07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...Քիչ առաջ, հունիսի 4-ին ժամը 23.20-ի սահմաններում, կրկին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշենի կամրջից ցած է նետվել մի տղամարդ, որի մարմինը ջախջախվել է և դեմքը դարձել անճանաչելի: Այս մասին դեպքի վայրից Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժինների օպերատիվ խմբերը՝ պետերի՝ Արմեն Գասպարյանի և Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը փորձում է պարզել ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը:
Այսօր հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ևս մեկ ԲՀԿ ական:
Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ նրանից առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը:
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ABNA-ն հայտնում է, որ Միացյալ Արաբական Էմիրությունների էմիրներից մեկի զարմիկը` շեյխ Աբդուլ Ազիզ բեն-Ալի Ալ-Նաիմին, այցելել է գերեզմանատուն, փաթաթվել սավանի մեջ ու ինքն իրեն կենդանի թաղել: 20 րոպե անց նրան դուրս են բերել շիրիմից:
Արաբ արքայազնը հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր անդշիրիմյան կյանքին նախապատրաստվելու փոքրիկ փորձ ձեռք բերել:
Շեյխը« մեկնաբանելով իր արարքը« ասել է. «Մահը յուրաքանչյուր մարդու կյանքում անցումային փուլ է: Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք մահվան: Ժամանակը, որը ես անցկացրի գերեզմանում, ուժեղ ազդեցություն կունենա իմ հետագա կյանքի վրա: Ես մեծ ջանքեր կգործադրեմ այս կյանքում` հավիտենական կյանքին արժանի նախապատրաստվելու համար»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քիչ առաջ ավարտել է իր հանդիպումը Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԱՄՆ պետքարտուղարը մրցանակներ է հանձնել հայաստանյան քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների, ովքեր ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերել:
Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղարից պարգևներ են ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ իբրև իրավապաշտպան, լրագրող Ծովինար Նազարյանը՝ խիզախ կին, որը բանակում զոհված եղբոր իրավունքներն է առաջ տանում, բնապահպանական մրցանակ է ստացել Թեղուտի խումբը, նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որի գործառույթը ոստիկանությունում բարեփոխումների աշխատանքներ իրականացնելն է:
Այս առթիվ հանգամանալի տեղեկատվություն է տարածել ՀՀ — ում ԱՄՆ դեսպանությունը.
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», – ասաց Ալեքս Սարդարը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», – ասաց դեսպան Էյվզը:
ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշեց. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», – ասաց դեսպան Հրիստեան:
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունիսի 4-10-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ` գնման գին` 18845.84 (-41.03), բացթողնման գին` 20484.61 (-44.6),
ԱՐԾԱԹ` գնման գին` 336.46 (-1.77), բացթողնման գին` 365.72 (-1.92),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17058.83 (-260.37), բացթողնման գին` 18542.21 (-283.01),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7260.19 (+1.77), բացթողնման գին` 7891.51 (+1.92):
Ըստ հետազոտությունների 2011թ. ցանցում մինչեւ 13 տարեկան 7 մլն երեխա է եղել, իսկ ծնողների 36 տոկոսը օգնել է հաշիվներ բացել` սխալ տվյալներ գրելով: Այս պահին ցանցում արգելված է մինչեւ 13 տարեկանների գրանցումը: Հաճախ այդ պատճառով երեխաներն այլ տարիք են նշում, ինչը Facebook-ի համար լրացուցիչ խնդիրներ է հարուցում: ԱՄՆ օրենքներով, կայքերը պարտավոր են ստանալ ծնողների համաձայնությունը` երեխաների անձնական տվյալները ստանալու համար:
Facebook-ը տեխնոլոգիա է մշակում, որ թույլ կտա ցանցում շփվել մինչեւ 13 տարեկան երեխաներին:
The Wall Street Journal-ի տվյալներով, երեխաների հաշիվները միացված են լինելու իրենց ծնողների էջերին, եւ ծնողները հետեւելու են, թե ում է պատրաստվում ընկերների ցանկում ավելացնել երեխան, կամ ինչ հավելվածներից է օգտվում:
Իտալիայում մայիսի 20-ին և 29-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով, այսօր երկրում համազգային սուգ է« հայտնում է Korrespondent.net-ը: Իտալիայի բոլոր պետական հաստատությունների ազգային ու եվրոպական դրոշներն իջեցվել են,:
Երկրի Էմիլիա- Ռոմանiա շրջանում գրանցված տարերային աղետի զոհ դարձավ 24 մարդ, մոտ 400-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, մոտ 15.000 իտալացիներ մնացին անօթևան:
Սակայն երկրի հյուսիսում ստորգետնյա ցնցումները չեն դադարում: Նախօրեին 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը եղել է Նովի դի Մոդենա քաղաքում: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չեն գրանցվել, չնայած որ միջնադարյան մի քանի կառույցներ, այդ թվում` քաղաքի աշտարակը, փլուզվել են:
Տարերային աղետների հետևանքով հասցված նյութական վնասի չափը մոտ 5 մլրդ եվրո է: Մոտ ժամանակներում տեղ կհասնի Եվրամիության օգնության առաջին մասնաբաժինը` 150-200 մլն եվրո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին: Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Այս մասին հայտնում են նախագահ մամուլի գրասենյակից:
Կանաչ թեյը շատ օգտակար է.հագեցնում է ծարավը, նպաստում մարսողության լավացմանն ու օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Թեյը թափանցում է օրգանիզմ, վերացնում է քնկոտությունը, իսկ կանաչ թեյը նպաստում է նաև միզարտադրությանը, լավացնում տեսողությունը, պարզում միտքն ու բարձրացնում աշխատունակությունը:
Կանաչ թեյը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես նիհարեցնող, ճարպերը հալեցնող միջոց:
Կանաչ թեյը 18 անգամ գերազանցում է E վիտամինի` օրգանիզմը երիտասարդացնող հատկությանը:
Կանաչ թեյը խորհուրդ է տրվում խմել առանց կաթի և շաքարի, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում առանց քաղցրի, կարող են թեյին մի քիչ մեղր ավելացնել:
Թեյը պետք է խմել թարմ վիճակում, խորհուրդ չի տրվում նույն թուրմն օգտագործել մեկից ավելի անգամ: Խորհուրդ է տրվում կանաչ թեյը խմել օրը 2-4 անգամ:
Կանաչ թեյի բոլոր տեսակները խորհուրդ են տրվում խմել 60-90 աստիճան ջրով: Եփելուց հետո թեյը ձեռք է բերում բաց կանաչից մինչև մուգ, հագեցած կանաչ կամ էլ դեղնականաչավուն երանգ:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.