ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քիչ առաջ ավարտել է իր հանդիպումը Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԱՄՆ պետքարտուղարը մրցանակներ է հանձնել հայաստանյան քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների, ովքեր ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերել:
Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղարից պարգևներ են ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ իբրև իրավապաշտպան, լրագրող Ծովինար Նազարյանը՝ խիզախ կին, որը բանակում զոհված եղբոր իրավունքներն է առաջ տանում, բնապահպանական մրցանակ է ստացել Թեղուտի խումբը, նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որի գործառույթը ոստիկանությունում բարեփոխումների աշխատանքներ իրականացնելն է:
Այս առթիվ հանգամանալի տեղեկատվություն է տարածել ՀՀ — ում ԱՄՆ դեսպանությունը.
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», – ասաց Ալեքս Սարդարը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», – ասաց դեսպան Էյվզը:
ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշեց. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», – ասաց դեսպան Հրիստեան:
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
- 11:10Օրեր առաջ տեխնիկա է մտցվել, 14 պարկ դիակ է հանվել, ԴՆԹ-ով կորոշվի քանի դիակ է. Մարուքյան
- 12:10«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին. Էլիբեգովա
- 15:10Միթե՞ այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա, նորմալ բանակցություն վարի, որ էդ բանակցության արդյունքն էլ մի քիչ մեզ ձեռնտու լինի
- 13:10Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում.Հայտարարում ենք պայքարի նոր փուլ
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
07.01.2021 | 15:10
07.01.2021 | 14:10
07.01.2021 | 13:10
07.01.2021 | 12:10
07.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.