03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կիևյան կամրջի վրա: Սամվել անունով մի երիտասարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Մաշտոցի ոստիկանները, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, շտապ օգնության բժիշկներն ու քաղաքացիները համոզում են երիտասարդին, որ նա այդ քայլին չդիմի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ նրա բարեկամներին Էրեբունի ոստիկանության քննիչները մեղադրում են գումար գողանալու մեջ:
13:44
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր է ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ով նույնպես բանակցում է քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Նրա հետ բանակցում է նաև իր փաստաբանը:
14:08
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ոստիկանապետին հաջողվեց քաղաքացուն հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ում այս պահին բժիշկները հետազոտում են:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպան լրատվական ծառայությունից:
Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլև այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը և հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման:
Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:
Օրինագիծը նաև անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը:
Ընդգծելով հղի կանանց սոցիալական երաշխիքները վատթարացնելու անթույլատրելիությունը՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում պատշաճ հանրային քննարկումների անցկացումը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատրաստակամ է վերոնշյալ խնդրահարույց կետերը և դրանց վերանայման ճանապարհները քննարկել շահագրգիռ բոլոր պատգամավորների հետ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայություն:
Մեկնած օպերատիվ խումբը 1938 թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ է ներկրվում մոտ 20 մլն դոլարի տավարի սառեցված միս: Ներկայումս այդ մսի վրա դրված է 10 տոկոս մաքսատուրք, իսկ այդ ապրանքի ծածկագիրը 0202 30 900 4 է: Հիմա նայում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագրի համապատասխան հավելյալ-ցանկը և տեսնում ենք, որ արտոնյալ մաքսատուրքերի ցանկում այդ ծածկագրով ապրանքը բացակայում է:
Այսինքն՝ հունվարի մեկից այդ ապրանքի վրա կիրառվելու է ԵՏՄ-ի սահմանած միասնական մաքսատուրքը՝ 15 տոկոս: Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական տավարի մսի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100:
Թռչնի մսի պարագայում վիճակն ավելի ողբերգական է: Ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան մոտ 40 մլն դոլարի թռչնի միս, որի վրա ներկայումս գործում է 10 տոկոսանոց մաքսատուրք: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ մաքսատուրքը կդառնա 25 տոկոս: Եվ մեզ այդ դեպքում նույնպես խաբում են, թե թռչնի մսի դեպքում մի քանի տարի Հայաստանը մաքսային արտոնություն է ունենալու: Չի ունենալու:
Մի խոսքով, մեր խանութներում, օրինակ, 850 դրամանոց սառեցված հավի բդի գինը կբարձրանա 25 տոկոսով ու կկազմի մոտ 1000 դրամ:
Պանրի դեպքում ևս կունենաք թանկացումներ:
Հայկական Ժամանակ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում:
Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել՝ «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»:
Պարզվում է՝ անվճար լավաշից փորձել են օգտվել նաեւ այլ համայնքների բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այդպիսի սահմանափակումներ դնել»։
Առավոտ
Սեպտեմբերի 23 — 25-ը Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ խորագրով միջազգային գիտաժողով էր կազմակերպել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը: Այդ միջոցառմանը մասնակցում էին մասնագետներ Պետերբուրգի և Երևանի պետական համասարաններից, Լեզվաբանական ուսումնասիրությունների Մոսկվայի համալսարանից և Մատենադարանից: Գիտաժողովին մասնկացել էր նաև ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը, ով մեզ հետ կիսեց իր տպավորությունները:
Այս վերջին տարիներին մի հետաքրքիր առարկա ունենք գործառական ոճագիտություն, տարբեր տեսակի տեքստեր ենք անցնում՝ կախված նրանց գործառական նպատակներից: Այդ առարկան ես ինքս շատ եմ սիրում և իմ ատենախոսությունն էլ է դրա հետ առնչվել, իմ ուսումնասիրած տեքստերը շատ բազմազան են, ատենախոսությանս նյութը՝ կիսահաղորդչային ֆիզիկայի համար տրված ամերիկյան արտոնագրերի լեզուն և ոճն է: Վերջին շրջանում շատ հետաքրքրված եմ Լոռենս Արաբացու աշխատություններով, որոնք պատահական եմ հայտնաբերել և դա ինձ տարավ շատ հետաքրքիր տեղեր:
Երբ ես Պետերբուրգի համալսարանից հրավեր ստացա անկեղծ ասած չէի սպասում. որովհետև, երբ առաջին անգամ ես այդ թեմայով դիմեցի, որ մասնակցեմ Իջևանում կայանալիք գիտաժողովին, շատ տարօրինակ ձևով երկու թեմա մերժել էին և պատճառաբանել, որ երկու թեման էլ անգլերեն տեքստի վրա էր ուսումնասիրված, ընդ որում մյուս թեման ինձ շատ հետաքրքրեց. այս թեմայում կատարվել էր հետազոտություն ամերիկյան ֆոնդերում գտնվող ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վրա և մտածեցի, որ, եթե այդպիսի թեմա մերժում են,ապա բնական է, որ իմը հաստատ կմերժվեր և ես անմիջապես դիմեցի այլ գիտաժողովի, որը ամերիկացիներն էին կազմակերպել Երևանում և նրանք ընդունեցին թեման: Ելույթ ունեցա, նյութը իսկապես շատ հետաքրքիր էր, մոտավորապես երեք-չորս ամիս զբաղվեցի դրանով և հանկարծակի հայտնաբերեցի, որ դա կոդ է, որը կարծես թե հայերի ոչնչացման ծրագրին է վերաբերում:Բայց այստեղ պետք էր շատ զգույշ լինել, որովհետև շատ ժողովուրդների կարող ես տրամադրել հայերի դեմ: Սկսեցի ուսումնասիրել և այդ ուսումնասիրությունները ինձ տարան այնպիսի տեղ, որը ավելի հետաքրքիր էր, քան այդ ծրագիրը. բացահայտեցի մի շատ հետաքրքիր բան ու պարզվեց, որ ինձանից առաջ շատ մարդիկ են դրան անդրադարձել, բայց չի մասայականացվել:
Այն, որ մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, դա ես գիտեի,բայց հանկարծ հայտնաբերում եմ ակադեմիկոս Բարթիկյանի աշխատությունը, որից հենց ռուսներն էին գիտաժողովի ժամանակ հղումներ կատարել: Գտա մի շարք աշխատություններ, որտեղ նշվում էր, որ, եթե մեկին մի փաստաթղթում ասում են արմենին, իսկ մյուսում՝ ամալեկս, դա, ըստ էության նույն բանն է նշանակում: Փորձեցի նաև կրոնական կայքերում գտնել այդ հարցի պատասխանը: Գտա շումերական փաստաթղթեր, ընդ որում, հենց Գիլգամեշի մեջ իրենք նկարագրում են իրենց սուրբ Մասիս սարը, որին անվանում են Մաշու: Դա ինձ տարավ դեպի հիքսոսներ, որոնք նույն ինքը ամալեկն է, շումերը և հին եգիպտական իրականությանն առնչվող շատ ուրիշ բաներ:Համացանցում փորձեցի տեղեկություններ հայտնաբերել «Շասու յահվե» աշխատության մասին, որը գտնվում է Անգլիայում. կարողացա իմանալ, որ այն , 1860-ականների աշխատություն է, ընդ որում, հեղինակը ազգությամբ հայ չէ, բայց անունը Հայկ է:Այս աշխատության մեջ նշվում էր, որ առաջին հայերը եղել են նույն աստվածաշնչյան ամալեկը, հիքսոսը: Ալեքսանդր Վասիլևը ևս իր աշխատություններում նույն տեղեկությունն է հաստատում:
Այդ ամենի մասին այլ նյութերը համացանցում փակ էին և շատ դժվարությամբ կարողացա բացել և պարզեցի, որ հիքսոսը, ամալեկը, ամունակին, շասուն նույն մարդն է, ընդ որում , նկարագրվում է, որ մինչև ջրհեղեղը, դրանք եղել են հսկաներ, որոնք կապված են եղել հին եգիպտական տիեզերական գաղտնիքների հետ: Ու այժմ շատ պատմաբաններ,այդ թվում և Ադոնցը, հաստատում են, որ փարավոններից շատերը ունեցել են հայկական ծագում: Փորփրելով համացանցը՝ ես հանդիպեցի նաև մի հետաքրքիր նյութի, որը պարզապես հարց ու պատասխան էր. մի հրեա իրենց ռաբիին հարցնում է «Արդյո՞ք, հայ սպանելը լավ է թե վատ և թե այդ աստվածաշնչյան ամալեկը որտեղ է և գոյություն ունի արդյոք» և ռաբին շատ հետաքրքիր պատասխան է տալիս, նշելով, որ այդ ամալեկը գոյություն չունի, որովհետև դա եղել է նախապատմական շրջանի իրենց թշնամին, որին իրենք ոչնչացրել են և ամբողջ աշխարհով մեկ մնացել է հատուկենտ: Եվ ես փորձեցի պարզել, թե ովքեր են դրանք: Պարզվում է, որ Կենտրանական Ամերիկայում հայկական ցեղախումբ կա, կա նաև այնե կոչվող ցեղը, որը Կուրիլյան կղզիների տերն է իրեն հայտարարել. նրանք մեծ աչքերով, սև մազերով, փարթամ մորուքներով են, ընդ որում, հագուստը Սասունի տարազին շատ նման է: Գիտաժողովի իմ զեկուցման թեմայի վերնագիրը այսպսին էր. «Հայը օրհնյալ ազգ է, նա բնաջնջման չի ենթարկվի,քանի որ նրանք, ովքեր փորձել են մեզ բնաջնջել, վերջում եկել են այն համոզմանը, որ հային հնարավոր չէ բնաջնջել: Իզուր չէ, որ Անատոլ Ֆրանսը, ճանաչելով հայի տեսակը, ասել է.«Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա»:
Իհարկե, այստեղ նախապատմական շրջանի հետ կապված շատ վարկածներ կան, բայց էականն դա չէ, այլ այն, որ մենք պետք է ձգտենք պահպանել մեր մշակույթը, լեզուն և ազգային դիմագիծը և փորձենք առաջ գնալ ու ավելի զարգանալ:
Զրուցեց Սեդա Ավետիսյանը
շարունակելի
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշումով կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
«ԱՄՄ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը, համաձայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ և սալմոնելա դասի միկրոօրգանիզմների առկայությամբ չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝
1) վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին:
2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:
3) «Լոռի» 20.08.2014թ. արտադրված պանրի արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել:
Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 23-ը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Արդեն շուկաներում և խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, և, ըստ փորձագետների, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի:
Եվ Այս ամենը պայմանավորված է Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ:
Այսօր արդեն ընկույզի միջուկը Երևանի Փակ շուկայում վաճառվում է կիլոգրամը 9 հազար դրամով: Նման գին երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի արձանագրվել:
Հայկական ժամանակ
Վերջերս զրուցակիցներիցս մեկն իրավացիորեն, ինձ թվում է, նկատեց, որ միջազգային «մենեջմենթ» բառը պետք չէ թարգմանել որպես «կառավարում»: Ընդհանրապես պետք չէ թարգմանել, քանի չի գտնվել ճշգրիտ բառը:
Մենեջմենթում շատ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ մենեջերը չի ասում՝ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ», այլ ասում է՝ «դուք այստեղ հավաքվել եք՝ ինձնից խելացի և հմուտ մարդիկ, խնդրում եմ ինձ հուշել ահա այս խնդրի լուծումը»:
Կառավարման մեջ նման վիճակը քիչ հավանական է: Համենայն դեպս Հայաստանում:
Իշխելու, կառավարելու և կարգավորելու, հավանաբար Սովետից եկող սովորությունը մշտապես խանգարել է Հայաստանի բոլոր իշխանություններին կիրառել մենեջմենթի տարրեր և գնալ ռացիոնալ ճանապարհով:
Որպես հետևանք, ադմինիստրացիայի հարաբերություններն իր ընդդիմախոսների հետ մշտապես անառողջ էին:
Ընդդիմությունը միշտ շտապում է արտահերթ ընտրություններով գալ իշխանության՝ «երկրի կործանման» պատրվակով: Իշխանությունը մշտապես խուճապի մեջ է.« Վայ, մեր աթոռները մեզնից ուզում են խլել» և այդ համաշխարհային կանխելու ջանքերի մեջ ոչինչ չի ուզում լսել:
Արդյունքում, օրինակ, խորհրդարանում փոքրամասնության ոչ մի առաջարկ չի անցնում՝ «բա մենք էլ ո՞ր օրվա իշխող-կառավարողն ենք, որ սրանց լսենք:
Առավոտ
Հետո: Կարող ա, մի օր էլ մեզ` հայաստանցիներիս համար վիզա պետք լինի Ղարաբաղ գնալու համար? Սեփական դրամի իմաստը որն ա, եթե կա ՀՀ դրամ: Սա իրականում շատ վտանգավոր երևույթ ա. հետագայում Արցախի ժողովուրդը կդառնա ղարաբաղցի ազգ, էնպես կանեն, որ մարդիկ իրենց հայ էլ չեն համարի, լեզու էլ կլինի ղարաբաղերեն: Ախր հենց նմանատիպ պատմական պրոցեսների արդյունքում են ի հայտ եկել ուկրաինացիներ, չեռնոգորցիներ և այլն: Ղարաբաղի հայերը մեր մի մասնիկն են, չի կարելի թույլ տալ, որ օտարվեն մեզանից, որպեսզի ժամանակ անց հայն ու ղարաբաղցին առանձին ազգեր չդառնան:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.