07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...ԵԱՀԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:
Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում: Այցի շրջանակներում նա կհանդիպի իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:
ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ:
Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել է նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:
Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված 4-րդ հետախուզադիվերսիոն գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որպաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ և նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլև ամեն ինչ անում է`տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխելու համար: Ադրբեջանիղեկավարությունը և մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես,այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համարանկանխատեսելի հետևանքներ:
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 11:00-ին, լքել է Վրաստանը և Բաթումիի օդանավակայանից ուղևորվել է Ադրբեջան:
Օդանավակայանում Քլինթոնին ճանապարհել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այդ թվում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին և Վրաստանի ԱԳՆ Գրիգոլ Վաշաձեն:
Թռիչքից առաջ Քլինթոնը ևս մեկ անգամ օդանավակայանում զրուցել է Վրաստանի նախագաի հետ:
Հիշեցնենք, որ Քլինթոնը Վրաստան է ժամանել տարածաշրջանային շրջագայության շրջանակներում: Մինչ այդ նա եղել է Հայաստանում:
Գնահատելով Քլինթոնի այցելությունը` Սաակաշվիլին նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Վրաստանի համար կարևոր ուղերձներ է հրապարակել:
Երեկոյան Քլինթոնը Բաթումիի հրապարակում եղել է դասական երաժշտության համերգին և շրջել է քաղաքում:
Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ շատ լավ, բարիդրացիական, համագործակցային հարաբերությունների մեջ է:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին կուսակցության անդամներից մեկի հնչեցրած քննադատությանը՝ նա նշեց, որ «Ժառանգությունը» շատ լավ ավանդույթներ ունի, դրանցից մեկը բազմակարծությունն է կուսակցության ներսում:
«Դանիել Իոնիսյանի ելույթին նորմալ եմ վերաբերում, կարծիքները տարբեր են բոլորի մոտ, բայց ընտրությունները անցել են, եթե-ներով էլ դժվար է խոսել: Կա իրավիճակ եւ պետք է որոշումներ կայացնել դրանից ելնելով: Այն, ինչ եղել է անցյաում, երբեմն կարելի է հետահայաց քննարկումների առիթ դարձնել, բաց ոչ թե դա դարձնել մեխ»,- ասաց նախկին պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում մյուս ուժերի հետ համագործակցությանը, ապա Արմեն Մարտիրոսյանն նշեց, որ ««Ժառանգությունը» միշտ համագործակցել է խնդրի շուրջ, կլինի այնպիսի մի խնդիր, որը իրենց պատկերացումներին համապատասխան կլինի, մենք կհամագործակցենք»:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին՝ նա կարեւորեց վարչության ընտրությունը, խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի թեկնածությունների առաջադրումը:
Նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ կշարունակի իր դասախոսական գործունեությունը, իսկ Ստեփան Սաֆարյանը փորձագիտական գիտելիքները կներկայացնի հանրությանը:
Խոսելով 2013թ նախագահական ընտրություններից նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կունենա իր թեկնածուն և հավելեց, որ խնդիրն այն է, թե կուսակցությունը ում կտեսնի այդ թեկնածուի դերում: Նրանք կողմնակից են այլընտրանքային, ընդդիմադիր, համախմբող միասնական թեկնածու ունենալուն, սակայն «այս պահին ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ թեկնածու չկա»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմանը նրանք կանդրադառնան ավելի ուշ: Արմեն Մարտիրոսյանի համար նախընտրելի է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը, քան Զարուհի Փոստանջյանի:
«Ժառանգության» անդամը տեղեկացրեց նաեւ, որ աշնանը կանդրադառնան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատը վայր դնելուն. «Քաղաքական դաշտը ամռան ընթացքում բուռն փուլ է անցնելու, սեպտեմբերից սկսելու է ոչ պաշտոնական քարոզարշավը, մինչ այդ պետք է որոշակի հարցերի պատասխաններ լինեն»,- նշեց նա:
Համաձայն Ժողովուրդ-ի տեղեկությունների` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է. որ վաճառում է հանքը: Թերթը տեղեկացել է, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինը չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթը փորձել է զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայնն վերջինն օրեր շարունակ թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: Իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի էր:
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից, իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր:
Զինվորը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, եւ ասել, թե ինչ հագուստ գնեն իր համար:
Այս մասին գրում է «Երկիր» օրաթերթը:
Հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը:
Վարորդներին առաջարկում ենք շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով:
Թեև ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը ևս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է:
Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած առանցքային փաստաթղթում: Այնտեղ նշվում էր. «Ցեղասպանության համաձայնագիրն արդյունք է անմարդկային և բարբարոսական գործողությունների կիրառումի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր ենթարկվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի և ոչնչացման: Ցեղասպանության երևույթը գոյություն է ունեցել ողջ մարդկային պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը, թուրքերի կողմից հայերի ջարդը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի կոտորածը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են»:
Գործադիիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությանը երկրորդ անդրադարձը արել է նախագահ Ռոնալդ Ռեգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում, որտեղ նշում էր. «Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը և դրան հետևած կամբոջացիների ցեղասպանությունը և բազմաթիվ այլ ազգերի բազմաթիվ հալածանքների նման, Հոլոքոստի դասերը չպետք է երբևիցե մոռացվեն»:
Իսկ ԱՄՆ կառավարության օրենսդիր մարմինն ընդունել է երկու որոշում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Առաջին որոշմամբ, որը հաստատվել էր 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1975 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձան»: Երկրորդ որոշմամբ, որը հաստատվել էր 1984 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1985 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923 թվականներին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերին»: Ի լրումն, պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հավելված 1996 և 2004 թվականներին Արտաքին գործառնությունների հատկացման ակտում:
Այնուամենայնիվ, շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Դատական իշխանության կողմից Հայոց ցեղասպանությանը առաջին անդրադարձը 2010 թվականի օգոստոսի 11-ին առաջին շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով միաձայն ընդունված վճիռն էր: ԱՄՆ գերագույն դատարանի նախկին դատավոր Դեյվիդ Սութերի կողմից գրված որոշման մեջ դատարանը մերժեց ամերիկա-թուրքական խմբի պահանջն առ այն, որ Մասաչուսեթսի կրթության հարցերով հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնական ուղեցույցը, որը բացահայտորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, պետք է ներառեր «ցեղասպանությանը հակակշռող» հղումներ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրորդ դատական գործը 2011 թվականի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշարձանի գործով վճիռն էր: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի սոսկալի բառերը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Նա բացատրեց, որ Հիտլերն ի նկատի ուներ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված Օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Դատավորը տողատակում նշում է, որ «Դատարանի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտել որևէ կարծիք այդ պիտակի պատշաճության մասին»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական երրորդ հղումը կատարվել է 2012 թվականի մայիսի 3-ին երեք դատավորի կազմով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից, երբ մերժեց Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ և առանց որակումների անդրադարձան Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն, որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»:
ԱՄՆ կառավարության բոլոր երեք անկախ մարմինները վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստը` Միացյալ Նահանգներն իր արդարացի տեղը զբաղեցրեց առաքինի ազգերի շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Երեկ` Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: «Ժողովուրդ» թերթը կարծում է, որ այսպիսով ԱՄՆ դեսպանը պարզապես դիվանագիտական ապտակ է հասցրել Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին: «Բայց խայտառակությունը դրանով չի ավարտվել: Մայրաքաղաքի փնթի վիճակը հավանաբար այնքան է զայրացրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, որ նա ամերիկյան իր հայտնի ժպիտով «աղբահավաքությանը» զուգահեռ նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին աջակցության համար: «Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք… Երևանը շատ գեղեցիկ քաղաք է` բազմաթիվ լավ տեղանքներով և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել` այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,-նշել է Ջոն Հեֆֆերնը` ուղղակի կշտամբելով մեր քաղաքապետին: Այսպիսի մեծ ապտակ մեկ էլ Սերժ Սարգսյանն էր հասցրել Տարոն Մարգարյանին` Մաշտոցի պուրակում հայտարարելով թե «Տարոն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ կրպակները գեղեցիկ չեն»: Ի դեպ, դեսպանը երեկ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ` տուգանքներ:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.