03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Երեկ կայքերից մեկում հայտնված և համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով: Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է և հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է՝ փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա: Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց, նկարը նույն ձևով եկեղեցում է, և այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ մարզպետը:
— Պարոն Աբովյան, ինչո՛ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՛ւմ նախաձեռնությունն է դա:
— Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է: Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել: Նկարիչին հարցրեք:
— Այսինքն, նկարչի՞ նախաձեոնությունն է։
— Նախաձեռնության բան էլ չկա, թե ով է ում նմանացրել, ես չգիտեմ:
— Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ:
— Իհարկե, մնում է: Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են. թե հիմա ով է ում նմանացնում. ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ: Կոնկրետ անողը կա. կարող եք հետը խոսել:
Հայկական ժամանակ
Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու և սպասարկումն առավել դյուրացնելու նպատակով` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգում (www.e-payments.am) ավելացվել է նոր` «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ կարող են հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքը վճարել առցանց եղանակով:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ http://mfa.am/hy/fees/ հղումով:
Վճարման վերաբերյալ ուղեցույցը հասանելի է http://mfa.am/hy/howtopayonline/ հղումով:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հուլիսի 6-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, գազի հոտ է զգացվում (բնակիչը ներսում է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել 38-ամյա Գ. Տ.-ն, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Հուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:
Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:
Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան:
***
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 7-ին, ժամը 06.32-ին և 06.34-ին դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը Մ. Ֆ.-ի որոնողական աշխատանքները սկսելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ամէնէն շատ կը խորշիմ ԾԱԽՈՒԱԾ ՀՈԳԻՆԵՐԷ, որոնք յանուն իրենց շահին, փառքին, Ես-ին, պատրաստ կ’ըլլան ծախելու իրենց լորձնաշուրթն գովերգած սկզբունքները, պատիւ եւ արժանապատուութիւն, հայութիւն եւ հայրենիք….եւ յետոյ դարձեալ կը բարբառին այդ ԲԱՐՁՐ ԱՐԺԷՔՆԵՐՈՒՆ մասին, եւ ՄՐՈՏՈՒԱԾ ըլլալով, կը փորձեն այդ ՄՈՒՐԸ քսել մաքուր ու ջինջ հոգիներուն…: Բայց շուտով կը տեսնեն, որ այդ մաքուր հոգիները կարելի չէ մրոտել, աղտոտել…ընդհակառակն, իրենց ցեխարձակումը կը վերադառնայ իրենց հազարապատիկ…..
***
ՄԻ՛ ՔՍԷՔ ՄՈՒՐ ԲԱՐԻ ՀՈԳԻՆԵՐՈՒՆ…Անոնք հայ կեանքի յոյսն ու լոյսն են, հայ մարդու սրտակիցն ու զօրավիգը, հայուն ցաւերով տառապողն ու հայուն խնդութեամբ ուրախացողը….Անոնք ձրի, անվճար, այլեւ նուիրեալ ծառան են հայութեան ու հայոց հայրենիքին….ամէն ինչ ընծայաբերող եւ փոխադարձ ոչինչ սպասողը….օրն ի բուն հայութեամբ ապրողն ու հայութեամբ շնչողը, անոր ցաւերուն դարման փնտռողը, անոր վիշտերուն ամոքող բալասանը, անոր երազներուն նոր կայծ տուողը….ԱՆՈՆՔ ԼՈՅՍ ՄԻԱՅՆ ԿԸ ՃԱՌԱԳԱՅԹԵՆ ՀԱՅ ԿԵԱՆՔԻՆ….ԻՍԿ ԱՅԴ ԼՈՅՍԸ ՉԻ ԹԱՂՈՒԻՐ ԵՐԲԵՔ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:
Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, և հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, և մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլևս դրա հնարավորությունը չունեն և մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ. «Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետև թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլևս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել և հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել:
Ժամանակ
Ընկերներիցս մեկն առաջարկել է Սփյուռքն անվանել «հիասթափարան»՝ հավանաբար, նկատի ունենալով, որ արտերկրում ապրող հայաստանցիները հաճախ են խոսում և գրում իրենց հիասթափությունների մասին՝ դրանք ներկայացնելով որպես արտագաղթելու պատճառ: Հայաստանում նույնպես շատ մարդիկ, երբ առնչվում են անօրինականությունների, կամայականությունների հետ, կամ գուցե կարծում են, որ իրենց հետ արդար չեն վարվել, ասում են ՝ «ես հիսաթափված եմ և կգնամ այս երկրից»:
Երբ մարդիկ ասում են՝ «ես հիասթափվել եմ էս երկրից» սովորաբար դա նշանակում է, որ մարդը «էս երկրից» սպասում էր ինչ-որ նյութական կամ գուցե հոգևոր բարիքներ, և քանի որ դրանք չի ստացել՝ հիասթափվել է: Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մենք տալիս «էս երկրին», մեր հարազատներին, մեր ընկերներին, մեր հիմնարկին, ոչ թե նրանցից ինչ-որ բան պահանջենք և, չստանալու դեպքում, հիասթափվենք:
«Էս երկրից» հիսաթափվելու հաջորդ փուլը նեղանալն է, չարանալը և արտագաղթով սպառնալը: Գնում եք, գնացեք, Աստված Ձեզ պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով լինի, չե՞մ գնա: Իսկ ի՞նչ եք արել, որ Ձեր ուզածով լինի: Արել եք, Ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի սպառնացեք և մի շանտաժեք Ձեր արտագաղթելով:
Հաճախ դրան արձագանքում են այսպես՝ եթե քեզ հետ այսպես վարվեին [դրան հետևում է սարսափելի բաների թվարկումը], դու էլ կարտագաղթեիր: Իմ պատասխանը դրան հակիրճ է՝ երբեք:
Առավոտ
ՀՀ ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա:
Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռնված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), որը հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. Հուլիսի 1-ը ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից:
Կից նարկայացված փասթաթղթում կա երկու դիմումի ձևանմուշ, որոնցից առաջինը ուղղաված է գործատուին, իսկ երկրորդը`հարկային մարմին: Առաջին դիմումով գործատուին խնդրում ենք հարկային մարմնին ուղղված մեր դիմումը փոախանցել հասցեատիրոջը` ըստ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածի:
Հուլիսի-3-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Արարատի մարզի Ոստան համայնքի զոհված զինվորի՝ Գևորգյան Սարգսի ընտանիք: Սրբազան հորն ուղեկցում էր համայնքի հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը: Սրբազան հայրը Սարգսի ծնողներին մխիթարական խոսքեր ասաց ու հուսադրեց, որ թեմի երիտասարդների օգնությունը սոցիալական ծանր պայմաններում ապրող այս ընտանիքին կլինի շարունակական:
Այնուհետև Սրբազան հայրը այցելեց Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի, որտեղ հավաքվել էին Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի շահառու 18 ընտանիքների անդամներ: Սրբազան հոր գլխավորթյամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, Տ. Մխիթար քահան Ալոյանի, Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանի, Տ. Եփրեմ քահանա Հարությունյանի, Տ. Երվանդ քահանա Բաբայանի, Տ. Դերենիկ քահանա Միքայելյանի և Հովհաննես սարկավագ Ներսեսյանի մասնակցությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց զոհված զինվորների հիատակին, ապա բժշկության ավետարան ու պահպանիչ աղոթք ընթերցվեց հաշմանդամների և այս պահին ծառայող զինվորների համար:
Դիմելով զինվորների ծնողներին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Վեհափառ Հայրապետի օրհնությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Այս սուրբ կամարների տակ մենք աստվածահաճո առաքելությամբ մեր խոնարհ պարտականությունը կատարեցինք: Փառք Տիրոջը: Թող աչքի լույսի պես պահի մեր բոլոր զինվորներին, որ իրենց սուրբ պարտականությունը կատարելուց հետո վերադառնան իրենց օջախների քաղցր գիրկը: Իսկ ովքեր նահատակվել են մեր սահմանները պահելու ընթացքում մեր Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, նրանց հիշատակը մշտանորոգ թող մնա մեր սրտերում: Եվս մեկ անգամ «Հայր մերն» ասենք, որպեսզի Տերը մեր հոգու խորքից բարձրացող աղոթքներով զորացնի մեր երկիրը, պահապան լինի և խաղաղություն պարգևի մեզ: Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու եռանդ տա, որ յուրաքանչյուրիս կարողությունների չափով իր նպաստը բերի մեր հայրենիքին»:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գոմարներն արդեն բաշխվել են Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն համայնքներում:
Հուլիսի 2-ին Ավան համայնքի հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանն ու «Ծիրանավոր» երիտասարդաց միության անդամներն այցելել են Արմեն Հովհաննիսյանի և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Սարգսյան Տիգրանի ընտանիքին: Այնուհետև Ավանի Ս. Աստվածածին մատուռում էին հավաքվել երկու զինծառայող ուենցող ընտանիքները, որոնք մասնակցել են ժամերգությանը, և տեր հոր ձեռամբ նրանց տրվել է աջակցությունը:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի գումարների բաշխման փուլը սկսվել է հունիսի 28-ին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունների կազմակերպած բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 միլիոն դրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ամբողջությամբ բաշխվելու է 2004-2014 թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողների ընտանիքներին:
Օգնությունը տրամադրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ծրագիրը կամփոփվի ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հուլիսի 15-ին՝ ժամը 12.00:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
««Ժառանգության» վարչության անդամ, «Արարատնյուզի» լրագրող Հրայր Մանուկյանը երեկ հրապարակել է ձայնագրություն, թե ինչպես է ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն Վլադ Հակոբյանը փորձում հավաքագրել իրեն՝ կիրառելով շանտաժ և սպառնալիքներ:
Ընդ որում, Հակոբյանը սպառնում է ոչ միայն անձամբ Մանուկյանին, այլև նրա հարազատներին, ծնողներին»,-գրում է Հայկական ժամանակը:
https://www.youtube.com/watch?v=zCvLiQnJDwo#t
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.