23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ, ԱԺ հայտարարությունների ժամանակ, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հերթական անգամ հնչեցրեց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «միասնական ճակատ ձևավորելու» առաջարկը: Այն, ըստ էության, նշանակում է նախագահ Սերժ Սարգսյանին սատարող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում: Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը նման «ճակատի» ձևավորումը համարում է իր շահերի ոտնահարում, քանի որ այդ միասնությունը պետք է կայանա ՀՀԿ-ականների մանդատների պակասեցման հաշվին:
Թերթը գրում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի մոտիվացիա ունեն, որքան կապված են ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ:
«Մկրտումյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանի հետ, եւ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունն ուզում է հասկացնել Ղարագյոզյանին, որ նա կարող է կորցնել այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին վճռաբեկ դատարանի նախագահն է: Մյուս կողմից՝ Մկրտումյանին եւս հասկացնում են, որ ցանկալի չեն նման շփումներ, եւ եթե նա չկարողանա ազդել Ղարագյոզյանի վրա, կվտանգի իր հետագա պաշտոնավարումը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Լոնդիկի աթոռին աչք ունի մեդիա-մագնատ, Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը ծնունդով Արարատից է:
«Ո՞վ է Անդոն, ես նրան «կատոկ» կանեմ, ո՞վ ա նրան ճանաչում»,- զայրացած ասել է Արարատի մարզպետը ու հայտարարել, որ ինքը դեռ շարունակելու է աշխատել:
Իսկ երբ Բարսեղյանի «մեսիջը« հասցրել են մարզպետացուին, նա, ասում են, զարմացել է Բարսեղյանի «կարճ հիշողության» վրա եւ ասել. «Ստարոստ նե ռադոստ»:
Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել Աժ աշխատակազմին եւ այդ առթիվ «պրեմիա» է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:
«Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը երկուշաբի Աժ նիստում հրաժարական է ներկայացնելու եւ պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի դեպ, Աժ պատգամավորների օգնականները «պրեմիա» չեն ստացել: Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել` երազում էին, թե երբ է Աժ նախագահը հրաժարական տալու»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած փոփոխությունները ոստիկանության համակարգում չեն սահմանափակվում միայն կադրային տեղափոխություններով:
«Մեր տեղեկություններով` սպասվում են կառուցվածքային լուրջ վերաձեւումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ծառայություններին, որոնց գործառույթները կրկնվում են: Չի բացառվում, որ որոշ ստորաբաժանումներ միավորվեն: Մասնավորապես դա վերաբերում է 6-րդ եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություններին, որոնք հնարավոր է` առաջիկայում դառնան մեկ կառույց:
Մեր տեղեկություններով՝ Գասպարյանը քննարկում է նաեւ ոստիկանապետին կից նոր մարմին ձեւավորելու հարցը, որի կազմում կընդգրկվեն ոլորտի փորձառու մասնագետներ:
Նրանցից յուրաքանչյուրը սպասարկելու է նեղ մասնագիտական բնագավառ, ասենք, սպանությունների բացահայտումներ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար եւ այլն»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ թերթի թղթակիցը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից հարցրել է, թե ճի՞շտ է, որ իրեն պաշտոնի բարձրացում է սպասվում։ «Բարձր պաշտոն չեմ ուզում»։ Մեր ժամանակներում բոլորը պաշտոնի բարձրացման են ձգտում. «Ա դե պաշտոն ա, էլի, ժողովրդի հետ… էս կարգի, որ աշխատում էլ ենք…»,- կիսատ-պռատ ասել է Բարսեղյանը։ Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին՝ մարզպետը հորդորել է բոլոր հարցերն ուղղել կառավարությանը. «Ինձ կառավարությունն է նշանակում, ազատում, եթե պիտի ազատի, թող ազատի»։ Թերթը տեղեկացնում է, որ հրաժարականների ֆոնին մամուլը շրջանառության մեջ է դրել նաև Արարատի մարզպետի անունը։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս պաշտոնազրկվածների, վերջինիս, ըստ հրապարակումների, սպասվում է ավելի բարձր պաշտոն։ Ըստ լուրերի՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պիտի իր տեղը զիջի նախկին կոլեգային՝ Լոնդիկին։ Իսկ Արարատի հավանական մարզպետացու է համարվում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը վերջերս մի քանի լրատվական կայքեր է գնել։
Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նամակներ է գրել պետական բուհերի ռեկտորներին եւ խնդրել ներկայացնել սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ցանկը, որոնց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տալու է անվանական կրթաթոշակ: «Սակայն բուհերի ռեկտորները չեն շտապում պատասխանել Էնֆիաջյանին: Մեր տեղեկություններով`կրթության եւ գիտության նախարարությունից ռեկտորներին հասկացրել են, որ եթե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ցանկանում է անվանական կրթաթոշակ տալ ուսանողներին, պետք է դիմի նախարարությանը, քանի որ այդպես է կարգը: Բայց երեւի ԲՀԿ-ական պատգամավորը չի ցանկանում դիմել ՀՀԿ-ական նախարարին»,- գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականը եւ նախընտրական շտաբում ընդգրկվելու լուրն անսպասելի է եղել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար, որը պատրաստվում է թողնել ներկա պաշտոնը եւ ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը: Թերթը զրուցել է պարոն Աբրահամյանի հետ, ներկայացնենք զրույցից մի հատված.
Պարոն Աբրահամյան, տեսակետ կա, որ Միքայել Մինասյանը գալիս է Ձեզ վերահսկելու,եւ իրականում ինքն է ղեկավարելու շտաբը: Դուք դրան ո՞նց կվերաբերվեք:
Դե, դրանք հերյուրանքներ են: Ոչ մի բան չկա շտաբի ղեկավարին վերահսկելու: Ընդհանրապես իմ աշխատանքները միշտ թափանցիկ են եղել: Համարում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, ուղղակի հերյուրանքներ են: Ես համոզված եմ, որ Մինասյանը գալիս է լավ մտքով, օգնելու, աջակցելու, եւ մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, եւ ես առաջարկելու եմ իրեն լինել շտաբի ղեկավարի առաջին տեղակալ: Այսինքն ես ի՞նչ եմ անում, որ մտահոգություն ունենամ, որ որեւէ մեկը ցանկություն ունի ինձ վերահսկելու:
Այսինքն, մտահոգություն չունե՞ք, որ գալիս են Ձեզ վերահսկելու:
Դե, ժողովրդական խոսք կա` եթե դուք արդար եք, ինչի՞ եք մտահոգվում, որ գալիս են ձեզ վերահսկելու: Բայց ես համոզված եմ, որ պարոն Մինասյանը գալիս է ինձ օգնելու:
Պարոն Աբրահամյան, անգամ ասում են, որ հրաժարականից հետո ավելի շուտ միգուցե համալրեք ԲՀԿ շարքերը, քան աշխատեք Միքայել Մինասյանի աչալուրջ հսկողության ներքո:
Դե հիմա: Դուք ինչ ուզեք` կասք, ես իմ պատկերացումը, մոտեցումը Ձեզ ասեցի, ոչինչ չունեմ ավելացնելու:
ԲՀԿ անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, «Մալաթիա» հիվանդանոցի սեփականատեր Արմեն Մելիքյանն օրերս հրաժարվել է պատգամավորական մանդատից: Պաշտոնական բացատրությունն այն է, որ նա Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ է նշանակվել: Սակայն ամբիոնի վարիչի պաշտոնը վարչական աշխատանք չի դիտվում, և պատգամավորությունից հրաժարվելու իմաստը չկար: Բայց քանի որ բժշկականի ռեկտորը ՀՀԿ փոխնախագահ Դերենիկ Դումանյանն է, և ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն էլ սրված են, պարզ է, որ ՀՀԿ-ն այս քայլով ԲՀԿ-ին հասկացրել է, որ ուզած պահին, ուզած մարդկանց կքաշի իր կողմը: Եվ ընդդիմություն դարձած ԲՀԿ-ն կարող է հայտնվել ժամանակին կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի դերում, երբ մի քանի ժամում գործարարները լքեցին խորտակվող նավը` իրենց բիզնեսը փրկելու համար:
«Հրապարակի» տեղեկություններով` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ոստիկանական համակարգում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Երեկ հրաժարականի դիմում է գրել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, գնդապետ Կարեն Բաբայանը` Շերիֆը, և Երևանի քաղաքային վարչության պետ Արմեն Հակոբյանը` Գլեբը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.