Այսօր` հունիսի 6-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ամբաստանյալ Վահրամ Մարգարյանի գործը, որը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում կատարված աղմկոտ սպանության մեջ:
Նիստն ընթանում էր դռնփակ, քանի որ դատակոչվել էին վկաները: Նիստը դռնփակ անցկացնելու որոշում է ընդունվել, երբ դատարանում վկայություն է տվել սպանության ականատես Աշոտ Ֆրանգուլյանը, որի ցուցմունքների հիման վրա էլ գրեթե ամբողջությամբ կառուցվել է մեղադրանքը:
Ըստ որոշ տեղեկությունների, Ֆրանգուլյանը հանրահայտ է, որպես վկա. սա նրա փեշակն է: Գործով վկային պետք եղած ժամանակ օգտագործում են իրավապահները, հիշենք <Հայկական Ժամանակ > օրաթերթի խմբագիր Հայկ Գևորգյանի գործը, որտեղ ևս Աշոտ Ֆրանգուլյանը տուժող –վկա էր: Այս պերսոնայի ներկայությունը դատարանում հասկանալիորեն գրգռել է ամբաստանյալների հարազատներին: Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Բորիս Հակոբյանի որդին` Սարգիս Հակոբյանը, դատարանի միջանցքում վիճաբանել է Ֆրանգուլյանի հետ` նրան մեղադրելով սուտ ցուցմունքներ տալու մեջ, և վեճի ընթացքում վերջինս ընկել է գետնին ու բղավել. «Մի սպանիր, մի սպանիր»: Դրանից հետո խառնաշփոթ է ստեղծվել, ինչից հետո Սարգիսը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Ֆրանգուլյանի համար շտապ օգնություն է կանչվել: Հավանաբար սա է եղել պատճառը, որ որոշում է կայացվել գործը լսել դռնփակ:
Իսկ վերոնշյալ միջադեպին հաջորդող դատական նիստում Բորիս Հակոբյանի պաշտպանը միջնորդել է` որպես վկա դատարան հրավիրել մի մարդու, որը կփաստի, թե ինչպես սպանության օրը և ժամին ինքն ու Աշոտ Ֆրանգուլյանը բոլորովին ուրիշ վայրում շինարարությամբ են զբաղված եղել, մինչդեռ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրից փախչելիս տեսել է Վահրամ Մարգարյանին:
Հիշեցնենք դեպքի մանրամասները. Ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 2-ին ժամը 21:16-ին հաղորդում է ստացվել, որ Զաքյան 4 շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրազենային կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի Խաչիկ Գալոյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր 5 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Տղամարդու մահը վրա էր հասել հրազենային մի քանի կրակոցների հետևանքով: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Սպանվածը ռուսաստանցի գործարար էր և Տուապսե քաղաքում զբաղվել է բետոնի արտադրությամբ: Այս սպանությունը կատարելու համար մեղադրվում են 2004-ի փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, և 56-ամյա Բորիս Հակոբյանը:
2012 –ի ապրիլի 4-ին գործն ուղարկվել է կենտրոնի դատարան, իսկ ապրիլի 5-ին ընդունվել էր դատավոր Մխիթար Պապոյանի վարույթ: Դատավոր Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ Պապոյանն ու ամբաստանյալ Մարգարյանը միասին են անցել պարտադիր զինվորական ծառայությունը: Գործը վարույթ է ընդունել դատավոր Արշակ Վարդանյանը:
Մյուս ամբաստանյալ ին՝Բորիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փող. թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող <<Մակարով>> տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա` Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող ութ փամփուշտներ տրամադրելով, օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն:
Ըստ ոստիկանության ամփոփագրի, հիշյալ անձը օգոստոսի 14-ին, ժամը 11.25-ին ներկայացել էր ոստիկանության բաժին և խոստովանել, որ հանցագործությունը կատարել է ինքը։ Նա ոստիկանություն էր ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 3 փամփուշտներով։
Սպանության պատճառը ըստ տարածված վարկածի վենդետան է. մեկ տարի առաջ Տուապսե քաղաքում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով մահացել էր Բորիս Հակոբյանի որդին` «Բաքսյոր Տիկոն»:
Ըստ տարածված լուրերի, Հակոբյանը որդու սպանության մեջ կասկածում էր Խաչիկ Գալոյանին և հենց այդ պատճառով էլ որոշել էր սպանել նրան: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, կա վարկած, որ Բորիս Հակոբյանը եղել է սպանության պատվիրատուն, իսկ Մարգարյանը` կատարողը:
Փաստաբան Վահագն Բաբայանը այդ վարկածը համարում է հերյուրանք:
Դատաքննությունը շարունակվում է:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.