03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հաշվի առնելով շոգ եղանակները, սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ և ձկնամթերք:
Կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4OC ջերմաստիճան: Կրեմային հրուշակեղենի իրացումը տարվա շոգ եղանակին +20OC-ից բարձր պայմաններում արգելվում է:
Ձվի պահման համար անհրաժեշտ է 0-ից +20OC աստիճան: Ձվի պիտանելիության ժամկետը 25 օր է: Անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման, առանց մակնշման և առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության հավկիթ գնելուց:
Ձուկը համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում: Պաղեցրած ձկնամթերքը պահվում է -2-ից 0OC ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ:
Պաղեցրած, ինչպես նաև պահածոյացված ձկնամթերքի վաճառքը փողոցում արգելվում է:
Սնկի իրացումն իրականացվում է հատուկ պայմաններում, և դրսում` արևի տակ, վաճառվող սունկը կարող է առողջական խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Այս սննդատեսակը պետք է վաճառվի անվտանգությունը հավաստող փաստաթղթով:
Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ, վաճառվող ձմերուկ գնելուց: Ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա: Խախտելով պահման պայմանները՝ փողոցում՝ արևի ճառագայթների տակ, ասֆալտի վրա դրված, վաճառելիս ասֆալտից թունավոր նյութերը կարող են անցնել ձմերուկի մեջ, և այն օգտագործելիս կարող են առաջանալ թունավորումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.
• փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),
• հարկային բեռ (մաքսային արժեքի և շրջանառության նկատմամբ),
• շահութահարկ, շահութաբերություն,
• աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:
Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջև մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջադրվել են լուծման կոնկրետ ուղղություններ:
Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել անհատական հանդիպումներ` առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու և կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման և արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հուլիս և հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում:
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտարարել է, թե այն պետական մարմինները, որոնք հրապարակային միջոցառումների ժամանակ հայերեն զուգահեռ թարգմանություն չեն ապահովի, անպայման կտուգանվեն: Նման խախտումների համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով:
«ՉԻ» — Փաստորեն Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ: Չէ՞ որ ռուսաստանցի կամ «եվրասիացի» պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց խոսքը թարգմանվում է հայերեն, և ՀՀ պետական մարմինների ղեկավարները կարող են նրանց չզայրացնելու համար իրենց գրպանից վճարել այդ 200 հազար դրամը: Կամ էլ կարելի է այդ գումարը ներառել միջոցառման կազմակերպման ընդհանուր ծախսերի մեջ, կամ՝ բյուջեից «բիրիքով» վճարել լեզվի տեսչությանը և բոլոր միջոցառումներն անցկացնել «աշխատանքային լեզվով»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Դեմ ենք Էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը բողոքի երկրորդ ակցիան է անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
***
Բողոքի ակցիայի մասնակիցներիը մեկը բերման է ենթարկվել։
***
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաշքշուկ է սկսվել ոստիկանների և ակտիվիստների միջև:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Այսպիսով, էլեկտրաէներգիան կթանկանա 4 դրամով: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Այս մասին քաղաքացիներին հայտնել է Արամ Մանուկյանը:
***
Ակտիվիստները որոշում են կայացրել քննարկում կազմակերպել վաղը, ժամը 19.00-ին:
Թերթի տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:
«Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:
Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյանն պնդում է՝ այս գործը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջությամբ բացահայտված է: Փաստեր կան, թե ինչպես են իր գույքի դիմաց տրված միլիոնները փոխանցվել Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպությանը, որի բաժնետերերը, ըստ «Հետք»-ի, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու կալանավորված Աշոտ Սուքիասյանն են:
«Եվ ի՞նչ է արել գումարները… ուղարկել է Աշոտի, Սարգսյանի, Կճոյանի անունով՝ 9 միլիոն 200 հազար։ Ես ո՞նց չբողոքեմ։ Փաստաթուղթն էլ կա, որ օֆշորային գոտուց գումարները ետ են եկել Հայաստան։ Թե ինչ են արել էստեղ, պիտի իրենք ցուցմունք տան։ Ստեղ վարչապետը, Աշոտը, Աֆրիկայի խուլիգանները միասին 2009 թվականից են որոշել էս հանցագործությունը անել»,- ասաց Հայրապետյանը։
Նախկին միլիոնատերը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: Նա պնդում է, թե ԱՄՆ-ում դեսպան նշանակվելով Տիգրան Սարգսյանը պատասխանատվությունից չի ազատվելու: Փայլակ Հայրապետյանն ասում է, թե ԱՄՆ-ում 600 նախկին աշխատողներ ունի, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներ կիրականացնեն:
«Ինչի՞ց պիտի փախնեն… չեն կարող։ Էնտեղ 600 ընտանիք կա, ամեն ինչ անելու եմ, հաստատ բոլորը գնալու են բերդ։ Ոչ մեկը անպատասխան չի մնալու։ Անպայման նախկին վարչապետը պիտի բերդ գնա։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վստահի այսօրվա մեր ղեկավարության, նրան հրապարակային պիտի դատեն, որ մեր ժողովուրդը էլ չփախնի»,- ասաց Հայրապետյանը։
Հավելենք, որ ունեզրկված գործարարը այս ամսվա սկզբին դիմել է նաև ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրան ուղարկելով այս գործի բոլոր մանրամասները: 78-ամյա Հայրապետյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել իրեն պատճառված վնասները վերականգնելու հարցում: Հովիկ Աբրահամյանն առայսօր չի պատասխանել:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հետաքրքիր աշխատելաոճ է ընտրել. եթե նախկինում ընկերությունը ճանապարհային ոստիկանություն կանչում էր, երբ վթարի հետևանքով 200.000-ից ավել վնաս էր հասցված լինում, կամ վարորդների միջև վիճաբանություն էր՝ թե ով է մեղավոր, ապա այս օրերին, նախքան որոշում կայացնելը, պատեհ կամ անպատեհ առիթով, դիմում է Ճանապարհային ոստիկանությանը:
«Հայկական Վարկած»-ը ստանում է նմանատիպ բողոքներ: Շատ վարորդներ են փաստում, որ չնչին խազի դեպքում անգամ «Նաիրի Ինշուրանս»-ի գործակալները պետավտոտեսուչ են կանչում: Ըստ նրանց, դա ոչ այլ ինչ է, քան համագործակցություն՝ ապահովագարական ընկերության և ՃՈ-ի միջև: Իր մեքենան «Նաիրի Ինշուրանս»-ում է ապահովագրել նաև Արմեն Բեկթաշյանը. նա ևս բախվել է նմանատիպ խնդրի:
«Գալիս են իրենց գործակալներն ու տեսնում, որ 30-40 հազարի պատմություն է, առանց որոշում կայացնելու, ասում են, որ պետք է պետավտոտեսուչ կանչել: Իմ մեքենան կանգնած է եղել, եկել- խփել են: Նա, որը խփել էր, խոստովանում է, որ ինքն է մեղավոր եղել, վթարի ժամանակ ես հիվանդանոցում եմ եղել, համարս գրած է եղել, զանգել- կանչել է, բայց իրենք ասում են, թե սարքած է»,-պատմում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, վարորդն ավելորդ քաշքշուկների մեջ է ընկնում. ստացվում է այնպես, որ մեքենան պետք է նախ տանեն տուգանային հրապարակ, այնտեղ պահեն այնքան ժամանակ մինչև փորձագետը որոշում կայացնի. դա կարող է տևել մոտ մեկ ամիս: «Նայում ես դիմացիդ մարդուն, որը խփել է մեքենան, խիղճդ տանջում է. 30.000 տուգանք պետք է տա, և 40.000-ն էլ ինձ փոխհատուցի: Դրա համար ստիպված հրաժարվում ես ու նախընտրում ես քո մեքենան ինքդ վերանորոգել»,- նշեց Արմենը:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի Նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից, որը սկզբում ասաց, թե իրենք չեն զբաղվում այդ խնդիրներով, քանի որ ՃՈ-ն թույլ չի տալիս, ապա մանրամասնեց, որ Ճանապարհային ոստիկանություն հրավիրելը յուրաքանչյուր դեպքում օրենքի պահանջն է. «Պետք է հրավիրել. թող գան, նայեն, հեռանան, բայց պետք է հրավիրել: Եթե վարորդը գտնում է, որ ինքը մեղավոր չէ, անձամբ է կանչում: Թե ով կպարզի վթարի մեղավորությունը՝ ճանապարհային ոստիկանությունը, թե՝ ԱՊՊԱ մասնագետը, կարևոր չէ: Խնդիրն այն է, որ երկուսին հրավիրելն էլ օրենքով է»:
Մեր այն հարցին, թե կարո՞ղ են ապահովագրական ընկերություններն էլ կանչել ճանապարհային ոստիկանությանը և արդյոք դա չի՞ նշանակում, որ համագործակցում են ՃՈ-ի հետ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե իրենք գտնում են, որ չեն կարող հայտնաբերել մեղավորին, դրա համար մասնագետ, փորձագետ է պետք, այդ ժամանակ էլ կանչում են: ԱՊՊԱ ներկայացուցչին տրվում է այն լիազորությունները, որ ինքը որոշի՝ ով է մեղավոր, բայց քաղաքացին է որոշում, թե ով որոշի՝ ՃՈ-ն, թե՝ ԱՊՊԱ-ն: Եթե քաղաքացին գտնում է, որ ինքը մեղավոր չէ և պահանջում է, որ վարույթ անցկացվի, այդ դեպքում անհրաժեշտ է ՃՈ-ի ներկայությունը, որովհետև վարույթ անցկացնում է ՃՈ-ն և ոչ թե ԱՊՊԱ-ն: Նույն կերպ կարող է հրավիրել նաև ԱՊՊԱ մասնագետը: Վարչական օրենսգրքում գրված է, որ կասկած ունենալու դեպքում ներկայացուցիչն իրավունք ունի հրավիրելու ՃՈ-ին»:
Մեր մյուս հարցին, արդյո՞ք ցանկացած տեսակի վթարի դեպքում ոստիկանության կողմից գանձվող տուգանքը նու՞յնն է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գանձվող գումար չի լինում, եթե վարույթ չկա: Երկու վարորդներն էլ եթե գրում են, որ հրաժարվում են անցկացնել վարույթ, ապա չի անցկացվում, և ոչ մեկը գումար չի վճարում, բայց եթե ԱՊՊԱ-ն պահանջում է, որ անցկացվի վարույթ, ապա այն անցկացվում է, և մեղավորը տուգանվում է 30.000 դր: Սա ստանդարտ, հաստատագրված գումար է:
Հռիփսիմե Գալստյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովը հուլիսի մեկին նիստ է գումարելու և քննարկելու է էլեկտրաէներիգիայի հարցը: Սակայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «սրտաճմլիկ հիմնավորումների», կրած ինչ-որ վնասների մասին հեքիաթները լսելուց և հավատալուց առաջ հարգարժան հանձնաժողովի նիստին պետք է նախորդեր շատ օբյեկտիվ և մանրակրկիտ ուսումնասիրություններն այդ ոլորտում:
Ավելին քան համոզված եմ, որ կհայտնաբերվեր ատկատների, յուրացումների կատարելության հասած, նրբագույն, նբերանգ շատ հետաքրքիր մեթոդներ: Բարձր, չհիմնավորված աշխատավարձեր, ուռճացված հաստիքակազմ, շքեղ վերանորոգված և կահավորված աշխատասենյակներ, բազմաքանակ սպասարկող մեքենաներ: Այդ օղակի ղեկավարների շքեղ առանձնատներ, բազմաքանակ թանկարժեք ծառայական և անձնական մեքենաներ…
Հարգարժան հանձնաժողով հաշվարկեք և պարզեք, թե այդ ցանցի բարձրաստիճան չինովնիկները` գլադունչիկներն ու բիբինները, նրանց շրջապատը ինչ չարաշահումներ են կատարել և ինչպես են ապրում հիմա… Հայտնաբերեք, անպայաման հայտնաբերեք… Ըստ խոսակցությունների 60 միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում Բիբինը, դրան գումարած ամեն եռամսյակ 40 միլիոն դրամ պարգևատրումը: Ո՞ւմ փողերով…
Իհարկե ի’մ, քո’, նրա’…Ինչի՞ համար…Այդ փնթի, անկազմակերպ աշխատանքի, այդ չարաշահումների համա՞ր…
Քննարկումից առաջ այս հարցերն էր պետք պարզել…Էլի գուցե շատ հետաքրքիր դիտարժան այլ երևույթներ…
Այնպես որ, սակագինը բարձրացնելն ամենահեշտ ճանապարհն է, սակայն իմ կարծիքով նաև ամենաբարդ, անչափ բարդ, հղի անկանխատեսելի սրացումներով: Սակագինը այսբերգի, այդ ոլորտի խորքային լուրջ երևույթների մի փոքր երևացող հատվածն է…Իսկ թե իրականում ինչ է թաքնված այդ «սրտաճմլիկ հիմնավորումների» տակ, այդ ոլորտի խորքերում, միայն Աստված և այդ բնագավառի աշխատակիցները գիտեն… »:
Այսօր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է:
Այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի ժամանակ ունեցանք ցավալի կորուստ, զոհվեց հայոց բանակի կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը, սակայն նրա մահը փրկեց տասնյակ կյանքեր, նա իր կուրծքն ու երիտասարդ կյանքը վահան դարձրեց իր ընկերների ու իր ժողովրդի համար:
Այսօր՝ հունիսի 30-ին Արմենի ծննդյան օրը, ժամը 12:00-ին Եռաբլուրում հավաքվելու են հերոսի հարազատներն ու ՊՆ ներկայացուցիչները՝ հարգելու Արմենի հիշատակը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.