07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել:
Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում միջազգային գործընկերների և տեղական կառույցների ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ վերոնշյալ կառույցներն իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանում մրցույթի կազմակերպիչներին:««Համաշխարհային հմտություններ» մրցույթը համաշխարհային մասշտաբով ունի մեծ հեղինակություն. պատահական չէ, որ մի շարք երկրներում մրցույթի բացման արարողությանը մասնակցում են երկրի առաջին դեմքերը: Այսինքն` համաշխարհային մասշտաբով կարևորվում է միջին մասնագիտական կրթության կարևորությունը տնտեսության զարգացման գործում: Երկար տարիներ միջին մասնագիտական կրթությունը խորթ եղբոր կարգավիճակում է գտնվել հանրակրթության և բարձրագույն կրթության շարքում: Սակայն ներկայումս այն նոր զարթոնք է ապրում, որի վկայությունն են ոչ միայն այս մրցույթը և ընդլայնվող արտաքին կապերը, այլ նաև կատարված խորքային բարեփոխումներն այս ոլորտում: Մասնավորապես, պետպատվերի տեղերի ավելացումը, նյութատեխնիկական բազայի համալրումը, կրթական ծրագրերի վերանայումը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ընդունելության քննությունների հանումը և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը ներկայացնող մասնակիցները հավուր պատշաճի ներկայանան «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում և մրցանակային տեղեր գրավեն:
Նախարար Արմեն Աշոտյանը մրցանակներ է հանձնել հաղթողներին:
Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 26-27ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: 2013 թվականին առաջին փուլով կայացել էր մրցույթ Ոսկերչություն, Նորաձևության տեխնոլոգիա և Խոհարարություն մասնագիտությունների գծով: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, հնարավորություն կունենան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:
Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտին, ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Մենք հաճախ ենք մտածում և վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները: «Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին», որ դա հիմար հավակնություն է, «թալանչի ՀՀՇ-ականների» հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու» դատարկ երազանք է և այլն: Հետևաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91 ին «կարծրացած կոմունիստներն» էին:
Մենք չենք հավատում մեր ուժերին: Մեզ թվում է, որ մենք Վիկտոր Համբարձումյան կամ Արամ Խաչատրյան ենք ունեցել բացառապես սովետի շնորհիվ: Իսկ Վիլյամ Սարոյան, երևի, Ամերիկայի՞ շնորհիվ: Մենք չենք հավատում, որ կարող ենք մրցունակ ապրանք արտադրել, և հենց այդ պատճառով ենք ուզում մեր «բարախլոն» վաճառել ԵՏՄ հետամնաց երկրների վրա:
Իրականում ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս: Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր:
Խմբագրական
Առավոտ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա 4 Ռանեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գործող մանկական սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, թիվ 1 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, ինչի հետևանքով նա ընկել է իր կողքով քայլող 81-ամյա կնոջ վրա: Վերջինս նույնպես վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 52/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հուշակերտ-Ղարաղալա ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/231 տնակի դիմաց «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՌԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում 57-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.15-սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրիի Ադելյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ձեռքը վնասվել է:
Պարզել, որ կնոջը վրաերթի է ենթարկել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը հրավիրվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Այսօր՝ դեկեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որպեսզի նամակ փոխանցեն և պահանջեն իշխանություններից աշխատավարձերի ամբողջական վճարում և աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ծանուցագրերի գործընթացի կասեցում:
Գործարանի աշխատակիցները ծանուցագրեր են ստացել, որում նշված է եղել, այն մասին, որ իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը փետրվարի 1-ից լուծարվելու են: Նոր պայմանագրերը կնքվելու են միայն 500 հոգու հետ՝ տեղեկացրել են աշխատակիցները:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Աշխատակիցները հույս չունեն, որ իշխանությունները կկատարեն իրենց խոստումը և կվճարեն աշխատավարձերի պարտքը:
«Մենք հույսներս կտրել ենք, որ գումարը տալու են: Դիմել ենք, խաբել են մեզ, հեռուստացույցով ելույթ ունեցան, որ «Նաիրիտի» պարտքերը փակելու են: Մեկ ամսվա փող են տվել, ժողովրդին խաբում են: Յանիմ մինչև Նոր տարի էլ մեկ ամսվա էլի տալու են, բայց սաղ թանկացել ա արդեն, էս ժողովուրդը մեկ ամսվա աշխատավարձով ի՞նչ պետք է անի: Մենք մեր քրտինքով աշխատած փողն ենք ուզում, ձեզանից ողորմություն չենք խնդրում»,- ասել է գործարանի աշխատակից Հովհաննես Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երևան ՋԷԿ-ի և Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան — Արագած, Սիսիան – Ստեփանակերտ և Գորիս քաղաքի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաններին, Ապարան-Արագած և Գորիս-Ստեփանակերտ (Խնձորեսկ գյուղի մոտակայքում) ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
2006 թվականին Հայաստանը միացավ հաշմանդամների կոնվերցիային:
Աշխատանք, տրանսպորտից օգտվելու հնարավորություն, ապահովվածություն՝ սրանք այն խնդիրներն են որոնց հետ ամեն օր բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Խնդիրներին որոշակի լուծում տալու համար 2008 թվականին Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով է ստեղծվում, որի առջև նպատակ էր դրված հաշմանդամներին մատչելի պայմաններ ապահովել և նրանց իրավունքների պաշտպանելն էր:
Այս ոլորտում դեռ շատ չլուծված հարցեր շատ կան, որոնց մասին բարձրաձայնում են հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները, այդ խնդիրների մասին խոսվում է հատկապես դեկտեմբերի 3-ին:
Աշխարհում կա մոտ 650 միլիոն հաշմանդամություն ունեցող մարդ: Հայաստանում նրանց թիվը հասնում է 180 հազարի, որոնցից 8000-ը երեխաներ են:
Այսօր՝ Հաշմանդամների միջազգային օրվա (դեկտեմբերի 3) առթիվ, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը « Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ներկայացրել է «Քեզ համար, Հայաստան» ֆլեշմոբը: Ժ.Կառվարենցի և Շ.Ազնավուրի հանրահայտ երգը կատարել են միջազգային մրցույթների դափնեկիր ՓԱՐՈՍ կամերային երգչախումբը և Արմեն Դիվանյանի անվան ԱՐԵՎՆԵՐ մանկապատանեկան անսամբլը:
Ֆլեշմոբի նպատակը՝ ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնելն է,որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են:
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Դրա վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի դեկտեմբերի 4-ին:
Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը հունվարի 7-ը Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: Ըստ կառավարության տրամաբանության, քաղաքացիները հնարավորություն կունենան դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 12-ը անընդմեջ հանգստանալ։
Հայկական Ժամանակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2011թ. դեկտեմբերից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունն իրականացնում է անօթևանների հավաքագրման և ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրը: Հերթական անօթևանը դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ներքո գործող անօթևանների ժամանակավոր կացարան, ուր կապահովվի կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով և սննդով: Նախնական տեղեկություններով նա Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաքից էր:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաև Իտալիայի փողոցի սկզբնամասում, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ տևական ժամանակ ապաստանած ընտանիքին: Ի դեպ, այս ընտանիքին Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվել է տարատեսակ սոցիալական և պարենային աջակցություն, ընտանիքի անդամները մեկանգամյա անվճար սնունդ են ստանում «Օրրան» բարեգործական կազմակերպությունից: Բացառության կարգով ընտանիքին առաջարկվել է նաև ժամանակավոր կացարան, որից հրաժարվել են: Հարկ է նշել, որ փողոցներում հանդիպող թվացյալ անօթևաններից շատերն ունեն ընտանիքներ, բնակարաններ, բայց զբաղվում են մուրացկանությամբ։ Նրանց մեջ կան նաև մարզերի բնակիչներ, որոնց համար Երևանը բարենպաստ միջավայր է մուրացկանության համար։
2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրվել և անօթևանների ժամանակավոր կացարան են տեղափոխվել 152 անձինք, որոնցից շուրջ 115-ը Երևան քաղաքից։ Նրանցից 29-ը հանրապետության տարբեր մարզերից են, 6-ը` ՌԴ-ից, 1-ը` ՈՒկրաինայից, 24-ը` քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածներ: Վերջինների դեպքում աշխատանք է տարվում նրանց շրջանում սոցիալական վերականգնողական ադապտացիայի և կրկնահանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Գործընթացն ունի առանձանահատկություններ, քանի որ հաճախ ալկոհոլից, թմրամիջոցներից կախվածություն ունեցող կամ մուրացկանությունից չհրաժարվող անօթևանը չի ցանկանում կտրվել փողոցից կամ այսպես ասած «ազատ միջավայրից», գտնվել կացարանում, ստանալ սոցիալական ծառայություններ: Պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակավոր կացարանում չի թույլատրվում օգտագործել ոգելից խմիչք և արվում է ամեն ինչ` սահմանված կարգը և համակեցության ընհանուր կանոնները պահպանելու համար։ Լինում են դեպքեր, երբ ամիսներ շարունակ կատարված աշխատանքից, այդ թվում փաստաթղթերի վերականգնումից հետո անօթևան անձը վերադարձվում է ընտանիք, կամ աշխատելով անցնում ինքնուրույն կյանքի, կամ պետության ամբողջական խնամքի տակ անցնելով` տեղավորվում որևէ մասնագիտացված հաստատությունում, որից հետո հանկարծ կրկին հայտնվում է փողոցում։ Նման դեպքերում կրկնապատկելով ջանքերը, նորից աշխատանքներ են ձեռնարկվում` նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին առավոտյան Երևանում Կ. Ուլնեցու փողոցում 62/1 շենքում արտասովոր դեպք է տեղի ունեցել:Նույն շենքի աստիճանահարթակի բազրիքից կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Պարզվել է՝ նա նույն շենքի 36-ամյա բնակիչ է եղել:
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Պատճառները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
NEWS.am
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.