23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի օր առաջ հանդիպելով մեծ խումբ քաղաքական գործիչների հետ, Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար: «Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը եւ տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները: Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, եւ Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակագմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին»,- գրում է «Հրապարակ»-ը:
Հրապարակ Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, Արդարադատության նախարարության Պետռեգիստրի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը` դատախազ Հակոբ Բաբայանի որդին, աշխատանքի նոր առաջարկ է ստացել: «Հնարավոր է նա դառնա վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը, ավելի կոնկրետ` միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: Ինքը` Արսեն Բաբայանը, մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունը: «Իրականում ես չեմ նշանակվել վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ: Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Արսեն Բաբայանը: Նշենք, որ վերջինս մի քանի օր առաջ իր զբաղեցրած պաշտոնի համար քաղծառայողի քննություն էր հանձնել եւ, իր ասելով, գրեթե գերազանց արդյունքներ գրանցել: Փաստորեն, մի տեղում քննություն է հանձնել, մյուս առաջարկին` համաձայնել»,- գրում է «Հրապարակ»-ը:
ՀԱԿ-ում կարծես թե որոշել են, թե ովքեր պետք է առաջադրվեն մեծամասնական ընտրատարածքներում: Թերթի տեղեկություններով, որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր ընտրատարածքում իր թեկնածությունը պետք է առաջադրի այդ ընտրատարածքի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ շտաբի ղեկավարները հիմնականում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարներն են: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի որոշ ներկայացուցիչներ կդառնան երևանյան ընտրատարածքների նախընտրական շտաբների ղեկավարներ և կառաջադրվեն այդ ընտրատարածքներում:
Թերթը գրում է, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունում ամիսներով փող չեն տալիս բանվորներին: «Վերջին անգամ նրանք ստացել են 2011 թվականի նոյեմբերի աշխատավարձը: Այս մասին մեզ հայտնել են գործարանի մի խումբ աշխատողներ, որոնք իրենց անունները չեն հայտնել, զգուշանալով, որ լրագրողների հետ սեփական նախաձեռնությամբ շփվելու համար կարող են ազատվել գործից:
Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացել են միայն այն աշխատողները, որոնք տանն ամուսնացած զույգեր ունեն եւ «Տրնդեզ» են նշել: Վերջիններս դիմում են գրել տնօրինությանը, խնդրելով գոնե դեկտեմբերի գումարը վճարել, քանի որ տոնի հետ կապված ծախսեր ունեն: Իսկ նրանք, ում «Տրնդեզը» չի վերաբերում, արդեն երրորդ ամիսն է` աշխատավարձի երես չեն տեսնում: Գործարանում լսելով «Հրապարակի» անունը, հրաժարվեցին աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն տալ, իսկ բանվորներից լսածը չմեկնաբանեցին, բայց և չհերքեցին: Թե ինչի հետ են կապված ուշացումները, անհասկանալի է: «Արտֆուդ» ապրանքանիշը, որը ներկայացնում է Արտաշատի պահածոների գործարանը, դրված է բոլոր խոշոր սուպերմարկետների վաճառասեղաններին և վատ չի վաճառվում: Մնում է հավատալ արտաշատցիների մեկնաբանությանը, թե նախարար հոր տանիքի տակ որդին իրեն պաշտպանված է զգում: Ի դեպ, նրանք պատմում են նաև, որ հայր-Կարապետյանն էլ չէր սիրում ժամանակին վճարել բանվորներին: Բայց հիմա ընկերությունում երանությամբ են հիշում Սերգոյի ժամանակները, երբ փողն ուշացնում էին ընդամենը մեկ ամիս: Կարապետյան որդին ավելացրել է ժամկետը երեք անգամ, եւ այժմ Արտաշատի պահածոների գործարանում ահով են սպասում թոռ-Կարապետյանի գալստյանը, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա նրա տիրապետության օրոք կես տարին մեկ են աշխատավարձ բաժանելու»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ հավանաբար ծառայություն կիրականացնեն Վովա Գասպարյանի նոր ստեղծած ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնց մի մասը կանայք են: «Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ Վովա Գասպարյանի մտահղացմամբ նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ: Թեեւ այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն: Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն` ընդհուպ ծնունդ ընդունել իմանան, ինչպես նաեւ քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Երեկ մենք տեղեկացանք, որ ստորաբաժանումն արդեն պատրաստ է, որտեղ ընդգրկված են 6-7 տասնյակ անդամներ: Պատրաստ է նաեւ նրանց համազգեստը, որն էականորեն տարբերվում է մյուս ստորաբաժանումների համազգեստներից: Ի դեպ, համազգեստի կրծքի հատվածում պատկերված է աղավնի: Այնպես որ այս գարնանն արդեն բազազները կփոխարինվեն խորհրդանշական աղավնիներով»,- գրում է «Հրապարակ»-ը:
Փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսը տեղափոխել է մարտի 1-ին: Դա բացատրել են «եղանակային խիստ պայմանների և ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով»: Թվում է` Սասուն Միքայելյանի պարտությունը Հրազդանում պետք է ահազանգ լիներ, և, օգտագործելով այս ընտրություններից իրենց համակիրների դժգոհությունը, Կոնգրեսը, նախաձեռնությունն իր ձեռքը վերադարձնելու համար, պետք է նոր շարժում սկսեր, որ այն հասցներ աճել ու թափ հավաքել մինչև մայիսյան ընտրություններ: Սակայն ընդդիմադիրները որոշել են գնալ այլ` խաղաղ պայքարի ճանապարհով: Տեսնենք, թե այդ պայքարը նրանց ուր կհասցնի:
Թերթը գրում է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել` ընտրությունների շրջանում լրատվամիջոցների մոնիտորինգի ծրագրի համար, որին կարող են մասնակցել հայաստանյան հասարակական կազմակերպությունները: «Նկատել էինք, որ մրցույթի հայտարարման ձեւը, բովանդակությունը, պահանջների անհստակությունը հուշում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ասենք, ծրագրի տեւողությունը 18 ամիս է, սակայն ծրագրային փաթեթը ներկայացնելու համար տրված է 6 աշխատանքային օր և այլն: Մենք նշել էինք, որ մրցույթը հայտարարված է կոնկրետ կազմակերպության համար, եւ պոտենցիալ հաղթողը Բորիս Նավասարդյանի Երեւանի մամուլի ակումբն է լինելու: Քանի որ մրցութային ժամկետն ավարտված է, երեկ մենք կապվեցինք ԵԱՀԿ գրասենյակի մամուլի պատասխանատուի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք ունի այն: Պարզվեց` ընդամենը 2 կազմակերպություն են դիմել մրցույթին մասնակցելու համար: Թեեւ չասվեց որ կազմակերպություններն են, սակայն պարզ է, որ նրանցից մեկը ԵՄԱ-ն է: Արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Հատկանշական է, որ ՀԿ-ների առատության պայմաններում այս մրցույթում մասնակցելու հայտ ներկայացնողներն այսքան սակավաթիվ են: Թերեւս, բոլորին հայտնի է եղել, որ չեն հաղթելու, ուստի ի՞նչ իմաստ ունի ծրագիր գրելը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ համամասնական ցուցակների քննարկման ժամանակ, երբ կոալիցիոն ուժերի ղեկավարները փորձել են ցուցակների կազմման ընդհանուր սկզբունքներ մշակել, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հորդորել է զերծ մնալ ոչ միայն բիզնեսմեն-օլիգարխներին ներառելուց, այլեւ կլանային-ընտանեկան սկզբունքից: «Եվ հատուկ շեշտել է, որ ինքն առաջինն է օրինակ ցույց տալու` իր եղբայրներից ոչ մեկը չի լինելու ցուցակներից ոչ մեկում, եւ չեն առաջադրվելու նաեւ մեծամասնական ընտրակարգով: Լսողները սա գրեթե ինքնազոհողություն են գնահատել»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ջանասիրաբար կատարել իր «սուրբ պարտականությունը»` կադրային փոփոխությունները: «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նա նոր նշանակում է արել Տավուշի մարզում: Ոստիկանության Տավուշի բաժնի պետ է նշանակել Գագիկ Դալլաքյանին, ով մինչ այդ նույն վարչությունում զբաղեցրել է այլ պաշտոն: Փոխվել է նաեւ Իջեւանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս շրջայցի է ելել ոստիկանության քաղաքային վարչություն և ցանցկացել է տեսնել, թե ինչ պայմաններում են աշխատում ոստիկանները: «Սենյակից սենյակ անցնելով` նա օպեր-լիազորներից մեկի աշխատասենյակում տեսել է Ներսես Նազարյանի լուսանկարն ու անկեղծորեն զարմացել. «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»: Ինչպես հայտնի է` Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» և «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը: Ոստիկանապետը իրեն հատուկ հումորով, զարմացել է, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն իրենց պատին փակցնում այդ խանութների ցանցի մի համասեփականատիրոջ նկարը, բայց անտեսում են մյուսինը»,- գրում է «Հրապարակ»-ը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.