե ինքը մտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ «Ոչ մի այլ գործով չեմ զբաղվել ողջ գիտակցական կյանքս ու չեմ զբաղվելու, ոչ մեկին չեմ հարում, առանձին մարդ եմ։ Նման որևէ խոսակցություն չի եղել, ոչ ոք ինձ չի դիմել և չի առաջարկել, ոչ էլ ես պատրաստվում եմ ինչ–որ տեղ մտնել։ Ես զբաղվում են դասախոսական աշխատանքով ու իմ գործունեությամբ»,– նշել է Բեզոյանը։
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի 1–ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել նրա տան վրա, տարել էին 180–200 հազ. ԱՄՆ դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր և մոտ 60 հազար դոլար։ Գողոնը վերադարձնելու մասին հարցին Բեզոյանը հայտարարել է. «Դիմեք ոստիկանություն, էդ հարցերն ինձ էդքան բան չի անում»։
Թերթը գրում է, որ վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը) երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Հակոբյանը թերթին պատմել է, որ ինքն է խնդրել, որ հանդիպեն: Նա ոստիկանապետին հարցրել է` ինչու եւ ով է ուզում իր որդուն բանսդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են. «Ասեցի` բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք, թե չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք մեկը ճանաչում է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել`չէ: Ըտենց խոսում էինք` էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց` ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել: Բայց ըտենց բան ոնց ա լինում»,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաեւ հավելել. «Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի, դուք ինչ ուզեք` մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»:
«Հրապարակն» անդրադառնալով ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի գործունեությունից դժգոհ մի խումբ գրողների` հավաքներ կազմակերպելու փաստին, որտեղ քննարկվում են Անանյանին պաշտոնից հեռացնելու հարցը, գրում է, որ լուրի տպագրումից հետո ՀԺԿ-ն, որ նախորդ անգամ հավաքի վայր էր տրամադրել, այս անգամ հրաժարվել է:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` նախօրեին, մինչ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բեռն մեկնելը, նրա աշխատասենյակում հանդիպել եւ առանձնազրույց են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:
«Հայտնի չէ, թե ինչ են խոսել, սակայն Աժ աշխատակիցներն արձանագրել են, որ Ազգային ժողովից հեռանալիս Ծառուկյանի եւ Կարապետյանի տրամադրությունը վատ չի եղել: Ի դեպ, նրանք, ըստ երեւույթին, չեն ցանկացել, որ իրենց շատ մարդ տեսնի, քանի որ նրանց նկատած եւ բարեւած պատգամավորներին թվացել է, թե խուսափում են անգամ բարեւներին պատասխանել»,- գրում է «Հրապարակ»-ը:
Իր հոր մահվան մեկ տարվա արարողությունների կապակցությամբ Գերմանիայից Հայաստան է վերադարձել Խաչատուր Սուքիասյանը, որը նախօրեին մի խմբի ուղեկցությամբ շրջում էր Երևանի փողոցներում։ Հյուսիսային պողոտայով քայլող Սուքիասյանը մի քանի մետրը մեկ կանգնում էր ու զննում շենքերը՝ կարծես արձանագրելիս լիներ, թե ինչ է փոխվել իր բացակայության ընթացքում։ Նրան ամեն քայլափոխի կանգնեցնում էին անցորդները, ողջագուրվում, բարի գալուստի խոսքեր ասում, ուրախանում, որ վերադարձել է։
Բելգիայում Հայաստանի դեսպանության նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսին, Հայաստան չվերադառնալու պատրվակով որոշել է «թունդ ընդդիմադիր» խաղալ Բելգիայի իշխանությունների աչքին` վերջիններիցս քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով: Մուշեղը հայ մեծ դերասան Մհեր Մկրչյանի եղբոր` կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին է:
Թերթը գրում է, որ Պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանին ուղղված թղթակցի դիտարկումը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, թույլ ֆիգուր է համարվում՝ որպես պաշտպանության նախարար, Գասպարյանը, մինչեւ հոգու խորքը վիրավորված, արձագանքել է.
«Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարա թո՞ւյլ լինի: Թույլ ասողները երեւի թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել… ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա»,- գրում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.