Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել:
Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում միջազգային գործընկերների և տեղական կառույցների ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ վերոնշյալ կառույցներն իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանում մրցույթի կազմակերպիչներին:««Համաշխարհային հմտություններ» մրցույթը համաշխարհային մասշտաբով ունի մեծ հեղինակություն. պատահական չէ, որ մի շարք երկրներում մրցույթի բացման արարողությանը մասնակցում են երկրի առաջին դեմքերը: Այսինքն` համաշխարհային մասշտաբով կարևորվում է միջին մասնագիտական կրթության կարևորությունը տնտեսության զարգացման գործում: Երկար տարիներ միջին մասնագիտական կրթությունը խորթ եղբոր կարգավիճակում է գտնվել հանրակրթության և բարձրագույն կրթության շարքում: Սակայն ներկայումս այն նոր զարթոնք է ապրում, որի վկայությունն են ոչ միայն այս մրցույթը և ընդլայնվող արտաքին կապերը, այլ նաև կատարված խորքային բարեփոխումներն այս ոլորտում: Մասնավորապես, պետպատվերի տեղերի ավելացումը, նյութատեխնիկական բազայի համալրումը, կրթական ծրագրերի վերանայումը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ընդունելության քննությունների հանումը և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը ներկայացնող մասնակիցները հավուր պատշաճի ներկայանան «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում և մրցանակային տեղեր գրավեն:
Նախարար Արմեն Աշոտյանը մրցանակներ է հանձնել հաղթողներին:
Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 26-27ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: 2013 թվականին առաջին փուլով կայացել էր մրցույթ Ոսկերչություն, Նորաձևության տեխնոլոգիա և Խոհարարություն մասնագիտությունների գծով: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, հնարավորություն կունենան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:
Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտին, ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.