03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Նորաստեղծ հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները և համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին:
Արդյո՞ք խնդիրներ կան կապված հոգեբուժարաններին տրվող դեղերի ոլորտում:
Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք լուրջ պատճառ կա հանձնաժողով ստեղծելու և ստուգումներ իրականացնելու համար, ինչին ի պատասխան ՀՀ Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ սա սովորական հսկողություն է. «Հսկողությունն ունի նաև ուսուցողական բնույթ: Ուշադրություն են դարձնում, որ օրինակ՝ երբ կտրում են դեղը, այնպես անեն, որ երևա ժամկետը և այլն: Այս հսկողությունը կատարվում է գործունեությունը կանոնակարգելու համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից: Միաժամանակ, շրջաբերական կուղարկվի հանրապետության բոլոր բուժհաստատություններին` հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել` դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացում բացառելով սահմանված կարգի խախտումները։
Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:
Ինչպես տեղեկացնում են Կրթության և գիտության նախարարությունից, «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:
«Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:
Համազգայինի 20-րդ ուսանողական հաւաքի (ֆորում) պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 19 Յուլիս 2014-ին, կէսօրուան ժամը 12:00-ին` ներկայութեամբ Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեանի, հաւաքի երկար տարիներու դասախօս եւ դաստիարակչական բաժինի պատասխանատու դոկտ. Հրանդ Մարգարեանի, ինչպէս նաեւ համազգայնականներու եւ Համազգայինի բարեկամներու:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքին պատմականը: Ան ըսաւ, թէ Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը 20 տարիներ առաջ երիտասարդական-ուսանողական հաւաքը (ֆորում) ստեղծելու գաղափարը յղացած է, ինչպէս նաեւ անդրադարձաւ հաւաքը հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան:
Ապա, Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեան անդրադարձաւ հաւաքի ծրագիրի կարեւորութեան եւ հայրենիքի մէջ կազմակերպուելու անհրաժեշտութեան:
Ուսանողական հաւաքի բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ դոկտ. Հրանդ Մարգարեան, որ շեշտը դրաւ հաւաքին ոգիին եւ հայկական շունչին վրայ` ըսելով, որ իւրաքանչիւր ֆորումական Հայաստանէն տուն պիտի մեկնի ալ աւելի հայացած եւ իր շրջապատը ուղղէ դէպի հայրենիք:
2014-ի հաւաքի ընդհանուր պատասխանատու Արա Բարսեղեան ամփոփ կերպով խօսեցաւ անոր յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին: Ան խնդրեց բոլորէն ճշդապահ ըլլալ, որպէսզի կարելի ըլլայ ծրագիրը ամբողջութեամբ իրականացնել, փոխանցեց կեցութեան հետ կապուած անհրաժեշտ տեղեկութիւններ, ինչպէս նաեւ` հաւաքի ընթացքին եւ յանձնախումբերու աշխատանքներուն մասին մանրամասնութիւններ:
11 շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Թիֆլիսէն, Միացեալ Նահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն եւ Պրազիլէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին եւ իրարու հետ ծանօթացման առաջին հանգրուանէն ետք ճաշեցին, բարձրացան փոխադրակառք եւ խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հաճելի եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:
Յոգնութեան եւ անքնութեան դիմադրելով ֆորումականները պատրաստուեցան ու մեկնեցան «Երեւանեան գիշերներ» ճաշարան, ուր շարունակուեցաւ արդէն իսկ սկսած ընկերական մթնոլորտի ամրապնդումը:
Կիրակի 20 Յուլիսին հաւաքին մասնակիցները լսեցին «Հայ Դատ, հարիւրամեակ եւ հատուցում» թեմայով դասախօսութիւն մը, զոր ներկայացուց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ան խօսեցաւ Հայ դատի աշխատանքներուն մասին` նկատի ունենալով քանի մը տարբեր մարզեր` հողային պահանջներ, Լեռնային Ղարաբաղի տագնապ եւ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ, շեշտը դնելով Ցեղասպանութեան 100-ամեակին վրայ։
Ապա առիթ տրուեցաւ ֆորումականներուն իրենց հարցումները ուղղելու օրուան դասախօսին: Պատասխանելով հարցումներուն, Մինոյեան ըսաւ, թէ պէտք է լ ճանաչման հանգրուանէն անցնի հատուցումի հանգրուանին: Ան աւելցուց, թէ սփիւռքը պէտք է, որ հատուցման մասին հարցեր բարձրացնէ թէ քաղաքականօրէն, եւ թէ գիտականօրէն:
Կէսօրուան ճաշէն ետք Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակիցները այցելեցին Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ: Երեւան վերադարձին դիտեցին Հայաստանի Պարի պետական համոյթի ելոյթին, «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ։
Երեկոյեան ընթրիքէն ետք հաւաքին մասնակիցները վայելեցին Երեւանի գիշերային կեանքը եւ հաճելի երեկոյ մը անցուցին:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուսուցիչների ապահովագրությամբ զբաղվում էին ապահովագրական ընկերությունները, այս տարի այդ գործն իր վրա է վերցրել առողջապահության նախարարությունը: Նոր գործառույթը մի շարք խնդիրներ է առաջացրել: Այն մինչ այժմ կարգավորված չէ: Դրանցից մեկը վերաբերվում է հավաստագրերին, որոնք մինչ այժմ չեն հասել ուսուցիչներին:
Ըստ ծրագրի՝ ուսուցիչներիը ներառված են սոցիալական փաթեթի շահառուների շարքում, և նրանց համար առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ու սպասարկման կազմակերպում է իրականացվում: Ուսուցիչներին պետք է տրվեն հավաստագրեր, որոնցով էլ կարող են օգտվել ծառայություններից: Սակայն, ինչպես հայտնեց Բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժնի պետ Մարինե Սամսոնյանը, Հավաստագրերը դեռ պատրաստ չեն: (ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հավաստագրերը շատ մեծ քանակությամբ են, այդ պատճառով դեռ պատրաստ չեն):
Մեր խմբագրություն դիմած ուսուցիչներից մեկը պատմում է.
«Ես գնացի հիվանդանոց բժշկական հետազոտության համար ու ասացի, որ սոցփաթեթի մեջ եմ, իրենք փաստաթուղթ պահանջեցին, բայց մեզ ոչ մի փաստաթուղթ չեն տվել: Ըստ էության չի պարզաբանվել անվճար ծառայություններից օգտվելու կարգը : Ես ստիպված, իմ անալիզները հանձնեցի վճարելով դրանց դիմաց: Տնօրինությունն էլ չգիտի, թե ինչպես պետք է վարվենք: Կարծում եմ` մեզ պետք է տային հավաստագրեր, բայց չենք ստացել ,իսկ բուժհիմնարկը պահանջում է »:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ստիպված եղանք զանգահարել ավելի քան 20 համարով, ի վերջո կարողացանք պարզել հետևյալը.
«Դրա փոխարեն ուղղակի տեղեկանք եք վերցնում աշխատանքի վայրից, կոնկրետ դպրոցի տնօրենի կնիքով տեղեկանք, որ աշխատում է այս ինչ վայրում, հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու և ապահովագրության ժամկետն ավարտվում է այս ինչ ամսին: Այդ տեղեկանքի հինման վրա պոլիկլինիկայից վերցնում եք ուղեգիր հիվանդանոցային բուժօգնության համար և գնում, օգտվում ծառայությունից»:
Ի դեպ, այստեղ ավելորդ չէ նշելը, որ առողջապահության նախարարությունից «Հայկական Վարկածին» տեղեկացրեցին, որ սոցփաթեթի ծառայության տնօրինումը իրենց անցնելուց հետո, իրենք բոլոր բուժհիմնարկներին զգուշացրել են որ չեն հասցրել հավաստագրեր պատրաստելը, սակայն դա չպետք է խանգարի սպասարկելու դիմողներին:
Մեր մյուս հարցին՝ «Եթե հավաստագիր չունենալու պատճառով վճարումներն արել են, կփոխհատուցվի այդ գումարը, և ինչու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն գործընթացի մասին», պատասխանեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, նշելով, թե՝ այդ փաթեթի մեջ մտնում է միայն հիվանդանոցային բուժումը, հետազոտություններն փաթեթի մեջ չեն մտնում.
‹‹Այս տարվա կառավարության 375N որոշման մեջ, որն ընդունվել է մարտի 27-ին այդ մասին մանրամասն գրված է ››,- պատասխանեց պարոն Արևշատյանը:
Հռիփսիմե Գալստյան
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում է իրականացվել. միջադեպի կապակցությամբ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի և դատապարտելի է, այլ նաև օրենքով պատժելի:
Արդ, Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ և քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների և մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:
Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»:
ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին.
«Լևոն Հայրապետյանի կալանավորումը խորապես ցնցել է Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:
Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե’ առանձին, թե’ համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես, ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը»:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2030-07-21, 2029-07-01, 2028-07-17, 2027-06-27, 2026-07-05, 2025-07-20, 2024-07-30, 2023-07-09, 2022-07-17, 2021-07-04, 2020-07-12, 2019-07-21, 2018-07-01, 2017-07-16, 2016-06-26, 2015-07-05, 2014-07-20, 2013-06-30, 2012-07-08, 2011-07-24, 2010-07-04, 2009-07-12, 2008-06-22:
Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։
Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։
Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` 2014 թվականի օգոստոսի 1-ից դրա բացթողումն իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով: Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղն ընդգրկված է «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում», որոնք ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձևաթղթով, որը նախատեսված է սովորական դեղերի համար:
Սայտոտեկ դեղի ՀՀ-ում գրանցված ներդիր թերթիկի «ցուցումներ» բաժնում նշված է միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար ցուցումներ: Միաժամանակ հակացուցված է Սայտոտեկի օգտագործումը հղիության ժամանակ: Հետևաբար, Սայտոտեկ դեղը ՀՀ-ում գրանցված է և երաշխավորված միայն խոցային հիվանդությունների բուժման համար և երաշխավորված չէ հղիությունն ընդհատելու համար:
Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս և վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձևաչափի:
ՀՀ առողջապահության նախարարություն
Հաագայում ՀՀ դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։
Մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։
ՀՀ արտաքին գործերի ֆեյսբուքյան էջից
«Հարսնաքարի» ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երևանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան»: Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերևների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում:
Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են: Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և հայրը՝ Բաբկենը: Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է»,–գրում է «Հրապարակ» օրաթերթը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.