03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով: Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել և նաև մի 14 տարեկան երեխայի առևանգել:
Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
-Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:
— Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:
— Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:
— Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:
— Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:
— Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա:
«Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կաքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որևէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Հայկական ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ — վաղվա ուսանողներ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Միակ մարդը, որին ես պետք է դաստիարակեմ ամեն օր, մինչև խորը ծերություն, մինչև իմ վերջին շունչը, ես եմ: Դրանով ես դրական իմպուլսներ եմ հաղորդելու իմ շրջապատին, և դա միանգամայն բավարար է: Ասեմ ավելին ՝ դա շատ-շատ է: Եթե կինս և ես տանը բարձրաձայն չենք խոսում, կարո՞ղ է պատահել, որ երեխաներն իրար վրա գոռան: Եթե մենք տանը հիմնականում զբաղված ենք կարդալով և գրելով, մի՞թե հնարավոր է, որ նրանք չհարգեն գիրքը ՝ լայն իմաստով, որպես մտքի արգասիք: Հասարակական հարաբերություններում գործում են նույն կանոնները: Դուք չպիտի փորձեք դաստիարակել կամ ուղղել ոչ մեկին՝ բացի ձեզնից, առավել ևս՝ պատժել (իհարկե, եթե պետությունը ձեզ վրա նման պարտականություն չի դնում): Պարզապես ձեր վարքով ցույց տվեք, թե ինչն է, ձեր կարծիքով, գեղեցիկ, պարկեշտ, պատշաճ, մնացածն էլ թող մտածեն իրենց մասին: Խոսքս չգրված օրենքների, մշակույթի մասին է, առանց որի ոչ մի գրված օրենք չի գործի:
Մեր իրավաբաններից մեկը հրաշալի օրինակ բերեց. Արևմուտքում քրեական օրենսգիրքը գնալով բարակում է հենց այդ մշակույթի, ավանդույթների հաշվին: Հայաստանում հաստանում է, որովհետև հեղինակները փորձում են փակել բոլոր հնարավոր և անհնարին սողանցքները՝ «բա որ քննիչն այսպես անի, կասկածյալն՝ այնպես, դատավորն էլ ՝ սա մոգոնի»: «Բա որ»-ի պարագայում մարդկանց բանականության վրա հույս չի դրվում: Գործում է լուսահոգի Վլադիմիր Նազարյանի ասած ՝ խելագարության կանխավարկածը: Գուցե գիտակցության, դիմադրողականության վրա իմ հույսը ռոմանտիկ է թվում: Բայց մենք գիտենք, չէ՞, որ նույնիսկ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում և «Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին:
Առավոտ
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:ՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Նիդերլանդների կառավարության կողմից ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը տրվելիք շուրջ 124 հազար եվրոն ծախսելու ուղղությունների մասին հարցը: Այդ գումարը դրամաշնորհ է լինելու:
Գումարը տրվելու է Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին Հայաստանում աջակցելու համար: Ըստ այդմ, յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է հազար եվրո փոքր բիզնես սկսելու համար: Նախատեսվում է այդ ուղիով աջակցել Հոլանդիայից «դեպորտ» արված շուրջ 100 հայաստանցիների: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, փորձ է արվում կանխել «հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիան»:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:
Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով՝ երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթև զրույց է տեղի ունեցել և գործը կռվի չի հասել:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԿԳ նախարարի խորհրդականը փորձել է հավաքագրել կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդի հայտարարությանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. . «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել։
Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:
Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմությունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի»:
Հուլիսի 8-ին, ժամը 04.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են , որ հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.