23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 7-ին կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը վարելու է Հյուսիսային Իռլանդիայի մրցավարական բրիգադը:
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ գլխավոր մրցավարն է լինելու 34-ամյա Առնոլդ Հանտերը, որը երբեք ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպում չի վարել:
Նախկինում նա սպասարկել է մինչև 17, 19 և 21 տարեկանների մասնակցությամբ խաղեր:
Հիշեցնենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է 20:00-ին:
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաև (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների և ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»: Այստեղ կանգ չեմ առնի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված սոցիալական և տնտեսական հետևանքների վրա, սա այլ վերլուծության թեմա է: Միայն կնշեմ, որ կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այլ գլոբալ խնդրի վրա, որի մասին, ցավոք, գրեթե չի խոսվում:
Հայաստանը չունի գազի և նավթի բնական պաշարներ, և էներգակիրների թանկացման հետ կապված մեր դժգոհություններից պաշարներ միևնույն է չեն առաջանա: Այո, հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից ջանքեր գործադրել և ելնելով բնակչության տնտեսության շահերից կարգավորել էներգակիրների գները: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ էներգակիրների գները միջազգային շուկայում անընդհատ բարձրանալու միտում ունեն: Ուրեմն, Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դարձել մշակել և իրագործել ռազմավարական ծրագիր այդ ոլորտում: Էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը:
Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից: Այսինքն, ճշգրիտ տեղեկություններ հավաքի օգտագործված էներգառեսուրսների ծավալների, էներգիայի արդյունավետության ցուցանիշների մասին և այլն: Համոզված եմ, որ այդպիսի աուդիտի արդյունքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն ենք, եթե թույլ ենք տալիս և կենցաղում և տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել: Ինչը պետք է մեզ հուշի աշխարհի առաջատար փորձը, ինչպես կարող ենք նվազեցնել մեր կախումը ներկրվող էներգակիրներից: Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաև ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ: Այդպիսի ծրագրեր գործում են աշխարհի շատ երկրներում, նույնիսկ էներգետիկ պաշարներով հարուստ Ռուսաստանում:
Բոլորս գիտենք, որ զգալի ռեսուրսներ են ծախսվում շենքերի, տների ջեռուցման վրա: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ: Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արևային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար և այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված “Passive house”-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանձ ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների: Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արևային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արևային հատուկ մարտկոցների և կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արևային պանելները: Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Չմոռանանք նաև, որ արևային մարտկոցները չեն աղտոտում շրջակա միջավայրը, շատ ապահով են: Իսկ ամենակարևորն այն է, որ արևի էներգիան անվճար է: Շատերը մտածում են, որ արևային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար’ մեկ անգամ գումար եք ծախսում և 25 տարի ձրի էներգիա եք ստանում:
Չմոռանաք, որ ժանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը, դա եկամտաբեր է և էկոլոգիապես մաքուր: Կարող ենք բերել Դանիայի օրինակը՝ վերջին 20 տարում այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումը այդ նույն ժամանակահատվածում չի աճել:
Կարելի է անվերջ թվարկել արդեն լայն օգտագործում ստացած էներգախնայող համակարգերը և այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչները: Ես միայն հետևյալ հանգամանքն եմ ցանկանում շեշտել: Վերը թվարկած ուղություները պարզ բիզնես ծրագրեր չեն, որպեսզի դրանցով զբաղվեն միայն գործարար շրջանակները: Կառավարությունը պետք է մշակի երկարատև ռազմավարական ծրագիր, որով նախատեսված կլինեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կօգտագործվեն տեխնոլոգիաների, ստանդարտների, մեթոդների, օրենսդրության, ֆինանսական օժանդակության համար: Այդ ծրագիրը պետք է անպայման նախատեսի համապատասխան տեղեկատվական և բացատրական աաշխատանքներ հասարակության լայն շրջանակներում:
Ճշմարտության համար պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ աշխատանքներ տարվում են այս ոլորտում, ընդունված է նաև Էներգախնայողության մասին օրենքը: Բայց դա բավարար չի: Հաճախ որպես արդարացում բերվում է ֆինասական միջոցների բացակայության խնդիրը: Սակայն ճիշտ մտածված պետական գնային և տարիֆային քաղաքականությունը այս ոլորտում կարող է ապահովել մասնավոր ներդրումների մեծ հոսք: Ներդրումները կարող են կատարվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ համայնքային սեկտորներում: Տեսեք, օրինակ, ինչ մեծ թափով Հայաստանում իրականացվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ ներդրողները պետության հստակ և օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ ստացան: Պետք չի նաև մոռանալ, որ Հայաստանում դեռ պահպանվել է ինժեներական առաջատար միտքն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է ներգրավել ծրագրի իրագործման մեջ:
Անհրաժեշտ կլինի նաև ակտիվ համագործակցության հրավիրել բանկերին և լիզինգային ընկերություններին: Ճիշտ է, բանկերը մեծ փորձ չունեն էներգախնայողության մեջ ներդրումների կատարելու, այստեղի ռիսկերն հաշվարկելու, բայց պետական և միջազգային կառույցների օժանդակությամբ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն: Կարևորն այն է, որ պետք է հստակ գիտակցել. Երկրի և քաղաքացիների բարեկեցության աճը կարող է ապահովվել միմիայն էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմամբ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուրեմն տնտեսության էներգետիկ արդյունավետությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսական ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը»:
Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի էր արժանացել գրող Լևոն Խեչոյանը, որը սակայն հրաժարվել էր դրանից՝ պատճառաբանելով, որ երբ երկրում այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է, երբ կա արտագաղթ, երբ ազատամարտիկները չդիմանալով սոցիալական ծանր վիճակին՝ նստացույց են անում, ինքը չի կարող ընդունել այդ շքանշանը:
Լևոն Խեչոյանի հետ մտերիմ հարաբերություններ չունեմ, մեզ ծանոթացրել է լուսահոգի Այդին Մորիկյանը:
Սակայն նույնիսկ մեր մի քանի հանդիպումը բավական էր, որպեսզի իմ ընկալման մեջ ձևավորվեր Խեչոյանի հենց այսպիսի կերպար:
Ընդվզողի կերպար, որին, սակայն, խորթ են ավելորդ հռետորաբանությունը, աղմկարարությունը:
Խեչոյանն, անշուշտ, արժանի է շքանշանի, որովհետև իսկական մտավորական է, լավ արձակագիր:
Սակայն իսկական մտավորականն այն մարդն է, որը պարտավոր է երևույթները գնահատել անանձնական հարթության մեջ` ավելի մեծ մասշտաբով:
Հարցը նույնիսկ իշխանության որակի, քաղաքական համակրությունների կամ հակակրությունների մեջ չէ:
Երբ երկրում գնահատված չէ քաղաքացին, սոված և անպաշտպան է հայրենիքի պաշտպանը, իսկական մտավորականը չի կարող իրեն թույլ տալ` հաճոյանալ իշխանություններին կամ հաճոյախոսություններ լսել նույն այդ իշխանությունից:
Այս առումով` Լևոնի քայլը քաղաքացիական է ու հասկանալի:
Հայաստանում ձևավորվել է «մտավորականություն» կոչվող մի կաստա, որը չի խորշում ամեն առիթով քծնել իշխանությանը, հերթ է կանգնում` մեդալներ ստանալու, սազանդարություն անելու համար:
Այդ մտավորականություն կոչվածի խորքում ես որակ չեմ տեսնում, որովհետև այդ տիրույթում ամեն ինչ չափվում է քանակով:
Եվ ես շատ ուրախ եմ, որ անապատում երբեմն հանդիպում եմ օազիսների, որոնք գուցե չեն կարող փոխել անապատի միջավայրը, բայց դրանում հայտնվածներին ապրելու հույս են ներշնչում:
Ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ապրելու մի քաղաքում, որի իրական մշակույթը ձևավորում են Այդին Մորիկյանն ու Լևոն Խեչոյանը:
Սուրեն Սուրենյանց
Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը. այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրապարակած կազմն այսպիսին է.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հունիսի 6-ին կայանալիք 2015թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային հավաքականին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լևոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։
Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։
Գործադիրը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։
Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012 թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։
Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 520-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 519-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
«Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին երկրից մեկնել են 229864, ժամանել` 193449 մարդ (բացասական սալդոն` 36 415):
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ անցած տարի և՛ մեկնումները, և՛ ժամանումները, և՛ բացասական սալդոն ավելի մեծ են եղել, համապատասխանաբար՝ 238406, 192109 և -46297 մարդ:
«Շիրակ» օդանավակայանով ուղևորափոխադրումներն այս տարվա նույն ժամանակահատվածում աճել են. մեկնումներ` 12143, ժամանումներ` 7093 մարդ (բացասական սալդոն՝ 5050)` նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար՝ 11548 և 7814 մարդ (բացասական սալդոն` 3734):
Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով մեկնողների թիվն այս տարվա հունվար-ապրիլին գերազանցել է ժամանողների թվին ավեի քան 41 հազար մարդով՝ նախորդ տարվա ավելի քան 50 հազարի փոխարեն:
Ֆեյսբուքի օգտատեր Կոնստատին Տեր-Նակալյանն իր էջում գրել է.
«Փաստորեն ամեն ինչ իրոք լուրջ ա ու ըստ երևույթին մենք լո՜ւրջ խնդիրների առաջ ենք կանգնած:
Երեք Հայաստան էր եկել Սերգեյ Կուրղինյանը, ում շատերը համարում են ռուսական էլիտայի «կայսերապաշտական» հատվածի ռահվիրաներից մեկն ու ԽՍՀՄ վերականգնման գաղափարի գլխավոր ջատագովը: Ժամանել էր մեկ հիմնական թեզով. Հայաստանը պետք է թարգի առևտուրը Ռուսաստանի հետ, իմ շահ-քո շահ խաղացնի ու անցնի վստահության դաշտ…
Ո՞նց ասեմ, որ մեր ուռա անկախականներին ու ռուսոֆոբներին ինֆարկտ չխփի… Դուք ինչպես ուզում եք կարող եք վերաբերվել Ռուսաստանին էլ, Կուրղինյանին էր, բայց սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ, որ Ռուսաստանը մեզ ցույց տվեց:
Պատճառի մասին գրել էի մի երկու անգամ. դա անկասկած մեր արտաքին կուրսի ռադիկալ արևմտամետացումն է (պատճառներին կանդրադառնամ ստորև ու այլ գրառումներով էլ) և Մաքսային ու Եվրասիական Միություններին չանդամակցելու դեմարշատիպ քայլերը ՀՀ կողմից: Եկեք չտրվենք էմոցիաների, ոչ էլ արխային ընկնենք ու հասկանանք երկու բան.
— Կուրգինյանը հենց նենց տեղը չէր գա ու հենց նենց տեղը էս մեսսիջը չէր ընտրի,
— Սա Ռուսաստանի կողմից ուղղարկված սիգնալների շղթայի հերթական օղակն էր ու եթե վերջիինը չի էլ, ապա վերջիններից է…
Հիմա վերադառնանք խնդրո առարկային՝ ՀՀ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ արևմտամետությանը, որը մասնավորապես արտահայտվում է նրանով, որ ինչ որ շատ արագ տեմպերով ասոցացումն են առաջ բրթում ու արհեստականորեն սադրում են հակառուսական տրամադրությունների աճին հայաստանյան հասարակությունում:
Վստահ եմ, որ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր կսկեն բացատրել ինձ Հայաստանի շահի մասին, բայց վերադառնալով նույն Կուրղինյանի թեզին, չի կարելի չհամաձայնվել, որ եթե հարաբերությունները հանգեցվում են շահերի տիրույթում, ապա չի կարող լինել ոչ վստահություն ոչ էլ դժգոհություն, եթե Ռուսաստանն էլ իր շահերից ելնելով գործի (Ադրբեջանին զենք ծախի, ի հաշիվ մեր շահերի, ինչ որ իր շահեր առաջ տանի): Հա, տեսականորեն կարելի է ավելի մեծ շահեր հետապնդելով որոշակի զոհողությունների գնալ ու անգամ Ռուսաստանի դեմ ըմբոստանալ, բայց դա միայն ու միայն մի դեպքում. եթե քո շահերը պաշտպանողի՝ այսինքն իշխանություններիդ վրա վստահ ես, որ նրանք հենց պետական շահը կպաշտպանեն, ոչ թե իրենց նեղ անձնականը…
Այնինչ, ամեն ինչ խոսում է ճիշտ հակառակի մասին: Ասոցացման միստերիայի վերաբերյալ ցիկլի առաջին գրառումանս մեջ կքննարկեմ այդ ողջ գործընթացում ըստ իս առանցքային դեր ունեցող մի հանգամանք, որը հնարավորրինս չի բարձրաձայնվում՝ օֆշորային հաշիվներում կուտակված մեր չինովնիկ-իշխանավորների հարստությունների, ինչպես նաև նրանց ունեցվածքի այն մասի մասին, որը գտնվում է Արևմուտքում, կամ այնպիսի տեղ, որտեղ դրան կարող են հասնել Արևմուտքի ձեռքերը…
Շատերի ուշադրությունից վրիպեց, իսկ շատերի մոտ էլ գիտակցությունը առաջ չբերեց ոչ մի պատճառհետևանքային կապ, երբ մի քանի շաբաթ առաջ Կիպրոսում դե ֆակտո կուլակաթափություն արեցին ու սառեցրեցին օֆշորային բոլոր հաշիվները: Ավելին, շատերը չի, որ գիտեն, որ նույնանման պրոցեսներ են հիմա գնում օֆշորային այլ գոտիներում՝ Վիրջինյան և Սեյշելյան կղզիներում և Կարիբյան ավազանի այլ պետություններում, որտեղ կեղտոտ փողերի լվացումը վաղուց արդեն համազգային փեշակ է դարձել:
Ի՞նչ եք կարծում, «մերոնք» քանի միլիոն, եթե չասեմ միլիարդ դոլարներ ունեն նման հաշիվների վրա: Մեր վերնախավի քանի՞ ներկայացուցիչ ունեցվածք ունի նույն Իսպանիայում կամ Շվեյցարիայում, մեր թալանչիներից քանիսի՞ երեխաներն են ուսանում կամ բնակվում Եվրոպայում ու Ամերիկայում: Պատկերացրեցի՞ք…
Դե մի հատ էլ հիմա պատկերացրեք, թե հանուն էդ ամեն ինչի, իսկ ավելի շուտ էդ ամեն ինչից չզրկվելու համար, ինչերի է պատրաստ միջին ստատիստիկական հայ թալանչին… Տո ասոցացում էլ չէ, երկիրդ կծախեն մինևև վերջին թիզ հողը ու թքած կունենան հետևանքների վրա, որովհետև հենց զգան, որ այստեղ համը հելնում ա, հայ դե Զվարթնոց ու չարթերային չվերթով դեպի Իբիցայի կամ Մալիբույի ծովափնյա շրջանում գնված իր ճոխ առանձնատունը, իսկ տակից դուրս գալացողները, կամ որ ոչ պակաս հավանական է, տակը մնացողները մենք ենք լինելու…
Իսկ իրանք մի 30 տարի հետո արցունքն աչքերին մեմուարներ կգրեն, թե ինչպես ընկավ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը…
Ախր պատմական անոլոգիան մեկին-մեկ ա 1919-1920 թվականներին տվող իրավիճակի հետ ու ամեն ինչ խոսում է այն մասին, որ այ հենց հիմա, հենց այս պահին մենք ականատես ենք լինում հսկայական ծավալների պետական ու ազգային դավաճանության, որի հետևանքները մեր քթներից է գալու, ոչ թե իրենց….»:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Ուելսի իշխան, արքայազն Չարլզին:
Նամակում ասվում է.
Ձերդ մեծություն, ողջունում ենք Ձեզ մեր երկրում և մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են Հայաստանի հանրությանը և ներքոստորագրյալներիս:
Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերքով գտնվում եք Հայաստանում, նորաստեղծ «Լիդիան Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, նախկինում աշխատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում, որը ՀԲ Գրուպի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաֆինանսավորում է Լիդիան Ինթերնեյշնլը: Այս ընկերությունը նպատակ ունի Հայաստանի հարավում՝ առողջարանային հայտնի գոտու սահմանին շահագործել ոսկու հանքավայր: Թեև ոսկին շահագործելու թույլտվությունների հետ կապված ավարտվել է պաշտոնական գործընթացների ընդամենը մի մասը, Հայաստանի հանրությունը վիճարկում է դրանց արդյունքում ընդունված որոշումները և ծրագիրը համարում ապօրինի:
Մենք գիտենք, որ Դուք բնապահպանական խոշոր գործունեություն եք ծավալում, հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության, հանդիսանում եք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի ֆինանսավորողներից և պատվավոր նախագահներից մեկը, ուստի հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի Չենըլ Այլընդզում գրանցված ընկերության և Ձեր ընկեր Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանքարդյունաբերական գործունեությունն իսկական աղետ է ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ՝ կենսաբազմազանության համար: Հանքավայրում՝ Ամուլսարում, անտառներ չկան, չնայած մեր կառավարությունը և մասնավոր ընկերությունները պատրաստ են նաև անտառներ վերացնել հանուն հանքարդյունաբերության, ինչպես արեցին Հայաստանի հյուսիսում՝ Թեղուտում: Սակայն համաձայն WWF հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բուսատեսակներ, այդ թվում՝ կովկասյան գորշ արջ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ: Հայաստանյան օրենսդրությունը խստիվ արգելում է տնտեսական վնասաբեր գործունեություն այն տարածքներում, որտեղ գրանցված են ՀՀ Բույսերի և Կենդանիների Կարմիր գրքերում ընդգրկված բուսա- և կենդանատեսակներ:
Հարկ ենք համարում շեշտել, որ հանքավայրը տեղադրված է մինչև 2008թ. պլանավորման և սահմանման ընթացքում գտնվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում, որի վերջնական հաստատման և օրենքով պահպանվող տարածք դարձնելու աշխատանքները հանկարծակի ընդհատվեցին հանքավայրի բացահայտման հետ մեկտեղ: 2012թ. WWF-ի պատվերով անկախ խորհրդատուների կազմած՝ Ազգային պարկի իրագործելիության հետազոտության մեջ նշվում է, որ տարածքում արդեն զարգացած տուրիզմը ավելի խթանելով հնարավոր կլիներ ապահովել նույնքան տնտեսական եկամուտ, որքան նախատեսվող հանքարդյունաբերությունից՝ առանց վտանգելու շրջակա միջավայրը և թունավորելու առանց այն էլ հանքարդյունաբերության բացասական հետևանքներից տուժող Հայաստանը: Հանքավայրը շահագործելը չի մտնում տարածաշրջանի զարգացման և ո՛չ մի ծրագրի մեջ, ավելին՝ հակասում է հանքավայրից 10կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաք Ջերմուկի ավագանու որոշմանը, որը դեմ է հանքի շահագործմանը:
Ի դեպ, Ջերմուկը ողջ աշխարհում հայտնի է որպես բուժիչ հանքային ջուր, և որևէ կանխատեսում չկա, թե նախատեսվող պայթեցումները ինչ ազդեցություն կունենան վերգետնյա և ստորգետնյա ջրերի վրա: Հանքավայրը նաև գտնվում է Հայաստանի մարգարիտ համարվող քաղցրահամ Սևանա լճի ջրհավաք ավազանում, որը պաշտպանված է օրենքով, և որևէ տնտեսական գործունեություն լճի ավազանում չի թույլատրվում: Ամենամեծ վտանգը Սևանա լճին կարող է տեղի ունենալ երկրաշարժի կամ մարդածին վթարի դեպքում, եթե թունավոր նյութերն արտահոսեն դեպի լիճ: Սա չի բացառվում, քանի որ հանքավայրը գտնվում է 10 բալանոց սեյսմիկ գոտում:
Ձեր մտերիմները կփորձեն Ձեզ համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են, աշխատատեղեր են ստեղծում և այլն: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են այլ ոլորտների զարգացման պարագայում ստեղծվելիք տնտեսական շղթաների ու դրանց բազմապատկիչ էֆեկտի հետ համեմատած: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ընդամենը 3 տոկոսը: Ակադեմիական հետազոտությունները վկայում են, որ այն տարածաշրջաններում, որտեղ տնտեսության հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը խորանում են: Սոցիալական դրական ազդեցության մասին պնդումները Հայաստանի պարագայում անհիմն են, քանի որ բնական ռեսուրսների շահագործումից, այլ կերպ ասած՝ մի ժողովրդի հավաքական ունեցվածքի թալանից, հարկերի տեսքով մենք ստանում ենք չնչին գումարներ՝ շահույթի գրեթե 25 տոկոսը, և զրկվում տնտեսական այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից՝ հողերի զավթման, ջրերի թունավորման, բնակչության առողջական վիճակի անկման պատճառով: Այս ոլորտը Հայաստանում պատշաճ չի կարգավորվում, միակ «արգասիքը» միլիոնավոր տոննաներով թունավոր թափոններն են, որոնք որպես «նվեր» թողնում են հանքարդյունահանող ընկերությունները մեր բնակչությանը:
Ձերդ մեծություն, խնդրում ենք Ձեզ, որպես բնության պահպանության ջատագով, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որևէ գործողությունից, որը պիտի հաստատի առկա նախագիծը և իրականություն դարձնի վերը նշված վտանգները: Միևնույն ժամանակ, խնդրում ենք, ազդեցության Ձեր սահմաններում, միջամտել բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագրի հարցում և կանխել այն՝ միևնույն ժամանակ խթանելով բրիտանական ներդրումները Հայաստանում կանաչ տնտեսության մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» հարձակվող Մարկոս Պիզելին տեղափոխվել է Կրասնոդարի համանուն թիմ: Այս մասին տեղեկանում ենք «Կրասնոդարի» պաշտոնական կայքից:
Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել 2+1 տարի համակարգով:
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին «Կուբան» էր տեղափոխվել 2011 թվականին, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում և խփել 9 գնդակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.