23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի վրա, որտեղ, շուրջ 87000 հանիսականների ներկայությամբ, գերմանական երկու ակումբներ` «Բավարիան» և «Բորուսիան», վիճարկում էին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ցանկացած դեպքում` գավաթն ուղևորվելու էր Գերմանիա: Պատահական չէ, որ ֆուտբոլային խաղի ամենաազդեցիկ հանդիսատեսը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, թե ինքը երկրպագելու է Գերմանիայի համար:
Երեկ երեկոյան ֆուտբոլային տոնը ստացվեց, ականատեսը դարձանք գեղեցիկ գոլերի, երկու դարպասապահների հրաշալի խաղի:
Բոլոր առումներով` ավելի փորձառու «Բավարիայի» առավելությունն ակնհայտ էր:
Մյունխեցիներն առնվազն երեք հարթության մեջ գերազանցեցին իրենց մրցակիցներին:
Առաջին հերթին` նրանք խաղը հաղթեցին հոգեբանորեն: Եթե «Բորուսիայի» ֆուտբոլիստները, հատկապես երկրորդ խաղակեսի միջնամասից հետո, զգուշավոր պաշտպանվում էին, ապա «Բավարիայի» ֆուտբոլիստները շեշտը դրեցին արագ գրոհների վրա:
Մյունխենի ակումբը մրցակցին ակնհայտորեն գերազանցեց ֆիզիկական պատրաստվածության առումով. դա տեսանելի էր խաղի վերջին 20-25 րոպեներին: Դա էլ վճռորոշ եղավ` հաղթական գոլը խփելու առումով:
Եվ վերջապես` «Բավարիայի» ֆուտբոլիստները, գրեթե բոլոր դեպքերում, հաղթող էին դուրս գալիս երկրորդ հարկում, ինչը նրանց առավելությունն ընդգծված էր դարձնում հատկապես ստանդարտ դիրքերի իրացման պարագայում:
Սխալ կլինի ասել, թե «Բավարիայի» առաջատար զույգը լավագույն մարզավիճակում է. հոլանդացի Արյեն Ռոբենն երեկ կորցրեց գոլային բազում պահեր, ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին հաճախ ստվերում էր:
Բայց հենց այս ֆուտբոլիստները կերտեցին իրենց թիմի հաղթանակը:
Նրանց գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը` բացելով խաղի հաշիվը:
Հաղթական գոլը, խաղի վերջին րոպեին, խփեց հենց Ռոբենը` Ռիբերիի փոխանցումից հետո:
«Բավարիայի» հաղթանակով նաև արդարություն հաստատվեց: Այս թիմը` 2010-ից սկսած, երրորդ անգամ էր վիճարկում եվրոպական լավագույն ակումբի տիտղոսը: Առաջին երկու դեպքերում ձախողվել էր` զիջելով իտալական «Ինտերին» և անգլիական «Չելսիին»: Այս անգամ մյունխենցիները հաղթեցին` ապացուցելով, որ այս պահին լավագույնն են Եվրոպայում:
Երեկ արձանագրվեց նաև գերմանական ֆուտբոլի հաղթանակը:
Եթե կուզեք, այս հաղթանակի հիմքում քաղաքական, հոգեբանական գործոններն են:
Համաշխարհային ճգնաժամի համատեքստում, երբ եվրոպական շատ երկրներ ենթարկվեցին ցնցումների, Գերմանիան դարձավ Միասնական Եվրոպայի և կայունության խորհրդանիշը:
Բրավո «Բավարիա», բրավո Գերմանիա…
Սուրեն Սուրենյանց
Այսօր բոուլինգի կենտրոնում լրագրողների միջև անցկացվեց բոուլինգի մրցաշար, որն ազդարարեց առաջին սպարտակիադայի մեկնարկը:
Սպարտակիադան նախաձեռնել են «Առավոտ» օրաթերթը, Մարզական լրագրողների միությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: «Սպարտակիադայի ծրագրում ընդգրկվել են բոուլինգը, սեղանի թենիսը, դարձն ու հրաձգությունը: Հաշվի է առնվել մարզաձևերի շարժողական բնույթը և մատչելիությունը», -ասաց «Առավոտ»-ի սպորտային լրագրող Աշոտ Հակոբյանը:
Բոուլինգի մրցմանը մասնակցեց 19 լրատվամիջոց ներկայացնող 59 լրագրող, այդ թվում՝ «Հայկական վարկած»-ի լրագրողը:
Կանանց 32 մասնակիցների մեջ եզրափակիչ անցան Իլոնա Քամալյանը, Մարինե Կարապետյանը, Նատալյա Պողոսյանը, Անուշ Աղաբաբյանն ու Համեստ Երեմյանը: Եզրափակչում ավելի հաջող գտնվեցին Մարինե Կարապետյանը, Անուշ Աղաբաբյանը և Իլոնա Քամալյանը: Տղամարդկանց 27 մասնակիցներից եզրափակիչ անցան Աշոտ Հակոբյանը, Թևոս Տեր-Անտինյանը, Սևակ Գրիգորյանը, Սամվել Ջինանյանն ու Դավիթ Գալստյանը: Առաջին երեքը նույն դասավորվածությամբ կազմեցին մրցանակային եռյակը:
Օլիմպիական չեմպիոններ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը կմասնակցեն Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ և կայծակնային խաղի առաջնություններին, հայտնում է armchess.am-ը:
Առաջնությունը կկայանա հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում:
Այսօր Լոնդոնում կկայանաՉեմպիոնների լիգայի «Բավարիա» — «Բորուսիա» եզրափակիչ խաղը: Այս թիերն իրենց 101-րդ պաշտոնական հանդիպումը կանցկացնեն լեգենդար «Ոեմբլի» ստադիոնում:
Երկու թիմերի պայքարում 45 անգամ հաղթել է «Բավարիան», «Բորուսիան»՝ 26 անգամ, 29 հանդիպում ավարտվել է ոչ ոքի:
Որոշ առաջատար եվրոպական բուքմեյքերական ընկերությունների` «Բավարիա»-ի հաղթանակի գործակիցը կազմում 1.80, «Բորուսիա»-ինը` 4.50, իսկ ոչ-ոքին դեպքում` 3.50:
«Բորուսիա» — «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Մայիսի 24-ին` ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:
Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:
Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ
Կոնվերս Բանկ
1930047127690100 /դրամ/
1930047127690101 /դոլար/
Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդու` Թովմա Մաթևոսյանի սպանության գործով քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նա Մոտկորի անտառապետն էր: Նրա և բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վեճի արդյունքում վերջինս դանակահարել էր անտառապետին` դանակը մտցնելով ուղիղ սրտի մեջ: Մաթևոսյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դեպքը տեղի էր ունեցել 2 այլ անտաառապետերի աչքի առաջ, որոնք չէին հասցրել միջամտել: Դեպքից անմիջապես հետո Մելիքյանն ուղևորվել էր Բագրատաշենի անցակետ և հատել հայ-վրացական սահմանը: Իրավապահների տեղեկություններով, նա դեռ Վրաստանում է` սահմանը չի հատել: 37-ամյա հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հարազատները համոզում են գալ ու հանձնվել: Մեր տեղեկություններով, նրա հայրը մեկնել է Վրաստան` որդուն բերելու:
Հրապարակ
Այժմ Ազգային ժողովում փակ ռեժիմով քննարկվում է գազի սակագնի հնարավոր բարձրացումը: Քննարկմանը մասնակցում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Միաժամանակ մի խումբ հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:
Ակտիվիստներն իրենց ձեռքում պահել են «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ», «Քաղաքացիների մեջքին հետևում չենք հանդուրժելու ոչ մի որոշում», «Ինչքան ունենք, էնքան կվճարենք», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու» գրությամբ ցուցապաստառներ:
———
Քիչ առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին: Ցուցարարները պահանջել են, որ ապահովեն իրենց մասնակցությունը ԱԺ-ում ընթացող քննարկումներին: Գուրգեն Դումանյանը խոստացել է քիչ ուշ վերադառնալ և պատասխանել ցուցարարաներին:
———
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանըակտիվիստներին հայտնել է, որ քննարկումը բաց է և ներս հրավիրել նրանց, ինչպես նաև հավատարմագրված լրագրողներին:
Սակայն ակտիվիստները 15 րոպե հետո լքել են ԱԺ-ի շենքը՝ նրանց բարկացրել էր այն հանգաանքւ, որ իրենց տարել էին լրագրողների համար նախատեսված սենյակ, և իրենք հնարավորություն չեն ունեցել հարցեր բարձրացնել և մասնակցել նիստին:
Երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը կրճատելու նպատակով՝ մայիսի 24-ի առավոտվանից բոլոր դպրոցների մոտակայքում հերթապահելու են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, և հավելել, որ մայիսի 23-ից Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է անվտանգ երթևեկության միամսյակ:
«Անցյալ տարի մայիսի 25-ին մարզերում գրանցվել է երեխաների մասնակցությամբ 4 պատահար, իսկ Երևանում նման դեպքեր չեն արձանագրվել, սակայն 30 անչափահասի ենք հայտնաբերել, որոնք եղել են ղեկին»,-նշել է Նորիկ Սարգսյանը:
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 22 — ից մինչեւ օգոստոսի 4 — ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի կանանց 14 — րդ անհատական առաջնությանը, այս մասին հայտնում է armchess.am-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.