23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր «Վարկած» մամուլի ակումբում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը ներկայացրեց իր բողոքն ընդդեմ համալիրի տնօրինության:
Մեխակյանը տնօրինությունից պահանջել է 4 ամսվա չստացած աշխատավարձը, փոխարենը՝ ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանը գումարների յուրացման մեղադրանքով աշխատակցի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կորուստի գումար պահանջելով շուրջ 57 միլիոն 290 հազար ՀՀ դրամի չափով գումար:
«Իբրև 2009թ-ից մինչ 2010թ-ի դեկտեմբերը ես ստացել եմ նման գումար և ոչ մի ծառայություններ և նյութեր ձեռք չեմ բերել: Սակայն ընկերության հաշվապահություն փաստերը և թղթերը նայելուց հետո պարզեցինք, որ իմ կողմից ստացված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին: Ընկերության հետ փոխվստահությամբ աշխատելով` ինձ մոտ միայն չի եղել դրամարկղի հետմուտքի մնացորդային` 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Փոխվստահությամբ ես մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել: Այդ փաստն ինձ մոտ չլինելու պատճառով դատարանը որոշում կայացրեց իմ դեմ` ինձանից բռնագանձելով այդ 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Ես դիմեցի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով ընկերության դրամարկղի գրքի պատճենը, որտեղ երևում է, որ ես գումարը մուտք արել եմ, բայց մերժվեց դա, և հիմա հարկադիրը բնակարանս գրավի տակ է դրել»,-պատմեց Արման Մեխակյանը:
Մեխակյանի փաստաբան Մարինե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Վճռաբեկ դատարանը կարող էր վճիռը հետ վերադարձնել Առաջին ատյան, սակայն դատախազությունը հրաժարվել է վճիռը բեկանել՝ պատճառաբանելով, որ փաստերը պետք է ներկայացվեին Առաջին ատյանի դատարանում, այդ պատճառով որոշել է չքննել նոր փաստերի առկայությունը:
Արման Մեխակյանը բաց նամակով դիմել է նաև ՀՀ նախագահին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Նամակում ասվում է.
«Բազմիցս դիմել էի Ձեզ՝ աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել է, որ դա քաղաքացիաիրավական հայց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն՝ կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երևանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեև ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ` ավագանու ընտրություններից առաջ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա: Աոաջին հարցը դրված է ընդհանուր ձևով` ո՞րն է Երևանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը և քաղաքի մաքրությունը, բայց 20 և 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար` գործազրկությունը, ինչպես նաև աղքատությունը և սոցիալ-տնտեսական վիճակը: Հասկանալի է, որ այդ խնդիրները «երևանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը` մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: Սակայն հենց սոցիալական դժգոհությունն է ինձ թվում այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դժգոհությունները` ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Բայց սպասել, որ Երևանի ավագանին կամ քաղաքապետը կարող են այդ դժգոհությունը մեղմել` իրատեսական չէ: Նմանատիպ ոլորտ է Երևանում առողջապահությունը, այս առումով հարցվածների ճնշnղ մեծամասնությունը` 42 տոկոսը, առաջնային է համարում բժշկական ծառայությունների գինը: Թեև պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում, չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը և քաշքշուկը նույն պոլիկնիկաներում Երևանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են: Փոխարենը հանրային տրանսպորտի խնդիրը, որն առաջնային է համարում հարցվածների 7 տոկոսը, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ, և այստեղ ոչ մի կախարդական փայտիկ պետք չէ: Պարզապես քաղաքապետը, պատգամավորները և այլ ազդեցիկ մարդիկ պետք է հրաժարվեն երթուղային տաքսիների իրենց գծերից, և այդ դեպքում նորմալ հասարակական տրանսպորտը, տվյալ դեպքում`ավտոբուսները, զգալիորեն կբեռնաթափեն Երևանի փողոցները: Իսկ ավտոբուսները չեն աշխատի այնպես, ինչպես որ հիմա աշխատում են երթուղային տաքսիները` 3 շարքով չեն «խմբվի» կանգառում և իրար հետ խելահեղ մրցավազքի մեջ չեն մտնի: Ավտոբուսները կգան այն ժամանակացույցով, որը փակցված կլինի կանգառներում: Պատահական չէ, որ տրանսպորտի վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածների 10 տոկոսը որպես առաջնային խնդիր նշել է ժամանակացույցի բացակայությունը: Խոստովանենք, որ այդ հարցը Երևանում լուծված չէր նաև կոմունիստական դարաշրջանում, բայց ո՞վ ասաց, որ մենք ընդունակ չենք կազմակերպել մասնավորապես, քաղաքային տրանսպորտի աշխատանքը եվրոպական մակարդակով: Պարզապես մեր «գծատեր» իշխանավորները պետք է լինեն պակաս չտես ու ագահ: Առավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք` հանրապետական մակարդակով: Հարցման մեջ նման հարց էլ կա’ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20-ը` ՀՀ նախագահին: Համաձայն չեմ: Ինձ թվում է` հակառակն է;
Առավոտ
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62:
ՀՀ ոստիկանություն
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վարդան Օսկանյանի հերթական գրառումը ապշեցրեց իր նույնանմանությամբ և միատեսակությամբ:
Տպավորությոն է ստեղծվում է պարոն Օսկանյանի statuswriter-ներին (փորձեմ թարգմանել` գրառումագիրներին) փոխելու ժամանակն է:
Գրառման հեղինակային իրավունքները ստանձնած Վարդան Օսկանյանը կրկին դրսևորում է “Երևանի մասին” օրենքի լիակատար չիմացություն: Կամ էլ պարզունակ նենգափոխություն: Ինքը կիմանա:
Երկրում քաղաքական հակակշիռների համակարգի տեսաբան-ճարտարապետը իր ողջ ճարտասանությամբ և ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել գեթ մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղքական թիմը “ձեռքերը լվաց” նախագահական ընտրություններին:
Երևանի մասին հանկարծակի հիշած գործիչները այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրությոն տալ, թե ինչու երևանցու խնդիրներով սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե Ազգային Ժողովում, թե Կառավարությունում, թե Երևանի ավագանիում:
Երևանի դարդ ու ցավով “ահավոր’ մտահոգված Վարդան Օսկանյնաը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երևանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել:
Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երևանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած և աշխատող ձեռքեր գնահատող երևանցիների առջև:
Երևանը, իհարկե, ոչ ոք “բռոնյա” չի արել: Իդեպ, մեր բհկակական գործընկերները այդպես էլ չեն կարողանում մատնանշել այդ արտահայտության սկբնաղբյուրը:
Սակայն, հարգելի պարոն Օսկանյան, հիշեք, խնդրում եմ, որ Երևանը հաստատ նաև քաղաքական “խոպանի” տեղ չէ:
Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի երթ են անցկացնում: Նրանք երթով գործարանից շարժվում են դեպի Կառավարության շենք:
Աշխատակիցները պահանջում են վճարել իրենց տասը ամսվա աշխատավարձները, ինչպես նաև ցանկանում են, որ երեք տարվա դադարից հետո գործարանը նորից աշխատի:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ կարծիքով մեր ժամանակակիցներին ամենից շատ պակասում է սերն իրենց մասնագիտության հանդեպ: Շատերը նույնիսկ խիստ հարկադրված են կատարում իրենց պարտականությունները, չկամությամբ: Գլուխ են պահում, ժամանակ սպանում… Այդպես է ողջ սոցիալական սանդուղքը վերևից ներքև…
Քաղաքական գործիչներն իրենց պաշտոններից միայն հնարավորին չափ նյութական օգուտ են ուզում քաղել, իբրև թե չգիտեն` նախկին պետական մեծ գործիչներն ի՜նչ բավականություն են ստացել իրենց «պետական» գործերը «հմտորեն» վարելուց, փորձում են տպավորություն ստեղծել, որ իրենք ուրիշ են, սուրբ են, պուպուշ են…
Փոխանակ պահելու իրենց արտադրանքի, մակնիշի պատիվը, արդյունաբերողներն աշխատում են հնարավորին չափ շատ փող վաստակել` կեղծելով իրենց արտադրանքը, խաբել, բանվորներն իրենց տերերի հանդեպ քիչ թե շատ օրինական թշնամանքով լցվելով` հիմնականում, կիսատ-պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք են անում: Այսօր մարդկանց մեծ մասը իր աշխատանքին, գործին նայում է իբրև մի տհաճ պարտականության, մի տհաճ անհրաժեշտության, որպես անիծյալ տաժանակիր աշխատանքի, այնինչ այն պետք է դիտվեր իբրև գոյության և երջանկության իմաստ:
Մինչդեռ որքա՜ն երջանիկ կլինի մարդկությունը, եթե աշխատանքը գոյությունը մի կերպ պահպանելու փոխարեն դառնա ստեղծելու, արարելու հաճելի զբաղմունք… Որպեսզի այս հրաշալի փոփոխությունը տեղի ունենա, երևի թե պետք է, որպեսզի բոլոր մարդիկ հետևեն արվեստագետների օրինակին…
Պատկերացնո՞ւմ եք՝ հրաշք կատարվի, և յուրաքանչյուրն իր աշխատավայրում «արվեստագետ» դառնա, քանի որ լինել արվեստագետ բառի ամենալայն իմաստով նշանակում է ստեղծագործել, աշխատել և հաճույք ստանալ կատարածից:
Պատկերացնո՞ւմ եք, որ այդպիսի արվեստագետներ հայտնվեին արհեստի, մյուս մասնագիտությունների բնագավառում… Օրինակ` ատաղծագործ արվեստագետներ, որ երջանիկ կլինեին շաղափն ու աքցանը հմտորեն օգտագործելով, որմնադիր, ներկարար արվեստագետներ, որ մեծ սիրով պատ շարեին, գաջ քսեին… Հրուշակագործ, դերձակ, վարորդ, մանկավարժ, այլ մասնագետներ` այս ամենը մի հրաշալի հասարակություն կստեղծեր, այնպես չէ՞…
Է՜, ցավոք հասարակությունը նախ ինքը պետք է նման հրաշալի պայմաններ ստեղծի, չէ՞…»
Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է հինգ ամսական Ագնեսան։
Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:
Ագնեսայի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը բողոք է ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:
Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ: Ոստիկանության Կենտրոնի բաժնից «Ժամանակին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ժամանակ
«Բա կոմունիստների ժամանակ այդքան վթարներ, այդքան աղետներ տեղի՞ էին ունենում»: Հաճախ այդպիսի հարց կարելի է լսել միջինից բարձր տարիքի մարդկանցից: Իսկապես, 1985 թվականից հետո մենք ավելի հաճախ ենք լսում տարբեր տեսակի աղետալի պատահարների մասին: Բայց դա չի նշանակում, որ դրանից առաջ աղետներ չեն եղել: Պարզապես դրանք խնամքով թաքցվել են` իշխանությունը հնարավորություն ու ցանկություն ուներ խորհրդային մարդկանցից տհաճ իրադարձությունները թաքցնել` խնայելով այդ մարդկանց նյարդերը և փորձելով չփչացնել երկրի միջազգային իմիջը:
Մոտավորապես նույնատիպ խոսակցություններ այսօր լսում ենք Գյումրիի հետ կապված` «այս ի՞նչ է սկսվել քաղաքում»: Բայց դա ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ, քրեական «ոազբորկաները» Գյումրիում առնվազն 15 տարվա պատմություն ունեն: Պարզապես այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, որը հակամարտող կլաններից մեկի ղեկավարն է, և բնական է` այն, ինչ հնարավոր էր թաքցնել, նա թաքցնում էր, այն քրեական գործերը, որոնք հնարավոր էր «ջրել», նա «ջրում էր»:
Ճիշտ է, դրա հետևանքով նորմալ չեն քննվել և չեն բացահայտվել նաև իր կլանի և իր անձի դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում նաև` իր դեմ մահափորձը: Վարդան Ղուկասյանը, երբ նրան և նրա ընտանիքին մեղադրում էին քրեական հակումներ ունենալու մեջ, խիստ վրդովվում էր, ասում էր, որ դրանք պատվերով գրող լրագրողների հորինվածքներ են, մինչդեռ նա և իր ընտանիքը աստվածապաշտության և խաչապաշտության մարմնավորում են: Մի անգամ էլ պարոն Ղուկասյանը գյումրեցուն հատուկ հումորով այսպես է հակադարձել այս մեղադրանքներին. «Իմ մոտ միայն Սպարտակն է (որդին- Ա. Ա.), իսկ նրանց մոտ (Մարտունիկի կլանում-Ա. Ա.)` մի ամբողջ սպարտակիադա»: Իրականում, սակայն, երկու կողմերից էլ քրեական գործերում խառնված են մի քանի տասնյակ մարդիկ` բարեկամական և ընկերական կապերով` կրիմինալ շղթայով միացած: Այնպես որ` «սպարտակիադան» երկկողմանի է:Այժմ Վարդան Ղուկասյանն այլևս քաղաքապետ չէ: Եվ, որը էական է, քաղաքապետ չէ նաև նրա հետ հակամարտող`Մարտունիկի կլանի ներկայացուցիչը: Դա հնարավորություն է տալիս բացահայտ, աոանց որևէ բան թաքցնելու խոսել գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն ` ընդունել, որ այդ երկու թիմերի միջև իրականացվում է արյունալի վենդետա, որին պետք է օր առաջ վերջ տալ, քանի նոր զոհեր չեն եղել: Ինչպես նաև` բարձրաձայնել, որ այդ ավազակախմբերը հովանավորներ ունեն Ազգային ժողովում և իշխանական այլ շրջանակներում: Ավելի քան ակնհայտ է նաև, որ ապրիլի 24-ին մարդ սպանած ինքնաձիգը միակը չէ, որը կա երկու կլանների տրամադրության տակ գտնվող հարուստ զինանոցում: Ավելին` նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, և դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլև քաղաքական նպատակներով (օրինակ`մարտի 1-ին): Ժամանակն է բոլորին զինաթափել:
Առավոտ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 26-ին:
Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ հաղորդեցին ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը նույնպես մասնակցել է ծաղկահավաքին:
Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսեց իրականացնել 2010 թվականից: Ծաղկահավաքի նախաձեռնությունը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:
Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, շնորհակալագրերի և նամակների նպատակով:
«Թեև նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք այն բանին, որ, մեզ հետ թե առանց մեզ, ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա և շարունակական լինի»,- ասում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
«Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ծաղիկների հետ: Հարց, որն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն, շատ ավելի բարդ է իրականում և բարձրացնում է կարևոր հարցադրում` որքանո՞վ է նպատակահարմար և թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Հատկանշական է, որ այրելը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր պահանջատիրության գործին», — նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հին Հռոմում ասում էին`«Ում աստվածներն ուզում են պատժել, նրան զրկում են բանականությունից»: Այսինքն` գիժ են դարձնում: Մարդիկ տարբեր ձևով են գժվում: Հատկապես իշխանավորները: Իշխանավորների գժությունները որպես կանոն կործանում են նրանց երկրները:
Նույն հին Հռոմում, օրինակ, կայսր Ներոնն այրեց ողջ մայրաքաղաքը կրակով զմայլվելու համար: Կայսր Կալիգուլան խորհրդարանի անդամ դարձրեց սեփական ձիուն: Մեր խորհրդարանում էլ լիքը անասուն կա, ձիուց պակաս ազնիվ: Բայց Հայաստանի էշխանության վերջին էշությունը (կամ դավաճանությունը) ստվերում է բոլոր նախորդ գռեհկությունները, անասունությունները և ստորությունները: Հայաստանը վերջնականապես կործանել նրանք որոշել են ոչխարներով: Երկրի ամենակարևոր ռազմավարական հատվածում` Սյունիքում, որը Նժդեհը պաշտպանեց ու փրկեց և թուրքերից և բոլշեվիկներից, այսօր, Նժդեհի անունով երթվող իշխանավոր խաչագողերը որոշել են բերել տասնյակ հազարավոր ոչխարներ թուրքաբնակ Հյուսիսային Պարսկաստանից: Այսինքն, այն ինչ չհասցրեցին տրորել Ավարայրում հարբած փղերը, այսօրվա ազգի դավաճանների համաձայնությամբ պետք է տրորեն և հում-հում ուտեն նույն հասցեից բերվող ոչխարները: Հազարավոր ոչխարների հետ գալու են հարյուրավոր չոբաններ, իրենց ընտանիքներով, բազմանալու են ու եռապատկվելու, յայլաներում քողարկելով փափախի տակ սահմանն անցնող թուրք հետախույզներին ու դիվերսանտներին… Սա ինչ է` ապուշություն թե դավաճանություն: Դատեք ինքներդ: Մի բան պարզ է` մենք սա չենք մարսելու, բայց չենք էլ կուլ տալու: Մենք սա չպետք է թույլ տանք: Եթե հազարավոր ջահել-ահելներով ապրիլի 24-ին մոմերով ու ծաղիկներով Ծիծեռնակաբերդ էինք գնում, երդվում ու անիխում, լացում ու խոսում էինք, ուրեմն այսօրվանից պատրաստվենք, պայմանավորվենք ու գնանք Սյունիք: Ոչխարի մորթու տակ հազարավոր գորշ գայլեր են գալիս մեր Հայրենիք: Գալիս են ոչ թե խոտ ուտելու` մեզ են ուտելու, մեր երեխաներին: Ազգի դավաճաններն արդեն վերցրել են իրենց 30 արծաթը մեր բերդի դուռը բաց անելու համար: Տրոյան կործանվեց երբ միայն մեկ ձի բերդի պատերից ներս բերեցին: Սրանք տասնյակ հազարավոր ոչխար են բերում: Մի՞թե մեր հազարամյա Հայրենիքը էս էշերը պետք է կործանեն թուրքական ոչխարներով. Ով քնած է` արթում կացեք, ով արթուն է`… Հելեք, հայեր, ոտքի, ի՜ զեն Մենք ենք, մեր սարերը..
Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.