21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...Տարիներ շարունակ մի կերպ ծայրը ծայրին հասցնող ծանոթներիս ընտանիքը՝ 4 անձից բաղկացած, մի օր որոշեց, որ հոգնել է երևանյան այս հավերժ մաքառումից և, հավաքելով «վեշ–քոչը», ուղևորվեց ուղիղ Ղարաբաղ: Գյուղը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, սահմանին բավականին մոտ է՝ հազիվ 15-20 տուն-տնտեսությունից կազմված: Հիմնականում գորիսեցիներ են ապրում և գյումրեցիներ:
Ամեն մեկը մի կարիքից, մի դարդից գլուխն առել, տեղափոխվել է Արցախ ու անվտանգության գոտի: Օրերս մի քանի օրով Երևան եկած ծանոթս ինձ զարմացրեց իր պատմության և Ղարաբաղից բերած նվերներով: Պատմեց, որ տեղավորվել են իրենց տրամաղրած տունը, անշուշտ, զիջում է Երևանում ունեցածին, բայց ապրելու համար պիտանի է: Իսկ երբ կառավարության կողմից ստացած նյութերով նորոգեն-ավարտեն, ավելի լավը կլինի: Հսկայական հողատարածք են տրամաղրել ամուսիններին:
Աշխատանք են տվել՝ դպրոցում, գյուղապետարանում: Երկուսով ամսական այնքան գումար են ստանում, ինչքան Երևանում վաստակում էին մի կես տարում: Մի կլորիկ գումար էլ ստացել են անասուններ գնելու համար: Մաքուր օդ, բնական մթերքներ, իսկ ինչ էլ չեն արտադրում տեղում, շրջիկ խանութ-մեքենան շաբաթը 1-2 անգամ բերում է ուղիղ գյուղ: Գյուղի դպրոցն են նորոգել վերջերս, և հիացած պատմում էր, թե ինչ գեղեցիկ դասասենյակներում են դաս անում:
Եվ ամենակարևորը, պատմում էր, թե ինչ էր կատարվում օգոստոսյան լարվածության օրերին, բոլոր ռազմաճակատի տարիքի տղամարդիկ գլուխ էին կոտրում սահման գնալու համար, ուզում էին կռվել, հողը պաշտպանել: Իսկ ով էլ այդ տարիքի տղամարդ չուներ, հավ ու կով էր մորթում, ինչ մթերք ուներ, հավաքում-ուղարկում էր սահման, որ մեր տղաները ոչնչի կարիք չունենան:
Հրապարակ
Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին պատմել է վարորդներից մեկը:
Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: «Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ:
Հայկական Ժամանակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից ինքնակամ կցակառույց էր կառուցվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի /պաշտոնի ծածկագիր` 25-2.1-6/ թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է Գեղանուշ Գյունաշյանը:
Գեղանուշ Գյունաշյանը 1985թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 2006 թվականից աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրեն, 2014 թվականի ապրիլի 10-ից «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ տնօրեն:
Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի:
Թե հայկական և թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների բանակի մեջ չէ: Խնդիրը նոր նպակներին հասնելու վճռականության և անկեղծության մեջ է: Նաև դա հաշվի առնելով՝ երևի, ճիշտ կլինի, որ 5000 հոգու և մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միևնույն է՝ խաբում են, և ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ:
Որոշ դեպքերում, երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե. օրինակ, պատգամավորների և նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում և հնարում է ինչ-որ «թզի տերևներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը և գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը:
Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել՝ գտնելով կուսակցությունների խոշորացման այլ, բայց անպայման բնական մեխանիզմ: Մարդն ուզում է կոչվել կուսակցության նախագա՞հ՝ խնդիր չկա, թող բավարարի իր հավակնությունները: Թող ինքը, ի վերջո, հասկանա, թե որքան ծիծաղելի է իր վիճակը:
Առավոտ
Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մեր վանաձորցի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, որոշակի տվյալներ ներկայացրեց այդ թանկացումներից: Մասնավորապես՝ ըստ նրա, Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր զրուցակցի խոսքով, խանութպանները պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ:
Հայկական Ժամանակ
Այս պահին Երևանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից երկուսը՝ SAS-ը և «Երևան սիթին», «Քարֆուրի» «տոտալիտար» ճնշող քաղաքականության դեմն առնելու համար որոշել են իրենք էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին: Մեր տեղեկություններով՝ օրերս SAS-ում անցկացվել է մատակարարների մեծ ժողով, որտեղ նրանց առջև պահանջ է դրվել՝ եթե «Քարֆուրն» այդքան մեծ զեղչեր է պահանջում, ուրեմն SAS-ին էլ պետք է տան նույն չափի, դեռ մի բան էլ ավելի մեծ զեղչեր:
Հիշեցնենք, որ «Քարֆուրը» մատակարարներից միջինը 15%-ի կարգի զեղչեր է պահանջում՝ նրանց ապրանքները վերցնելու համար, ինչպես նաև մի քանի միլիոնների հասնող հսկայական մուտքավճար, որը նախապայման է նրանց հետ աշխատելու համար: Հիմա SAS-ում որոշել են՝ քանի որ իրենք հայկական շուկայում են արդեն մոտ 15 տարի, ուստի լիարժեք իրավունք ունեն օգտվելու այդ «պարտադրվող» զեղչերից, ինչպիսին սահմանում է նորաթուխ, դեռ շուկա մուտք չգործած «Քարֆուրը»: Մեր տեղեկություններով, SAS-ի հետ համակարծիք է նաև «Երևան սիթի»-ն: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ ապրանքների գները կտրուկ կթանկանան:
Հրապարակ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
2015թ-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Այսօր Տրանսպորտի ու կապի նախարարությունում հրավիրված քննարկմանը հայտարարեց նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այդ է պահանջում Հեռահաղորդակցության միջազգային միության որոշումը, որի անդամ է նաև Հայաստանը:
«Շուրջ կես տարի թվային հեռահաղորդմանը զուգահեռ կհեռարձակվի նաև անալոգային տարբերակը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել ձեռք բերել անհրաժեշտ սարքերն ու համապատասխան հեռուստացույցները, հասցնեն վերազինվել»,-ասաց նա:
Նախարարը հորդորեց բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հեռուստացույց գնել, պարզել, թե արդյո՞ք այն համապատասխանում է թվային հեռարձակման պահանջներին: Այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ 2015թ-ի վերջին հին հեռուստացույցները քաղաքացիները պետք է դեն շպրտեն, նախարարը պատասխանեց. «Դրանց մի մասը այո»:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան 1 միլիարդ դրամ հարկերի ու տուրքերի ձևով վերադարձվելու է պետական բյուջե:
««Էրիքսոն» կազմակերպության կողմից արդեն գնվել է պայմանագրով նախատեսված սարքավորումների 100%-ը: Առաքված սարքավորումները մաքսազերծվել են և համապատասխան խմբաքանակով ուղարկվել մարզային կայաններ»,-ասաց նա:
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրվել է հեռուստահեռարձակման թվայնացման սոցիալական ուղղվածություն:
«Մայրաքաղաքում և մերձակա բնակավայրերում նախատեսվել և իրականացվում է թվային 18, իսկ մարզերում 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում: Մայրաքաղաքի բնակիչների սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերը կրկնապատկվել են»,- ասաց նա:
Հարցին, թե պետության հաշվին քանի սարք է տրամադրվելու մարդկանց, նախարարը պատասխանեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված սոցիալապես անապահովներին, որոնք շուրջ 130 հազ. են:
«Այսինքն` այդ մարդկանցից քանիսը կդիմի, այդքանն էլ կստանա: Բայց չեմ կարծում, թե 130 հազարն էլ կդիմի»,- ասաց նախարարը:
Ի՞նչ արժե այդ սարքը և քանի՞ հեռուստացույցի կարող է ծառայել, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Գրիգոր Ամարյանը պատասխանեց, որ գները կախված տրված հնարավորություններից տատանվում են 20-100 դոլարի սահմաններում:
«Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հեռուստացույցի այն կարելի է միացնել, ապա ասեմ, որ նախատեսված է մեկի համար, թեև կարելի է մի քանիսի միացնել, բայց դրանք ցույց կտան նույն ալիքը»,-ասաց նա:
Աշտարակ քաղաքում արդեն սկսվել է փորձնական թվային հեռուստահեռարձակումը։
tert.am
Նոյեմբերի 27-ին ԱՀԹ երիտասարդները երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյան հետ կմեկնեն Շիրակի թեմ:
Այցի նպատակն է հանդիպել «Մեկ բացիկ, մեկ բնակարան» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը:
«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում: Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդներն ու ծխական համայնքները այս տարի կրկին միացել են նախաձեռնությանը:
-
-
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.