03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Երեկ, սակայն, ևս մեկ վարկած էլ դրվեց շրջանառության մեջ: Այն է գործարարի ձերբակալությունը ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին: Ըստ այդմ, Լ. Հայրապետյանը վերջին ամիսներին սերտ համագործակցում էր Քոչարյանի հետ, վերջինիս օժանդակությամբ և հավանությամբ իշխանության դեմ որոշակի քայլեր էր ձեռնարկում, հովանավորում ոչ իշխանամետ կառույցներին:
Այս վարկածը մի փոքր ավելի միս ու արյուն ստացավ, երբ պարզվեց, Լ. Հայրապետյանի ձերբակալման հիմք է հանդիսացել «Բաշնեֆթի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքը «Սիստեմա» հոլդինգին, որի տնօրենների խորհրդի անդամ, որքան տեղյակ ենք, բաժնետեր է հանդիսանում Քոչարյանը:
Կա ևս մեկ վարկած, թերևս ամենաթույլը, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը Ռուսաստանի պատասխանն էր Հայաստանի իշխանություններին, որոնց թույլտվությամբ արդեն տևական ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվում, որոնց ընթացքում խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքների փոփոխությունից:
Մասնավորապես, դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակը վերանվանվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում: Որոշմամբ 2014թ. մայիսի 1-ից 5 հազար դրամով բարձրացվել են առանձին զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին երկրորդ կենսաթոշակի փոխարեն տրվող, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարների չափերը, սահմանվել է մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու տեղեկանքի նոր ձև:
Որոշմամբ ձեռնարկված միջոցները հանրագումարի է բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Փաստորեն կան զինվորական կենսաթոշակառուների առանձին կատեգորիաներ, ում չեն վերաբերելու 2014թ. հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, և մենք այս որոշումով 10-50 տոկոսով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարի չափը: Զոհված զինծառայողների ընտանիքի շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը ավելացվում է 20 տոկոսով և զոհված զինծառայողի ընտանիքի շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավել իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց երկրորդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգևավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 տոկոսով»:
Եվս երեք որոշմամբ կառավարությունն ապահովել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը և 2014թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների հաշվարկումը նոր կարգով:
ՀՀ կառավարությունը հաստատել է խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը: 2006 թվականից այն իրականացվում է Լոռու մարզում և նպաստել է, որպեսզի ընտանիք վերադառնա մարզի հաստատություններում խնամվող շուրջ 1000 երեխայից մոտ 300-ը: Այժմ ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում, որտեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է երկրում: Երեխաների խնամք ու դաստիարակություն իրականացնող շուրջօրյա հաստատությունները 7-ն են, որտեղ կա 560 երեխա: Միջոցառումը թելադրված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխմամբ և նպատակ ունի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպել ընտանիքներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում: Ըստ այդմ, 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում՝ 42.874 տնային կանչ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:
Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000-ը վիրահատվել է:
«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հիվանդանոց տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմել է 21333:
Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի, Դավիթ Մուրադյանը զբաղեցնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:
Դավիթ Մուրադյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:
Հիշեցնենք, որ բուհում ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից՝ Արմեն Մազմանյանի վաղաժամ մահից հետո:
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ. Երևանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ., հետագայում հեղինակել է ևս 8 գիրք:
1994-1996 և2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին’ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:
«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաև «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը:
Համաշխարհային շուկայում վերջին մեկ ամսում պղնձի գները զգալի աճ են արձանագրել՝ 6 հազար 600 դոլարից հասնելով 7 հազար 200 դոլարի։ Ըստ որոշ գնահատականների, սա որոշ չափով նպաստել է ՀՀ դրամի ամրապնդմանը, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ զգալի տեղ է զբաղեցնում պղնձի հանքաքարը: Վերջին մի քանի օրերին, սակայն, պղնձի գինը նվազում է և արդեն հասել 7000 դոլարի:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ «Առագաստ» սրճարանի հարևանությամբ գործող «Տրիումֆ» բար- սրճարանը շարունակում է հաճելի ժամանցավայր մնալ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի և օլիգարխիկ համակարգի համար: Ի դեպ, վերջիններիս կարելի է այսուհետ տեսնել նաև ցերեկային ժամերին:
Այս օրերին Ռուբեն Հայրապետյանի հետ կարելի է նկատել նաև Աժ՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին, որը մերթ ընդ մերթ տևական ժամանակով բացակայում է երկրից: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Փամբուկյանը մեկ տարուց ավելի է, ինչ ցանկանում է հրաժարվել ՀՀ Թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, սակայն դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Դիվերսանտների կողմից սպանված, Շահումյանի Նոր էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով: «Փակ բերել են, փակ տարել են»,- «Հժ»-ին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը:
Արա Հովհաննիսյանը մեր թղթակցին հայտնել է նաև, որ 17-ամյա պատանին սպանվել է 8 օր առաջ, այսինքն հուլիսի 8-ին: Նոր էրքեջի գյուղապետը կրկին պնդել է, որ Սմբատ Ցականյանին սպանել են դիվերսանտները. «Մնացածը քննությունը կպարզի»,-ասել է Հովհաննիսյանը նշելով, որ Սմբատի ծնողները շատ վատ վիճակում են: Երեկ ԼՂՀ ոստիկանությունը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ 17-ամյա երիտասարդը սպանվել է հրազենային վնասվածքից. Սմբատ Ցականյանը ընտանիքի կրտսեր որդին էր շուտով պետք է գնար բանակ:
Հայկական ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի դիմորդներ և ծնողներ:
Ձեր ուշադրության եմ ներկայացնում բուհական ընդունելության առաջին փուլի ամփոփման արդյունքում բուհերում թափուր մնացած տեղերը:
Այս տեղերին կարող են դիմել բացառապես համապատասխան քննություններից դրական միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդները:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար:
Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված և կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը:
Մեզ պատասխանելիս Առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր Նախարարի կարճատև՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ և ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատև ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետևողական ու իրական աշխատանքով:
Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ Առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների և թերությունների առկայությունը, և հուսով է, որ Նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն:
ՄԻՊ գրասենյակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.