03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 4 հարց: Մասնավորապես, ամփոփ ներկայացվել են Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի և Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծերը, ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույթաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Ի դեպ, վերջինի մասով նշվել է, որ դրույքաչափերը չեն փոփոխվել, և ներկայացված նախագծի հիմքում է գործող դրույքաչափերն են:
Օրակարգում ներկայացվել է նաև դպրոցների գործունեության առավել թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային տեղեկատվական համակարգը: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, ծրագիրը ներկայացնելով, նշել է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում դպրոցների մասին տեղեկատվության ցանկում ավելացված «Ֆինանսական փաստաթղթեր» ենթաբաժինը ներառում է տարվա ընթացքում ծախսերի և եկամուտների ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները:
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2015 թվականի զարգացման հիմնական ուղղությունների հիմքում Երևանի տարածքային համաչափ ու կայուն զարգացումն է, ահա թե ինչու, նկատի ունենալով 2014-ի ծրագրերի շարունակականությունն ու մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագիրը, արդեն հաջորդ տարի կիրագործվեն մի շարք նոր ծրագրեր ևս: Միաժամանակ նշվել է, որ նախագծերում ներառվել են նաև Երևանի ավագանու խմբակցությունների կողմից տարվա ընթացքում ներկայացված առաջարկները:
«Մեզ համար առաջնային խնդիր է պահպանել մեկնարկած գերակա ծրագրերի շարունակականությունը: 2015 թվականին հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալական նշանակության ծրագրերին, և այդ համատեքստում նախատեսում ենք ամբողջությամբ լուծել հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչների բնակարանային ապահովման խնդիրը, որն իսկապես լուրջ լուրջ ձեռքբերում կլինի: Հաջորդ տարվա ծրագրերում բյուջեով նախատեսվում է նաև ավարտել գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակույթի տների վերանորոգման ծրագիրը: Ի դեպ, շուրջ 20 տոկոսով կբարձրանան նաև գրադարանների և մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը: Կընդլայնվեն որոշակի ծրագրեր՝ կապված առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող, այդ թվում ոչ միայն հենաշարժողական, այլև տեսողական և լսողական խնդիր ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Նիստում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները:
Երբ միանգամից, առանց նորմալ քննարկում կազմակերպելու, առանց հասարակության պահանջները հաշվի առնելու ինչ-որ օրենք են«սղացնում», մենք ասում ենք՝ «իշխանությունն ամբարտավան է»: Երբ հանդիպելով հասարակական որոշակի դիմադրության՝ այդ օրենքները հետաձգվում են, մենք ասում ենք՝ «իշխանությունը թույլ է և անվճռական»: Ինչպիսի բնորոշումներ էլ տանք, ես կողմ եմ երկրորդ տարբերակին:
Հակառակ դեպքում՝ աշխատող մայրերն արդեն իսկ կզրկվեին իրենց նպաստներից, իսկ կրպակատերերը ստիպված էին լինելու ամեն օր շփվել հարկային տեսուչների հետ՝ փաստաթղթավորման թեմաներով:
Երկու դեպքում էլ խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք չպիտի լուծվեն մայրերի և մանր բիզնեսով զբաղվողների հաշվին:
Որքան էլ մենք քննադատենք Եռյակի հանրահավաքները՝ այն, ինչ այնտեղ ասվում է, և այն, թե ովքեր և ինչպես են բերվում հրապարակ, եկեք արձանագրենք՝ եթե այդ հանրահավաքները չլինեին, մասնավորապես նպաստների և շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները կընդունվեին, իսկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կհաստատվեր:
Միայն թե պետք չէ այդ երևույթներին ծայրահեղականացված գնահատականներ տալ, սա մանկապարտեզ չի, սա սովորական, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է:
Առավոտ
Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության և մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80%-ը, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 19,8%, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,9%։
ՀՀ կառավարությունը դեռ 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Դրան հաջորդել է ՀՀ կառավարության «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:
Նախանշված միջոցառումներն իրականացնելու նպատակով 2013թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այն նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:
Այսօր Աղվերանում պաշտոնապես մեկնարկեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը։
«Ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրերը համահունչ են նախարարության որդեգրած բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժություն իրականացնելու գաղափարախոսությանը։ Մոտ ապագայում հիվանդությունների իրական պատկեր կունենանք։ Երեք տարվա ընթացքում հիվանդացության աճ կարձանագրենք, սակայն, միաժամանակ, շատերի մոտ հիվանդությունը կհայտնաբերվի վաղ փուլում և հեշտությամբ կբուժվի»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ նա հավելեց, որ ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:
Ինչպես իր խոսքում նշեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշան, ծրագրով նախատեսվում են խրախուսումներ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:
«Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Համաշխարհային բանկն աշխատում է այս մոտեցումով։ Հնարավոր է, որ այդ փորձը կիրառենք նաև այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում»,- նշեց Վեզի Մսիշան։
Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում (զարկերակային ճնշման չափում և արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշում) կընդգրկվի կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց շրջանում կիրականցվի ՊԱՊ թեստ: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը։
ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանն ամփոփ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը` անդրադառնալով նաև մարզային հիվանդանոցների և ամբուլատորիաների արդիականացմանը։ Նա նշեց, որ Սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են և թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին կոչ արեց օգտվել ընձեռված հնարավորությունից և հետազոտություն անցնել։
ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրեց կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և խրախուսական վարձատրության սկզբունքները, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը խոսեց ծրագրի նախապատրաստական փուլում նոր մշակված ուղեցույցների հիման վրա առողջության առաջնային օղակի բուժանձնակազմի համար կազմակերպված կրթական գործընթացի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների որակի գնահատման և այլ հարցեր։
Հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել է, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 50 հազարից դառնալով 55 հազար ՀՀ դրամ:
Ըստ փոխնախարարի քաղծառայողների միջին աշխատավարձը կավելանա 7 հազար ՀՀ դրամով՝ կազմելով 300 հազար ՀՀ դրամ:
Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կկազմի 30.537 հազար ՀՀ դրամ: Կենսաթոշակի միջինը կլինի 41 հազար դրամ:
Կպահպանվի 1 մլն ՀՀ դրամ միանվագ հատկացումը 3- ից 4 երեխա ունենալու դեպքում, իսկ 5-րդ երեխայի համար կսահմանվի 1.5 մլն ՀՀ դրամ:
Ֆրանսիացի գիտնականները հայտարարել են դեղանյութի ստեղծման մասին, որը կարող է 90 տոկսով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը: Այդ դեղանյութը պետք է ընդունել անմիջականորեն սեռական ակտի ժամանակ: Այս մասին հայտնում է Independent-ը:
Դեղանյութը փորձարկվել է մարդկանց վրա, ովքեր գտնվել են ռիսկային խմբում: Մշակումն արդեն անվանել են մեծ բեկում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարում:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարով զբաղվող հիմնադրամներն արդեն կոչ են արել ընդունել «պրոֆիլակտիկա մինչ ակտը» սկզբունքը՝ նշելով, որ այն ապացուցել է իր արդյունավետությունն ԱՄՆ-ում:
Ընդհանուր առմամբ աշխարհում հաշվվում է մոտ 34 մլն ՄԻԱՎ-վարակակիր:
Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։
Բանն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե,սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում:
Ընդ որում՝ բյուջեից այդ հիմնադրամներ պետք է փոխանցվեն ոչ միայն քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, այլև պետության կողմից հատկացվող բաժինները: Չէ՞ որ պետությունն ինքն իր հերթին 5 տոկոսի չափով յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր քաղաքացու հաշվեհամարին փոխանցում պետք է անի, ինչը, մինչ այժմ, այսինքն՝ 7 ամիս չի արվել:
Ժամանակ
Շուրջ 23 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրումը:
«Տողի գործողությունն առաջին անգամ իրականացվեց ոչ գաղտնի, ունեցավ փայլուն մշակված մարտական գործողության պլան և հաղթական ավարտ»,- այս մասին ասաց «Ամեն ինչ այսպես է եղել» գրքի հեղինակ Անուշ Ամբիրբեկյանը:
Գիրքը վերջերս է լույս տեսել և պատմում է Տող գյուղի ազատագրման մասին, իսկ թե ինչու է վերնագրված «Ամեն ինչ այսպես է եղել», Անուշը բացատրեց.
«Մարտական գործողության ավարտից հետո` հոկտեմբերի 31-ին, Արցախի Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ապագա նախագահ Վալերի Բալայանը ազատագրման քարտեզի վրա գրեց. “Все так и было” («Ամեն ինչ այսպես է եղել») և ստորագրեց, որի շուրջ ստորագրեցին ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ (1992 թվականի հունվար) Արթուր Մկրտչյանը, գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, գործողության մասնակից-հրամանատարներ Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Արթուր Աղաբեկյանը, Արցախի պաշտպանության կոմիտեի անդամներ Ժաննա Գալստյանն ու Լևոն Մելիք-Շահնազարյանը, կապի մասնագետ, ԼՂՀ ՊԲ ռազմական կապի հիմնադիրներից Արթուր Փափազյանը, գործողության մասնակից Աշոտ Պետրոսյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության առաջին պետ (1992 թ.) Աշոտ Խաչատրյանը»:
Սա Անուշի առաջին գիրքն է:
« Որոշեցի, որ պետք է լավ գործ անեմ, էնպիսի բան, որ իրենից արժեք ներկայացնի, խնդրեցի Արկադի Իվանովիչին, որ ինձ արխիվներ տրամադրի, հիշի պատմություններ, դեպքեր, դեմպքեր, նաև ուղեցույց դառնա, որ ճիշտ ներկայացնեմ ամենը»,-պատմեց Անուշը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն իր մեծ դերակատարությունն ունի գրքի ստեղծման հարցում՝ թե′ դեպքերի մանրամասների, թե′ արխիվների տրամադրման առումով:
Անուշը պատմեց նաև, որ հարցազրույցներ է անցկացրել Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի, մարտին մասնակցած՝ Արկադի Տեր- Թադևոսյանի, նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանի, Անդրանիկ Սարիբեկյանի, Գրիգոր Ամալյանի, Արմեն Ազարյանի հետ.
« Այն մարդիկ, որոնք այստեղ են եղել, կարողացել են վկայություն տալ, հնարավորինս օգտագործել եմ նրանց տեղեկությունները: Ծանոթացել նաև արդեն հրապարակված նյութերին»:
Անուշը նպատակ ունի ներկայացնելու նաև Մարտակերտի շրջանի` Հաթերքի, Դրմբոնի, Հադրութի շրջանի` Սարինշենի, Կրկժանի, Մալիբեյլուի և այլ ինքնապաշտպանական մարտերի մասին պատմող գրքեր, որոնք հետո կմիավորեն մեկ ամբողջական գրքի մեջ:
Գիրքն արժեքավոր է այն առումով, որ այստեղ ներկայացվել են փաստեր, որոնք հայտնի չեն հասարակությանը:
Հ. Գ՝ այս պահին տեղի է ունենում գրքի շնորհանդեսը
Հռիփսիմե Գալստյան
<<Rock and metal>>. Ակադեմիական ավագ դպրոցում այս վերնագրով պրեզենտացիա ներկայացրեց դպրոցի սան Վահան Մելքոնյանը:
Պրեզենտացիան ներկայացվեց անգլերեն լեզվով դպրոցի սաների, ուսուցիչների և Երևանի պետական համալսարանի ուսանողների համար: Դպրոցը համագործակցության համաձայնագիր ունի ԵՊՀ-ի հետ և այսօրվա միջոցառումն հենց այդ համագործակցության ապացույցն է:
Վահանը պատմեց, որ մտահաղացումն իրենն է եղել. «Սկզբում միայն մոդեռն 2000-ական թվականների երաժշտությունն էի պատրաստել, հետո անդրադարձա նաև ավելի վաղ շրջանների երաժշտությանը»:
Վահանը նշեց նաև, որ շատ գոհ է դպրոցի ուսուցումից, միջավայրից. «Երեք դպրոց եմ փոխել և սա ամենաշատն եմ հավանել: Դժգոհություններ չունեմ»:
«Այս հանդիպումն ապացույցն է այն բանի, որ դպրոցի և ԵՊՀ-ի միջև համագործակցույթունը ոչ թե հաստատված է միայն թղթերում, այլև գործնական բնույթ է կրում: Այս կերպ ուսանողների և աշակերտների շփումը կատարվում է օտար լեզվով և արդյունքում ուսանողները տեսնում են, թե ինչ սերունդ է մեծանում, իսկ աշակերտներն էլ շփվում են ավագ սերնդի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիության ֆակուլտետի դոցենտ, պրեզենտացիայի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը:
Տիկին Ղազարյանը հավելեց նաև, որ համագործակցությունը ԵՊՀ-ի հետ միշտ լինելու է, և սա արդեն երկրորդ միջոցառումն է այդ շրջանակներում:
Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանի կարծիքով այսպիսի միջոցառումներն կրթական բնույթ են կրում. «Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ներկայացնելու է նման պրեզենտացիա: Երեխաներն ազատ են թեմայի ընտրության հարցում: Այսկերպ երեխաները ինքնադրսևորվում են և ներկայացնում իրենց նախասիրություններն ու կարողությունները: Այս ճանապարհով նրանք կրթվում են և կրթում իրենց ընկերներին»:
Հանդիպումից գոհ էին նաև համալսարանականները: Իր կարծիքն այսպես արտահայտեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ալիսա Չիլինգարյանը.
«Գտնում եմ, որ շատ ճիշտ է դպրոցահասակ երեխաների մեջ ձևավորել համալսարանական լինելու, դառնալու ձգտումը, իսկ ուսանողներն էլ իրենց փորձը կփոխանցեն և, այսպես ասած, օրինակ կծառայեն դպրոցականների համար: Մնում է միայն կապն ամրացնել, պահել ու շատ առիթներ ստեղծել հանդիպումների համար: Դպրոց — համալսարան կամուրջի ամրությունն էլ դասախոսական կազմի ջանքերից է կախված»:
Վերջին օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնող հիմնարկների աշխատակազմերին հանրահավաքներին չմասնակցելու խիստ հրահանգներ են իջեցվել:
Ավելին, որոշ ճարպիկներ դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին հրահանգել են «այլախոհների» ցուցակներ կազմել ոչ միայն աշխատակազմի մակարդակով, այլև նրանց ազգականների, ընտանիքի անդամների ու անգամ երեխաների ծնողների:
Իբր փորձում են շոշափել իրենց համայնքներում հեղափոխական տրամադրություններն ու հեղափոխականների մոտավոր քանակը: Չի բացառվում, որ սա թաղապետարանների ինքնագործունեությունն է:
Հրապարակ
Բանտարկյալների կողմից պատրաստված հուշանվերները ամոթ չէ նվիրել արդարադատության նախարարության օտարերկրյա հյուրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Նա նկատեց, որ այդ հուշանվերները նախարարությունը անվճար չի վերցում, այլ գնում է: Իսկ որոշ իրեր վաճառվում են հուշանվերների երեւանյան շուկայում՝ «Վերնիսաժից»:
«Մենք հնարավորութան դեպքում փորձում ենք ավելի մեծ հնարավորություններ ստեղծել անազատության մեջ գտնվող անձանց աշխատելու համար: Դա նրանց կօգնի ազատ արձակվելուց հետո վերսոցիալականացման եւ ոչ վերջին հերթին, լրացուցիչ եկամուտ ստանալու համար հնարավորություն ստանալ», — ասել է նախարարը:
Մանուկյանը նաեւ նշեց, որ ձգտում է պահպանել քրեակատարողական հիմնարկներին կցված խոշոր հողատարածքները: «Օրինակ, Սյունիքի մարզում մեզ դիմել է գյուղացիներ, ովքեր ցանկանում են մշակել ամայի հողատարածքները այդ հիմնարկներից ոչ հեռու գտնվող: Մենք չէինք կարող համաձայնել, քանի որ ցանկանում ենք աշխատանքի հնարավորություններ ստեղծել ուղղիչ համակարգում հայտնված անձանց համար», — եզրափակեց արդարադատության նախարար:
news.am
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.