Համազգայինի 20-րդ ուսանողական հաւաքի (ֆորում) պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 19 Յուլիս 2014-ին, կէսօրուան ժամը 12:00-ին` ներկայութեամբ Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեանի, հաւաքի երկար տարիներու դասախօս եւ դաստիարակչական բաժինի պատասխանատու դոկտ. Հրանդ Մարգարեանի, ինչպէս նաեւ համազգայնականներու եւ Համազգայինի բարեկամներու:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքին պատմականը: Ան ըսաւ, թէ Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը 20 տարիներ առաջ երիտասարդական-ուսանողական հաւաքը (ֆորում) ստեղծելու գաղափարը յղացած է, ինչպէս նաեւ անդրադարձաւ հաւաքը հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան:
Ապա, Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեան անդրադարձաւ հաւաքի ծրագիրի կարեւորութեան եւ հայրենիքի մէջ կազմակերպուելու անհրաժեշտութեան:
Ուսանողական հաւաքի բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ դոկտ. Հրանդ Մարգարեան, որ շեշտը դրաւ հաւաքին ոգիին եւ հայկական շունչին վրայ` ըսելով, որ իւրաքանչիւր ֆորումական Հայաստանէն տուն պիտի մեկնի ալ աւելի հայացած եւ իր շրջապատը ուղղէ դէպի հայրենիք:
2014-ի հաւաքի ընդհանուր պատասխանատու Արա Բարսեղեան ամփոփ կերպով խօսեցաւ անոր յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին: Ան խնդրեց բոլորէն ճշդապահ ըլլալ, որպէսզի կարելի ըլլայ ծրագիրը ամբողջութեամբ իրականացնել, փոխանցեց կեցութեան հետ կապուած անհրաժեշտ տեղեկութիւններ, ինչպէս նաեւ` հաւաքի ընթացքին եւ յանձնախումբերու աշխատանքներուն մասին մանրամասնութիւններ:
11 շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Թիֆլիսէն, Միացեալ Նահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն եւ Պրազիլէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին եւ իրարու հետ ծանօթացման առաջին հանգրուանէն ետք ճաշեցին, բարձրացան փոխադրակառք եւ խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հաճելի եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:
Յոգնութեան եւ անքնութեան դիմադրելով ֆորումականները պատրաստուեցան ու մեկնեցան «Երեւանեան գիշերներ» ճաշարան, ուր շարունակուեցաւ արդէն իսկ սկսած ընկերական մթնոլորտի ամրապնդումը:
Կիրակի 20 Յուլիսին հաւաքին մասնակիցները լսեցին «Հայ Դատ, հարիւրամեակ եւ հատուցում» թեմայով դասախօսութիւն մը, զոր ներկայացուց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ան խօսեցաւ Հայ դատի աշխատանքներուն մասին` նկատի ունենալով քանի մը տարբեր մարզեր` հողային պահանջներ, Լեռնային Ղարաբաղի տագնապ եւ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ, շեշտը դնելով Ցեղասպանութեան 100-ամեակին վրայ։
Ապա առիթ տրուեցաւ ֆորումականներուն իրենց հարցումները ուղղելու օրուան դասախօսին: Պատասխանելով հարցումներուն, Մինոյեան ըսաւ, թէ պէտք է լ ճանաչման հանգրուանէն անցնի հատուցումի հանգրուանին: Ան աւելցուց, թէ սփիւռքը պէտք է, որ հատուցման մասին հարցեր բարձրացնէ թէ քաղաքականօրէն, եւ թէ գիտականօրէն:
Կէսօրուան ճաշէն ետք Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակիցները այցելեցին Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ: Երեւան վերադարձին դիտեցին Հայաստանի Պարի պետական համոյթի ելոյթին, «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ։
Երեկոյեան ընթրիքէն ետք հաւաքին մասնակիցները վայելեցին Երեւանի գիշերային կեանքը եւ հաճելի երեկոյ մը անցուցին:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.