03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ, Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ներկա իրավիճակը Հայաստանում:
Անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող քայլերին`մասնագետը մատնանշել է Հայաստանում քիմիաթերապիա իրականացնող բաժանմունքների վերահսկողությունը, քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը: Նա նշել է քիմիաթերապիային վերաբերող կայքի ստեղծումը, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորման մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև քիմիաթերապիայի այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ խնդիրների:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին և 31-ին. անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 92 հավակնորդ, որոնցից 69-ը ստացել է հավաստագիր:
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
Ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:
Հարկադիր կատարման ծառայության բոլոր մարզային բաժինների և բաժանմունքների ղեկավարները զեկուցել են մարզային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության մասին: Միհրան Պողոսյանն արդյունավետ է գնահատել 2014 թվականի փետրվարից գործող Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի` քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը և անհրաժեշտ համարել նման գրասենյակների ստեղծումը մարզերում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում ևս կիրառելու նպատակով: Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին օրերս խոստացել են վճարել աշխատավարձերի պարտքը: Այդ փաստը հաստատել է «Նաիրիտի» խոսնակ Անուշ Հարությունյանը: Այժմ աշխատավարձերի գծով պարտքը հասել է 15 մլն դոլարի:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, «Նաիրիտի» աշխատակիցների պարտքը որոշել են վճարել այն բանից հետո, երբ խնդրին միջամտել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Չորրորդ իշխանություն
Կրթության և մշակույթի գումարները միշտ անբավարար են, ու որքան շատ լինեն այդ գումարները, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն. 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը և անդրադարձավ Երևանի պետական կոնսերվատորիային՝ նշելով, որ այնտեղ պետք է կառավարման համակարգը փոխել:
«Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով՝ 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որ ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին: Դասական երաժշտությանն առհասարակ նուրբ պետք է մոտենալ, ու խիրուրգիական միջամտությունը կարող է ավելի վատ հետևանքների բերել»,-ասաց նա:
Նախարար Աշոտյանը նկատեց, թե ցանկացած բժշկական միջամտություն ողջունում է, քանի որ դրանով է զբաղվել նախարարի պաշտոնավարման հինգ ու կես տարիների ընթացքում:
«Այդ միջամտությունը, կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե հոմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է»,-պատասխանեց Աշոտյանը ու շարունակեց, որ Կոնսերվատորիայի մասին պետք է արձանագրեն, որ բոլոր թերություններով հանդերձ՝ այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին «շարմ» հաղորդող բուհ է, որի կադրերի որակն իրականում բարձր է:
Աշոտյանը համաձայնեց պատգամավորի հետ, որ կառավարման տեսակետից կամք է անհրաժեշտ, սակայն եթե մի քանի դասախոս կրճատեն, ապա լրատվամիջոցները կրկին կգրեն, որ ջարդ է սկսել և այլն: «Կառավարման խորհրդից ակնկալում եմ, որ իրենք ավելի տոկուն ու խիզախ լինեն իրենց գործողությունների մեջ, և ես իրենց կողքին կանգնած եմ»,-կատակեց նախարարը:
«Շատ հետաքրքիր է, որ Կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում շատ տխուր է իրավիճակը»,-արձագանքեց պատգամավորը՝ նշելով, որ կտրուկ քայլերը վաղուց պետք է արվեին, քանի որ դասախոսը մեկ դասաժամի համար վարձատրվում է 750 դրամ: Ըստ Աճեմյանի՝ ժամանակն է թացը չորից տարբերել, ապահովել այդ նորմալ վարձատրությունը:
Աշոտյանը հակադարձեց, թե հումորի զգացումը միշտ իրեն փրկել է: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մի շարք բուհերի կադրերի տեղափոխման մասին կարելի է մտածել բոլորով միասին: Օրինակ՝ լուծման եղանակը վարձերի բարձրացումն է, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ:
tert.am
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ պարգևը երեխա ունենալն է: Ցավոք կան կանայք, որ ինչ-ինչ պատճառներով զրկված են այդ հնարավորությունից: «Հայկական Վարկածի» զրույցը անպտղության բուժմամբ և խնդիրներով զբաղվող, Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Գրիգորյանի հետ կարծում ենք օգտակար կլինի խնդրով հետաքրքրվողների համար:
«Երախտագիտության ամենամեծ արտահայտումը, երբ բալիկներին քո անունով են կոչում ու զանգահարում են ասում` «տատիկ» եք դարձել»,- մեր հարցին, թե ինչ երախտագիտության դեպքեր կհիշեք, այսպես պատասխանեց վերարտադրողաբան Հռիփսիմե Գրիգորյանը:
-Որո՞նք են անպտղության բուժման տարբերակները
-Բուժման տարբերակները տարբեր են: Ամենաթեթևը կոնսերվատիվ բուժումն է՝ դեղորայքով բուժումը, երբ կարգավորում են այն ինչ-ինչ խնդիրները, որ զույգն ունի թե′ կնոջ, թե′ տղամարդու մոտ, և կինը հղիանում է: Դա հիմնականում արվում է, երբ օրինակ կինն ունի հորմոնալ խնդիրներ, ձվազատման խանգարում կամ ինֆեկցիաներ և երբ այդ ամենն ուղղվում է, կինը հղիանում է: Կան խմբեր, որ այդ տարբերակն իրենց համար բացառվում է, քանի որ խնդիրենրն այնպիսին են, որ բնական ճանապարհով հղիությունը չի ստացվում: Առաջինը ներարգանդային սերմնավորումներն են, որոնք իրենցից ներկայացնում են ամուսնու սերմի մշակումը, զտումը, մաքրումը և ներարկումը կնոջ արգանդի խոռոչ, իհարկե կնոջը նախօրոք պատրաստելով դրան: Ցուցումները տարբեր են լինում. դա սերմի որակի, քանակի փոփոխություններն են, որոնք մշակումով ուղղվում են և հնարավոր է լինում սերմնաորել: Մյուսը իմունոլոգիական անհամատեղելիությունն է, երբ կնոջ մոտ ձվազատումից առաջ նորմալ սինթեզվող լորձը, որը վզիկում է արտադրվում , սպանում է սերմնաբջիջներին` համարելով օտար մարմին և այդպիսի զույգի միակ ճանապարհը ինսիմինացիայով հղիանալան է: Ինսիմինացիան նույն արհեստական սերմնավորումն է: Դա ավելի լուրջ խնդիրեների ժամանակ է արվում:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում արհեստական բեղմնավորումը
— Արհեստական բեղմնավորումը հայտնաբերվել է որպես բուժում այն կանանց, որոնք ունեն անանացանելի փողեր, այսինքն` առաջ, երբ կինը փող չուներ կամ հեռացված էր՝ դատավճիռ էր, որ կինը երբեք չի կարող երեխա ունենալ: Բեղմնավորման մեթոդն ստեղծվեց հենց այդպիսի կանանց համար: Հետո սկսեցին կիրառել նաև սերմի շատ ծանր խանգարումներ ունեցող տղամարդկանց բուժման համար: Այդ դեպքում խթանում ենք կնոջ ձվարանները, ստանում շատ ձվաբջիջներ ու երբ կինը քնած է լինում՝ հատուկ ասեղով հավաքում ենք այդ ձվաբջիջներ, բեղմնավորում ենք սերմի հետ, ստանում պտուղիկ և երեք օրական պտուղը տեղադրում արգանդի խոռոչ: Սա արհեստական կամ արտամարմնային բեղմնավորումն է:
— Ո՞ր տարիքային խմբի կանայք են ավելի շատ դիմում արհեստական բեղմնավորման:
-Կանանց տարքիները տարբեր են բոլոր առումներով: Եթե կնոջ տարիքը մեծ է, այսինքն` 40-ից բարձր, է եթե ձվարանների ֆունկցիան շատ ճնշված չէ, միանգամից խորհուրդ ենք տալիս անել ինսիմինացիաներ և եթե մի քանի անգամից չի ստացվում, նոր որոշում ենք անցնել արտամարմնային բեղմնավորման:
-Իսկ եթե խնդիրը լինում է ոչ թե կանանց, այլ տղամարդկա՞նց մոտ
-Սովորաբար 40-ից հետո, եթե նույնիսկ օրգանիզմն առողջ է, միևնույն է կինն էլ է խնդիր ունենում, որովհետև բնականոն սկսվում է ձվարանների ֆունկցիայի իջեցում: Հատուկ հորոմններ կան, որոնց շնորհիվ մենք ստուգում և հասկանում ենք` տվյալ կնոջ համար որքան պետք է շտապենք: Երբեմն լինում է նաև ձվարանների վաղաժամ ծերացում, այսինքն ֆունկցիայի իջեցում: Դա կարող է լինել նույնիսկ 20 — 25 տարեկան աղջիկների մոտ: Դրա համար առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է, թե տվյալ զույգի մոտ ինչն է խանգարել հղիանալ: Իսկ եթե տղամարդկանց մոտ է խնդիր լինում, որ արտահայտվում է սերմի որակի իջեցմամբ, այսինքն այնպիսի իջեցում, որ կարելի է օգնել սերմավորումով, մենք մշակում ենք սերմը,ակտիվացնում և ամեն ինչ նորմալ է լինում:
— Դիմողներից միայնակ կանայք են գերակշռում, թե՞ ամուսնացած զույգերը
— Ավելի շատ դիմում զույգերով են դիմում, ուղղակի հիմա տենդենցը կա, որ 35 տարեկանից բարձր կանայք հասկանում են` ավելի լավ է ինչ-որ մի բան անեն, քան սպասեն տղամարդուն, և ես գտնում եմ, որ դա ճիշտ է, որովհետև կնոջ կարևոր նպատակը բալիկ ունենալն է և սպասել տղամարդուն ու դրա վրա վատնել ժամանակը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև կարող է ուշ լինել:
— Արդյոք մեկ ծնողի դեպքում չկա կիսատ ընտանիքի վախը, կարող է ՞ արհեստական բեղմանավորումը մեծ պահանջարկ ունենալ, մեր՝ տղամարդկանց սղության պայմաններում: Վտանգ չե՞ք տեսնում:
-Եթե կինը չի կարողանում գտնել արժանի ինչ-որ մեկին , դիմում են մասնագիտացված կենտրոնների , որովհետև դոնորները մեզ մոտ հետազոտված են լինում, հիմնականում բարձրագույն կրթությամբ դոնորներ են լինում: Ընտրելուց մենք ամեն պարամետրերը հաշվի ենք առնում, որովհետև դա մեր ազգին է վերաբերվում: Իսկ ընտրությունը ճիշտ է, թե` սխալ, դա պետք է կինը որոշի: Դժվար է ասել, գուցե լիարժեք ընտանիք չի:Եթե այդ առումով մտածենք, այո’, երեխան զրկվում է հորից , բայց եթե մյուս կողմից մտածենք` այդ կինն էլ բալիկ չունենալով կմեծանա, կծերանա ու ինքն էլ միևնույնն է միայնակ կմնա:
— Դոնորներն ինչպե՞ս են ընտրվում
-Դոնորները գալիս են հայտարարություններով: Դրանք մինչև 35 տարեկան տղամարդիկ են, հիմնականում ուսանողներ, որոնց սերմի որակը շատ լավն է և իհարկե բոլոր տեսակի հետազոտություններն անցնելուց հետո են դոնոր հանդիսանում: Սերմի հատուկ պահպանման ձևեր կան. պահում ենք, 6 ամիս հետո ստուգում ենք, եթե ոչ մի թաքնված ինֆեկցիաներ չեն հայտնաբերվում, նոր սերմն օգտագործում ենք որպես դոնորական սերմ:
— Ինչպիսի՞ երեխաներ են ցանկանում հայ մայրերը, որո՞նք են այն պահանջները, որոնք ավելի շատ են նախընտրում: Ի՞նչն են կարևորում, որ իրենց երեխան ունենա
— Հետաքրքիր է, բայց իրենք որ գալիս են, նույնիսկ միայնակ, նույնիսկ երբ խնդիր ունեն զույգով, իրենց համար կարևորը երեխա ունենալն է լինում: Իհարկե մեզ մոտ կան անձնական թերթիկներ,թե ինչպիսին է տվյալ դոնորը, բայց իրենց չի հետաքրքրում, իրենք ցանկանում են միայն մայրանալ: Մինչև հիմա ինձ հանդիպած ոչ մի կին չի ասել ուզում եմ կապույտ աչքեր և այլն: Ամեն դեպքում մենք առաջարկում ենք, իրենք ընտրում:
— Ո՞ր դեպքերում է արհեստական բեղմնավորումն անթույլատրելի
-Անթույլատրելի է, եթե կան լուրջ առողջական խնդիրներ: Այսինքն` կինն անցնում է նաև թերապևտի կոնսուլտացիաներ: Կինը պետք է լինի հոգեբանական նորմալ վիճակում : Այսինքն` եթե կան հոգեկան հիվանդություններ կամ ծանր մարմնական հիվանդություններ, օրինակ այնպիսի արատներ, որ կինը չի կարող օրգանիզմում երեխա կրել, այդ դեպքերում անթույլատրելի է:
-Եթե օրինակ հոգեկան խնդիրները կնոջ մոտ վառ արտահայտված չեն, ինչպե՞ս պետք է իմանաք
-Մենք ունենք հոգեբանի կոնսուլտացիա: Եթե հոգեբանը զգում է, որ ինչ-որ խնդիրներ կան, անպայման հոգեբույժի մոտ ենք ուղորդում, չնայած այդպիսի դեպքեր չեն եղել: Մի կին ենք ունեցել, որ 35 տարեկանում պարզվել է ունի սրտի այնպիսի արատ, որ եթե երեխա ունենար, չէր ապրի: Վիրահատությունից հետո իրեն թույլ են տվել հղիանալ:
-Ընթացքում ի՞նչ հետազոտություններ են անցնում
-Սկզբում անցնում են վերարատադրողաբանի հետազոտություն, այնուհետև հոգեբանի : Կապված մեթոդի ընտրությունից` արդեն հանդիպում են և’ վիրաբույժի հետ, եթե ունեն վիրաբուժի հետազոտության կարիք, և’ անաստազեոլոգի կոնսուլտացի, եթե կարիք կա արհեստական բեղմնավորման:
-Բեղմնավորումից հետո` հղիության ընթացքում հետևողական լինու՞մ եք
-Ցավոք, մենք մինչև 12 շաբաթական ենք վարում հղիությունը, քանի որ այդ իրավունքը չունենք ամբողջ ընթացքը վարելու: Իհարկե, եթե խնդիրներ լինում են, մենք միշտ կապի մեջ ենք լինում, այնպես չէ, որ այլևս իրար չենք տեսնում: Կանայք կան, որ հաճախակի են գալիս, կանայք կան, որ ամիսը մեկ են գալիս, այնպես որ կան խնդիրենր, որ մեր հսկողության տակ պահվում են մինչև ծննդաբերություն:
-Հայաստան — արտերկիր համեմատական կա՞. ի՞նչ հայկական առանձնահատկություններ կնշեք:
-Եթե խնդիրների առումով ասեմ, մեզ մոտ շատ են կանայք ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով: Դա արտահայտվում է ավելորդ մազակալումով, դաշտանի ֆունկցիայի խանգարումով և որպես հետևանք կարող է չհղիանալու պատճառ լինել: Բուժական պրոցեդուրայի առումով ամեն ինչ նույնն է, քանի որ մենք ուղղորդվում ենք հենց եվրոպական և ամերիկյան բուժման մեթոդներով:
-ի՞նչ խոչընդոտներ են լինում ընթացքում
-Առաջին խոչընդոտը, որ դիմողին կարող է ստիպել կիսատ թողնել ընթացքը, դա ֆինանսական խնդիրներն են:
-3500-5000 դոլար. ինչո՞վ է պայմանավորված այսքան բարձր գինը և ո՞րն է գնի տատանման պատճառը:
-Կարող է կին լինել, որի վրա դեղորայքը շատ ծախսվի և հակառակը: Կան մի շարք անալիզների, որ պետք է զույգը հանձնի, եթե մի բան հայտնաբերվում է, հետո պետք է բուժումներ անեն, անալիզները կրկնեն, այդ ամբողջը գումար է և այդ է պատճառը, որ գինը տատանվում է: 5000 դոլար սովորաբար լինում է, երբ կինն ընտրում է դոնորական սերմնաբջիջ: Այսինքն` իր սեփական ձվաբջիջներով կինը հղիանալու տարբերակ չունի:
-Սուրոկատ մայրերի դեպքում ինչպե՞ս է կատարվում գործընթացը
— Դա իհարկե նույնպես իր ցուցումններն ունի: Մեկը դա արգանդի բացակայությունն է կնոջ մոտ կամ արգանդի այնպիսի փոփոխություններ, որ հնարավոր չէ կինը երեխա կրի և լինում է նաև, որ մոտ 6-12 անգամ արտամարմնային բեղմնավորում են փորձում, բայց չի ստացվում:
Օրինակ` Ֆրանսիայում սերմնավորման վեց փորձը արվում է անվճար, իսկ մեզ մոտ, ցավոք, այդ աջակցման տարբերակը չկա:
Հռիփսիմե Գալստյան
Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ՝ Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվի Կառավարության երրորդ շենքի հարևանությամբ գտնվող այգում, մեջքով դեպի հրապարակը, դեմքով` դեպի Հանրապետության փողոց :
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանի ընտրության վայրի և Երևանում վերջերս տեղադրված արձանների մասին լրագրողների հետ խոսեց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը: Խոսելով արձանի տեղադրման վայրի մասին՝ վերջինս նշեց, որ տեղադրման վայրի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան.
«Շատերը կարծում են, որ արձանը պետք է տեղադրվի հենց Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ այսօր կանգնած է Սուրեն Սպանդիարյանի արձանը ու շատերին թվում է, թե դա հենց Նժդեհի արձանն է»: Իսկ ինչ վերաբերում է արձանի տեղադրման վայրին՝ բանախոսը նշեց, որ տեղը վերևներից են որոշել, քանի որ ՀՀԿ-ն Նժդեհով է առաջնորդվում.
« Իրենք էլ որոշել են, որ արձանը պետք է լինի «հանրապետական» փողոցում,- ասաց Թոքմաջյանը` նկատի ունենալով Հանրապետության փողոցը:- Ինձ համար կարևորը արձանի գեղարվեստական արժեքն է, տեղը կարևոր չէ, քանզի լավ գործը ամեն տեղ էլ կերևա»:
Խոսելով արձանի արժեքի մասին՝ Թոքմաջյանը ասաց, որ արձանը այնքան էլ իր սրտով չէ. «Նախնական տարբերակով Գարեգին Նժդեհը սուր էր բռնել, բայց հիմա ձեռքին սուր չունի: Հիմա Նժդեհի մի ձեռքը ծալված է, մյուսն` առաջ բերված: Եվ դա դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց ինձ վրա: Քանդակագործին խնդրեցի, որ դերասանական ժեստը քանդակի միջից դուրս հանի, քանի որ քանդակի մեջ պետք է դինամիկա լինի »,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ ինքը, համենայն դեպս, այլ կերպ կքանդակեր Նժդեհին. «Ինքս Նժդեհին պատկերացնում էի շարժման մեջ, սարից իջնող, հայրենիքի համար պայքարող, հողի համար կռվողի կերպարում, իսկ այս դեպքում ինքն ավելի հանգիստ է կանգնած, շարժում չկա մեջը»,- ավելացրեց նա: Ըստ քանդակագործի` Նժդեհի` 4 — 4,5մ բարձրությամբ բրոնզե արձանը պատրաստ կլինի 2015-ին:
Հայաստանի գլխավո դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռ չի արձագանքել նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների հրազենային վնասվածք հասցնելու համար կալանավորված, ապա ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքին, որով վերջինս պահանջում էր վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը:
«Եթե քաղաքական ենթատեքստով խնդիր լիներ, այսինքն անձը քաղաքական ակտիվություն ցուցաբերած լիներ, գուցե հույս ունենայի, որ արձագանք կլիներ: Սակայն Հայկ Կյուրեղյանի դեպքում հույս չունեմ»,ասել է փաստաբանը:
Նշենք, որ Երվանդ Վարոսյանը գլխավոր դատախազին էր դիմել դեռ հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ էր վերցրել դեպքի առնչությամբ: Ըստ Հայկ Կյուրեղյանի՝ իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանական բաժանմունքում:
NEWS.am
«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը գտնում է, որ թեև ՀՀ Նախագահը հայտարարել է, որ առաջիկա 5-7 տարում մեքենաների մաքսազերծումները չեն թանկանա, սակայն մինչ հունվարի 1-ը հնարավոր է մեքենաների ներկրման ավելացման միտումը մեծանա, քանի որ մարդիկ չեն հավատում, որ այդ որոշումները չեն փոխվի:
Նա գտնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո պետք է խթանվի ներքին արտադրությունը և Ռուսաստանը Հայաստանում արտադրություն զարգացնի: «Ռուսաստանում տարբեր մակնիշի մեքենաների արտասահմանյան արտադրություններ կան, թող մի մասն էլ այստեղ զարգացնեն»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական արտադրության մեքենաների պահանջարկին, ապա Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարվանից կփորձեն Ռուսաստանից մեքենաներ ներկրել և կտեսնեն մարդիկ կգնեն, թե՝ ոչ: «Միգուցե առանց մաքսազերծման ներկրելու դեպքում ժողովուրդը ձգտի այդ մեքենաները գնել»,- ասաց նա և ավելացրեց, որ չնայած դրան` մեր հասարակությունը արտասահմանյան մեքենաներին սովորել է, առավել ևս, որ ռուսական մեքենաների որակն ավելի ցածր է: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանը կխթանի իր արտադրած մեքենաների տարածմանը Հայաստանում:
«Երբ արտասահմանյան մեքենաների մաքսազերծումն ավելանա՝ թեկուզ 5-7 տարի հետո, այդ ժամանակ անհնար է լինելու արտասահմանից մեքենա ներկրել, որովհետև մաքսազերծումը մեքենայի հնգապատիկ գինն է դառնալու: Այսինքն՝ վերանալու է արտասահմանյան մեքենաների ներկրումը»,- ասաց նա:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց, որ թեև մեքենաների ներկրումը շատանում է, սակայն երթևեկության կազմակերպման վերաբերյալ առանձնապես ոչ մի փոփոխություն չի արվում: «Եթե այսպես շարունակվի և միջոցներ չկիրառվեն, երթևեկությունը վերածվելու է կոլապսի, առավել ևս, որ ներկրված մեքենաների 70-80 տոկոսը մնում է Երևանում»,- ասաց նա և նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է անդրադառնա այդ հարցին։
Էդուարդ Հովհաննիսյանը` ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի, միջպետական ճանապարհների հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհների, համայնքային ճանապարհների երթևեկության կազմակերպումը գնահատեց անբավարար: Նա նշեց, որ այլ երկրների փորձը ներդնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: «Մեզ մոտ երթևեկության կազմակերպման հարցերը լուծվում են տեղանքային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ինչ անդրադարձ կունենա Հայաստանի ավտոշուկայի վրա, ապա նա ևս հիշեցրեց, որ ՀՀ Նախագահը խոստացել է, որ մաքսազերծման առումով առաջիկա տարիներին փոփոխություն չի լինի:
Նա ռուսական մեքենաներն այնքան էլ էժան չի համարում և նկատեց, որ Հայաստանում չեն նախընտրում ռուսական արտադրանքը: Անդրադառնալով Հայաստանում արտադրություն իրականացնելու հեռանկարին, նա հայտնեց, որ ժամանակին մտադրություն կար «Մոսկվիչ» մակնիշի մեքենաներ արտադրել Հայաստանում, սակայն դա չիրագործվեց և այդ գաղափարը թաղվեց: «Այդ ճյուղը զարգացնելու համար հիմք պետք է ունենալ, նոր գործարան պետք է կառուցվի և այսօր դրա հեռանկարը չեմ տեսնում»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանն առաջարկում է Հայաստանում մաքսազերծումն այնպես իրականացնել, ինչպես Վրաստանում, այսինքն` մաքսազերծման համար գործի երկու գործակից` մեկը տարեթիվը, մյուսը` շարժիչի ծավալը:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը ՀՀ Նախագահի ասածը համարում է միայն բանավոր խոստում և նշում է, որ թղթի վրա ոչ մի տեղ գրված չի այդ մասին: Նա կարծում է, որ գուցե նաև դրա համար են մարդիկ մտահոգված մեքենաներ ներկրում:
Նա նշեց, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը նաև մեքենաների շուկայում վատ կանդրադառնա: Գևորգ Դոստուրյանի գնահատմամբ` ռուսական մեքենաները շատ անորակ են և համեմատելի չեն արտասահմանյան մեքենաների հետ: «Չնայած դրան` Ռուսաստանի գործելաոճին ծանոթ լինելով դժվար չէ կռահել, որ Ռուսաստանը կպարտադրի, որ իրենց արտադրանքը վաճառվի այստեղ»,- ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանում մեքենաների արտադրության նախադրյալներ չկան: «Ո՞վ պետք է ներդրումներ անի, եթե Ռուասաստանն ինքը դժվարություններ ունի»,- ասաց նա և նշեց, որ եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին և նախընտրեինք ԵՄ-ն, ապա գուցե դրա հեռանկարը լիներ:
Հայտնենք, որ 2014 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 26 546 տրանսպորտային միջոց, իսկ 2013 թվականի նույն ժամանակաընթացքում` 22 637:
tert.am
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.