07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները և շրջանավարտներ, մշակույթի և արվեստի հայտնի ու անվանի գործիչներ: «Հազվադեպ ազգեր ու ժողովուրդներ կան, որ պատերազմի ծանր տարիներին կարող են արվեստի բուհ ստեղծելու որոշում կայացնել:
Մեր ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ գնաց նման քայլի՝ 1944 թվականին ստեղծելով արվեստի պետական ինստիտուտը: Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին նման բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: Ես և մշակույթի նախարարը երբեմն բարեկամաբար վիճում ենք՝ թատերական ինստիտուտը կրթակա՞ն, թե՞ մշակութային հաստատություն է: Այս հարցում մենք եկել ենք համաձայնության՝ թատերականը «մտավորական» հաստատություն է: Այսօր ավելի քան երբևէ մաքուր արվեստի ու մշակույթի կարիք կա՝ հատկապես երբ զանգվածային մշակույթը իր բոլոր բացասական դրսևորումներով պարուրում ու տանում է իր հետևից ամեն ինչ: Նման պայմաններում թատերական ինստիտուտը լույսի ճառագայթ է, որտեղ կարողանում են սովորեցնել մարդու էության մեջ ներթափանցելու և արտահայտչական միջոցներով արվեստ փոխանցելու գաղտնիքն ու հմտությունը: Թատերականում աշխատելը վստահաբար առաքելություն է, քան ապրուստի միջոց կամ վաստակելու տարբերակ: Այստեղ աշխատելը հավատ է սեփական գործին և ցանկություն՝ դաստիարակելու արվեստի նվիրյալների նոր սերունդ»,- շնորհավորանքի խոսքում ասել է նախարար Արմեն Աշոտյանը:
Ինստիտուտի հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, վարչապետի ու ԿԳ նախարարի հրամաններով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ երկարատև աշխատանքի ու մեծ ավանդի համար արժանացել են պետական կոչումների ու պարգևների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել ԵԹԿՊԻ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Մուրադյանը, ԵԹԿՊԻ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Գրիգոր Օրդոյանը, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Մնացականյանը: Բուհի մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերի:
Բժշկական համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Լազար Եսայանը վերջերս հերթական ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել է. «Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ», չնայած այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, և հաջորդ ամսվա մեջ պետք է կայանա մրցույթը:
Ժամանակ
սահմանադրական բարեփոխումները մերժող Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի հոբելյանին մասնակցել է նաև սահմանադրական բարեփոխումների «կնքահայր», ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Ծառուկյանի քրոջ երեխաների քավորն է:
Իսկ դրսից երգիչ-շոու աստղեր հրավիրված էի՞ն՝ հետաքրքրվեցինք մենք: «Ո՛չ»: Իսկ ներսի՞ց: «Բա հո մագնիտաֆոն չէի՞նք միացնելու՝ պարեինք-ուրախանայինք»: Հրավիրված են եղել Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արամեն և այլք»։
Հրապարակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:
Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներըը, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը:
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են վարչական շրջաններում ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ձյան և ցածր ջերմաստիճանային պայմաններում սանմաքրման մեքենասարքավորումների աշխատանքային վիճակի, բազմաբնակարան շենքերում իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև տեխնիկական աղի ու ավազի կուտակման մասին:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել վարչական շրջաններում դեռևս առկա որոշակի տեխնիկական խնդիրները: Բարձրադիր վարչական շրջանների ղեկավարներին ցուցում է տրվել վարչական շրջանների համապատասխան հատվածներում ապահովել աղ ու ավազով լցված տարողություններ` ճանապարհների տեխնիկական մշակումն ավելի օպերատիվ կազմակերպելու նպատակով:
Պատասխանատուներին հանձնարարվել է ձմռան ամիսներին մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին ներգրավել նաև կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում՝ շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան ներգրավել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ հատուկ ուշադրություն դարձնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներին` անխափան ջրամատակարարում ապահովելու և ենթակառուցվածքների սառեցման դեպքերից խուսափելու համար: Այս համատեքստում «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրվել է ջրամատակարարման ժամանակացույցների կարգավորման և ձմռան ամիսների ընթացքում հերթապահ խմբերի քանակի ավելացման վրա:
«Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները քաղաքապետի առաջին տեղակալին տեղեկացրել են, որ հիմնականում ավարտել են ձմռան աշխատանքային ռեժիմին անցնելու գործընթացը, ավելացրել են վթարավերացնող խմբերի քանակը: «Երքաղլույս» ընկերության տնօրենին հանձնարարվել է գույքագրել շարքից դուրս եկած էլեկտրական լամպերը և նորերով փոխարինել բակերի, ստորգետնյա և վերգետնյա անցումների լուսատուները: Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ինչպես պետական այնպես էլ երթուղիները սպասարկող մասնավոր ընկերություններում ընթանում են ամառային անվադողերը ձմեռայիններով փոխարինելու աշխատանքները:
Առաջիկա օրերին լրատվամիջոցներով հանդես կգա նաև ճանապարհային ոստիկանությունը` երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորելով տրանսպորտային միջոցները ապահովել ձմեռային անվադողերով` խցանումներից ու դժվարանցանելիության դեպքերից խուսափելու համար:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նույնպես հիմնականում պատրատ են ձմռանը: Մի քանի հաստատություններում առկա տեխնիկական որոշ խնդիրներ, առաջիկա օրերին սպասարկող ընկերության հետ համագործակցելով, լուծում կստանան:
Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել առավելագույն արագ ու արդյունավետ: Ամբողջ գործընթացը կվերահսկեն քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը` իրավիճակի մասին ամենօրյա ռեժիմով զեկուցելով Երևանի քաղաքապետին:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կբերի միգրացիոն տեղաշարժի ակտիվության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Ըստ նրա, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը կբերի ոչ թե արտագաղթի տեմպերի մեծացման, այլ ընդհակառակը՝ կոնկրետ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները ավելի լավ պայմաններ կունենան: Նախ՝ ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները կդառնան միասնական, և հավասար կարգավիճակ կունենան: Այսինքն՝ ՌԴ-ում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին ու ՌԴ քաղաքացին նույն իրավունքները կունենան:
Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը և նրա ընտանիքը երկրի տարածքում համարվելու են օրինական բնակվողներ:Այսօր, որպեսզի միգրանտը Ռուսաստանում աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, փաստաթղթեր ներկայացնի և տուրք վճարի: ԵՏՄ մուտք գործելուց հետո, այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, և սա, իրականում, մեծ տնտեսում է մարդկանց համար:
«Լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերելու կարիք չկա: Ի դեպ, երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, այլևս խնդիր չի լինի»,-բացատրեց Եգանյանը:
Երկարացվել է նաև ՌԴ մուտք գործելու դեպքում հաշվառման կանգնելու համար տրվող ժամանակը՝ 30 օր:
Պարզվում է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել, այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ: Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով: Երեկ Գորիսում հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլև պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։
Հայկական Ժամանակ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Դանիել Պետրոսյանը և Սևակ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ աղանդավորական կառույցը Խնկո Ապոր գրադարանում հավաքներ է կազմակերպում:
Պետրոսյանի փոխանցմամբ իրենք ունեն հավաստի տեղեկություն, որ կիրակի օրերը ժամը 12-ին գրադարանի դահլիճում կազմակերպվում են աղանդավորական հավաքներ, որոնց ժամանակ նաև բուժումներ են արվում:
«Կիրակի օրը՝ ժամը 12-ին, մենք գնացինք գրադարան, բայց մեզ ներս չթողեցին, արգելեցին մուտք գործել դահլիճ: Բայց, եթե թաքցնելու ոչինչ չունեն ինչո՞ւ են գրադարանի հետևի մուտքից մտնում և եթե կրոնական կազմակերպություն են, ապա պետք է բաց լինեն և բոլորը կարող են մասնակցել հավաքներին: Հետո մեզ մի կին մոտեցավ և իմանալով, որ մենք աղանդների դեմ պայքարող կազմակերպություն ենք՝ սկսեց ագրեսիվ տոնով ասել, որ իրենք աղանդ չեն, պարզապես հավաքներ են անցկացնում, քարոզներ ու բուժումներ իրականացնում: Երբ ղեկավարի անունը հարցրեցինք, ասաց՝ Վահագն Հարությունյան»,-նշեց Սևակ Հարությունյանը:
Դանիել Պետրոսյանն էլ հավելեց, որ իրենք այդ կապակցությամբ խոսել են նաև «Խնկո-Ապոր» անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանի հետ, որը սկզբում հավատացրել է, որ նման հավաքներ չեն կազմակերպվում. «Երբ սկզբում ասացիք, որ գրադարանում կրոնական կազմակերպություն է հավաքվում և բուժումներ անում, նա ասաց, որ դա բացառվում է, սակայն, երբ ասացինք, որ փաստեր ունենք Ռուզաննա Տոնոյանը արդեն ասաց, որ հնարավոր բան է»:
Ս. Հովհաննիսյանը նշեց նաև, որ նշված կազմակերպությունից իրենց հայտնել են, թե իրենք հայ առաքելական եկեղեցու զավակներն են, բայց նրանց գործողությունները ապացուցում են այն, որ դա հերթական աղանդավորական կազմակերպությունն է:
Սեդա Ավետիսյան
Երևանի մեքենաների գրանցման և հաշվառման կենտրոնում, (ՄՌՈՒ) արդեն մի քանի ժամ է՝ խափանվել է սերվերը, ինչի պատճառով որևէ գործարք չի արվում: Գոյացած հերթում կանգնած քաղաքացիներին ոչ ոք ստույգ ոչինչ չի ասում, մարդիկ տարակուսած են՝ գնան, թե՞ սպասեն աշխատանքների վերականգվելուն, որը ըստ մեզ հասած տեղեկության, խոստացել են կատարել երկու ժամվա ընթացքում:
«Հայկական Վարկածը» կապ հաստատեց Ոստիկանության մամլո ծառայության հետ՝ պարզելու համար սերվերի վերականգնումը ինչի հետ է կապված և ինչքան ժամանակ է պետք հարցը լուծելու համար:
Ոստիկանության մամլո ծառայությունից մեզ պատասխանեցին, որ խնդիրը տեխնիկական է, և որ մինչև երեկոյան ժամը 9-ը ամեն ինչ կկարգավորվի.
Ստացվում է, որ մարդիկ մինչև օրվա վերջ սպասելուց հետո միայն կտեղեկանան, որ խնդիրը կարգավորվելու է աշխատանքային օրվա ավարտից հետո ու իրենք անիմաստ են սպասում:
Կիրակի վաղ առավոտից «Սան տաֆե» սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:
Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն առաջիններից մեկն էր ահազանգել շինարարության մասին, երեկ «Ժամանակին» ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել, թե ինչ է կառուցվում, սպառիչ պատասխան չեն տվել: «Հսկայական հիմք է փորված, և պարզից էլ պարզ է, որ տեղում կապիտալ շինարարություն է լինելու: Շինարարությունն ինձ հուշում է, որ այն դառնալու է երկու, եթե ոչ ավելի, հարկանի լափելու տեղ:
Ժամանակ
Երբ 90-ականների առաջին կեսից այն ժամանակվա կրթության նախարար Աշոտ Բլեյանը արգելել էր ցածր դասարաններում գրական-գեղարվեստական երեկոների ժամանակ «բեմադրել» Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, «հայրենասեր հասարակայնություննը» ընդվզել էր՝ Բլեյանին անվանելով «Աբդուլ Համիդ» և «Թալեաթ»: Նախարարը պարզապես դեմ էր, որ երեխաներն առաջին դասարանից, հայրենասիրական դաստիարակության շրջանակներում, արտասանեն Սևակի տողերն առանց հասկանալու՝ որպես կյանքի ընկալման բանաձև:
Բայց պետք է ընդունել, որ վակուումը մնում է: Ինչո՞վ փոխարինել հոկտեմբերիկներին, պիոներներին, կոմերիտականներին: Պատանի նժդեհականներո՞վ, պատանի երկրապահներո՞վ: Վստահ չեմ։ «Երկրապահ» անունը, մեղմ ասած, անբիծ չէ, անվիճելի չէ հասարակության համար: Այնտեղ, որտեղ քաղաքական և, հետևաբար, տնտեսական շահերի հոտ է գալիս, այդտեղ խոսք չի կարող լինել հայրենասիրական դաստիարակության մասին:
Մենք չունենք, այսպիսով, ժամանակակից անվիճելի օրինակներ, որոնք կտան երեխաներին անվիճելի բանաձևեր:
Առավոտ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.