18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին եւ ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008-ի Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը:
«Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»,- ասել է Փաշինյանը»,- գրոմ է «Հայկական ժամանակը»:
«Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը:
«Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»:
Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել»:
«Առավոտ».
Երեկ ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` «փողերի լվացում — Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Սիայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Ի դեպ, երեկ «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Հրապարակ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելությունները լավ առիթ են տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին, նաև քննարկելու ԵԱՀԿ գործունեության հետ կապված հարցեր, տեսակետներ փոխանակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում արձանագրված միջադեպերին:
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ և անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարևոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը եւ գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել:
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին և շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին եւ կազմակերպության երևանյան գրասենյակին՝ մեր երկրին ցուցաբերվող մշտական աջակցության և արդյունավետ համագործակցության համար:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հունիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում և անհրաժեշտ է համարել այդ փոխգործակցության շարունակականությունը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել` ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն անցկացնելու` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը : Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը և իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեին ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:
ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարևոր դեր վերապահելով Ազգային ժողովին:
Գիլմորը կարևորել է 2011թ. համաներումը, որն, ըստ նրա, կարևոր նշանակություն է ունեցել երկրում ներքաղաքական կայունությունն ամրապնդելու գործում: Նա նկատել է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները :
Նա կարևորել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ոտնձգությունների համար և դատապարտելով` նշել, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:
Գիլմորը նույնպես կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, և շեշտել. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, և հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որևէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:
Ինչպես գրում է The Telegraph –ը, այս օրերին գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներն անդրարդառնում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը:
Երեկ Մուբարաքի սիրտը երկու անգամ կանգ է առել և բժիշկները ստիպված եղել նրան 2 անգամ դեֆիբրիլյացիայի ենթարկել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Սակայն մինչ այդ նախկին ղեկավարն ի վիճակի է եղել տեսակցություն խնդրել կնոջ և 2 որդիների հետ: Այժմ 2-ն էլ` Ալան և Գամալը, գտնվում հոր կողքին `բանտային հիվանդանոցում:
Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ալ-Դիբն իր հերթին նշել է, որ Մուբարաքը վախենում է, որ իրեն կարող են սպանել և խնդրել է փաստաբանին փրկել իրեն:
«Փաստաբանների վեճը քաղաքական է, նրանց հայտարարությունները իրավական հիմք չունեն: Բազմաթիվ բողոքներ կան, բայց ազատ ոճի գրվածքներ են: Իշխանության վրա ցեխ շպրտելու համար են անում, իսկ փաստեր չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը:
Վերջինիս խոսքով` փաստաբանների խնդիրներից մեկն այն է, որ կարծում են, թե Վճռաբեկ դատարանը քիչ գործեր է ընդունում. «Վճռաբեկ դատարանը զբաղվում է իրավունքի հարցերով: Փաստաբանների հայտարարությունները համոզիչ չեն: Սխալ արձանագրելը բավարար չէ, պետք է հիմնավորել, որ դրանով պետք է զբաղվի երրորդ ատյանի դատարանը, պետք է հակասությունները հիմնավորեն:»:
Բանախոսը պնդեց, որ փաստաբանները ներկայացնեին իրենց իրական շարժառիթը. «Որովհետև իրենց հայտարարություններից ոչինչ պարզ չէ: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում»:
Փաստաբանների ակցիան Մարաբյանը որակեց. ակցիա, որով փորձ է արվումհասնել նրան, որ Վճռաբեկ դատարանը թողնի որակական աշխատանքն ու անցնի քանակականին. «Ուզում են թող 1200 հոգի առանց փաստերի ակցիա անեն, այն Վճռաբեկ դատարանի վրա ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող:
Միֆ է, որ Վճռաբեկ դատարանը հայցեր չի ընդունում: Եթե ներկայացնում են փաստեր, Վճռաբեկ դատարանն ընդունում է վարույթ>:
Այն հարցին, թե ինչ լուծում է տեսնում նա փաստաբանների բողոքի առնչությամբ, Մարաբյանը պատասխանեց. «Սա իրավունքի դաշտից դուրս է, և ոչ մեկը չի պատրաստվում նրանց հետ նստել ու քննարկել: Եթե փաստաբաններն ակնկալում են, որ վարույթ է ներկայացվելու, ասեմ, որ չի լինելու, որովհետև իրավական հիմքեր չկան»:
Ըստ բանախոսի` այսօր Հայաստանում չկան փաստեր, ըստ որոնց՝ կարելի է եզրակացնել` մարդիկ վստահում են դատարանին, թե՝ ոչ:
Խոսելով այն մասին կաշառակեր են դատավորները, թե՝ ոչ, Մարաբյանն ասաց. «Եթե մի դատավոր վարում է թանկարժեք մեքենա, չենք կարող ասել, որ նա կաշառակեր է: Պետք չէ բամբասանքների վրա հիմնվել և դա անել ցեխ շպրտելու համար, պետք է փաստեր լինեն: Մենք դատավորներ ունենք, որ երթևեկում են հասարակական տրանսպորտով»:
Այսօր Վալերի Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում ամփոփվել են ռեկտորի ընտրությունները: ինչպես որ ենթադրվում էր մինչև ընտրությունները բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանն առանց դժվարությունների կընտրվի:
Բուհի շրջակայքում «հակասական» վիճակ է. համալսարանի բակում դասախոսները նախապես բաժանված մեկակական վարդերով սպասում են Գայանե Գասպարյանին՝ նրան շնորհավորելու համար, իսկ բուհի ճակատային մասում «Ազատ ուսանողների ֆորումի» անդամները պատրաստվում են Գայանե Գասպարյանի դեմ արհամարհանքի պիկետ անցկացնել: Նշենք, որ այս անգամ պիկետի մասնակիցները փոքրաթիվ են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված <<Պոլիմեր Մատերիալս>> և << Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>> ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը <<Սիվիլիթաս>> հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Բացի այդ, <<Սիվիլիթաս>> հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում <<Պոլիմեր Մատերիալս>> և <<Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել:
Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Միացյալ Նահանգներու պետքարտուղարին կովկասյան այցելության սկիզբին եւ ավարտին հետ համընթաց սաստկացան եւ ավարտեցան հայ-ազրպեյճանական սահմանագիծին վրա ազրպեյճանական հարձակողականության վերջին դրսեւորումները: Ի հարկե այս մեկը չի նշանակեր, որ վերջնական անդորր հաստատված է շփման գիծին վրա. բոլոր պատճառները կան համոզված ըլլալու, որ հրադադարի խախտումի ազրպեյճանական փորձերը հետեւողական շարունակություն եւ որոշ մակընթացություններ ունենան, քաղաքական կարեւոր հանգրվաններու նախօրյակին եւ ընթացքին: Ճիշդ այնպես ինչպես եղավ ամերիկացի թիվ մեկ դիվանագետին շրջան այցելության:
Այդ առիթով նախարար Քլինթընի կատարած հայտարարություններուն ամենեն ուշագրավ բաժինը շուտով Փարիզի մեջ տեղի ունենալիք հայ-ազրպեյճանական բանակցություններուն ամերիկյան նոր մոտեցումներու օրակարգին վրա հայտնվիլը պիտի ըլլա: Գուցե նորա-նորացված մատրիտյան սկզբունքներ տարազին տակ: Անշուշտ չեն մանրամասնված եւ պարզաբանված այդ նոր մոտեցումները:
Արցախյան թղթածրարին առընթեր, հայտնաբար նոր մոտեցումները վերապահված են նաեւ հայ-թուրք հարաբերություններուն համար: Այս անգամ Հայաստանի մեջ գործող դեսպան Ճոն Հեֆըրնն է, որ թրքական մամուլին տված իր հարցազրույցին ընթացքին այդ թղթածրարին ուղղությամբ կառաջարկե երեք նոր նախաձեռնություններու դիմել Անգարա-Երեւան հարաբերություններու բարելավման համար:
Ըստ դեսպանին`
Ա.- Անհրաժեշտ է վավերացնել Անգարա-Երեւան արձանագրությունները:
Բ.- Բանալ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը:
Գ.- Նպաստել լրագրողներու, ուսանողներու եւ գործարարներու փոխանակման:
Այս երեք կետերու իրականացման ժամկետը դեսպանին կողմե նկատի առնված է Հայոց ցեղասպանության 100-ամյակը (անշուշտ` առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործումին):
Պահ մը եթե փորձենք զուտ ամերիկյան շահագրգռվածության դիտանկյունեն վերլուծել առաջարկները, ապա բնականաբար կմտածենք, որ ո՛չ 100-ամյակը, ո՛չ ալ ուսանողներու փոխանակումն են, որոնք Միացյալ Նահանգներու քաղաքական շահերեն կբխին: Խնդիրը նախ եւ առաջ իրանյան ելքին հակակշռումի միտող անհրաժեշտության կվերաբերի: Հետեւաբար առաջին եւ երրորդ կետերը միջոց են երկրորդի իրականացման համար: Եւ այստեղ ամբողջ սահմանագիծի բացումին մասին չէ խոսքը. ձեւով մը միջանկյալ լուծում` երկաթուղային անցք ստեղծելու եւ փոխադարձ ուղղակի, առանց այլ միջնորդավորված եղանակի, ապրանքաշրջանառության ձեռնարկելու: 100-ամյակի նշումը` դեսպանին կողմե, այստեղ որեւէ բարոյական նշանակություն չունի. պարզապես ժամանակի մեջ տեղավորվելու եւ քայլերու իրականացման ժամկետը անորոշ չձգելու մոտեցումին համար օգտագործվող թիվ է: Իսկ երկրորդ կետին թրքական բավարարումը ակնկալելը լուռ հետադարձ հիշեցում ունի. Վաշինկթընը կրնա հիշեցնել Հայաստանին սեւծովյան ելք տրամադրելու վիլսընյան պարտքը, որ ըստ թրքական մամուլին, նախավերջին այցելության ընթացքին Անգարայի վարիչներուն հիշեցուցած էր նախարար Քլինթըն:
Դեսպան Հեֆըրնը միջանկյալ չէ մոռցած խոսելու նաեւ արցախյան հիմնահարցին մասին. «Լեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի ու Ազրպեյճանի համար: Վերջին իրադարձությունները ցույց տվին, որ ստեղծված կարգավիճակը երկու կողմերուն համար ալ անընդունելի է: Այս հարցի լուծման խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Միացյալ Նահանգները կկարծեն, որ դիվանագիտությունը` հաշտության տանող ճիշդ ճանապարհ է»:
Դեսպան Հեֆըրնի այս հաստատումին առաջին եւ երրորդ բաժինները ավելորդաբանություն են: Կրնա՞ ըլլալ, որ Արցախի հարցը կարեւոր չըլլար Հայաստանի եւ Ազրպեյճանի համար: Կրնա՞ ըլլալ, որ ոեւե դիվանագետ հարցի լուծման համար դիվանագիտական ճանապարհեն զատ այլ ուղի մատնանշեր:
Պատգամը` առաջին եւ երրորդ ավելորդաբանություններուն միջեւ տեղավորված է: Վերջին իրադարձությունները, կարգավիճակին անընդունելիությունը կնախանշեն, որ նոր մոտեցումի անհրաժեշտությունը կա կացությունը բարելավելու համար: Ավելի առջեւ չէ գացած դեսպան Հեֆըրնը, որովհետեւ հայտնապես իր պատասխանատուին վերապահված էր այդ մասին բացահայտում կատարելն ու առհասարակ այդ գաղափարը հրապարակ նետելը:
Հայ-թուրք հարաբերությունները աննախապայման նկատող վաշինկթընյան պաշտոնական կեցուածքը արտահայտող դիվանագետը հարցերուն փոխկապակցվածության տեսությունը գործնապես կկիրարկե այս ձեւով: Կարգավիճակի անընդունելիություն եւ նոր մոտեցումներ` արցախյան ուղղության վրա, որմե ետք եւ մինչեւ երեք տարի` Կարս-Գյումրի երկաթուղիի բացում: Երեք քայլ` երեք տարվան ընթացքին: Փարիզի հանդիպումին պետք է սպասել իմանալու համար, որ Միացյալ Նահանգները քանի՞ քայլ կսպասեն կողմերեն եւ քանի՞ տարվան ընթացքին:
Բանակցող կողմերեն առաջ սակայն, միջնորդող կողմերը պետք է համաձայնին առաջարկուած նոր քայլերուն կամ նոր մոտեցումներուն շուրջ: Շատ ժամանակ չունին. հազիվ 6 օր…:
Շահան Գատահարեան
«Ազդակ»ի գխաւոր խմբագիր
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.