18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր ուժի մեջ թողեց թիվ 37 Ընտրատարածաքային ընտրական հանձնաժողովի որոշումը, որն այսօր վիճարկում էր նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Հայցվորը ՍԴ-ից պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 11-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 37 ԸԸՀ-ի 31-Ա որոշումը:
Ըստ այդ որոշման` ԸԸՀ-ն գրանցել էր Սամվել Հարությունյանի մրցակից, Առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին իբրեւ պատգամավորական թեկնածու: Մինչդեռ Սամվել Հարությունյանի փաստարկներով Թաթուլ Հակոբյանը վերջին 1 տարում մշտապես բնակվել եւ աշխատել է Դանիայի Թագավորությունում, որը հիմք էր տալիս ԸԸՀ-ին մերժելու նրա գրանցումը:
Սամվել Հարությունյանը ՍԴ-ին ներկայացրել էր 2 միջնորդություն, որոնք մերժվեցին:
Ի դեպ, հունիսի 8-ին ՍԴ-ն կլսի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մանուել Գասպարյանի դիմումը:
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ձևավորված 40 քննակենտրոններում այսօր տեղի ունեցան հայոց լեզվի և հայ գրականությյան պետական միասնական քննությունները։ Երևանում քննությունն այսօր ընթանում էր 14 քննակենտրոններում, Արցախում՝ 8, մյուս մարզերում, ըստ դիմորդների թվի, մինչև 3։
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար այս տարի հայտ է ներկայացրել 11792 դիմորդ։ Հիշեցնենք, որ քննւթյունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում ` www.atc. am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները` իրենց ճիշտ պատասխաններով:
Ի դեպ, այս տարի դիմորդների թիվը 18105 է, ինչը փոքր ինչ ավելի է, քան 2010թ., երբ քննություններին մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 17656 դիմորդ։ Ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականություն առակայից քննություն հանձնելու համար։ 2010թ. այդ թիվը եղել է 11138:
Նալբանդյան 106-ի շրջակա շենքերի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել, ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին.
Հարգելի պարոն Աբրահամյան
Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված, դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:
Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորեն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:
Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է, որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:
Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը:
Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:
Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել `մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:
Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:
Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ-ական համակիր Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Ըստ թերթի տեղեկությունների, նրանք բավականին լարված խոսակցության են ունեցել ՕԵԿ-ի պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին: Ասում են, Լավանղայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է նախարար դառնար), Բաղղասարյանը Հայրապետյանին ասել է, թե. «Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»: Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, թերթը փորձել է իմանալ ՕԵԿ-ական գործարարից, որն էլ հարցին ի պատասխան ասել է.«Չէ, չէ, այդպիսի բաներ չկան: Ես նման առաջարկ` որ պետք ա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն է հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ-ին, ինչպես ասում են, կուսակցաշինաթյան համար, վերջինս արձագանքել է. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան: Էդ ի՞նչ գումարների մասին ա խոսքը: ՕԵԿ-ում ըտենց պահեր չկան»:
ԲՀԿ-ականներն այս օրերին հայտարարում էին, թե ԱՍՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր այցի ընթացքում հանդիպելու է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նման հանդիպում տեղի ունեցե՞լ է` երեկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի թղթակցի այս հարցին պատասխանել է. «Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել»: Այսպիսով, ԲՀԿ-ն փորձում է ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում: Ի դեպ, երեկ պատկան որևէ մարմնից այս լուրի հաստատում «Հայկական ժամանակ» թերթը չի ստացել:
Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից.
Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում՝ վնասազերծվել է:
Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակներն ու վիրավորներին:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, և նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է և այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռբ բերել, և ապագա գործունեության համար դա շատ կարևոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով` շաբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ասել է ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկայացնելով գործող վարչագետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նրա հետագա պաշտոնավարման համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբն արդեն պարզել է երեկ ժամը 23.20-ի սահմաններում, Դավթաշենի կամուրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձի ինքնությունը:
Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել էր, որ ընկնելու արդյունքում ինքնասպանություն գործած տղամարդու մարմինը ջախջախվել էր, նրա դեմքը անճանաչելի էր դարձել:
Այսօր պարզվել է, որ նա Երևանի Լվովյան փողոցի բնակիչ 24-ամյա Տ. Մատինյանն էր, որը բուհի ուսնող է եղել:
Ինքնասպանության պատճառը կպարզի Ոստիկանությունը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից:
«Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը:
Ավելացնենք, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն համար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Գագիկ Բեգլարյանի գործադիրում լինելու հարցը մնում է օրակարգային.
«Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ»,- գրում է «Իրատես de facto» թերթը:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.