07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Նոյեմբերի 27-ին ԱՀԹ երիտասարդները երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյան հետ կմեկնեն Շիրակի թեմ:
Այցի նպատակն է հանդիպել «Մեկ բացիկ, մեկ բնակարան» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը:
«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում: Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդներն ու ծխական համայնքները այս տարի կրկին միացել են նախաձեռնությանը:
Ասում են՝ ինչպես նշես Նոր տարին, էնպես էլ կանցի ողջ տարին: Իսկ մեզ մոտ տարեցտարի այն ավելի ճոխ են նշում, բայց արդեն ոչ ավանդական տոնական սեղանների շուրջ ու ինչպես պարզվում է հայաստանյան հանգստյան տներում Ամանորը նշելու պահանջարկից՝ այս տարի կոկորդիլոսն էլ հարգի չէ:
«Հայկական Վարկածը» պարզել է, թե ինչ արժե Ամանորը Ծաղկաձորում անցկացնելու համար մեկշաբաթյա (դեկտեմբերի 31-հունվարի 6) փաթեթներն երկու անձի համար:
Ամենաէժան հյուրանոցը, որտեղ կարող ես 7 օր անցկացնել Ամանորը «Ծաղկահովիտ» հյուրանոցն է (380.000 դրամ), իսկ ամենաթանկ հյուրանոցների շարքը բացում է «Գոլդեն Փելեսը»՝ 1մլն. 250.000 դրամ: Թանկությամբ չեն զիջում նաև «Մարիոթ»(1մլն. 100.000 հազար դրամ), «Ռոսիա» (1 մլն. 50.000 դրամ) և «Մուլտի Ռեսթ» (1միլ. 100 հազար դրամ) հյուրանոցները: Իսկ «Կեչառիս»-ն ունի երկու տարբերակ՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը արժե 587 հազար դրամ, իսկ դեկ.31 — 6 ը՝ 1 միլիոն 170 հազար:
«Յուպիտեր» հյուրանոցում արդեն ազատ տեղ չկա, գներն էլ չեն հրապարակում:
Ի դեպ, երևի թե միայն Երևանում են 7 օր նոր տարի նշում: Աշխարհում մարդիկ դեկտեմբերի 25 -ից մինչև հունվարի մեկը նշում են ծննդյան տոներ, իսկ հունվարի 2-ից անցնում նորմալ բնականոն կյանքի: Մեր երկրում դեկտեմբերի 25 -ից արդեն քաոս է, որն ավարտվում է հունվարի 6-ին: Ու ամենկարևորը, որ մեզանում լիարժեք ուրախացողները շատ քիչ են:
Զուգահեռ անցկացնելու համար Փորձեցինք պարզել նաև, թե որքան կարժենա, եթե Ամանորյա 7 օրն անցկացնենք օրինակ՝ Դուբայում, Եգիպտոսում կամ Երուսաղեմում: Պարզվեց, որ այստեղ առաջարկվող փաթեթները ծաղկաձորի մոտ կես գինն արժեն:
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհը:
Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Լոռու մարզի Գուգարք, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Սյունիքի մարզի բոլոր քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1–ից հնարավոր է բարձրանա: Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է:
Քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է «աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ»: Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավար:
Հայկական Ժամանակ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.
1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա – Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի – Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նոյեմբերի 23-ին մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը: Մասնակից 7 թիմերի կազմում ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Զբաղվածության պետական ծառայության, Ազգային վիճակագրական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը:
Երևանի քաղաքապետարանի թիմի կազմում ընդգրկվել են տրանսպորտի վարչության բաժնի պետ Հարություն Մելքումյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Աղվան Մովսիսյանը: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի թիմը հաջող մրցելույթներ է ունեցել`չկրելով թիմային ոչ մի պարտություն:
Քաղաքապետարանի հավաքական թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջին տեղը զիջել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին, որը և հռչակվել է առաջնության հաղթող: Երրորդ տեղը զբաղեցրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը: Մրցաշարի հաղթող թիմը պարգևատրվել է գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Մեդալներ և պատվոգրեր են հանձնվել նաև մրցանակային եռյակի մյուս ներկայացուցիչներին: Լավագույն անհատական ցուցանիշներով քաղաքապետարանի թիմի ներկայացուցիչ Հարություն Մելքումյանը պարգևատրվել է երկրորդ կարգի դիպլոմով և մեդալով:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 01:40-ի սահմաններում, նա հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ուշացումով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի ուշացման պատճառը կայանում էր նրանում, որ արդեն 2 օր է՝ քննիչները վթարի վայրեր են ժամանում իրենց անձնական օգտագործման մեքենաներով և շատ դեպքերում հայտնվում են խցանման մեջ, իսկ նախկինում նրանք դեպքի վայր էին ժամանում ՃՈ ավտոմեքենաներով:
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն պարզում են վրաերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի պաշտոնը դեռևս թափուր է: Այն անհիշելի ժամանակներից զբաղեցնում էր «երկաթյա լեդին»՝ Լալա Ղազարյանը, որը 4 ամիս առաջ ազատման դիմում գրեց, և այժմ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երեխաների հիմնահարցերով բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Մեր տեղեկություններով, Ղազարյանի հետագա պաշտոնավարմանը դեմ է եղել անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու մինչ օրս չեն կարողանում այս «յուղոտ» պաշտոնի համար արժանի մեկին գտնել, հայտնի չէ:
Ըստ ապարատի կուլիսային զրույցների, պատճառն այն է, որ Լալա Ղազարյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր աշխատատեղի կորստի հետ և փորձում է վերադառնալ: Համաձայն է անգամ պաշտոնի անվանափոխությանը կամ ավելի ցածր կարգավիճակի, միայն թե վերադառնա: Աշխատանքի և սոցապնախարարության մամուլի պատասխանատու Անուշ Դանիելյանին հարցրինք՝ ինչո՞ւ է ուշանում այս կարևոր վարչության պետի նշանակումը: «Մրցույթը դեռ չի հայտարարվել: Իսկ ուշացման մասին պնդելը ճիշտ չէ, քանի որ օրենքով հստակ ժամկետ սահմանված չէ, և մրցույթ հայտարարելը Քաղծառայության խորհրդի գործն է:
Հրապարակ
Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլև մի ամբողջ ազգուտակի միջև է թեժ պայքար գնում: Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.