23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրողական դաշտում բավական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, ուրբաթ օրը աշխատանքից ազատվել է իշխանությունների շահերի սպասարկող «Հայոց աշխարհ» թերթի ամենածանր հրետանին` լրագրող Կիմա Եղիազարյանը:
Եղիազարյանը, ով այս տարիներին ամենօրյա ռեժիմով անխնա ջախջախում էր ընդդիմությանը, աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել «Ֆեյսբուքի» իր էջում արված ընդդիմադիր գրառումների համար: Գրառման վերջում էլ Եղիազարյանը հատուկ բարևներ է ուղարկել նախկին լրագրող, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ վերջինս կապ ունի Եղիազարյանի ազատման հետ: Մարգարիտ Եսայանը երեկ հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` նշելով, որ FB-nւմ ամեն ինչ գրել է:
Թեմայի շուրջ մանրամասները կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում, իսկ հրապարակումից մի հատված ներկայացնում ենք ստորև.
««Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասաց հետևյալը. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»: Թերթի գլխավոր խմբագիրը հերքեց, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով: «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որևէ մեկը կարծում է , որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականութունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխ. խմբագիրը, և նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:
Հայկական ժամանակ
Ֆեյսբուքի օգտատեր Ձկան Աչք-ն իր էջում գրել է.
«Էսօր Րաֆֆին փաստացի ստորացրեց Լիցկային՝ գնալով Լիցկայի «թաղը», «թաղի» մեջտեղը կանգնելով ինչ մտածում էր այդ ճիվաղ մարզպետի մասին ասեց, ու իրան ոչ մի բան չկարացան անեին, իսկ հիմա Լիցկեն աբիժնիկություն ա անում ու Րաֆֆու հետից հոխորտում ա։ 1in.am-ը հարցազրույց ա վերցրել Սյունիքի փչացած սատրապից, որտեղ Լիցկեն սկզբում հայտարարել ա, թե ինքը սպասում էր, որ Րաֆֆին կայցելի իրեն ու տետատետ զրույց կլինի՝ առանց վկաների։ Լիցկեն մի քանի անգամ էդ հիմար միտքը կրկնեց, որն ասես իրա փրկարար օղակը լիներ…
Հետո ինքն իր ասածից Լիցկեն շախի ընկավ ու սկսեց էլ ավելի էշ զառանցանքներ արտաբերել, մեղադրել Րաֆֆուն ինչ-որ անկապ բաների մեջ։ Իր իսկ ձայնից երևի ոգևորված՝ Լիցկեն էլ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ Կապանի էն մի քանի սադրիչներն իրականում սովորական քաղաքացիներ են, ովքեր իրենց սրտի ասածն էին ասում ու լավ էին անում, իսկ Կապանի բնակիչները, ովքեր քվեարկել էին Րաֆֆու օգտին, արդեն փոշմանել են իրենց ընտրության համար ու ճիշտ ուղու են հետ եկել…
Տո ասա՝ այ ծալապակաս, այ ազգի թշնամի, այ խըդր… Ի՜նչ տետատետ հանդիպում, տենց ուժեղ դեմք էիր՝ ասածիդ տերը լինելով՝ գնայիր ու դեմ առ դեմ էսքանն ասեիր, գլուխ ջարդեիր, մի խոսքով, հոխորտանքներդ գործով ցույց տայիր… Ի՜նչ ճիշտ ընտրություն, դո՞ւ ես ճիշտ ընտրությունը հա՞, քառակուսի գլխով մակաբույծի նման ծծում ես ժողովրդի արյունը, ահաբեկում ես մարդկանց ու վախի մթնոլորտ ես ստեղծում և հետո ճիշտ-սխալ ընտրությունի՞ց ես խոսում։ Միակ ճիշտ ընտրությունը քո պարագայում ինկվիզիցիայի խարույկը կլիներ ու քո ողջակիզումը…
Րաֆֆին իմ կինոյի հերոսը չի, բայց մենակ նրա համար, որ ինքը բռնեց, ողջ ազգի առաջ փաստացի ցույց տվեց, որ «կռված տղա» Լիցկի դուխը մենակ կնանիքի վրա է հերիքում, իսկ տղամարդկանց ժամանակ նա վախկոտ տուզիկի նման թաքնվում է իր մանկլավիկների հետևում ու իր հակառակորդին հեռակա է վիրավորում։ Էդ չե՞ս, արա, տե՞նց ես կռվել, հա՞, տո քեզ դաժե Լիցկեն ա ճոխ մականուն, քեզ պետք ա Պուպսիկ ասեն»։
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաներով, այլ փողոցներով երբ անցնում ես, մայթի սալիկները թռնում են ճակատիդ…
Այդ պողոտաներին, փողոցներին զուգահեռ, շուրջբոլոր ամբողջությամբ սուպերմարկետներ են, բրենդային խանութներ, սրճարաններ… Եթե նրանցից յուրաքանչյուրն իր դիմացի հատվածը վերանորոգի, ապա այլևս նման խնդիր չի լինի: Հատկապես, երբ նրանցից յուրաքանչյուրը հավանաբար կամայական կամ«թույլտվությամբ» ձևափոխել են դրանք կամ գուցե գիտակցում են նաև դրա կարևորությունը քաղաքի տեսքի, քաղաքացու և իրենց բիզնեսի համար:
Այդ պրոբլեմը հատկապես զգացնել է տալիս իր մասին տեղումների ժամանակ, երբ քայլելիս ակամա պղտոր ջուր ես ցփխում քեզ կամ կողքից անցնողին…
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը երևի թե պետք է կազմակերպի, համախմբի այդ սեփականատերերին, ձեռնարկի վերանորոգման աշխատանքները, ու լավ կլինի՝ ոտքով շատ քայլեն, շատ բան կտեսնեն…
Նաև առողջ կլինեն…»:
Ավարտվել են գրիպի համաճարակի պատճառով երկարաձգված գարնանային արձակուրդները:
Հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական տարին շարունակվելու է ապրիլի 2-ից:
Մաղթում եմ առողջություն և բարձր առաջադիմություն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ աւելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականօրէն ներողութիւն են խնդրել կորցրածս 17 ու կէս տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետութեան հոգսն աւելացնել։
Գալով այդ հատկացուած գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է աւելանալ եւ պակասել, կախուած ընթացքից։ Ճիշտ վարուեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիօրէն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկէ, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխօսեմ), բայց դա իմ կեանքի նպատակը չէ։
Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թէ հւգեպէս, թէ նիւթապէս։
Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցաւազրկողներ տուեց։ Զատիկից յետոյ, որ այստեղ էլ լուրջ նշում են, հաւանաբար, կսկսի հիմնական բուժումը։
Ամենայն բարիք բոլորին»:
Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եզիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից` համաձայն Վազգեն Սարզսյանի` ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի, ըստ որի` բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: «Իմ սպանված տղայի` հորեղբոր տղան` Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տալու, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: Մեր տղաները չեն խուսափում ծառայությունից: Բայց ես մտածում եմ` ինչո՞ւ տանք, որ տանեն նրանց էլ սպանեն: Եղիազարյան Մուրադին հոկտեմբերից իմ տանն եմ պահելու և թույլ չեմ տալու նրան տանեն բանակ: Ես հայտարարում եմ` մինչև չբացահատվի իմ որդու սպանությունը, մինչև մեղավորներր չպատժվեն, էդ ցեղից ոչ մի տղա բանակ չի զնալու», -ասել է սպանված զինվորի մայրը` Գոհար Մելքոնյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր «Էրեբունի Պլազա»ի սրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը խրախուսական մրցանակներ է հանձնել գիտության ոլորտի հիմնախնդիրներն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, այդ թվում «Հայկական Վարկած» էլ. օրաթերթին (armversion.com):
Մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասներ է հաղորդել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը.
«Արդեն ավանդական է դարձել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Կարեն և Սամվել Կարապետյանների գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով և իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որևէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին»: Այս մասին այսօր հայտարարել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:
Այսօր պարգևատրվել են մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացել է 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգևատրվել են 150 հազարական դրամով:
«Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր առկա են զգալի խնդիրներ: Սակայն Կարապետյան եղբայրների հավատամքն է, որ ցանկացած պարագայում պետք է առաջ շարժվել ոչ թե խնդիրների կուտակման, այլ դրանք լուծելու ճանապարհով»,-նշել է Ա.Ճաղարյանը՝ հավելելով, որ այս առումով ուղղակի անհնար է թերագնահատել այն մարդկանց ներդրումը, ովքեր զանգվածային լրատվության միջոցներով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, լուսաբանում են գիտության հիմնահարցերը:
Իսկ ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը իր խոսքում նշել է, որ «Տաշիր» ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախևառաջ մշակույթ են ձևավորում և այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաև պետության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Նա նաև շեշտել է, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ»,-ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա։
Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, նրան կլինիկա տեղափոխելու միջնորդություն դատարան է ներկայացրել դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, քանի որ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:
Միաժամանակ մարտի 28-ին քննիչը նշանակել է Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, 2013թ. մարտի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ Վ. Գալստյանը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:
Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու և վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս.-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում’ պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։
Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։
Փաստինֆո
«ԱԻՄ» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներս,
Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։
Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։
Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն…
Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…
Ամենայն բարիք բոլորիս…»։
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաղթականորեն կյանքի ուղեգիր ստացավ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունը: Եվ իրոք, չկա ընդիմություն որպես այդպիսին, կան ուժեր, որոնք մշտապես կանգնելով ընդդիմադիր, դժգոհ, սոցիալապես անապահով, ազնիվ քաղաքացիների ուսերին փորձում են ստանալ իշխանություն, ձեռք բերել իշխանական լծակներ…
Իշխանություններ, ոչ իշխանական ուժեր…
Առաջինները բնականաբար փորձում են չզիջել իրենց իշխանական լծակները, իսկ ոչ իշխանականները փորձում դառնալ իշխանական:
Իսկ քաղաքացինե՞րը…
Քաղաքացիները արդեն գիտեն, որ մեծ հաշվով նույնն է, էական տարբերություն չկա ու չեն ուզում հերթական անգամ օգտագործվողի դերում լինել: Ինչպես ժողովուրդն է ասում` «Հասան քաչալ, քաչալ Հասան» նույնն է…
Իսկ այ իշխանություններին դեղին քարտ պետք էր ցույց տալ, ինչը և արեցին ՀՀ քաղաքացիները ընտրությունների ժամանակ…Իսկ իշխանությունները պետք է հիշեն, որ յուրաքանչյուր պահի կարող են կարմիր քարտ ստանալ, դառնալ ոչ իշխանական, ուստի մնում է, որ հիշեն` հաճախ հիշեն այդ քարտ ցույց տվողներին, թեթևացնեն նրանց հոգսը, ամեն ինչ անեն նրանց վիճակը բարելավելու համար: Բայց ոչ խոսքով, այլ գործով` իրական…»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.