03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից և խոսել մի քանի բաների մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում: Սեր: Նայում եմ հին և նոր, ներկա և նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, և զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլև նրանք՝ ինձ: Նաև՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» և մեկնաբանությունների:
Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:
Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետև նրան այլևս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի:
Պայքար: Բոլոր ժամանակների բոլշևիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը:
Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձև»: Դարձյալ «պայքարի» սերիայից է: Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի:
Կյանքը հաճույք է: Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես:
Առավոտ
Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն 23.07.2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Արտավան», «Գողթանիկ» և «Խաչի քար» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է փիլիսոփա, պատմաբան, ակադեմիկոս, Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։
Նա ծնվել է 1928 թ. Երևանում, գերազանցությամբ ավարտել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Սեն Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, 1982-ից մինչեւ 2007 թվականը եղել է Մատենադարանի տնօրեն, այնուհետեւ կառավարման խորհրդի անդամ:
Սեն Արևշատյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հեղինակել է ավելի քան 150 գիտական աշխատություններ, 30 մենագրություններ և բազմաթիվ հոդվածներ:
Բյուջեում գումար չկա. սա նշանակում է, որ դրան առնչվող բոլոր ոլորտների աշխատանքը կաթվածահար է արված:
Մեր երկրի տնտեսությունը օրեցօր կորցնում է իր շարժը: Հասարակությունն արդեն անգիր է արել ու խելագարի պես կրկնում է. «սենց երկար չի շարունակվի… », ու ամենահետաքրքիրը, որ այդ մասին խոսում են բոլոր հարթություններում:
Երկրում տիրող անբացատրելի և անթույլատրելի վիճակն ուղղակի ազդել է նաև շինարարական ոլորտի աշխատանքների վրա, պետպատվերով ֆինանսավորվող շինաշխատանքները գրեթե դադարեցված են, հստակ ոչինչ չի ասվում՝ ասում են գումար չկա և վերջ:
Ոլորտի գործատուները նյարդային սպասման մեջ են. «Ավելի բարեկարգ Երևան» պաստառի հետևում սարսափելի վիճակ է: Շինարարական կազմակերպությունները, որոնք պետք է վճարեն արդեն կատարած աշխատանքի դիմաց կանգնած են փաստի առաջ: Սկսած մատակարարից՝ վերջացրած բանվորով, սպասում են իրենց հասանելիք վարձատրությանը:
Ի վերջո, պետպատվերով շինարարությունն այսօր կրախի մատնված բազմաթիվ ոլորտներից մեկն է, որտեղ ներգրավված անձանց մոտ բոլոր օղակներում սրվել է իրավիճակը: Օրվա ապրուստի խնդիրն իր հետ բերում է բողոքի հերթական ալիք, իսկ կուտակվող դժգոհությունների վրա ուշադրություն չդարձնելը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:
Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր իշխանությունների վարած ջայլամի քաղաքականությունը, արդյո՞ք նրանց ձեռք է տալիս ունենալ դժգոհ քաղաքացիների երկիր, որոնք անընդհատ երազում են ամեն ինչ հիմքից փոխող մի ուժ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
Մեր խմբագրություն էր դիմել Գյումրիի Վազգեն Սարգսյանի 1-ին թաղամասի 94/3 հասցեի բնակչուհի, 9 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը՝ բողոքելով, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը «ծաղրում է» բազմազավակներին: Վերջինիս ներկայացմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք որոշվել էր 9 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարաններ գնել, պայմանը հետևյալն էր. ընտանիքի անդամները պետք է գտնեին համապատասխան բնակարանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից պիտի գային, հավանության արժանացնեին, կոպիտ ասած՝ դաբրո տային այդ բնակարանը գնելու համար, այնուհետև պետությունը բանկային համակարգի միջոցով պիտի փոխանցեր բնակարանի գումարը տանտիրոջը:
«Մենք մեր համար հանգիստ ապրում էինք, մեկ էլ մի օր զանգահարում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, թե՝ բազմազավակությունը խրախուսելու նպատակով կառավարությունը որոշել է ձեզ բնակարաններ գնել: ճիշտն ասած՝ ես չհավատացի ու մարզպետարան գնալով ՝ հենց այնտեղ էլ ասացի, որ չեմ հավատում մի լավ բան էս պետությունից: Էնտեղ ինձ հորդորեցին, թե՝ հավատա, լավ կլինի, կտեսնեք: Ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել ՌԴ, նրա ստորագրությունն էլ պիտի լիներ, առքուվաճառքի համար լիազորագիր էր պետք: Նրան խաբար արեցինք, բայց Մոսկվայում նոտարական ծառայություններում խնդիրներ էին ծագել՝ մենք ուղարկել էինք փաստաթղթերի պատճենահանված տարբերակները, այնտեղ օրիգինալ տարբերակերն էին պահանջել: Մի խոսքով՝ ինքը տոմս գնեց, աշխատանքից կտրվեց, եկավ Գյումրի, որ այդ փաստաթղթային հարցերը լուծեր: Բոլորս մարզպետարանի քաղաքաշինության վարչություն գնացինք, բոլոր պայմանագրերը ստորագրեցինք, մնացել էր միայն մարզպետի կնիքը խփեին: 10 օր շարունակ բնակարան փնտրեցինք, վերջը գտանք մի 5 սենյականոց, պետությունը մեզ պիտի փոխանցեր 12 միլիոն 930 հազար դրամ:
Այս բնակարանի տերը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում էր, մինչև մենք նրան կզանգեինք, թե՝ արի տունդ վաճառի մեզ, Շիրակի մարզպետարանից զանգ ստացանք, թե էլ մի եկեք ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել բոլոր մարզպետներին և ասել, որ ծրագիրը անորոշ ժամանակով հետաձգվում է: Երբ վարչապետը փոխվեց, ես Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության պաշտոնյաներին հարցրեցի ՝ կարո՞ղ է չլինի մեր բնակարանը, կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը անտեսի Տիգրան Սարգսյանի որոշումը, այստեղից ինձ պատասխանեցին ՝ դա ի՞նչ կապ ունի…»,- պատմեց Լիլիթ Խաչատրյանը:
Առավոտ
Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը:
Artsakh Today մամուլի կենտրոն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչև այս տարվա հուլիսի կեսեր ԱՄՆ-ի բանակում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 161 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է նման 154 միջադեպ: Ինքնասպանությունների թիվը մեծացել է ծովային հետևակում, իսկ ռազմածովային ուժերում ընդհանրապես և ռազմաօդային ուժերում նման դեպքերի թիվը նվազել է:
2013 թվականին ամերիկյան բանակում ինքնասպանությունների ընդհանուր թիվը, 2012-ի համեմատ, կրճատվել է՝ 319-ից դառնալով 259, այսինքն՝ մոտ 20 տոկոսով: Մենք մանրամասն դիտարկում ենք բոլոր բանակներում կատարվող ինքնասպանությունները և համեմատություններ կատարում»:
Եվրոպական երկրներ արտագաղթած բազմաթիվ հայեր Եվրոպայում կեցության ու աշխատանքի իրավունք ստանալու համար ինչ պատմություններ ասես, որ չեն հորինում, իբր աղջիկն ադրբեջանցի է, տղան ազգությամբ հայ, և քանի որ թշնամի երկրներ են, և սիրահար զույգերը ո՛չ Հայաստանում կարող են ապրել, ո՛չ էլ Ադրբեջանում, այդ պատճառով արտագաղթել են մի երրորդ երկիր, որպեսզի հեռու լինեն «արյունախում հարազատներից ու բարեկամներից», որոնք սպառնում են այդ քայլին դիմելու համար «կտոր-կտոր» անել: Եթե մի երեք-չորս տարի առաջ եվրոպացիներն այդ հարցին լուրջ էին վերաբերվում և դատերի ժամանակ, ասենք, աչք փակում, որ ադրբեջանցի ներկայացող աղջիկը մեկ բառ անգամ ադրբեջաներեն չէր խոսում, ապա հիմա, ինչպես մեզ հետ զրուցած Եվրոպայում գտնվող միգրանտներն են ասում, այս պատմություններն այլևս չեն անցնում:
Ըստ մեր զրուցակիցների՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ եվրոպական մի շարք երկրներում, որոնք տասնյակ տարիներով միգրանտներ են ընդունել, Կարմիր խաչի ճամբարներն իրար հետևից փակվում են, և հատուկենտ քաղաքներում են, որ դրանք դեռ գործում են: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, անկառավարելի չափերի հասնող միգրանտների հոսքն է ուշ զարգացած երկրներից:
Մեր զրուցակիցներից մեկը, որը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով արտագաղթել է Գերմանիա և այսօր արդեն ունի ապրելու ու աշխատելու իրավունք և ապրում է կեղծ անուն-ազգանվամբ, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու տարի է՝ հայերի համար Եվրոպայի «ճամբարների» դռներն ընդհանրապես փակ են, միմիայն քաղաքական հալածյալները կարող են ապաստան խնդրել, այն էլ տասնյակ փաստեր ներկայացնելուց հետո:
Վերջերս էլ որոշ հայեր Սիրիայի պատերազմի առիթն օգտագործելով են արտագաղթել եվրոպացիներին հավաստիացնելով, թե գաղթել են այդ երկրից, սակայն ոմանք արդեն մերժվել են, քանի որ չեն կարողացել իրենց հորինած պատմությունների ու խաչաձև հարցերի տակից դուրս գալ:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ նույն ճանապարհով տարիներ առաջ Եվրոպա հասած շատ հայեր մասնագիտացած են նոր եկած միգրանտների համար պատմություններ գրելով: Ամեն մի պատմությունն արժե 50-ից 100 եվրո: Ընդ որում, պատմության հետ երաշխիքներ չեն տրվում, որ եվրոպացիները դրանք կընդունեն «հալած յուղի տեղ»:
Այսօր եվրոպացիների մոտ չեն անցնում նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կամ «Եհովայի վկա» լինելու պատմությունները: Եվրոպացիները գտնում են, որ թե’ «Եհովայի վկաները» և թե’ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մեր քաղաքացիները ամենևին էլ հալածյալ չեն մեր երկրում, և նրանց կյանքն անտանելի չէ, ինչպես որ ապօրինի միգրանտներն են ներկայացնում իրենց «դժբախտ» պատմություններում:
Առավոտ
Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արտաշիսյան 41 շենքի 12 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արման Բաբիկյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ն, այսօր՝ հուլիսի 22-ի կեսգիշերին, անհայտ անձինք Արտաշիսյան 41 շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել Ա. Բաբիկյանին, ով «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» և «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա. Բաբիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ խոսելու:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և միայն դատաբժշկի եզրակացությունը ստանալուց հետո քննչական մարմինը կորոշի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվելու քրեական գործը: Ծեծի ենթարկվածի թաղամասում մի քանի հոգի, ովքեր չէին ցանկանում նկարահանվել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ գիշերը, երբ Արմանը տուն էր գալիս, մի քանի հոգի հարձակվել են նրա վրա:
Ըստ նրանց պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր ներկայացան Արմանի մտերիմներ և բարեկամներ, ասում էին, որ թաղամասում դիտմամբ լուրեր են տարածում, որ ծեծը կազմակերպել է Դավիթ Սեդրակյանը, որպեսզի իրավապահներին շեղեն, որ նրանք հետաքննություն սկսեն անցկացնել Դավիթի ուղղությամբ և հիմնական ծեծողները դուրս մնան իրավապահների տեսադաշտից: Նրանք նաև զայրացած ասում էին, որ եթե օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանում հայտնի դեպքին ոստիկաններն օպերատիվորեն արձագանքեին և մեղավորներին հայտնաբերեին ու պատժեին, ապա այսօր Արմանը, ով ավելի շատ հայտնի է «Զուբ» մականվամբ, ծեծի չէր ենթարկվի:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.