07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...«Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Այդ մեկնաբանությունների մի մասը չափից դուրս լավատեսական էին` կջարդենք, կփշրենք, կհասնենք Բաքու և այլն: Դրանք դատարկ ձևակերպումներ են նախընտրական կարգախոսների նման` հաղթելու ենք, սարեր ենք շարժելու, հավատալու ենք, փոխելու ենք և այլն: Չգիտեմ` արդյոք նման մոտեցումը ոգևորի՞չ է մեր քաղաքացիների համար: Անձամբ ես հակված եմ ցանկացած իրադարձություն ընդունել քննադատաբար, տեսնել բոլոր` դրական և բացասական կողմերը: Մասնավորապես, այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պիտի հակառակորդը հնարավորություն ունենա մոտենալու մեր դիրքերին և դիվերսիոն գործողություններ կատարելու: Այո, հակառակորդին այդ գործողությունների համար պետք է պատժել, ինչը և արվում է: Բայց պետք է, ինձ թվում է, պատժել նաև այն հրամանատարներին, որոնք առաջին գծում կորցրել են իրենց զգոնությունը, ինչը և մարդկային զոհերի պատճառ դարձավ:
Բայց ինձ համար նույնքան անհասկանալի է որոշ ընդդիմադիրների արձագանքը` բա որ ասում էինք, որ սա քրեաօլիգարխիկ ռեժիմ է և այլն: Նախ` եթե ռեժիմները համեմատենք, ապա Ադրբեջանինը շատ ավելի քրեաօլիգարխիկ է, կոռումպացված և հակադեմոկրատական: Ի դեպ, այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հսկայական փողերը, որոնք այդ երկրում ծախսվում են սպառազինությունների վրա, կիսով չափ թալանվում են չինովնիկների և գեներալների կողմից: Երկրորդ` սահմանային միջադեպերն այն դաշտը չեն, որտեղ ընդդիմությունը պետք է փորձի ինբնահաստատվել և առավելություններ ստանալ իշխանությունների նկատմամբ:
1992-94 թվականների պատերազմի ընթացքում այդ ոճով էին քաղաքական պայքար մղում, մասնավորապես, ԱԺՄ-ն և Դաշնակցությունը: Նրանք, ովքեր դա այն ժամանակ դատապարտում էին, այսօր չպիտի նույնն անեն: Պատերազմի ժամանակ, անասելի դժվարություններ կրած ժողովուրդը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ ուժ գտնել, չլսեց տեղական գործիչների վայնասունը և լուծեց այն պահին ազգի առաջ ծառացած խնդիրը: Հիմա էլ, չեմ կասկածում, նույնը կլինի: Իհարկե, փախչողները փախչում էին թե ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ, թե դրանից հետո և թե հիմա:
Ընդհանրապես մեր կարևորագույն բացթողումներց մեկն այն է, որ մենք չենք տարանջատում պետությունն ու բանակը` մի կողմից և իշխանությունը` մյուս կողմից: Վերջինս, համաձայնեք, մի բարի պտուղը չի և երբեք այդպիսին չի եղել: Առաջինը, կարծում եմ, պատմական այս փուլում մեր ինքնության հիմքն է` ավելի շատ, բան Ավարայրի ճակատամարտը, ցեղասպանության ողբերգությունը և նույնիսկ քրիստոնեության ընդունումը: Վատ, անորակ իշխանությունը, այո, հարված է հասցնում պետությանը և բանակին, ճիշտ այնպես, ինչպես վատ քաղաքացիները: Բայց քննադատության թիրախների ընտրության հարցում վերոհիշյալ սահմանազատումը պետք է գործի»,-գրել է Առավոտ թերթի գլխավոր խմբագիրը:
ՀՀՇ-ի Գևորիկը, որ «հավատացել ու փոխվել է»` դառնալով ՀՀԿ-ի Գևորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլևս այնտեղ չերևան, և մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում, գրասենյակ մտնող Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գևորիկին ասել է. բարև, այ էշ, ո՞նց ես: «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է լկտիացած «ՀՀԿ-ականը»: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել` բոլորին բացատրելով, որ իրենց` ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան «դուխ» տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը.
Վերնագիրը կատակ է, և Մհերինը չէ, բայց, քանի որ Մհերին վիրավորել են անանուն ստատուսով, իսկ անանուն լինում են միայն վախկոտները …
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շուրջ առաջացած թնջուկին.
«Կարդացի այդ բորբոսահոտ բարբաջանքը և ապշեցի մարդկային ճղճիմ մտքի անսահմանությունից: Տղամարդկությունից, հավատքից, սեռական նախասիրություններից խոսացողը նախ և առաջ համարձակություն պետք է ունենա և ներկայանա իր անունով, իր դեմքով: Այս դեպքում (անանուն «ստատուսի»), գործ ունենք ինչ-որ ուրվականի հետ, որի մարմինը կենդանության օրոք, ըստ երևույթին, սեռաքաղցից բորբոսակալել է: Տողերի հեղինակը խրտնել է իմ հաճախակի ելույթներից, համերգներից, հեռուստատեսային ելույթներից, նման մարդու երակներում արյան փոխարեն լեղի է հոսում: Անդրշիրիմյան թղթակիցը հանրությանն է ներկայացրել իր հիվանդագին երևակայության պտուղները՝ դրանով իսկ փորձելով բարոյական վնաս հասցնել թե՛ ինձ, թե իմ մտերիմներին ու բարեկամներին, ինչի համար պետք է պատասխան տա: Ձախողված քայլ է, ինչի մասին են վկայում հոդվածին կից բազմաթիվ մեկնաբանությունները: Կոյուղի հիշեցնող հոդվածը կատարյալ հերյուրանք և անձնական վիրավորանք է, ամբողջովին բուրում է չարությամբ, ատելությամբ և նախանձով: Սովորաբար, ուրիշի ինտիմից շատ են խոսում նրանք, ովքեր լուրջ խնդիրներ ունեն անկողնում: Այս դեպքն էլ երևի բացառություն չէ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Խոսքի ազատությունը՝ նույնպես: Սանձարձակ, գռեհիկ, հիվանդագին խոսքի հեղինակը անպայման պետք է պատասխանատվություն կրի իր «թլպատ» մտքերի համար: Ես նրան անպայման կաջակցեմ այդ հարցում…
Երգիչ Մհեր Մեսրոպյան
<Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում >ֆեյսբուքյան նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել
2012 թ. հունիսի 7-ին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչները (http://www.facebook.com/science.and.finance) հանդիպեցին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի առկա խնդիրները, առաջնային հիմնահարցերը, օրենսդրական կարգավորման հիմնախնդիրներն ու գիտության զարգացմանն աջակցելու ուղիներն ու համապատասխան քայլերը։
Նախաձեռնության ներկայացուցիչները առանձնապես կարևորեցին Կարեն Կարապետյանի պատրաստակամությունը՝ իր ուժերի ներածի չափով աջակցել գիտության զարգացմանը նպատակաուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի մշտական հոգածությունը ոլորտի և նրա ներկայացուցիչների նկատմամբ:
Հանդիպման ժամանակ նաև ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության համատեղ հայտարարած գիտական լրագրության մրցույթի արդյունքները։ Մրցույթի համար հիմնադրամը տրամադրել է 3 միլիոն դրամ:
Միաժամանակ, որոշվեց լրագրողների մրցանակաբաշխությունը զուգորդել առավելագույն հղում ունեցող հայաստանցի գիտնականների 14 միլիոն դրամի ծավալով մրցույթի շուրջ 90 հաղթողների մրցանակաբաշխության հետ և բոլոր մրցանակակիրներին տալ ֆինանսական պարգևավճարներ՝ հանդիսավոր արարողության ժամանակ։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա առաջիկա օրերին։ Միջոցառման վայրի և ժամի վերաբերյալ կլինի համապատասխան հաղորդագրություն։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև առաջիկա համատեղ այլ ծրագրերի իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Այդ ծրագրերի մասին ժամանակին պատշաճ կարգով կիրազեկվի։
Վերջերս մամուլից տեղեկացանք մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ, որով փորձ է կատարվում դատական իշխանությանը «ահաբեկել» մեկօրյա գործադուլով: Նախ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի մեր պատկերացմամբ գործադուլը աշխատողի իրավունքն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակ` աշխատողի և գործատուի միջև ծագած տարաձայնությունների կապակցությամբ: Ցավով պետք է արձանագրենք, որ մինչ սույն հայտարարությունը անկեղծորեն կարծում էինք, թե գործ ունենք անկախ փաստաբանական համակարգի հետ:
Հիմք ընդունելով ՀՀ դատավորի վարքագծի 8-րդ կանոնը, որի համաձայն «Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից», միգուցե զերծ մնայինք նշված հայտարարությանն անդրադառնալուն, սակայն նկատի ունենալով, որ այն պարունակում է բազմաթիվ մերկապարանոց ձևակերպումներ, մասնավորապես «անթույլատրելի գործելակերպ», «անընդունելի վիճակ», «համատարած խախտումներ» «օրեցօր խորացող ճգնաժամ» և կարող է հանրության մոտ սխալ պատկերացումների ձևավորման առիթ հանդիսանալ, որոշեցինք մի քանի մեկնաբանություններ ներկայացնել հայտարարությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ:
Հաշվի առնելով հայտարարության բովանդակությունը և դրա շարադրման ոճը, նախ անվերապահորեն պետք է ընդունենք հայտարարությունը հեղինակած փաստաբանների մտահոգությունն այն մասին, որ վստահորդների մոտ անվստահություն է առաջանում փաստաբանների մասնագիտական կարողությունների հանդեպ: Հայտարարության տեքստից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները, կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:
Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Եվրոպական չափանիշներին համահունչ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Առաջին ատյանի դատարանները բոլոր գործերը ըստ էության քննող դատարաններ են, վերաքննիչ դատարանները` վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող դատարաններ են, իսկ Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և դրանից բխող միասնական դատական պրակտիկան: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի վերոնշյալ առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի և բովանդակության շուրջ 4.000 վճռաբեկ բողոք: Ի դեպ, այս անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կազմված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, երկու մասնագիտացված պալատների նախագահներից և ընդամենը 14 դատավորներից:
Բացի այդ, եթե հայտարարությունը հեղինակած փաստաբաններին հայտնի լիներ դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջները այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը և նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ հայտարարությունում նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի:
Ինչ վերաբերում է հայտարարությունը հեղինակած փաստաբանների` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Դիմումատուն պնդում է, որ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշումը բավարար պատճառաբանված չէ, Դատարանը, ինչպես նշել է նախկինում, հարգելով բողոքարկման իրավունքը, նշում է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները (see Nerva and Others v. the United Kingdom (dec.), no. 42295/98, 11 July 2000; Sawoniuk v. the United Kingdom (dec.), no. 63716/00, ECHR 2001-VI; Glender v. Sweden (dec.), no. 28070/03, 6 September 2005; Stepenska v. Ukraine(dec.), no. 24079/02, 12 June 2006; Jaczkó v. Hungary, no. 40109/03, § 29, 18 July 2006; Marini v. Albania, no. 3738/02, § 106, ECHR 2007-XIV (extracts); Kukkonen v. Finland (no. 2), no. 47628/06, § 24, 13 January 2009; and Wnuk v. Poland (dec.), no. 38308/05, 1 September 2009), (see Burg and Others v. France (dec.), no. 34763/02, ECHR 2003-II; and Gorou v. Greece (no. 2) [GC], no. 12686/03, § 41, ECHR 2009-…), (see X. v. Germany, no. 8769/79, Commission decision of 16 July 1981, Decisions and Reports 25, p. 240, and Müller-Eberstein v. Germany, no. 29753/96, Commission decision 27 November 1996).
Եվրոպական դատարանը գտել է, որ այս սկզբունքները կիրառելի են սույն գործի կապակցությամբ: Մասնավորապես, դիմումատուի գործը քննվել է երկու դատական ատյաններում` լիազորությունների ամբողջ ծավալով, ներկայացնելով իրենց որոշումների մանրամասն պատճառաբանություն: Վճռաբեկ դատարանը, որտեղ վարույթը սահմանափակված է միայն իրավունքի վերաբերյալ հարցերով և որի դերը օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է և դրա զարգացումը, ունի ընդունելության նախնական ընթացակարգ, որը վերաբերում է նրան, թե արդյոք ներկայացված բողոքը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին: Անդրադարձ կատարելով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշմանը, չի կարելի ասել, որ դրանում շարադրված պատճառաբանությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (Բենիամին Ներսիսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 15371/07, 19.01.2010 թ)
Դեռ ավելին Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների որակի մասին է վկայում այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում վկայակոչվում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն այն գնահատմամբ, որ դրանք համապատասխանում են Եվրոպական կոնվենցիային անգամ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը դեռևս դրան հակասում է ( Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 44068/07, 20.12.2011 թ.):
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված «հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի» համար ՀՀ վճռաբեկ դատարանի պատասխանատվությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության վերաբերյալ վերը նշված մեկնաբանություններից հետո այդ հարցին կրկին անդրադառնալը գտնում ենք ոչ նպատակահարմար: Սակայն, ավելորդ չենք համարում ներկայացնել արդարացումների վերաբերյալ վերջին տարիների մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, 2009 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 25 անձ, 2010 թվականին` 56 անձ, իսկ 2011 թվականին` 77 անձ:
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ակնարկին, ապա պետք է ցավով արձանագրել, որ չնայած մեր կողմից ձեռնարկվող ամենօրյա միջոցառումներին, որոնք նպատակ են հետապնդում բացառելու դատավորի առանձին շփումները փաստաբանների և դատավարության այլ մասնակիցների հետ, դեռևս չի վերացել դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությունը: Այդ մասին են վկայում վերջին տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակ փաստաբանների կողմից իրականացված խարդախության դեպքերը: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատված է, որ փաստաբանները խաբեությամբ իրենց հաճախորդներից տարբեր չափերի գումարներ են ստացել իբր դատավորներին կաշառելու նպատակով (Տես, օրինակ` ԵԿԴ/0348/01/09, ԵԿԴ0166/01/09, ԵԿԴ0086/01/09, ԵԿԴ0232/01/11, ԵԱՔԴ/0124/01/11 դատավճիռները):
Բնականաբար նշված դեպքերը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ դատական իշխանության հեղինակության վրա: Ընդհանրապես, բոլոր համակարգերում, այդ թվում` դատական համակարգում, առկա են դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև անձինք, որոնց գործելաոճը վարկաբեկում է տվյալ համակարգը: Բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք անկախ և կոմպետենտ դատական համակարգ: Հարցը կայանում է նրանում, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա, լուռ, քայլ առ քայլ, սակայն հետևողական աշխատանք և ոչ թե ինքնագովեստի դրսևորումներ:
Ամփոփելով վերոգրյալը, կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա:
Արսեն Բաբայան
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել թվով 7 անձանց:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու եւ մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:
2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը եւ Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:
Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արվեստի գրականության բաժնի վարիչ Հ. Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաեւ հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական եւ աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի եւ Վ. Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու եւ այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի եւ հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ. Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն եւ Կ. Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա. Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ. Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը:
Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը եւ Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Ազարիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Ե. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Հ. Դուրգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Կ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Վ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Դ. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Ա. Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ոմն Վ. Տրուբիցինի եւ մյուս անհայտ անձանց վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ:
ՀՀ դատախազություն
Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը նրանց է ներկայացրել մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նման պատվի արժանացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում
Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար:
Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետևանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը:
Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետևանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլև այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված:
Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչա¬կեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր:
Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:
Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում:
Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Նաև հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաև Սինգապուրի և Հոնգկոնգի նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:
Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ, որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երևանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին:
Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում և Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր և հիշարժան ուղևորություն կլինի:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար և հույս ունեմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի:
Շնորհակալություն ուշադրության համար:
Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:
Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի սոցիալիստական Հանրապետություն:
Թուրքական ոստիկանությունը հունիս 7-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն) գործով հերթական խուզարկությունն է իրականացրել Վանի քաղաքապետարանում եւ քաղաքապետ Բեքիր Քայայի տանը։
Թուրքական Cihan գործակալության հայտնում է, որ ոստիկանությունը խուզարկություններից հետո ձերբակալել է Վանի քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայային։
Նշենք, որ ներկայումս Թուրքիայի բանտերում է գտնվում 32 քուրդ քաղաքապետ։
Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի կառավարությունն որոշել է փոխել փողոցային երթևեկությունը կարգավորող գծանշումների գույները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2007 թ. որոշման համաձայն` հետիոտնային անցումների գծանշումները կատարվում են սպիտակ գույնով, կանգառներինը` դեղին գույնով, իսկ ճանապարհների եզրային պատերինը` սեւ կամ սպիտակ:
Սակայն, ՀՀ ոստիկանությունը կարծում է, որ այդ գույներն այնքան էլ հստակ տեսանելի չեն երթևեկության մասնակիցների համար:
Այդ է պատճառով, որ որոշվեց այսուհետ հետիոտների անցումների գծանշումները կատարել դեղին գույնով, կանգառներինը` կարմիր, ճանապարհների եզրային պատերինը` կապույտ ու սպիտակ, կամ կարմիր ու սպիտակ:
Նշենք, որ Երեւանում բազմաթիվ փողոցներում արդեն իսկ հետիոտների համար նախատեսված գծանշումներն իրականացվում են դեղին գույնով:
Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը…. Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն, ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Վերջերս ամիսներ ձգձգված դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ:
Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի: Խոսքը վերաբերում է 1996 թ-ի <արդարադատությանը>, երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության` գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:
Սա, իրոք, բեկումնային պահ է, շրջադարձ, և արդարադատություն իրականացնողներից է կախված` գնալու ենք դեպի ետ մինչև 1990-ականների ամենաթողության տարիները, թե իսկապես սրբագրելու ենք մեր դատա-իրավական <կենսագրությունը>` դրանով իսկ ցույց տալով աշխարհին ու առաջինը` մեր հանրությանը, որ մարդը, նրա արժանապատվությունը և հիմնական իրավունքները և ազատությունները Հայաստանում բարձրագույն արժեք են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև գործնականում: Նոր երևան եկած հանգամանքներով 16 տարի անց քրեական գործ վերաբացելը իսկապես ինդիկատոր է ցույց տալու համար կա արդյոք ԿԱՄՔ դատա-իրավական ոլորտի բարեփոխումները դարձնել առավել շոշափելի:
Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը:Ու զգացողությունները նույնն են, ինչ-որ 16 տարի առաջ, երբ 3 ամսվա մեջ տարօրինակ արագությամբ ինձ դատապարտեցին գնդակահարության: Ուստի այս աննախադեպ ծայրահեղ պահին գտնում եմ, որ ծայրահեղ քայլերի ժամանակն է: Այստեղ`<Նուբարաշենի> կլոր <գերեզմանոցում> 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր:
Հայտարարությունս խնդրում եմ ամենևին չդիտել որպես ճնշման փորձ դատարանի վրա: Պարզապես սպառվում են արդարության հասնելու բոլոր ճանապարհները: Նոր երևան եկած հանգամանքները վերջին հույսն են ապացուցելու, որ 16 տարի առաջ բացառապես մեկ մարդու ցուցմունքով են ինձ դատապարտել մահապատժի:
Մի զրկեք մարդուն ՀՈՒՅՍԻՑ…
<Նուբարաշենի> կլոր գերեզմանոցից
հարգանքով`Մհեր Ենոքյան
Հ.Գ. Այս նամակը ես արդեն ուղարկել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.