07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...ՀՀԿ-ում ոգևորություն է տիրում: «Առավոտի» տեղեկություններով` ոգևորության պատճառն այն է, որ ՀՀ և ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարևոր կենտրոններից դրական «մեսիջներ» է ստացել: Փաստորեն` և ԱՄՆ-ը, և Եվրոպան, և Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել և աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությունը` որպես հիանալի առաջնորդ: Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում և գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթենսի, ով մեկ անգամ ևս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի և ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առիթով: Միաժամանակ, ՀՀԿ-ում շոյված և ուրախ են նաև ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել էր Հայաստանի վարչապետին, քննարկել հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող հանգստանալ այն օրվանից, երբ Ազգային ժողովի ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը` «Մուկ», և մեծ տառերով` «դեմ»: Աժ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Արգամիչը հաստատակամ լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին: Թե ինչով կավարտվեն Արգամիչի որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են` երեքը հարազատ ՀՀԿ-ից, մեկը` «կառուցողական ընդդիմությունից»` ԲՀԿ-ից:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը:
ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ:
Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:
Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության դեմ հաղթանակ տարած՝ ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը, որի Եվրոդատարան գրած բողոքը բավարարվել է` նրան բերելով 6000 եվրո, ևս մեկ բողոք է ներկայացրել, կապված իրեն առաջադրված մեղադրանքի հետ` ըստ որի, նա սպանել է 2 և ավելի անձանց և դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նշենք, որ բավարարված բողոքը, որն արձանագրել է Հայաստանում Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման մասին, այսինքն՝ անօրինական կերպով է ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004 — 2007 թվականը պահվել կալանքի տակ, Հայաստանի վրա «նստել է» 6000 եվրո:
Ստացվում է, որ ՀՀ հարկատու քաղաքացիները ցմահ դատապարտյալին բավական չէ, որ ողջ կյանքի ընթացքում պահելու են, դեռ մի բան էլ վճարելու են պատկառելի գումար` իրավապահ մարմնի դրսևորած կամայականության պատճառով:
Ու չնայած դրան, մենք ուրախությամբ արձանագրում ենք արդարության հաղթանակը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կլինեն:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն:
Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի երկու շաբաթ անց Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերին` Քլինթոնը ցավ է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչը պետք է դադարեցվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հետևենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի;
Նա նշել է, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմին հասցվել է նշանակալի կորուստներ: Հայկական կողմից զոհվել էր մեկ, վիրավորվել` երկու զինծառայող:
Այսօր` հունիսի 6-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ամբաստանյալ Վահրամ Մարգարյանի գործը, որը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում կատարված աղմկոտ սպանության մեջ:
Նիստն ընթանում էր դռնփակ, քանի որ դատակոչվել էին վկաները: Նիստը դռնփակ անցկացնելու որոշում է ընդունվել, երբ դատարանում վկայություն է տվել սպանության ականատես Աշոտ Ֆրանգուլյանը, որի ցուցմունքների հիման վրա էլ գրեթե ամբողջությամբ կառուցվել է մեղադրանքը:
Ըստ որոշ տեղեկությունների, Ֆրանգուլյանը հանրահայտ է, որպես վկա. սա նրա փեշակն է: Գործով վկային պետք եղած ժամանակ օգտագործում են իրավապահները, հիշենք <Հայկական Ժամանակ > օրաթերթի խմբագիր Հայկ Գևորգյանի գործը, որտեղ ևս Աշոտ Ֆրանգուլյանը տուժող –վկա էր: Այս պերսոնայի ներկայությունը դատարանում հասկանալիորեն գրգռել է ամբաստանյալների հարազատներին: Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Բորիս Հակոբյանի որդին` Սարգիս Հակոբյանը, դատարանի միջանցքում վիճաբանել է Ֆրանգուլյանի հետ` նրան մեղադրելով սուտ ցուցմունքներ տալու մեջ, և վեճի ընթացքում վերջինս ընկել է գետնին ու բղավել. «Մի սպանիր, մի սպանիր»: Դրանից հետո խառնաշփոթ է ստեղծվել, ինչից հետո Սարգիսը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Ֆրանգուլյանի համար շտապ օգնություն է կանչվել: Հավանաբար սա է եղել պատճառը, որ որոշում է կայացվել գործը լսել դռնփակ:
Իսկ վերոնշյալ միջադեպին հաջորդող դատական նիստում Բորիս Հակոբյանի պաշտպանը միջնորդել է` որպես վկա դատարան հրավիրել մի մարդու, որը կփաստի, թե ինչպես սպանության օրը և ժամին ինքն ու Աշոտ Ֆրանգուլյանը բոլորովին ուրիշ վայրում շինարարությամբ են զբաղված եղել, մինչդեռ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրից փախչելիս տեսել է Վահրամ Մարգարյանին:
Հիշեցնենք դեպքի մանրամասները. Ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 2-ին ժամը 21:16-ին հաղորդում է ստացվել, որ Զաքյան 4 շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրազենային կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի Խաչիկ Գալոյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր 5 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Տղամարդու մահը վրա էր հասել հրազենային մի քանի կրակոցների հետևանքով: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Սպանվածը ռուսաստանցի գործարար էր և Տուապսե քաղաքում զբաղվել է բետոնի արտադրությամբ: Այս սպանությունը կատարելու համար մեղադրվում են 2004-ի փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, և 56-ամյա Բորիս Հակոբյանը:
2012 –ի ապրիլի 4-ին գործն ուղարկվել է կենտրոնի դատարան, իսկ ապրիլի 5-ին ընդունվել էր դատավոր Մխիթար Պապոյանի վարույթ: Դատավոր Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ Պապոյանն ու ամբաստանյալ Մարգարյանը միասին են անցել պարտադիր զինվորական ծառայությունը: Գործը վարույթ է ընդունել դատավոր Արշակ Վարդանյանը:
Մյուս ամբաստանյալ ին՝Բորիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փող. թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող <<Մակարով>> տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա` Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող ութ փամփուշտներ տրամադրելով, օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն:
Ըստ ոստիկանության ամփոփագրի, հիշյալ անձը օգոստոսի 14-ին, ժամը 11.25-ին ներկայացել էր ոստիկանության բաժին և խոստովանել, որ հանցագործությունը կատարել է ինքը։ Նա ոստիկանություն էր ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 3 փամփուշտներով։
Սպանության պատճառը ըստ տարածված վարկածի վենդետան է. մեկ տարի առաջ Տուապսե քաղաքում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով մահացել էր Բորիս Հակոբյանի որդին` «Բաքսյոր Տիկոն»:
Ըստ տարածված լուրերի, Հակոբյանը որդու սպանության մեջ կասկածում էր Խաչիկ Գալոյանին և հենց այդ պատճառով էլ որոշել էր սպանել նրան: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, կա վարկած, որ Բորիս Հակոբյանը եղել է սպանության պատվիրատուն, իսկ Մարգարյանը` կատարողը:
Փաստաբան Վահագն Բաբայանը այդ վարկածը համարում է հերյուրանք:
Դատաքննությունը շարունակվում է:
Անկարան մերժել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը` նկատելով, որ այդ հարցում հիմնական խոչընդոտը եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երևանում Թուրքիային կոչ էր արել նորմանալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, նշելով, որ «գնդակը Թուրքիայի խաղադաշտում է»:
Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման մեջ նշվում էր, որ Արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, սակայն թուրքական կողմին զայրացրել էր այն, որ ՍԴ որոշման մեջ հիշատակվել էր Հայոց Ցեղասպանությունը:
«Թուրքիայի կեցվածքն այս հարցում պարզ է»,- Hürriyet Daily News-ին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, նշելով, որ Արձանագրությունների տապալման հիմնական պատճառը հուվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ի կայացրած որոշումն է:
Թուրքական կողմին զայրացրել է Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման 11-րդ պարբերությունը, որտեղ նշված էր, որ Հայաստանի հանրապետությունը շարունակելու է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
«Մենք երբեք այդ արձանագրությունները չենք տարել Սահմանադրական խորհուրդ: Մենք դրանք միանգամից խորհրդարան ենք ներկայացրել` առանց որևէ փոփոխության»,- հայտարարել էր Էրդողանը` պնդելով, թե Հայաստանը փորձում է փոխել տեքստը:
Hürriyet Daily News-ը հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև այժմ չկան դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Անկարան փակել է Հայաստանի հետ սահմանը` ԼՂ հակամարտության պատճառով: 2009 թ-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները արձանագրություններ ստորագրեցին` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը վերաբացելու մասին: Արձանագրությունները նաև նախատեսում էին երկու երկրների միջև համատեղ հանձնաժողովների ստեղծում, որը պետք է զբաղվեր պատմությանն առնչվող հարցերով:
Վաղը ժամը 12:00-ին «Վարկած » ակումբը հյուրընկալելու է «Հիդրոապարատ » ԲԲԸ բաժնետերեր Նելլի Հակարլանյանին և Շուշան Գրիգորյանին, որոնք պնդում են, որ ԲԲԸ-ում կատարվել ու կատարվում են առանձնապես խոշոր չափերի յուրացումներ: Կատարվել է ստորագրահավաք, որին միացել են ԲԲԸ-ի 203 բաժնետերեր: Վարույթն իրականացնող մարմիններին ներկայացվել են բազմաթիվ փաստեր և ապացույցներ` սկսած 1996թ.-ից ընկերությունում կատարվող առանձնապես խոշոր չափերի հասնող անօրինական ու հանցավոր գործունեության մասին, փաստաթղթային և կադաստրային կեղծիքների մասին, պետությանը և բաժնետերերին պատկանող գույքի և հողի ապօրինի օտարումների մասին: «Հիդրոապարատ » ԲԲԸ 65 % բաժնեմասերը պատկանում են պետությանը, իսկ 35 %-ը` բաժնետերերին: Պետությունը զարմանալիորեն «լռում է » իր գույքային վնասների մասին:
Ըստ վերջին տվյալների` պատի երկարությունը կազմել է ոչ թե 8,85 հազար, այլ 21,196 հազար կմ։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» -ն, վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
Պարզվում է, որ հնագետներն ավելի վաղ չափել են Մեծ պատի միայն այն հատվածները , որոք կառուցվել են 1386-1644 թթ. , և այդ երկարությունը՝ 8,85 հազար կմ-ը մինչ օրս համարվել է պատի հիմնական երկարությունը։
Վերջին լայնածավալ ուսումնասիրությունների ժամանակ գիտնական- հնագետները հայտնաբերել են շուրջ 44 հազար պատի նոր ճյուղավորումներ ու ֆորպոստներ, որոնք կառուցվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Ընդհանուր առմամբ նրանք կարողացել են բացահայտել 21 հազար 196 կմ և 18 մետր ընդհանուր երկարությամբ կառույցներ։ Որոշ հատվածներում փորված է եղել միայն հիմքը։1987 թ.-ին Չինական Մեծ պատը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ — ի համաշխարհային ժառանգության ցուցակում. այն հանդիսանում է բաց երկնքի տակ գտնվող խորհրդանիշերից գլխավորը։ Նրա շինարարությունը սկսվել է V-III դարերում, երբ միմյանց հետ պատերազմել են թագավորություննե ։
ԵԱՀԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:
Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում: Այցի շրջանակներում նա կհանդիպի իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:
ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.