16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

14.01.2021 | 14:10

14.01.2021 | 13:10

14.01.2021 | 12:10

14.01.2021 | 11:10

13.01.2021 | 15:10

13.01.2021 | 14:10

13.01.2021 | 13:10

13.01.2021 | 12:10

13.01.2021 | 11:10

12.01.2021 | 15:10

12.01.2021 | 14:10

12.01.2021 | 13:10

12.01.2021 | 12:10

12.01.2021 | 11:10

11.01.2021 | 15:10

11.01.2021 | 14:10

11.01.2021 | 12:10

11.01.2021 | 11:10

09.01.2021 | 15:10

09.01.2021 | 14:10

09.01.2021 | 13:10

09.01.2021 | 12:10

09.01.2021 | 11:10

08.01.2021 | 15:10

08.01.2021 | 13:10

08.01.2021 | 12:31

08.01.2021 | 12:10

08.01.2021 | 11:10

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:
«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև` հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքվ, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը։
Հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջում համերգից հետո Վահագն Ստամբոլցյանի ինքնազգացողությունը վատացել էր, որից հետո նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն, ապա ` Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Ըստ բժիշկների, Ստամբոլցյանը սրտի կաթված էր ստացել և նրա սիրտն աշխատում էր 15%-ով։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Հայաստանում:
Վախթանգ Դարչինյանն առաջին պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի հայրենիքում, հաղորդում է championat.ru-ն` հղում անելով boxrec.com-ին: Սեպտեմբերի 3-ին Դարչինյանի մրցակիցը կլինի պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտերում ոչ մի պարտություն չկրած WBA վարկածի Աֆրիկայի չեմպիոն, նամիբիացի Պաուլյուս Ամբունդան, որը 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերում հասել էր մինչև քառորդ եզրափակիչ:
Լինում է չի լինում մի հայ կին է լինում: Կինն իր ընկերուհիների հետ որոշում ու գնում է նշելու ծնունդը մի ոչ հետընկած` նույնիսկ «պրեստիժնի» ռեստորանում…
«Նստած էինք մեզ համար, կողքն էլ կնունքի սեղան էր՝ կնունքավորների միջին տարիքը 30-ին մոտ, իրենց կանանցով: Սկզբում նորմալ էին՝ ուտում-խմում, պարում-ուրախանում էին: Մեկ էլ էս կնունքավորները հարբեցին, թե էլի ինչ, չգիտեմ… տարօրինակ էր, նրանք բոլորը միանգամից ու շատ շուտ հարբեցին ու սկսեցին մեր սեղանին ուշադրության նշաններ ցույց տալ: Քիչ ուշ մեզ միացավ երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ, ու ուշադրության նշաններն է´լ ավելի ակտիվացան: Մենք հայտնեցինք մենեջերին անցանկալի ուշադրության դրսևորումների ու ռեպլիկների մասին, նա էլ զգուշացրեց կնունքավորներին…
Հետո սկսվեց կեղծ ներողությունների ցուցադրական շռայլումը, որը դրսևորվում էր ամեն անգամ քիփ մեր սեղանի կողքով անցնելիս` ռեպլիկներով ու «կներեք մեզ, եթե ինչ որ բան էն չի»` ասելով: Քիչ անց եկավ ընկերուհիներիցս մեկի որդին՝ մեզ հետ մի քիչ նստելու ու մեզ հետո տուն տանելու համար: Կնունքավորները շարունակում էին հերթով մոտենալ, երիտասարդը չդիմացավ ու կնունքավորներին ասաց. «Ապեր, պետք չի էլ գալ ներողություն ասել, հասկացանք», ինչով, չգիտես ինչու, ագրեսիա ծնեց նրանց մեջ, ու նրանցից մեկը միանգամից հարձակվեց ու սկսեց հարվածել երիտասարդին:
Կանայքս միջամտեցինք, մոտեցան իրենց կողմի մարդիկ, որ կանխեն ընդհարումը: Կարծես ամեն ինչ խախանդվել էր, ես էլ կողքի էի կանգնել, ու հավաքվում էինք դուրս գալու, մեկ էլ դրսից մեկը թափով եկավ ու որքան ուժ ուներ ոտքով հարվածեց կրծքավանդակիս… Հետո բոլորը խառնվեցին ու արդեն էդ տղային ու իրենք իրար սկսեցին քաշքշել:
Իսկ սևազգեստ զենքերով անվտանգության աշխատակիցները, որոնք էդ ամբողջ ընթացքում հենց այնտեղ էլ եղել էին՝ դրսում, ու դժվար թե այդ ամենը նկատած չլինեին հենց սկզբում, նույնիսկ ներս էլ չմտան: Նրանցից մի քանիսին կանչել էին, երբ բանը բանից անցել էր արդեն:
Հետո մոտեցան, բա թե` մորքուր ջան, կներես էլի, խմած էր: Հետո, երբ ասացի` ոստիկանություն եմ զանգելու, նրանցից մեկը, ցուցադրաբար ու լկտիորեն, թե` ես ոստիկան եմ, բան ունես ասելու, ասա… Նրան էլ կողքինները արագ լիկվիդացրեցին: Բայց էդպես էլ տնօրինությունից ոչ մի պաշտոնյա մեզ չմոտեցավ: Չէ՞ որ մենք էդ ռեստորանին էինք վստահել մեր երեկոն:
Հիմա հարցն այն է` դիմել, թե չդիմել իրավապահներին: Վիրավորանքը շատ խորն է. ինչ որ մի լպստած լակոտ, առանց պատճառի ու միայն այն պատճառով, որ ինքը պիտի լակի իր քեֆն ուզածի չափ, կարող է հարվածել քեզ ու մնալ անպատիժ: Իրենք էլ էին տեսել էդ ամեն ինչը, բայց ոչ մի ընթացք չեղավ, տնօրինությունը ոչինչ չձեռնարկեց, քանի որ ես չբողոքեցի: Բժշկի էլ չեմ գնացել, արդեն 20 օր է ցավերի մեջ եմ, չգիտեմ` ինչ է վնասվել»:
Կինը զանգահարել է «օբեկտի» տերերին, նրանք էլ բավարարվել են մենեջերին գործից ազատելով: Ես նրան հորդորեցի անպայման հայտնել ոստիկանություն, գործ հարուցել, բայց նա ասաց. «Չեմ ուզում նմանին նմանով պատասխանել, չկա համարժեք պատիժ , փակելը ելք չի, թող ապրի ազատ, թող էդ էլ իմ փայ զոհաբերությունը լինի»…
Մտածում էի, որ կինը սխալ է վարվում, որ չի կարելի անպատիժ թողնել այդպիսի բաները, բայց մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ «Վճարիր առաջ»:
Դա պատմություն է մեր մասին, մեր աշխարհի մասին ու մի 11 տարեկան երեխայի՝ Տրևորի մասին, որը դասարանում հասարակագիտությունից առաջադրանք է ստանում. «Ինչպե՞ս կարող ես փոխել աշխարհը»: Ի տարբերություն մյուսների` նա լուրջ ու յուրովի է մոտենում դրան, մտածելով մի համակարգ, որի արդյունքում աշխարհը կփոխվի: Նա լավություն է անում երեք հոգու, իսկ այդ երեքին հորդորում է լավություն անել մեկ այլ երեք հոգու ու ոչ մի դեպքում՝ իրեն: Ու այդպես` շղթան տարածվում է, Լաս Վեգասից հասնում է Կալիֆորնիա, Նյու Յորք, հասնում է մի լրագրողի, ու այդ շղթայի մեջ մեկը ավտոմեքենա է նվիրում` ասելով` վճարիր առաջ: Լրագրողը քանդում է տրամաբանական շարքը ու գալիս հասնում է Տրևորին: Նկարահանում են նրան, նա խոսում է` ասելով բիբլիական հայտնի ճշմարտություններ, իսկ մի քանի րոպե անց նրան սպանում են իր իսկ հասակակիցները, երբ նա փորձում է պաշտպանել խուլիգանների հարձակման զոհ դարձած իր թույլ ընկերոջը:
«Հասկանու՞մ եք, մարդիկ վախենում են ընդունել, որ աշխարհը կարող է փրկվել: Մարդիկ` որոնք սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի ինչպես միշտ: Նրանք չեն ուզում ոչինչ փոխել, նրանք բարձրացնում են ձեռքերը, և այդ ժամանակ պարտվում են… Դա շատ բարդ է՝ պետք է ուշադիր նայել մարդկանց, պաշտպանել նրանց, որովհետև… մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է իրենց պետք: Դա նման է նրան, երբ ուզում ես ինչ-որ փչացած բարդ բան սարքել, ոնց-որ մարդ նորոգես»,- ասում էր Տրևորը:
Խուլիգանին դատի տալու կամ պատժելու հորդորս դադարեցրի… Ես հիմա մտածում եմ` գուցե՞ այդ պատանյակը, որ հրեշտակի նման կինոյի միջոցով հայտնվեց, այն էլ` 11 տարի առաջ, բոլորը տեսել էլ են, գիտեն էլ, ու հենց այս օրերին հասավ ինձ, երբ պետք էր, տվեց աշխարհը փոխելու բանաձև, ճի՞շտ է:
Գուցե հենց իմ իրական հեքիաթի կինն էլ պետք է սկսի այդ շղթան… Մի քիչ այլ ձևով՝ գուցե հայավարի, քրիստոնեական մոտեցումով՝ չանել ուրիշին այն, ինչը չես ուզի, որ քեզ անեն: Ի վերջո, Տրևորը նոր ոչինչ չէր հորինել, որ լիներ, նա միայն հիշեցրել էր՝ լավություն անելով պարտադրել վստահություն ու նոր լավություն՝ առաջ, ու էդ ամենը հիմնված էր միմիայն վստահության վրա՝ երբ դու լավություն ես անում մեկին, չգիտես չէ՞, նա քեզ կպատասխանի, թե ոչ: Իսկ այստեղ ավելի խորը պետք է լինի վստահությունը, քան «դու ինձ, ես քեզ»-ի դեպքում, երբ դու ինքդ կիմանաս, այս դեպքում դու չես էլ իմանա, բայց դա արդեն քո պրոբլեմը չի, այլ նրանը, ով ընդհատել է «Վճարիր առաջ» շղթան:
Չգիտեմ, դուք ասեք: Ի՞նչն է կարևորը. նստեցնել տալ կնոջ վրա ոտք բարձրացրած «հաբռգած» երիտասարդին, որտեղ նա հաստատ կծանոթանա քրեական աշխարհի կեղտերին, ու չի բացառվում, որ վերջնականապես դառնա կե՞ղտ, թե՞ թողնել ազատ, ներել՝ դրանով իսկ նրան ներառելով «Վճարիր առաջ» շղթայի մեջ, որտեղ նա ունի փոխվելու հնարավորություն ու իր հերթին` մեկ ուրիշի, այս դեպքում իրեն ցավ պատճառողին ներելու… քրիստոնեաբա՞ր, թե՞ մարդկայինով, թե՞ ապուշի նման, թե՞ մեծահոգաբար…
Ո՞նց, ո՞րն է ճիշտը, նույնիսկ ըստ ֆիլմի` շղթան սխալ է դուրս գալիս, չէ՞ որ Տրևորին, որն ամենաբարի մղումներով մի բարի հրեշտակ էր՝ սպանեցին… Չէ՞ որ «լավություն անողի գլուխը ծակ է»…
Ես համոզված եմ, որ անշահախնդիր լավությունը կփրկի աշխարհը, անշահախնդիր բարեգործությունը միմիայն կարող է բարիք բերել, անշահախնդիր, նույնիսկ ի վնաս քեզ արված լավությունը, ասում են, բումերանգի պես է, միշտ հետ է գալիս, բայց ես ուզում եմ, որ քեզ հետ չգա, գնա ուրիշին, ու աշխարհը դառնա ավելի բարի…
Անո՞ւմ ես անհատույց լավություն ուրիշին, պատրա՞ստ ես վճարել առաջ: Դե´ ուրեմն՝ միացիր:
Հ.Գ. Գուցե քացի տվող երիտասարդը կարդա՞ ու հասկանա, որ ինքը հիմա շղթայի մեջ է, ու իրենից է կախված աշխարհը փոխելու իր բաժինը…
“Վճարիր առաջ” ֆիլմը օնլայն
Հուլիսի 1-ին Երևանի Գյուլբենկյան 44 և 46 հասցեի բնակիչներն ահազանգել են այն մասին, որ իրենց բակի ծառերը տեղահան են արել, որպեսզի նույն տեղում կրպակ կառուցվի: Բնակիչների խոսքերով, այս նախաձեռնության հեղինակը Գյուլբենկյան 43 հասցեի բնակչուհի Ռուզաննա Խաչատրյանն է: Վերջինս բնակիչներին ցույց է տվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կնիքով շինարարության թույլտվության փաստաթուղթը, որում սակայն բացակայում է քաղաքապետի ստորագրությունը:
Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այդ որոշման նախագիծը չեղյալ է հայտարարվել և շինարարությունը դադարեցվել է:
Հուլիսի 1-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում մի խումբ երիտասարդներ, ովքեր անցել էին Հանրապետության նախագահի 2010 երիտասարդական մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլ, ստացան դիպլոմներ:
Դիպլոմները հանձնվեցին Վարդանյան լարային քառյակին և «Կերպարվեստ և կինո» բնագավառի 26 երիտասարդ ստեղծագործողի:
Նշենք որ, հուլիսի 1-ին Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հանրապետության նախագահի 2006 երիտասարդական մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, ով մրցույթում ներկայացնում էր Հայաստանը:
Ըստ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո հաղորդագրության, 10 տարուց ավել է, ինչ «Պողոսյան» հիմնադրամի (Ֆրանսիա) շնորհիվ Հայաստանի շնորհաշատ երիտասարդները ոչ միայն պարգևատրվում են Հանրապետության նախագահի բարձր պարգևով, այլև խրախուսվում են իրենց հետաքրքիր աշխատանքների համար:
Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է դարձել «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն` «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Չնայած նա ասում է, թե գործում ներգրավված են նաև արտասահմանյան կազմակերպություններ, սակայն փակագծերը չի բացում:
Ըստ Մանուկյանի, դրա շնորհիվ կվերագործարկվի 20 տարի պարապուրդի մատնված քիմիական հսկան, կբացվեն նոր աշխատատեղեր, կներգրավվեն վանաձորյան մասնագետներ, որոնք արդեն կորցրել են հույսը, թե կոմբինատը կվերաբացվի, և հայացքներն ուղղել են դեպի այլ երկրներ: «Այժմ գեգամետյան հանքավայրի և վանաձորյան քիմպրոմի հետ մենք կունենանք միջինը 250 հազար դրամ աշխատավարձով 450-500 աշխատատեղ»,- ասել է գործարարը` տեղեկացնելով, որ Վանաձորի քիմպրոմի բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել 15 միլիոն դոլարով, արդեն ներդրվել է 45 միլիոն դոլար, ևս 15 միլիոն` կներդրվի առաջիկայում:
Կոմբինատում վերսկսվելու է կարբիդի և արտասահմանում մեծ պահանջարկ վայելող ֆերոքրոմի կոնցենտրատի արտադրությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 հազար տոննա ֆերոքրոմի կոնցենտրատ, որը հիմնականում կարտահանվի: «Հայաստանը հավակնում է լուրջ տեղ ունենալ միջազգային մետալուրգիական շուկայում, որը զգում է ֆերոքրոմի կարիք: Ինչ վերաբերում է կարբիդին, ապա տարածաշրջանում չկա դրա արտադրություն, քանի որ թուրքական գործարանն այժմ լուրջ հիմնախնդիրներ ունի: Այդ իմաստով մեր մրցակիցներն են Չինաստանն ու Սլովակիան: Հայկական կարբիդը նույնպես մեծ պահանջարկ կունենա միջազգային շուկայում»,- ասել է Մանուկյանը` հավելելով,- վստահ եմ, որ կարելի է վերագործարկել քիմիական հսկան և դարձնել շահութաբեր: Թեև լսել եմ, որ նախկինում գործարանը ձեռքից ձեռք է անցել, բայց այդպես էլ չի գործարկվել: Կարծում եմ` դրա համար անհրաժեշտ է ցանկություն»:
Սակայն, ֆերոքրոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը արդյունահանվելու է Սևանա լճի ափամերձ գեգամետյան հանքավայրում, և բնապահպանական նկատառումներով` հումքը վերամշակման կտեղափոխվի Վանաձոր:
Տնտեսվարողի հերթական հավաստիացման առնչությամբ ի՞նչ կարծիքի է բնապահպանը, բնապահպանական տեսանկյունից ինչքանո՞վ է վնասակար այս գործընթացը, մեզ հետ զրույցում մանրամասնեց Կարինե Դանիելյանը. «Իմ տեսակետը, իհարկե, բացասական է: Ամբողջ Սևանը հանքերով պատելը շատ սխալ է: Քանի որ օրենքը հիմա թույլ չի տալիս վերամշակոււմը տեղում իրականացնել, ուստի կտեղափոխվի Վանաձոր: Բայց հավատացեք, դա` միայն սկզբում: Նույն պատմությունը եղավ նաև Սոթքի դեպքում, հիմա այնտեղ մանրացում են կատարում, բայց պատճառաբանում են, որ դա վերամշակում չի: Բոլոր դեպքերում դրանք ծանր մետաղներ են, որոնք կազդեն շրջակա միջավայրի աղտոտվածության աճի վրա: Այս դեպքում` եթե քրոմ է արտադրվելու, դա լուրջ վնաս կհասցնի ջրային ռեժիմին: Սեյսմակայունության ռիսկայնությունը շատ մեծ է, քանի որ պայթյուններ պետք է իրականացնեն, իսկ այդ ամենն իր բացասական անդրադարձը կունենա շրջակա միջավայրի վրա: Այս հարցին դեռ չենք անդրադարձել, քանի որ նախաձեռնությունը նոր է սկսվում, բայց սա լուրջ ու մտահոգիչ թեմա է»:
Հիշեցնենք, որ «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով գեգամետյան հանքավայրի շահագործմանը, նշել է, որ դա բնապահպանական սպառնալիք չէ Սևանին և շրջակա միջավայրին: «Բոլոր բնապահպանական փորձաքննությունների տվյալները վկայում են այդ մասին»,- վստահեցրել է պատգամավորը:
Շուշան Գալստյան
«Մինչև վերջերս արագությունն ընդամենը 40 կմ/ժ էր, իսկ այդ պայմաններում մեքենավարը կարողանում էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, նույնիսկ կանգնեցնել գնացքը, բայց այժմ արագությունը հասել է ժամում 70-80 կմ-ի, ուստի այս պայմաններում, գնացքն արգելակելուց հետո, շարունակում է շարժվել և անցնում է մոտավորապես 1000 մետր։
Այս տարի արտակարգ դեպքերի ու պատահարների թվի 50-60 տոկոսով ավելացումը կապված է արագությունների ավելացման հետ։ Այս դեպքերի մեջ Հարավկովկասյան երկաթուղիները մեղքի բաժին չունեն, նույնիսկ միլիմետրերի շեղումը կարող է աղետի հանգեցնել: Քաղաքացիների զգոնության կորուստն է հիմնականում դժբախտ դեպքերի պատճառը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը` անդրադառնալով երկաթգծերի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարների թվի ավելացմանը, որոնք այս տարի աճել են 50-60 տոկոսով:
Միով բանիվ, ըստ Ունուսյանի` ՀԿԵ-ի գնացքների արագությունն ավելացվել է, ինչի հետևանքով արգելակման դեպքում ավելի մեծ տարածություն է պետք գնացքները կանգնեցնելու համար։ Այս պայմաններում, եթե գծերի վրա մարդ կամ ընտանի կենդանիներ են հայտնվում, մեծ արագությամբ շարժվող գնացքը չի կարող ակնթարթորեն կանգ առնել:
Նա ընդգծեց նաև, որ ամենուրեք երկաթուղային տրանսպորտը համարվում է հատուկ օբյեկտ, որը պահանջում է խստագույն կարգապահություն և զգոնություն թե՛ շահագործող անձնակազմի, թե՛ ուղևորների և թե՛ քաղաքացիների կողմից։
Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը` Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի հաղթող է դարձել «Թավջութակ» մասնագիտությամբ: Նա ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Նարեկն արժանացել է նաեւ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Էդգար Մորոն` Ֆրանսիայից, երրորդը` Իվան Կարիզնան Բելառուսից` համապատասխանաբար 15 հազար եւ 10 հազար եվրո մրցանակով:
Հիշեցնենք, որ Նարեկի շուրջ խմորումներ սկսվեցին մրցույթի հետ կապված.հունիսի 25-ին թավջութակահարների փորձերի ժամանակ սկանդալային միջադեպ տեղի ունեցավ: Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Ապա դիրիժորը ներողություն էր խնդրել, որով էլ կարծես հարթվել էր միջադեպը:
Իր հաղթանակով Նարեկն ապացուցեց, որ իր տաղանդի մասին հնչող բազմաթիվ դրվատական կարծիքները արդարացված են, ավելին, որ ճանաչված դիրիժորի փորձառությունը նրան իրավունք չի վերապահում վերևից նայելու երիտասարդներին:
Անցյալ տարի ես գրել էի 72 համարի ավտոբուսի վարորդներից ոմանց հոգեկան հավասարակշռության կասկածներիս մասին՝ 72 համարի «գիժ» ավտոբուսը :
Չնայած մի տարի է անցել, ու ոչինչ չի փոխվել 72-ի գծում, բայց այն ժամանակ ես մենակ էի, իսկ էս մի տարում շատ բան է փոխվել, ես հենց դրանով էլ կարեւորում եմ ես անցած տարին՝ քաղաքացիական պահանջատիրական գիտակցություն ձեւավորվեց հասարակության մի բավականին մեծ մասի մոտ: Մանավանդ դա վառ արտացոլվում է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան ակտիվիստները մետրոյի թանկացմանը դեմ՝ Դեմ ենք մետրոյի թանկացմանը, անդամները բաց նամակներ են հղել հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանց բովանդակությոնը կարելի է ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանման կայքում՝ http://organize-now.am: Նախաձեռնության անդամները պատրաստվում են թանկանալուն պես մարդաշատ բողոքի ակցիա անցկացնել մետրոյի կայարաններից մեկում, այն կայարանում, որը կընտրվի հարցման միջոցով:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից այս կարգախոսի շուրջ՝ «Արժանապատիվ տրասնպորտ` արժանապատիվ քաղաքացիների համար»:
Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.
1.Ոչ ոք չի կռանում տրանսպորտում:
2.Ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով:
3. Տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո:
4. Տրանսպորտում չի հնչում երաժշտություն:
5.Վարորդը չի ծխում:
6.Վարորդի հետ մինիմալ շփում:
Պահանջում ենք բոլոր երթուղայինների չվացուցակները միջոցառման անդամները պատրաստվում են գնալ Հայավտոկայան ՓԲԸ գրասենյակի մոտ ու պահանջել ժամանակացույցը:
«Ես այսպես եմ պատկերացնում. մոտ 20 հոգով վաղը՝ հունիսի 1-ին գնում ենք գրասենյակի մոտ, մեկ հոգի մտնում է ներս եւ պահանջում է: Եթե նրան մերժում են՝ երկրորդն է մտնում ու պահանջում, հետո երրորդը, չորրորդը…
Եթե բոլորին մերժում են, բոլորով մտնում ենք ներս եւ հայտարարում ենք /նաեւ նկարահանում ենք/, որ իրենք խախտում են մեր տեղեկացված լինելու իրավունքը, որը երաժշախորված է ՀՀ Սահմանադրությամբ, եթե չեն մերժում, վերցնում ենք չվացուցակները եւ աշխատանքի բաժանում անում՝ որոշում ենք, թե ով որ համարի երթուղայինի աշխատանք է վերահսկելու. այսպես մենք մի քանի օրում կոնկրետ փաստացի արդյունք կունենանք: Չվացուցակ պահանջողները պետք է պատրաստ լինեն վճարելու տպելու կամ պատճենահանման գումարը, դա օրենքն է պահանջում. յուրաքանչյուրս եթե առավելագույնը 500 դրամ տա, ամբողջը կտպագրենք», -գրել է լրագրող, ակտիվիստ Արման Ղարիբյանը:
Հետագայում նա հավելել է. «Զանգահարեցի «Հայավտոկայան»ՓԲԸ, ասացին, որ գրավոր կարող ենք դիմել, կտրամադրեն չվացուցակները: Ովքե՞ր են ստորագրելու գրավոր դիմումի տակ»: Սա էլ դիմումը՝
Պահանջում ենք ժամանակացույցը
«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության
Գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
Նրանց ներկայացուցիչ` Արման Ղարիբյան
Հասցե`
Հեռախոս`
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն Սողոմոնյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների պատճենները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:
(Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ ենք`
Ով ուզում է ստորագրել սրա տակ, թող մոտենան «Ձեռքերի» արձանի մոտ, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, ժամը 13.00-16.00»:
Ես անձամբ, կպահանջեի նաեւ ավտոբուսների ժամանակացույցը, երեկ երեք հատ հենց էդ նույն՝ 72 համարի ավտոբուս մի ուղղությամբ գնացին, իսկ հակառակ ուղությամբ գնացողին 40 րոպե սպասել եմ, վարորդն ասեց՝ «քուր ջան, մենք ի՞նչ, դիսպեչերն ա ասում երբ քշենք, մենք էլ քշում ենք»:
«Ես հաստատ պարապ չեմ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ պարապ եղել, բայց կանեմ այդ գործը, մենք պետք է հաշվարկենք կոնկրետ խախտումները, արձանագրենք, մի գործ, որը իբր տրանսպորտի տեսչությունն է կատարում», — ասում է Արմանը:
Տեսնենք ի՞նչ ավարտ կունենա ակցիան: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման լույսի տակ ինձ թվում է, թե մենք ինքնակառավարվող, ինքներս մեր հարցերը հոգացող ու լուծող հասարակաություն ենք: Բա էդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունը, էլ ո՞ւմ ենք հարկեր վճարում: Ըստ իս, համակարգը պետք է աշխատի, ու էդ ժամանակ ոչ ոք չի մտածի կարգեր կամ տիրակալներ փոխելու մասին, ուզում է սատանան էլ լինի նախագահ, չի կարողանա օրենքին հակառակ բան անել, ու իմ ու քո կեցությունը, ապահովությունն ու իրավունքները կապ չեն ունենա նրա ով լինելու հետ: Գուցե՞ կգա այդ օրը, ու ես էլ չեմ լինի: Բայց, էս պահանջատիրական տեմպերով եթե շարժվենք, իմ հաշվարկով առանց որեւէ ցնցումների, 10 տարի հետո կունենանք բավականին հոծ պահանջատիրական քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա թելադրել պայմաններ ու աշխատացնել ժողովրդի ծառաներին:
-
-
15.01.2021 | 03:10
Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը -
15.01.2021 | 11:10
Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա -
14.01.2021 | 12:10
Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների -
15.01.2021 | 12:10
Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով -
14.01.2021 | 11:10
Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ -
15.01.2021 | 02:10
Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք -
16.01.2021 | 12:10
Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ -
16.01.2021 | 03:10
ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն -
12.01.2021 | 03:10
Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան -
16.01.2021 | 11:10
Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.