23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա:
Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:
Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը:
ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:
Թվում է՝ եկեղեցին պետք է կարիքավորներին, սոցիալապես անապահովներին ձեռք մեկնի, բայց մեր եկեղեցին ոչնչով չի տարբերվում ժողովրդին հարստահարող աշխարհիկ իշխանությունից: «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն դիմած քաղաքացին «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին՝ եկեղեցու մոտ, տարիներ շարունակ առևտուր է անում: Այստեղ ամեն ինչ կա՝ ծաղիկ, շահումով խաղեր, բջջայինների լիցքավորման քարտեր, զովացուցիչ ջրեր: Երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սկսեց գործել, այստեղ սկսեցին տեր ու տնօրինություն անել հոգևորականները:
Խմբագրություն այցելած անձը պատմել է, որ եկեղեցու հոգևոր հովվի վարորդը կամ օգնականն է հիմա «տարածքը նայում»՝ Գևորգ անունով: Նա շրջում է տարածքում և գանձում իր «հասանելիքը»:
Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, և այստեղ առևտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է՝ կախված զբաղեցրած մետրերից, առևտրի տեսակից և օրացույցից: Ասենք՝ տոն օրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է՝ ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելին է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է 500-5000 դրամ: Երբեմն Գևորգի հետ շրջագայության է դուրս գալիս նաև հովիվը, որպեսզի առևտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»: Մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:
Հրապարակ
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկնի վիրահատական միջամտություն են կատարել՝ մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը»:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը (հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը) այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը» թիկնապահ Զարզանդն է․․․»։
Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:
2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:
Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսազանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին: Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:
Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին և խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման և արյան կորստի հետևանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:
Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի և երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը և փ/ծ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:
Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել որ այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երևանի թաղապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն:Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել, սրանք են մեր պայմանները. եթե հարմար չի, դուրս եկեք աշխատանքից: Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ են իրենց համար:
Հայկական ժամանակ
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշել է չհեռանալ ակումբից. նա հայտարարել է, որ մինչև պայմանագրի ավարտը մնալու է «Բարսայում», գրում է sport.es-ը:
«Հոգեպես ես շատ եմ հոգնել: Սակայն պատրաստ եմ ավարտին հասցնել «Բարսայի» հետ պայմանագիրս: Շնորհակալ եմ ակումբին նոր պայմանագիր առաջարկելու համար, սակայն հաջորդ ամռանը կլքեմ «Բարսան»: Մինչ այդ ինձ արժանի փոխարինող գտնելու համար բավականին ժամանակ կա»,- հայտարարել է Վալդեսը:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
«Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող, երկար ու ձիգ ճանապարհ է… Հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, հաճախ զզվելի, մեկ-մեկ նաև երջանիկ…
Աստծո արարչագործ աշխարհում մարդը ծնվելով իր մեջ հավասարապես կրում է բոլոր վեհ ու ազնիվ, միաժամանակ բոլոր չար ձգտումները… Ծնվելով նա` այդ դժբախտ, երջանիկ, ծիծաղելի, հետաքրքիր, տաղանդավոր, հիմար էակը, պիտի ձևանա, պիտի չարչարվի, պիտի խաղա իր դերը` չար, թե բարի, ողբերգական, թե ծիծաղելի…
Այո՝, մարդիկ ի ծնե իրոք դերասան են…Տաղանդավոր դերասան… Ծնվելու պահից նրանց շրջապատում են ռեժիսորները, սցենարիստները, ոճաբանները, հուշարարները…Այդ դերում, իհարկե, ընտանիքն է, շրջապատը, մանկապարտեզը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը… Եվ արդյունքում ստացվում են հոյակապ, «տաղանդավոր դերասաններ»: Իհարկե դերերի բաշխման ժամանակ էլ «լավ» դերեր ստանում են նրանք, ովքեր ոչ թե լավ դերասաններ են, այլ լավ ծանոթ ռեժիսորներ ունեն: Տաղանդավոր շատ «դերասաններ» այդպես էլ չեն ստանում իրենց դերը, սպասումի մեջ, անտեսված, անգործ իրավիճակից դառնում են իրոք անտաղանդ ու անպետք…
Մարդիկ խաղում են ամեն ինչում, բարյացկամության զազրելի դիմակի տակ թաքնված` քեզ արհամարհելով ստորացնում, բարեհամբույր ժպտում, սակայն մտովի հայհոյում, անիծում, մտածում են մի բան, ասում այլ բան… Ցուցադրաբար շողոքորթում են, քծնում, սակայն մտովի ամենավերջին հիշոցներն են ուղղում իրենց քծնանքի թիրախին: Դերասան են բոլորը, տաղանդավոր դերասաններ կյանքի այս մեծ թատրոնում, կյանքի այս դաժան թատերաբեմում… Աբսուրդի թատրոնում…
Ահեղ դատաստանի ժամանակ, երկնքում` հավերժական դատավորի առջև նույնպե՞ս կխաղանք, կփայլենք մեր դերակատարումներով, կկարողանա՞նք կեղծել, ստել, խաբել, քծնել, լավ մարդ ներկայանալ…
Հազիվ թե…
Մնում է մի բան՝ գոնե բոլորը հիշեն Ահեղ դատաստանի մասին, գուցե մա՞րդ մնան…»:
«ՀՀ ԱԳՆ շենքը վաճառած Պետգույքի գործակալության պետ Արման Սահակյանին հարցրինք` լուրեր են պտտվում, թե շուտով վաճառելու եք ՀՀԿ շքեղ վերանորոգված շենքը, այո՞: «Ո՜չ»,- լուրջ ասաց վերջինս: «Ճիշտն ասա»,- կողքից հուշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Որտեղի՞ց գիտեք, որ չի վաճառվելու`շարունակեցինք հարցադրումն Արման Սահակյանին: Նա մի պահ կարկամեց: Կուսընկերոջը կրկին օգնության հասավ արդարադատության նախարարը.
«Հանրապետական կուսակցությունն ինքնուրույն իրավաբանական անձ է և ունի իր առանձնացված գույքը, որը պետական գույք չէ, և Արման Աահակյանը չի կարող այն վաճառել, վերջինս տիրապետում է բացառապես պետական գույքին»: Պատահաբար չի՞ թերագնահատում Ձեր հնարավորությունները Հ. Թովմասյանը` հարցրինք նախարար ընկերոջն ուշադիր լսող կրտսեր Սահակյանին: «Չէ, չի թերագնահատում, այդպես է»,- նույն լրջությամբ պատասխանեց նա: Փաստ է, որ հոր գրեթե միակ արժանիքը` հումորի զգացումը, չի ժառանգել:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.