Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:
«Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:
Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյանն պնդում է՝ այս գործը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջությամբ բացահայտված է: Փաստեր կան, թե ինչպես են իր գույքի դիմաց տրված միլիոնները փոխանցվել Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպությանը, որի բաժնետերերը, ըստ «Հետք»-ի, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու կալանավորված Աշոտ Սուքիասյանն են:
«Եվ ի՞նչ է արել գումարները… ուղարկել է Աշոտի, Սարգսյանի, Կճոյանի անունով՝ 9 միլիոն 200 հազար։ Ես ո՞նց չբողոքեմ։ Փաստաթուղթն էլ կա, որ օֆշորային գոտուց գումարները ետ են եկել Հայաստան։ Թե ինչ են արել էստեղ, պիտի իրենք ցուցմունք տան։ Ստեղ վարչապետը, Աշոտը, Աֆրիկայի խուլիգանները միասին 2009 թվականից են որոշել էս հանցագործությունը անել»,- ասաց Հայրապետյանը։
Նախկին միլիոնատերը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: Նա պնդում է, թե ԱՄՆ-ում դեսպան նշանակվելով Տիգրան Սարգսյանը պատասխանատվությունից չի ազատվելու: Փայլակ Հայրապետյանն ասում է, թե ԱՄՆ-ում 600 նախկին աշխատողներ ունի, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներ կիրականացնեն:
«Ինչի՞ց պիտի փախնեն… չեն կարող։ Էնտեղ 600 ընտանիք կա, ամեն ինչ անելու եմ, հաստատ բոլորը գնալու են բերդ։ Ոչ մեկը անպատասխան չի մնալու։ Անպայման նախկին վարչապետը պիտի բերդ գնա։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վստահի այսօրվա մեր ղեկավարության, նրան հրապարակային պիտի դատեն, որ մեր ժողովուրդը էլ չփախնի»,- ասաց Հայրապետյանը։
Հավելենք, որ ունեզրկված գործարարը այս ամսվա սկզբին դիմել է նաև ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրան ուղարկելով այս գործի բոլոր մանրամասները: 78-ամյա Հայրապետյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել իրեն պատճառված վնասները վերականգնելու հարցում: Հովիկ Աբրահամյանն առայսօր չի պատասխանել:
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.