03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը լուրջ քննարկումների տեղիք է տվել: Այս մասին «Հայկական Վարկած»-ը փորձեց լսել նաև ոլորտի պատասխանատուների կարծիքը.
Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած երկու փոփոխությունների վերաբերյալ, ասաց. « Դա շատ անհատական հարց է և օրենքի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց պետք է նշեմ, որ օրենքի ընդունումը ինչ որ տեղ կարող է ազդել ծնելիության մակարդակի վրա, իհարկե, շատ լավ է, և ողջունելի է, որ չաշխատող կանանց էլ են նպաստ տալիս երեխայի խնամքի համար, բայց դա չպետք է արվի աշխատող կանանց հաշվին »:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, բացի այդ կրճատվում է նաև երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայումս վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը):
Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քիչ առաջ, ուսանող է մահացել:
Մեր տեղեկություններով՝ ուսանողը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Նա ֆուտբոլիստ է: Հենց դասի ժամանակ երիտասարդը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է:
news.am/
ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն:
Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաև «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս և հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել:
Հայկական Ժամանակ
Այն, որ հիմա հոգեկան հիվանդներ կան, որոնք ֆեյսբուքյան և այլ գրառումներով պնդում են, թե «հոկտեմբերի 27»-ի ոճրագործներն իրավացի էին՝ դա, իհարկե, խոսում է մեր հասարակության լուրջ հիվանդության մասին: Բայց ո՞վ է «հիվանդացնողը»:
Հիվանդացնողը մենք են, որ թե՛ «հոկտեմբերի 27-ից» առաջ, թե՛ դրանից հետո կրկնում էինք և շարունակում կրկնել այն ձևակերպումները, որոնք հնչում էին ոճրագործների շուրթերից:
Հիվանդացնողն այն քաղաքական ուժերն են, որոնք իրենց նպատակներին հասնելու և «ժողովրդին» հաճոյանալու ու «բոցավառելու» համար օգտագործում են այդ հռետորաբանությունը:
«Ժողովրդի արյունը ծծողներ», «թալանողներ», «հերիք եղավ, բոլ եղավ», «կերան մեր ժողովրդին», «մենք կհաղթենք», «էս ազգը մեղք ա», «երկիրը կործանեցին»՝ 1999թ.-ին հնչած այս բոլոր արտահայտությունները մենք լսում ենք շուրջ 22 տարի:
Ես գիտեմ, որ հարգելի գործիչները, հրապարակախոսները, մեկնաբանները չեն ուզում, որ մեր երկրում որևէ նման բան տեղի ունենա: Բայց եթե չեն ուզում, ապա թող չափավորեն իրենց խոսքը, գտնեն ավելի զուսպ, և միաժամանակ ավելի դիպուկ ձևակերպումներ՝ իշխանություններին քննադատելու համար: Ենթադրում եմ, որ նրանց ուզած իշխանափոխությունն այսպիսով ավելի շուտ տեղի կունենա:
Առավոտ
«Կրթությունը հատուկ դպրոցում» լրագրողական հետաքննության շրջանակներում այս անգամ այցելեցինք Հանրակրթական N1 հատուկ կրթահամալիր, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված՝ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար:
Դպրոցի տնօրեն Լարիսա Սարգսյանը «հակասոցիալան վարք» -ը բացատրեց այսպես. « Այդ երեխաները իրականության մեջ բնականոն ձևով չեն ապրում. ընտանիք, դպրոց, խմբակներ և այլն: Թափառող, մուրացիկ, անկառավարելի, դպրոցից չարամտորեն խուսափող երեխաներ են: Երեխաներ, որոնք օրենքի հետ որոշակի խնդիրներ են ունենում, բայց իրավախախտ չեն, օրինակ՝ մանր-մունր գողություններ կարող են անել»:
Ըստ տիկին Լարիսայի՝ երկու տեսակի հակասոցիալական վարքի դրսևորման ձև կա. մեկ, որ երեխան միտումնավոր է վատ վարք ցուցաբերում, հսկողությունից դուրս է մնացել և վատ սովորույթներ են ձևավորվել իր մոտ՝մուրալ, չենթարկվել: Իսկ մյուս մասը՝ հուզական խնդիրներով երեխաներ են՝անկառավարելի, ագրեսիվ վարքով:
Մեր դպրոցի երեխաներն էլ, ինչպես բոլորը ընտանիք ունեն, սակայն ընտանիքը այնպիսի ընտանիք չէ, որը կարողանա հետևել նրանց վարքին, կրթությանը, այսինքն՝ ծնողի հսկողությունից դուրս մնացած երեխաներ են:
«Մենք գոհ ենք լինում, երբ ծնողը կարողանում է գոնե գալ, տեսնել, կամ տուն տանել երեխային»:
Տնօրենը շեշտում է, որ դպրոցը բավականին թանկ արժե պետության համար, բայց քանի որ յուրաքանչյուր երեխա իրենից մեծ խնդիր է ներկայացնում, այն չգործել չի կարող:
Երեխաների հետ անհատական զարգացման ծրագրերով պարապում են մանկավարժները, դաստիարակները, հոգեբանները, սոցմանկավարժները. «Հենց երեխան մտնում է դպրոց, նա գնահատվում է իր խնդիրներով և առաջին իսկ օրվանից սկսում ենք աշխատել այդ խնդիրների հետ՝ անհատական զարգացման ծրագրերով և այստեղ շատ է կարևորվում ընտանիքի հետ կապը: Պետք է ընտանիքի հետ աշխատենք, պատճառները վերհանենք, ընտանիքին աջակցենք, որ երեխան որքան հնարավոր է քիչ մնա դպրոցում: Այսինքն այստեղ սովորելը ժամանակավոր է յուրաքանչյուր երեխայի համար: Սա այն դպրոցը չէ, որ ընդունվեց պետք է ավարտի»:
Ըստ տնօրենի՝ թեպետ դպրոցը շուրջօրյա է գործում, եթե ծնողը ցանկություն ունի, շաբաթ- կիրակի օրերին, արձակուրդներին կարող է երեխային տանել.« Երեխաներ ունենք, որ նույնիսկ ընթրիքից հետո, եթե ցանկություն ու հնարավորություն կա, գնում են տուն: Մենք արդեն գիտենք երեխայի ընտանիքը ինչ հնարավորություններ ունի և սոցիալական ծառայության միջոցով կազմակերպվում է նրանց տուն գնալը»:
Երեխաները մեծամասամբ Երևանից են, սակայն կան նաև Վանաձորից, Արարատից, Կոտայքի մարզից, Արմավիրից, որոնք տուն են գնում միայն արձակուրդներին:
Մեր հարցին, թե վախ կա՞, որ անկառավարելի երեխաները կարող են իրենց վնասել, Լարիսա Սարգսանըպատմեց. « Բնականաբար այդ վախը կա. Եթե էնպիսի երեխաներ են, որոնք ագրեսիվ վարք ունեն, իհարկե հնարավոր է: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ դասերից հետո իրականացվում են նաև հոգեբանական վերականգնողական աշխատանքներ: Դպրոցում կան նաև երեխաներ, որոնց վարքն արդեն կարգավորված է, պարզապես ընտանիքը պատրաստ չէ տանել հանրակրթական դպրոց, բայց այդ երեխաներն արդեն այնպիսին են դարձել, որ ծնողը դիմում է գրում, և իրենք մենակ գնում են տուն ու հետ գալիս: Միջադեպեր լինում են նաև դասի ժամանակ, այդ պահին երեխային դուրս ենք հրավիրում, կան հերթապահ դաստիարակներ, որ հսկում են դասապատրաստման պրոցեսի ժամանակ: Երեխային անմիջապես տանում ենք հոգեբանի մոտ, տարվում է աշխատանք հոգեբանի հետ: Լինում է, որ երեխաների միջև է խնդիրներ առաջանում, կանչում ենք, հարցնում, թե ինչ խնդիր է և փորձում լուծում գտնել, շատ կարևոր է, որ երեխաները հաշտ լինեն»:
Տնօրենը պատմեց նաև, որ այս տարի տասներկու նոր ընդունված երեխաներ կան, որոնք բարդագույն երեխաներ են և որոնց հետ շատ տևական աշխատանք է կպահանջվի, մինչև վարքը կարգավորվի: Մեկի մոտ դա կարող է մեկ տարի տևել, մյուսի մոտ վեց ամիս: Կարող է պատահել, որ նրանցից մեկ երկուսի մոտ էլ չստացվի»:
Դպրոցն, իհարկե, բարդ աշխատանք է տանում և բնական է, որ ուսուցիչներին էլ հոգեբանի կարիք ունենան: Այստեղ ըստ տնօրենի, հոգեբաններն աշխատում են ոչ միայն երեխաների, այլև ուսուցչական անձնակազմի հետ:
Իսկ հարցին, թե միջադեպեր շա՞տ են լինում երեխաների, երեխաների և ուսուցիչների միջև, տվյալ դեպքում բռնության մասին է խոսքը, տիկ Լարիսան նկատեց. «Մեր մանկավարժները շատ հավասարակշռված են: Այստեղ խստությունը պետք է: Այստեղ մենք ենք, մեր խնդիրները, դրա համար հաճախ հոգեբանն ու դասղեկն են հանդես գաիս երեխայի ծնողի դերում: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս երեխաներին նախ և առաջ զբաղվածութուն է հարկավոր, դրա համար ունենք շուրջ տասնհինգ խմբակ՝ կարուձևի, կոշկակարի, վարսահարդարի, երգի, պարի, կերպարվեստի, խեցեգործությունի, կրկեսի խմբակ և այլն: Մեզ մոտ անընդհատ շարժ կա՝ երեխաները դուրս են գալիս: Հասարակութան հետ շփումը կա: Մեր տարածքում ազատ գնում են խանութ, շփվում մարդկանց հետ, բայց ադ ամենը համաձայնեցնում ենք ծնողի հետ: Եվ եթե ունենք մի քիչ հասկացող ընտանիք, թեկուզ անկարող, բայց հասկացող ծնող, մենք իրենց հետ շատ լավ կարողանում ենք համագործակցել: Մենք սրանով նաև երեխայի մոտ ծնողի դերն ենք մեծացնում, որովհետև վերջիվերջո այդ երեխան պետք է իր ընտանիքում ապրի: Մենք ուզում ենք երեխային դաստիարակենք՝ թե իր ծնողն է որոշողը շատ դեպքերում, որովհետև ինքը անչափահաս է:
Իսկ շաբաթ օրերին, հատկապես նորեկ երեխաներին, որոնց ծնողները վախենում են, որ դուրս գան կփախչեն, տանում ենք քաղաքում որևէ տեղ, ժամանակ անցկացնելու»
Տնօրենի խոսքով՝ դպրոցում առանձնապես մեծ խնդիրներ չկան.
«Խնդիրներ կան վերանորոգման հետ, սակայն բարերարները, կազմակերպությունները աջակցում են և կամաց-կամաց վերանորոգում ենք: Անցած տարի համակարգիչներ ստացանք, վերանորոգվել և կահավորվել է բուժկետը, ամռանը բոլորս միասին ներկել ենք պատերը: ինչպե՞ս ասենք՝ վատ է»: Սնունդի հետ կապված նույնպես խնդիր չունեն, չորսանգամյա սնունդ են ապահովում»:
Հաստատության հոգեբան Վարդուհի Ավետիսյանը պատմում է, որ իրենք չեն թերագնահատում ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները, որովհետև երեխան մեղավոր չէ, որ խնդիր ունի: Եթե չես փնտրում մեղքը երեխայի մոտ, այլ փորձում ես բացահայտել խնդիրը և աշխատել դրա վրա, ամեն ինչ շատ հեշտանում է:
Գրադարանավարուհին էլ պատմում է՝ երեխաները զարմանալի է, բայց սիրում են կարդալ: Ավելի շատ Թումանյան, Նար-դոս, Շիրազ են ընթերցում: Նաև Աստվածաշնչյան պատմություններ: Անգամ հանրագիտարանից օգտվողներ ունեն:
Տնօրենն ուրախությամբ նշում է, որ իրենց աշակերտներից շատերը կան, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում են սովորել և հիմա էլ տարբեր մանագիտություններ ունեն:
Զրուցեցինք երեխաների հետ. Սիլվին այս դպրոցում քույրիկի հետ է սովորում: Երգում ու նվագում է միջոցառումներին: Նա գոհ է միջավայրից, միայն ցանկանում է, որ մայրիկը շուտ լավանա: Նարեկը, մեր հարցին,թե ինչ կուզենա ունենալ, պատասխանեց որ ամեն ինչ ունի, տուն չունեն, բաց դա էլ կունենան: Բայց երկար մտածելուց հետո հիշեց, որ հեծանիվի «երկու բանտաժ» կուզենար: Նարեկը ընկերներ էլ ունի, ասում է, որ կռիվ չեն անում:
(Մինչ զրուցում էինք պատմության ուսուցչի հետ՝ ներս եկավ երեխաներից մեկը՝ ձեռքին բույս: Պարզվեց, որ այդ դասարանում բոլորն ունեն իրենց անվանական բույսերը, Աննան էլ պատմեց, որ ինքը չէր սիրում բույսեր, հիմա սիրում է, դրա համար իր համար էլ է բերել):
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիզա Գինոսյանը պատմեց, որ նրանք շատ են սիրում Տերյան և Դուրյան: Հիմնականում դասերը սիրով են լսում. «Երբեմն լինում է, որ խանգարում են դասերը, հաջորդ վայրկյանին, երբ տեսնում են, որ բոլորը լսում են, թեման էլ հետաքրքիր է, անկախ իրենցից լսում են: Մի անգամ պետք է բացատրեի, թե ինչպես են դիմում գրում: Երեխաները չէին ուզում, ես ել ասացի.«Դե լավ, չեք ուզում մի արեք դաս, բայց դիմում գրեք ու եթե չկարողանաք ճիշտ գրել, դաս եմ անելու»: Միանգամից հարցրեցին, թե ինչպես գրել, ես էլ գրատախտակին գրեցի ու իրենք սկսեցին գրելը:
Տնօրենի խոսքով՝ բժիշկերը զբաղվում են նաև երեխաների սեռական դաստիարակմամբ:
Դպրոցը ամուսնացած զույգեր ունի, որոնք դպրոցից դուրս են եկել և ամուսնացել:
Հետաքրքիր է, որ նույնիսկ հանրակրթական դպրոցներում ոստիկաններ կան, բայց այս դպրոցում չկան. «Ինչ ոստիկան պետք է լինի, որ մեզ նման մտածի: Այդ մտքից ես վախենում եմ»,- ասաց տնօրենը:
Մեր հարցին, թե հնարավոր չէ՞, որ այդ երեխաները սովորեն հանրակրթական դպրոցներում՝ ներառական կրթությամբ, տիկին Սարգսյանը պատասխանեց, որ ոչ բոլորը, բայց շատերը կարող են սովորել.
« Այստեղ խնդիրն ավելի շատ ընտանիքներում է. ծնողն է որոշում, թե երեխային ուր տանի: Կան երեխաներ, որ երկարատև վերականգնողական աշխատանք են պահանջում:
Հիմնականում երեխաներին բերում են դպրոցներից, որտեղ չեն կարողացել աշխատել նրանց հետ. Կան լքված, անտեսված երեխաներ: Ծնողներից շատերն իրենց պարտականություններն անել չեն կարողանում՝ կախված նյութական վիճակից և այլ հանգամանքներից: Կան ծնողներ, որ չեն կարողանում դպրոցից տուն տանել, զբաղվել երեխայով: Երեխաներ էլ կան, որ չեն գնում դպրոց, փախչում են: Նույնիսկ մեզ Կապանից են զանգահարել, որ երեխային տարել են գիշերօթիկ դպրոց, բայց չեն կարողանում զսպել: Այդ երեխաները հակասոցիալական վարք ունեն, եթե այդպես մնան կդառնան հանցագործ: Դա է պատճառը, որ նախընտրում են բերել մեզ մոտ»:
Մեր մյուս հարցին, թե որքա՞ն գումար է պետությունը հատկացնում մեկ երեխայի համար,տնօրենը կարծես խոսափողական պատասխան տվեց, ասելով, որ մի շարք վճարներ են անում և հստակորեն չի կարող ասել, թե որքան է:
Հռիփսիմե Գալստյան
ԼՂՀ ում երեկ բացվեց առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքը:
Բացման արարողությանը ներկա են եղել ԼՂ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետը և պաշտոնատար այլ անձինք:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանրապետության նախագահին ներկայացրել է վերանորոգված բժշկական հաստատության շենքային պայմաններն ու հագեցված նորագույն սարքավորումների հնարավորությունները:
ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքն առաջին անգամ հիմնովին վերակառուցվել, վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2000թ. հոկտեմբերին: Տեղամասային հիվանդանոցի շենքի հերթական վերակառուցումն ու վերանորոգումը սկսվել էր 2013 թվականի մարտից:
Այսուհետ տեղամասային հիվանդանոցում կմատուցվեն ծննդօգնության, նյարդաբանական, մանկաբուժական, ընդհանուր թերապևտիկ ծառայություններ: Հիվանդանոցում կգործի նաև լաբորատորիա: Հիվանդանոցը կսպասարկի շրջանի մոտ 1300 բնակչի:
ԼՂՀ առողջապահության նախարաություն
Հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ասաց, որ 2015 թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի աճ 4.1%, ՀՆԱ դեֆլյատորի մեծությունը՝ 3.3%:
Ըստ նրա՝ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն դոլար, որի 83%-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին, մնացած 15 տոկոսը ներքին պարտքն է: Եկամուտները 2015 թվականի նախագծվել է մեկ միլիարդ 184 միլիոն դրամի չափով: Այդ եկամուտների 95%-ը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, մոտ երկու տոկոսը դրամաշնորհներն են:
«Դրամաշնորհներ շարունակելու ենք ստանալ. եվրոպական հարևանության շրջանակներում 20 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ ենք ստանալու»,- նկատեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է մեկ տրիլիոն 298 միլիարդ դրամ, որից 92 տոկոսը բաժին 1 ընկնում ընթացիկ ծախսերին:
Ամենակարևոր խնդիրներից մեկը, նրա խոսքով այն է, որ բյուջեի կատարման ընթացքում պարտքեր չվերցվեն:
Բյուջեի գերակայությունները երեքն են՝ սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումը՝ սոցիալական պաշտպանություն, կրթություն, մշակույթ ու առողջապահություն, երկրորդը՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովում, երրորդը՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բնագավառում ծրագրերի իրականացումը:
Կրթության ոլորտի ծախսեը կազմելու են 127 միլիարդ դրամ, հիմնական ծախսերի շուրջ 75 միլիարդն ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Սա նախորդ տարվա համեմատությամբ չորս միլիարդով ավել է, ու դա պայմանավորված է 2014 թ-ի հուլիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև սովորողների թվի ավելացմամբ:
Ի դեպ, Պավել Սաֆարյանն ընդգծեց, որ առաջին անգամ է, երբ ծախսերը պլանավորել են այն հաշվարկով, որ աշակերտների թիվն ավելացել է, նախորդ տարիներին աշակերտների թիվը մշտապես պակասում էր:
Թերթ.am
Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Երեկ մեր խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2 հազար դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձեւով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն»: Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաեւ մանկապարտեզներում: Հիշեցնենք, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է եւ տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: Նպատակն ազնիվ է, միջոցները` ոչ:
Հրապարակ
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հովո» անվամբ Հովհաննեսը առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով անչափահաս երեխային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել իր մորը: Անցյալ տարվա հոկտեմբերի 15-ի դռնփակ նիստում, հրապարակվեց դատավճիռ: Ըստ այդ դատավճռի՝ Հ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ 21-ամյա անձը` ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձի` քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, 263-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը, կամ համակարգչային համակարգում, կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը հոդվածի հատկանիշներով: Նա դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով: Հ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է եւ նա վերցվել է կալանքի դատական նիստերի դահլիճում: Դատական դռնփակ քննության ժամանակ պարզվել էր, որ 25-ամյա Հովհաննեսը, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին odnoklassniki.ru սոցիալական կայքի՝ իր ստեղծած երկու անհատական էջերի միջոցով անչափահասի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12-ամյա տղայի` նույն սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ:
Առավոտ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.