18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները շրջագայություն կատարելիս, Բուսաբանական այգուց, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահե Պ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին:
Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտ եղած թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:
Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգևոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Այդ մասին հաղորդել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Գարեգին Բ Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանին` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար:
Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:
Երեկ Վարչական դատարանը որոշեց Տիգրան Խզմալյանին տուգանել 50.000 դրամով, ևս 3000 դրամ գանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Դատավոր Արծրուն Միրզոյանը բավարարեց ոստիկանության հայցը՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին մեղադրելով հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ:
Հարցը վերբերվում էր Տիգրան Խզմալյանի և «Ապամոնտաժողների բրիգադի» մի քանի այլ անդամներին, որոնց նկատմամբ մեղադրանք էր ներկայացրել ոստիկանությունը, ըստ որի նրանք ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում, չենթարկվելով ոստիկանությանը, փորձել էին ապամոնտաժել ապօրինի տեղադրված կրպակները։
Դատարանի որոշման հրապարակման ժամանակ ներկա էին նաև Մաշտոցի պուրակի ակտիվիստները, ովքեր կրում էին «Ոտքի´, կամակատարն է գալիս» գրությամբ պաստառ։ Դատավճռի հրապարակումից հետո նրանք մեջքով շրջվեցին դեպի դատավորն ու դուրս եկան դահլիճից։
«Դատավճիռը սպասելի էր, և ես շատ գոհ եմ վճռից, քանի որ անարդարադատության համակարգն անկեղծ գտնվեց և կատարեց անարդարադատություն։ Մենք տեսանք, որ երիտասարդ բնապահպանները սպառեցին արդարության հասնելու բոլոր սահմանադրական, օրենսդրական, իրավական հնարավորությունները և դիմեցին քաղաքացիներին։ Մենք, որպես քաղաքացիներ, ի կատար ածեցինք քաղաքացիական դատարանի որոշումը, ուստի այս այսպես կոչված դատարանն ընդամենն ապացուցեց, որ մենք իրավացի էինք՝ չճանաչելով անարդարադատության համակարգը Հայաստանում, չճանաչելով ոստիկանության հրամանները, որովհետև նրանք անօրինական գործողություններ են պաշտպանում, և զավեշտ է, որ անօրինականությունը պաշտպանելու ընթացքում իրենց գործողությունները համարում են օրինական, իսկ մեզ մեղադրում են այսպես կոչված օրիանակ պահանջներին չենթարկվելու մեջ։ Չի կարող անօրինականությունը պաշտպանվել օրինական ձևով։ Սա տրամաբանական շարունակությունն է և՛ վերջին ընտրությունների, և՛ առաջիկա այսպես կոչված ընտրությունների, սա արդյունք է մեր մեկուկես տասնամյակի քաղաքական զավեշտական գործընթացի»,-լրագրողներին ասաց Խզմալյանը։
Խզմալյանը չբացառեց, որ խորհրդակցելուց հետո ինքն ու մյուս ապամոնտաժողները կբողոքարկեն իրենց նկատմամբ կայացված դատավճիռը։
Երևանում, հունիսի 13-ի գիշերը ժամը 01.55-ին, 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 3-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Մարիամ Գևորգյանը մահացել է, իսկ Շամիրամ Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ տեղեկացրել են, որ հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 33 LD 321 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը:
Պատահարի հետևանքով 21-ամյա Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Երկրորդ տուժածը՝ Մարիամ Գեւորգյանը, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Տեղեկացնենք, որ վթարի ենթարկված աղջիկները պարուհիներ են, իսկ մահացածը պարուհի Մագան է՝ <Մագա դանս շոոուի> հիմնադիրը: Նրանք վթարից ընդամենը ժամեր առաջ եղել են Փարվանա ռեստորանում:
Հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ֆրիկի փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:
…….
Հունիսի 12-ին, ժամը 18.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Սեյրան Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի խողովակին ու շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ինչպես գրում է Glendale News-Press-ը մոտ 2,1 մլն դոլարի չափով փոխհատուցում կտրվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին : Գումարը կհատկացվի ժամանակին հայ հաճախորդների ապահովագրած AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամից՝ ավելի քան մեկ տարի տևած դատավարությունից հետո:
Երեկ շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը ասել է, որ եթե դատախազները համաձայն են, ապա պետք է չեկեր տրամադրվեն հայցվորներին:
Holthouse Carlin & Van Trigt հաշվապահական ընկերությունը վավերացրել է 100 հայցերը, որոնք ներկայացնողներին և կտրամադրվի նշված գումարը: Ամենամեծ ծավալի փոխհատուցումը՝ 312 հազ դոլար, տրամադրվելու է Boyajian and Associates իրավաբանական ընկերությանը, որը ներկայացրել է 17 հայցվորների շահեր:
Վճարումից հետո հիմնադրամում մոտ 700 հազ դոլար գումար կմնա, կան նաև համապատասխան հայցեր:
Ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության Հիմնադրամին 13 հազ հայց է ներկայացվել: Այս տարվա սկզբին ընկերության իրավաբանը որոշել էր, որ դիտարկվելու են 15 000-ի և ավել գումարի պահանջով դիմումները:
Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:
Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:
Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երևան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետևանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:
Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներով»: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:
Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջան այցի հետ, ապա մինչև ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որևէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:
Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը և բարոյական կերպարին:
Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա
հեռանում է պետական ծառայությունից), ցավալի է, որ նա իր հետևում կթողնի բռնության և հակամարտության, այլ ոչ թե խաղաղության և հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երևան և Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:
Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994 թվականից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր հասկացնելու ալիևյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա: Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:
Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ և կունենան հսկայական տնտեսական կորուստներ:
Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու և հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորև ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`
— հակահարված տալ՝ նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար և նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է:
— ձեռնարկել քայլեր՝ ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների և մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա:
— յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ կռվել:
— պահանջել բոլոր երկրներից զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց:
— հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկիստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան:
— հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք և ուստի հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:
— ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և հրավիրել այլ երկրներին վարվել նույն կերպ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Պարոն Գուտյերեսը նշեց իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:
«ՉԻ» տեղեկությունների համաձայն` տևական ժամանակ է, ինչ խուլ հակասությունների մեջ են «Զանգեգուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող «Զանգեգուր Մայնինգ» և «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշրն» ընկերությունները: Նշված ընկերությունների «փայատերեր» Կարեն Կարապետյանի և Մաքսիմ Հակոբյանի միջև տարաձայնություններ են աոաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա` կապված մոլիբդենի արտադրության ու վաճաոքի ցուցանիշների հետ: Ասում են, երկու գործարարների շահերը բախվել են նաև արտահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ի դեպ` «Արմենիա Փրոդաքշրնի» տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել, շատ ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Դե իսկ ահա Մաքսիմ Հակոբյանի ունեցած կապերի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հարց է, թե նա ում հետ «լավ» չէ, բացի Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Ինչևէ, երկու գործարարների միջև ստեղծված լարվածության շուրջ «ՉԻ»-ին հաջողվել է մեկնաբանություն ստանալ միայն Կարեն Կարապետյանից, որն էլ թերթի հարցին ի պատասխան արձագանքել է. «Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ինչ բան, տենց բան չկա: Ախր, էտ որտեղից են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի արեք, մի գրեք, մեզ խայտառակ մի արեք»:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.