23.01.2021 | 14:10

23.01.2021 | 13:10

23.01.2021 | 12:10

23.01.2021 | 11:10

22.01.2021 | 15:10

22.01.2021 | 14:10

22.01.2021 | 13:10

22.01.2021 | 12:10

22.01.2021 | 11:10

21.01.2021 | 15:10

21.01.2021 | 14:10

21.01.2021 | 13:10

21.01.2021 | 12:10

21.01.2021 | 11:10

20.01.2021 | 14:10

20.01.2021 | 13:10

20.01.2021 | 12:10

20.01.2021 | 11:10

19.01.2021 | 15:10

19.01.2021 | 14:10

19.01.2021 | 13:10

19.01.2021 | 12:10

19.01.2021 | 11:10

18.01.2021 | 15:10

18.01.2021 | 13:10

18.01.2021 | 12:10

18.01.2021 | 11:10

16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

1972 թվականին Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունն (UNESCO) ընդունեց Բնության և մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան: Գրեթե ամեն տարի UNESCO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն անց է կացնում նստաշրջաններ, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում գտնվող բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու մասին: Այս պահի դրությամբ Հայաստանում կա 8 նման հուշարձան, որոնցից մեկն էլ Լոռվա մարզում գտնվող Սանահինի հանրահայտ վանական համալիրն է (X դար): Համաձայն արդեն հիշատակված կոնվենցիայի, այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, իրենց վրա են վերցնում դրանք պահպանելու մի շարքպարտավորություններ: Թե ինչպես է այդ պարտավորությունները կատարում Հայաստանը, կարելի է դատել Սանահինի ներկայիս վիճակից. նրա գմբեթին աճող փարթամ բուսականությունն ուղղակի ապշեցնող է:
2010 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցելություն կատարեց Լոռվա մարզ:Կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինը: «Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին»— նշված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում (http://www.gov.am/am/news/item/7854/):
Այսօր` վարչապետի այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Սանահինի վանական համալիրի նման ողբերգական վիճակը «Չենք լռելու»-ն համարում է բոլորիս խայտառակությունը: Փաստորեն, ստացվում է, որ հայերը չեն հարգում անգամ իրենց կրոնի և մշակույթի` համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված օջախները:
Ցավալի է, որ խորհրդային անաստվածության տարիներին, երբ խոսք անգամ լինել չէր կարող լինել ՅՈՒՆԵՍԿO-ի կոնվենցիաներիմասին (ԽՍՀՄ-ը վավերացրեց բնության և մշակույթի համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան միայն 1988 թվականին),Սանահինը գտնվում էր ՀԽՍՀ պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի իրական հոգածության տակ: Դրա ապացույցն են արխիվային լուսանկարները, որոնցում Սանահինը ներկայանում է իր ողջ վեհությամբ և առանց գմբեթի ծառերի:
Այսօր Ուկրաինայից ձվի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով չորս մեքենա, որից յուրաքանչյուրում 800 արկղ. Այսինքն 1 միլիոն 520 հազար հատ ձու, որի պիտանելիության ժամկետին, հաշված ճանապարհն ու մյուս նրբությունները, մնացել է ընդամենը 5 օր:
Համաձայն Սննդամթերքի անվտանգության ծառայության տվյալների, միայն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը Ուկրաինայից ներկրել է 8 140 320 հատ ձու: Հավի ձվի ներկմամբ զբաղվողները հիմնականում տեղի թռչնաֆաբիկաներն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ երկուսը: Հունիս ամսին արդեն իսկ ներկրվել է 1 200 000 հատ ձու: Ինչու՞ է Հայաստանն այս քանակությամբ ձու ներկրում և ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:
Նախ հարց է ծագում` ինչու է ձեռնտու ձու ներմուծելը և ինչ է հետևում դրան. դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ այն 46 դրամ է: ինչը խոշոր թռչնաֆաբրիկաների համար ձու ներկրելը դարձնում է ձեռնտու: Մյուս` ավելի փոքր ֆաբրիկաները ստիպված մորթում են իրենց հավերին, գլխաքանակը նվազեցնելու համար` շուկան պահանջարկ չունի: Ձմռանն արդեն ձուն դառնում է դեֆիցիտ, (ինչպես անցած տարի`նոր տարվա շեմին) քանի որ անհրաժեշտ գլխաքանակ տեղական արտադրողն արդեն չի ունենում:
Հայաստան ձուն հասնում է մեկ, մեկուկես ամսվա ընթացքում: Այս սննդամթերքը բնականաբար, տեղափոխվում է սառնարանային պայմաններում, որից հետո ոչ սառնարանային պայմաններում ձուն կարելի է պահել ընդամենը 5 օր: Եթե ձուն չեն սառեցնում, ապա այն հնարավոր է պահել ամիս ու կես: Այս մասին մեզ ասացին սննդի անվտանգության տեսչությունից: Հաշվի առնելով ձվի պահպանման կարգը, այն խախտելու դեպքում նրա վտանգավորության գործոնը դառնում է անժխտելի: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստան ներկրված այս հսկայական չափաքանակի հետ:
Խանութներում ուկրաինական ձու` որպես այդպիսին, անհնար է գտնել. այնտեղ վաճառվում է միայն տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այդպես է առերևույթ: Ու՞ր է անհետանում ձվի նման խմբաքանակը: Պարզվում է, ամեն ինչ ավելի քան պարզ է. ներկրող վերոհիշյալ ընկերությունները պարզապես իրենց մակնշումն են կատարում ուկրաինական ձվի վրա, այսպես ասած, ուկրաինական ձուն «կնքում» և դարձնում հայկական, ու մատակարարում բանից անտեղյակ խանութներին: Արդյո՞ք ընդունող խանութները իսկապես անտեղյակ են իրենց հաճախորդների նկատմամբ կատարվող անբարոյական քայլից, այլ խնդիր է: Բայց շատ դեպքերում, մեր ունեցած տվյալներով, խանութպաններն կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Սակայն սրանով ևս հարցն ամբողջությամբ չի լուծվում:
Ամռան ամիսներին մի քանի ընկերություններ միաժամանակ ներկրում են այն քանակի ձու, որ հայ սպառողը նախանշված ժամկետում չի կարող ամբողջությամբ սպառել: Մեկ միլիոն հատ ձու սպառելու համար կպահանջվի 5 օրից շատ ավելի ժամանակահատված, այսինքն` միանշանակ կարելի է ֆիքսել, որ անկախ վրան եղած մակնշումից, ուկրաինական ձուն սպառողին է հասնում արդեն իսկ պիտանելիության ժամկետը խախտված վիճակում:
Ինչ է ստացվում. Շարքային քաղաքացին ձվի տուփի մեջ հայտնաբերելով մի քանի նեխած ձու, դրանք ուղղակի դեն կնետի,սակայն սա հարցի լուծում չէ, մեկ — երկու կարող է խնդիրներ առաջանալ. Ուրեմն ինչ անել .ներմուծված ձվի պահեստներում մնացած մասը, որոնք կորցել են իրենց որակական հատկանիշները կարող են տրամադրվել խմորեղենի արտադրությամբ զբաղվողներին: Այս հարցում թիվ մեկ խոշոր սպառող է համարվում Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ այո, ներկրված ձուն համեմատաբար էժան գներով տրամադրվում է բանակին:
Մինչ վերջին ներկրումը Երևանում ուկրաինական ձուն պահվել է «Ձյունիկ» ընկերության սառնարաններում: Մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ 10 օր առաջ հանել են եղած խմբաքանակը և առանց մակնշման տարել անհայտ ուղղությամբ: «Լուսակերտ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ այնտեղ դեռ 40 արկղ նման ձու կա:
Ուկրաինական ձուն սև կնիքով է մակնշված: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը` ելնելով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների ստուգումն արգելող կառավարության` այս տարվա հունվարին ընդունած որոշումից, ի զորու չէ ստուգումների միջոցով կանխելու անորակ ձվի հոսքը շուկա, ազդելու ուկրաինական ձվերով հայկական շուկան ողողելու և սեփական մակնշման միջոցով սպառողին խաբելու` որոշ ընկերությունների կողմից կատարվող հանցագործության վրա: Տեղական ձվի ինքնարժեքը, որով այն հանձնվում է խանութներին, 46 դրամ է, խանութը ձուն վաճառում է 55 դրամով: Բնական է, որ ներկրման հիմնական պատճառը ներկրվող ուկրաինական ձվի շատ ցածր գինն է: Ըստ մեր տեղեկությունների, տեղական ձվի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե տեղական արտադրողին հնարավորություն տային տնօրինել շուկան, որի արտադրանքը լիուլի բավարար է մեր բնակչության պահանջարկին: Իսկ այսօր տեղական ձուն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Արդյո՞ք Հայաստանն անկարող է սեփական բնակչության կարիքները հոգալ սեփական արտադրողների միջոցով, հատկապես, երբ երկրի վարչապետն առիթը բաց չի թողնում կրկնելու, թե իր կառավարության նպատակը տեղական արտադրողներին խթանելն է: Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ «խթանումը» խսիտ յուրահատուկ ձևով է կազմակերպվում և հերթական անգամ գերշահույթներ ապահովելու մոլուցքը մեր որոշ տնտեսվարողների դրդել է անտեսել կառավարության ղեկավարի ելույթների առանցքային դրույթներից այս մեկը, որի հետևանքով ոչ միայն ընկնում է տեղական արտադրողների վարկը` նրանց մակնշման տակ թաքցնելով վտանգավոր, կասկածելի ծագման, որակապես տեղականին մի քանի անգամ զիջող ձու, այլև, և որն ավելի կարևոր է ու առաջնային` վտանգում ժողովրդի առողջությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը: Նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների՝
«Վամհեր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ս.Դավիթ» կրթահամալիր ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Կուպալյան» մասնավոր վարժարան ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Իմաստասեր» մասնավոր վարժարան ՍՊԸ /միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր/ կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունների համար:
Նախարարի հրամանների համար հիմք է ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 7-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացված որոշումները:
Արտո Թունջբոյաջյանն «Miho: Journey to the Mօuntain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար այս տարի արժանացել է «Ոսկե Գրամոֆոնի» և դարձել ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկի՝ «Գրեմմի-2011»-ի դափնեկիր:
Այսօր Արտոն լրագրողներին պատմել է ալբոմի ձայնագրման մասին՝ նշելով, որ այն իրականացվել է Ճապոնիայի «Միհո» թանգարանում մեծ դժվարությամբ:Իսկ ալբոմը ստեղծելու նախաձեռնողը ամերիկացի լեգենդար երաժիշտ Փոլ Ուինթերն է, և ալբոմն էլ ճանաչվել է որպես «նյու էյջ» ոճի մեջ լավագույնը:
Արցախում հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական փառատոնը՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 20-ամյակին։
Այսօրվա ասուլիս էր հրավիրել Հայաստանի թատերական գործիչների միությունը, որի քարտուղար Սոնա Մելոյանը տեղեկացրեց, ու հինգ օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր տարբեր քաղաքներում կբեմադրվի 18 ներկայացում, որոնցից ստացված ողջ հասույթը կհատկացվի Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան թատրոնի վերանորոգմանը։ Արդեն մի քանի տարի է, ինչ փառատոնն անցկացվում է Երևանում և Հայաստանի մարզերում: Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի Արցախում։
Այսօր նորանշանակ ԿԸՀ-ն անցկացրել է իր անդրանիկ նիստը և ընտրել ղեկավար: Ամեն ինչ ընթացել է ըստ սցենարի` կոմունիստական հին ու բարի ավանդույթների համաձայն:
Միակ ու անկրկնելի թեկնածուն եղել է Գարեգին Ազարյանը, որը ԿԸՀ-ն ղեկավարում է 2003 թ.-ից: Նա էլ միաձայն ընտրվել է և ընտրական հանձնաժողովը կղեկավարի ևս 7 տարի:
Երբեմն ուզում ես հավատալ գործող իշխանության բարեփոխման ցանկությանն ու պոտենցիալին: Ուզում ես քեզ մխիթարել, որ պատահական չէին քաղկալանավորների ազատ արձակումը, քաղաքական երկխոսության ուրվագծվող տեսլականը: Մի խոսքով, ուզում ես հավատալ, որ իշխանության որակն էլ է փոխվել, երկրի էլ:
Բայց հավատդ կոտրվում է, երբ հինը հիշեցնող, վերածնող իրադարձություններ են տեղի ունենում: Այդպիսին է Ազարյանի վերընտրությունը:
Սակայն առնվազն երեք պատճառ կար, որոնք ստիպում էին նրան չընդգրկել նույնիսկ ԿԸՀ-ում, էլ չասած` նախագահ ընտրելու մասին:
Առաջին, սկզբունքորեն չի կարելի, որ մեկը 8 տարի ղեկավարի ԿԸՀ-ն, այն էլ` Հայաստանի տիպի երկրներում: Այս տարիներին ցանկացած մեկն ինտեգրվում է իշխանության էլիտային` կորցնելով ընտրական գործընթացի արբիտրի կարգավիճակը:
Երկրորդ, Ազարյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո` գոնե հասարակության մի զգալի մասի ընկալման մեջ, նույնացավ ընտրությունների կեղծման հետ:
Եվ վերջապես, ԿԸՀ նախագահ է դառնում մեկը, ով օմբուդսմենի հայտարարած մրցույթում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Այս փաստն ինքնին բարոյապես ոչնչացնում է ՄԻՊ ինստիտուտը, կասկածի տակ է դնում ԿԸՀ լեգիտիմությունը:
Այս բոլոր հանգամանքները կասկածներ են առաջացնում, թե իշխանությունն իսկապես մտադիր է կազմակերպել խորհրդարանական և նախագահական օրինական ընտրություններ:
ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ եթե այս տեմպերով գնա, երկիրը նախաճգնաժամային մակարդակին կհասնի միայն 2013 թվականին: Տնտեսության աճը, նրա կարծիքով տարեսկզբից տպավորիչ չէ, իսկ գնաճը վերջին երեք տարիներին մտահոգիչ բարձր է։ Նա նշեց, որ թեև երկրի նախագահը պահանջեց, որ գները վերադառնան հասարակության համար հասկանալի մակարդակի, սակայն 6 ամսվա տվյալներով՝ գնաճը 8,5 տոկոս է, իսկ կուտակային աճը՝ 3.5 տոկոս. «Մենք տարին ամփոփելու ենք բարձր գնաճով՝ 8-9 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի բարձր է»:
Արտաքին շուկայի հետ կապված վիճակը ևս անմխիթար է, իսկ դա կապված է կառավարության մենաշնորհային քաղաքականության հետ. Ասատրյանը փաստեց, որ թեև արտաքին շուկայում այժմ գների էական նվազում է նկատվում, օրինակ՝ հացահատիկի, բայց մեր երկրում վիճակն առանձնապես չի փոխվում` մի խումբ օլիգարխներ թույլ չեն տալիս:
Դրամական միջոցների արտաքին փոխանցումներն (տրանսֆերտներ) ունեն առավելապես սոցիալական ուղղվածություն ՝ լուծում են մարդկանց օրվա հացի խնդիրը: Ըստ ԿԲ –ի նախկին նախագահի Հունվար-ապրիլ ամիսներին ֆիզիկական անձանց զուտ փոխանցումների աճի տեմպը 25 տոկոս է եղել, իսկ ընդհանուր աճը՝ 37 տոկոս:
Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը հրավիրել էր լրագրողներին հայտնելու այն պետական մարմինների և պաշտոնյաների անունները, ովքեր 2011թ երկրորդ եռամսյակում խախտել են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակում» հայտնվել է 6 պաշտոնյա. Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյան, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյան եւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյան:
Կենտրոնը այս եռամսյակում արձանագրել է, որ ավելի քան ութ անգամ աճել է «լուռ մերժումների» թիվը` 3-ից դառնալով 24. Գերատեսչությունները ոչ պատասխանել, ոչ էլ` մերժել տեղեկատվություն տրամադրել:
Լռության կողմնակիցներն են Մշակույթի նախարարությունը, ԱԻՆ-ը, ՊՆ-ն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ այլ կառույցներ:
Ըստ տիկին Դոյդոյանի այս ամիս կենտրոնը 120 էլեկտրոնային եւ գրավոր հարցումներ է ուղարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Դրանցից 87-ի դեպքում ստացվել է լիարժեք պատասխան, 2 դեպքում մերժում, «ՊՆ-ի կողմից ստացված մերժումը հիմնավոր է եղել, քանի որ ուղարկվել է գրավոր ձեւով, բայց ոչ թե 5 օրում, այլ` 23 օր անց, իսկ Քաղաքաշինության նախարարության կողմից մերժումը բանավոր էր, ինչը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է», -ասաց Դոյդոյանը:
Խախտումներ են արձանագրվել նաև ժամկետների մեջ. Ըստ կենտրոնի ղեկավարի, հիմնականում պատասխանները տրամադրվում են միջինը 11 օրում, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես հայտնի է, սահմանում է հնգօրյա ժամկետ: Մեկ դիտարկում եւս` ԻԱԿ-ի աշխատակիցների եզրահանգմամբ`պետական կառույցներում քաղաքացիներին լուրջ չեն ընդունում եւ նրանց հարցումներին չեն պատասխանում, իսկ լրագրողները, այս առումով ավելի պաշտպանված են քանի որ նրանցից, վախենում են:
Երեւանում հուլիսի 15-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի կունենա Եվրոպական մշակութային երեկո։ Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրներից: Երեկոյի ընթացքում եվրոպացի երիտասարդները կներկայացնեն իրենց մշակույթը, խոհանոցը, երգն ու պարը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ միջոցառման նպատակն է իրազեկել հայ երիտասարդներին եվրոպական մշակույթի մասին և նպաստել միջմշակութային հաղորդակցմանը:
Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երեւան)։
Երեկոն իրականացվում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակներում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակներում ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել են մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որ բաղադրիչներից մեկը մայրաքաղակի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելելն է։
Նախատեսվում է, որ Երևան քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիները իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում:
Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։
Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցների համար (այդ թվում նաև նրանց, որոնք նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը։
Նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներից եկող տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվում է Կենտրոնական ավտոկայանը։
Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնեն կենտրոնական ավտոկայանից։
Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվել է հյուսիսային ավտոկայանը:
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունները որևէ կերպ չեն խոչնդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը։
Նշված բոլոր վերջնականգառներից դեպի մայրաքաղաքի կենտրոն և հակառակ ուղղությամբ գործում են ներքաղաքային համապատասխան երթուղիներ։ Անհրաժեշտության դեպքում այդ երթուղիների թիվը կավելացվի, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Հ. Գ.Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը ի գիտություն ընդունելով չես կարող, չհարցնել, իսկ մտածե՞լ են թե`ինչպես են Երևանյան բուհերի ուսանողները վճարելու ևս 100 դրամ հասնելու համար կենտրոնում տեղակայված բուհեր: Օրինակ` Սևանի երթուղին, որ դրամատիկ թատրոնի տարածքից տեղափոխեցին, լուրջ դժգոհություններ է առաջացրել ուսանողների ծնողների շրջանում, որոնք առանց այդ էլ դժվարանում են վճարել իրենց երեխաների ճանապարհածախսը:
Կայնման վայրերը որոշվել են
|
Հ. Գ.Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը ի գիտություն ընդունելով չես կարող, չհարցնել, իսկ մտածե՞լ են թե`ինչպես են Երևանյան բուհերի ուսանողները վճարելու ևս 100 դրամ հասնելու համար կենտրոնում տեղակայված բուհեր: Օրինակ` Սևանի երթուղին, որ դրամատիկ թատրոնի տարածքից տեղափոխեցին, լուրջ դժգոհություններ է առաջացրել ուսանողների ծնողների շրջանում, որոնք առանց այդ էլ դժվարանում են վճարել իրենց երեխաների ճանապարհածախսը:
-
-
22.01.2021 | 03:10
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին -
20.01.2021 | 12:10
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը -
20.01.2021 | 03:14
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում -
23.01.2021 | 01:10
ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան -
19.01.2021 | 11:10
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից -
18.01.2021 | 12:10
Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին -
19.01.2021 | 03:10
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան -
19.01.2021 | 12:10
Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան -
19.01.2021 | 02:10
Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum -
18.01.2021 | 11:10
Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.