07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն» ու «անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»:
Խորը միտք է՝ ոչ միայն այն մասին, որ նման հրաշալի փոխակերպումներ հնարավոր չեն, այլև ներկայի և անցյայի փոխկապակցվածության մասին:
Հենց որ մեր կյանքում ինչ-որ մի այլանդակ երևույթի ենք հանդիպում, ասում ենք՝ «այդ հոգեբանությունը դեռ Սովետից է գալիս», կամ՝ «դե, ինչ եք ուզում՝ դարերով պետականություն չունեցող ազգ ենք»: Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում է «լաց լինել»՝ «ա՜խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել»: Այսոպիսով՝ մենք արդարացնում ենք մեր նախորդ սխալները [«այդպես էր պետք»] և թե’ այսօր սխալներ գործելու իրավունքը [«անիծյալ անցյալի բծերը»] :
«Հայկական վարկած»-ի խմբագրություն եկած Սուրենը սիրիահայ է: Մոտ մեկ ամիս է՝ Երևանում է ապրում, բայց արդեն ցանկանում է հետ վերադառնալ. «Աշխատանք չկա», -ասում է նա:
Մեզ հետ զրույցում Սուրենը պատմեց, որ, չնայած պատերազմին, Սիրիան չես համեմատի Հայաստանի հետ, նույնիսկ եզրեր չկան համեմատության:
Նա պատմեց, որ չի կարողանում աշխատանք գտնել, իրեն առաջարկված ժամանակավոր բնակարանն էլ գտնվում էր Դիլիջանում, ու ինքը այդպես էլ չհասկացավ, թե տարվա այս եղանակին բլրի վրա կառուցված տները, որ ավելի շուտ ամառանոց են, քան բնակավայր, ինչու են առաջարկում իրենց: Թե՛ ինքը, թե՛ մյուս ներգաղթած մարդիկ չեն կարող այնտեղ բնակվել և գոյություն պահպանել. «Երևանից շատ հեռու էր, գործ չկա: Եթե գործ գտնեմ տուն կվարձեմ, բայց առաջին հերթին ես աշխատանք եմ ուզում, Իսկ եթե այսպես շարունակվի, Նոր տարին կանեմ ու հետ կվերադառնամ»:
Նշված հարցով զբաղվում են «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամն ու «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Փորձեցինք կապ հաաստատել ներկայացուցիչների հետ:
Պարզվեց, որ ծրագիրը նոր է և դեռ իրագործման փուլում է: Ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ սիրիահայերը հիմնականում չեն համաձայնում մնալ հայրենիքում` աշխատանք չունենալու պատճառով և հիմնադրամը փորձում է կարգավորել նաև այդ խնդիրները:
Հարց է առաջանում` հնարավոր չէ՞ մի քիչ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել նրանց խնդիրների նկատմամբ: Կան մայրաքաղաքին ավելի մոտ բնակավայրեր, որտեղ կարելի է գտնել տներ, աշխատանք, մեր հայրենակիցների կյանքը կազմակերպելու համար: Անունը դնում ենք խնդիրների լուծում, սակայն մարդկանց առաջարկում ենք Դիլիջանի բարձրունքը, ո՞րն է նպատակը, ի՞նչն է նման մոտեցման պատճառը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանը տեղեկացրեց, որ Դիլիջանում բնակարաններ տրամադրելու նպատակով իրենց ՀԿ է դիմել ամերիկահայ բարերար Րաֆֆի Արտալճեանը, որը առաջարկել է Դիլիջանում բնակարաններ տրամադրել, սակայն սիրիահայությունը շատ վատ է արձագանքել, որովհետև գերադասում են Երևանում ապրել, որքան էլ հարմար չէ՝ թանկ է. «Այնուամենայնիվ իրենց էլ կարելի է հասկանալ. ապրել են 4.5 միլիոնանոց քաղաքում: Երևանն իրենց համար, կարելի է ասել, փոքր է: Չենք կարող մեղադրել, որովհետև մարզերում աշխատանքի հնարավորությունները գրեթե վերանում են, քիչ է աշխատատեղերը, նույնիսկ մարզի բնակչությունն է անաշխատ և արտագնա աշխատանքի է մեկնում»:
Նաիրա Եդիգարյանի խոսքով` բնակվարձի տարբեր ծրագրեր են իրականացվել. «Առաջին ձեռք մեկնողը եղել է «Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը» և 600 ընտանիքի բնակվարձ է տրամադրվել: 3 ամիս միությունը բաժանեց բնակվարձերը, որից հետո ծրագիրը ստանձնեց հայկական «Կարիտասը», որը օգնեց մոտ 120 ընտանիքի թե՛ բնակվարձի, թե՛ կոմունալի, թե’, բժշկական, և թե՛, սնունդի հարցով: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը մինչ այսօր իրականացնում է ևս 650 ընտանիքի բնակվարձի տրամադրում»:
Քանի որ «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ-ն երկուսից ավելի տարի է գործում է, և աջակցություն ցուցաբերում պատերազմից ներգաղթյալներին` փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ օգնություն է ցուցաբերվում աշխատանքի տրամադրման առումով.
«Կենտրոնը համագործակցում է «Զբաղվածության պետական ծառայության» հետ, ինչպես նաև անհատ գործարարների: Սիրիահայերն էլ պահանջված աշխատող լինելու շնորհիվ է, որ կարողանում են աշխատանքի տեղավորվել, որովհետև թե’ սպասարկման, և թե մյուս ոլորտներում սիրիահայերը կարողանում են իրենց լավ դրսևորել, բայց էստեղ էլի խնդիր կա `լեզվի հարցը. Օրինակ` դեղագործներրի մի մասը չգիտի ռուսերեն , ինչը խանգարում է դեղատանը աշխատելուն, որովհետև դեղերի հսկայական մասը ռուսերենով է: Ունենք «Россотрудничество» կազմակերպության հետ համատեղ ծրագիր, որի շրջանակներում 40 ուսանող սովորում են ռուսերեն այն մակարդակով, որ հետագայում կարողանան աշխատել սպասարկման ոլորտում»,- պատմեց Նաիրան:
Նաիրայի խոսքով` գործատուն դիմում է կենտրոն, ասում է, թե ինչպիսի աշխատող է ուզում և քանի որ կենտրոնում ցուցակագրել են սիրիահայերին և նրանց մասնագիտությունները կան, համադրում են գործատուի ուզածն ու սիրիահայերի մասնագիտությունը, ուղարկում գործատուի մոտ: Մնացածն արդեն իրենց դրսևորելու խնդիրն է. «Մարդիկ կան, ասում են` այո, ուզում ենք աշխատել, բայց իրենց մշակույթի մեջ մտած չէ, որ կինը աշխատի»:
Նաիրան մի փոքր պատմեց նաև կենտրոնի ստեղծման մասին. « 2012-ին, երբ սկսվեց ամենամեծ հոսքը, երբ պատերազմը հասավ Հալեպ, Հալեպից սկսվեց մեծ հոսք դեպի Հայաստան և բոլորն ուղիղ գնում էին սփյուռքի նախարարություն, ինչը մեծ խնդիր էր առաջացնում, որովհետև նախարարությունը ուրիշ ֆունկցիա չէր կարողանում կատարել. Սկսած լեզվական խնդիրներից, բժշկի գնալուց կրթական և բոլոր հարցերով գնում էին ուղիղ նախարարություն: Բնականաբար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի մարմին, որում խնդիրներն ավելի հասանելի ու լուծելի կլինեն, որովհետև մեր կենտրոնի աշխատողները հիմնականում սիրիահայեր են: Այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում նաև տիկին Լենա Հալաջյանը, որը Սիրիայում Սփյուռքի նախարարության ներկայացուցիչն էր, նախարարի խորհրդականը, այսինքն՝ ինքը ծանոթ էր համայնքի բոլոր խնդիրներին դեռ Հալեպում եղած ժամանակ և մենք ունենք ուսուցչուհի, որը նույնպես բոլորին ճանաչում է և այս ճանաչողությունը շատ մեծ դեր է խաղում, դրա համար որոշվեց հիմնել մի մարմին, որը ծանոթ է թե՛ լեզվին, թե՛ մենթալ մտածելակերպին, թե իրենց բոլոր խնդիրներին:
Կենտրոնը չի աշխատում մենակ. Համագործակցում ենք շատ-շատ այլ կենտրոնների հետ՝ ինչպես հասարակական – պետական գերատեսչությունների, այնպես էլ նաև միջազգային կառույցների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակը, Սեյվ դը չիլդրնի համաշխարհային պարենի ծրագիրը, Անքոր կազմակերպության հետ, այսինքն՝ մենք համագործակցում ենք բոլոր տեսակի կառույցների հետ:
Կենտրոն դիմողների քանակը 2 և ավելի տարիների ընթացքում 7000 հոգի է կազմել: Նարիան չի ժխտում, որ դժգոհներ ու Հայաստանից մեկնածներ կան. «Հնարավոր է, որ 7000- ից 500-ը մեկնած լինեն, բայց նախորդ ամիս, երբ մենք սննդի բաշխում ունեցանք, 5000 տուփերը բաժանվեցին: Խոսակցություններ իհարկե կան, փաստը մնում է փաստ, ավելի շատ գալիս են, որովհետև որ ամեն օր ունենում ենք գրանցվողներ»:
Հռիփսիմե Գալստյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երևույթը վերացնելու նպատակով:
Նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 4 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ 3 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Այս մասով հանձնարարվել է հատկապես հանգստյան օրերին էլ ավելի ուժեղացնել հսկողությունը:
Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և խստորեն հետևել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 251 և 73 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ, լուծում է ստացել 230 հարց, մյուսներն ընթացքի մեջ են:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների 950 ծնողներն այցելել են Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր ու տեսակցել իրենց զավակներին:
Սկսվող շաբաթվա առաջին օրը երևանցիներին մատուցեց հերթական տհաճ անակնկալը. մայրաքաղաքի խանութներում մեկ գիշերվա ընթացքում թանկացել է հացն ու հացամթերքը` 1 կգ-ը` 10 դրամով:
Հայտնում են խանութներից մեկում, հերթական թանկացման պատճառը ալյուրի գնի բարձրացումն է:
Նշենք, որ միջազգային շուկայում ալյուրի և ցորենի գնի վերջին բարձրացունը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտ ամիսներին` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, իսկ ներկայիս թանկացումն արդեն ոչ թե միջազգային շուկայի, այլ դարձյալ դրամի արժեզրկման հետևանք է:
Ի դեպ, ռուսաստանյան շուկայում ալյուրը թանկացել էր դեռևս 10 օր առաջ: Նոյեմբերի վերջին ՌԴ գյուղնախարարությունն արձանագրել էր ցորենի և ալյուրի գնի աճ` դա մեկնաբանելով ռուբլու դիրքերի թուլացմամբ ու ռուսաստանյան արտադրողների բացասական սպասումներով:
Հարկ է նշել, սակայն, որ ՌԴ-ում ալյուրի 2%-անոց թանկացմանը հայաստանյան հացամթերքի շուկան, փաստորեն, արձագանքեց 5.8%-անոց թանկացմամբ:
«Փաստինֆո»
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ կան, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ևս թմրամոլ է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի զննությամբ հայտնաբերել է տարբեր միլիգրամանոց 4 ներարկիչ, որոնցից մեկում` 5 մլ ներարկիչում առկա է 0.8 մլ թափանցիկ հեղուկ նյութի զանգված, 1 լիտրանոց 3 տարա` սպիտակ գույնի նյութի նստվածքներով և 0.5 լ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, ապակե տարա` շագանակագույն չոր նյութի զանգվածի մնացորդով: Ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, նշված բնակարանից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն, 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն, 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ն և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն: Ռաֆիկ Ե.-ն հայտարարել է, որ նշված թմրամիջոցի պրեկուրսորներից ցանկացել է պատրաստել թմրամիջոց, հիշյալ անձանց հյուրասիրելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Ե.-ն իր վարձակալած հիշյալ բնակարանում հոկտեմբերից մինչ օրս պարբերաբար /մոտ 15 անգամ/, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել է թմրամիջոցներ և ներարկիչներով դրանք ապօրինի իրացրել է` հյուրասիրելով Դավիթ Ս.-ին, Վահրամ Ա.-ին և Հովհաննես Ղ.-ին, որոնք էլ գործածել են ներարկման եղանակով:
Կատարվում է հետաքննություն:
Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական և հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:
Հատկապես Գյումրին, իբրև երկրորդ կարևորագույն քաղաք, քաղաքաշինության համապետական ծրագրերի մաս է կազմում։ Հայաստանի Հանրապետության երևանակենտրոնությունը կամ Երևանից դուրս, մնացյալ քաղաքների և գյուղերի ոչ համաչափ զարգացման միտումների գործընթացը շրջելու համար, առաջին աշխատանքային վայրը Գյումրին կարող է նկատվել։
Իհարկե աշխատանքները բավարար չեն և ակնկալված արդյունքը դեռևս չի երևում այս իմաստով: Երևանակենտրոնությունն ու քաղաքների անհամաչափ զարգացումը միայն Գյումրուն կամ առհասարակ աղետի գոտուց զարգացման գոտու անցման խնդիր չէ: Սա համապետական խնդիր է, մանավանդ, երբ նկատի ունենանք ժողովրդագրական անվտանգության երեսը:
Աղքատության հաղթահարման ծրագրերի ոչ արդյունավետ աշխատելը հիմնական խոչընդոտ է ոչ միայն Գյումրու ու Սպիտակի, այլ նաև ամբողջ հանրապետության ոչ ակնկալված չափերով զարգացման ցուցանիշերի գրանցումը։
Մարդկանց հիշողության մեջ երկար քանդակված պիտի մնա կիսափուլ հրապարակային ժամացույցի երկրաշարժի ճիշտ ժամը սահմանող և այդպես էլ քարացած, անշարժացած սլաքները: Այդ օրից ի վեր այդ սլաքները որքա՞ն ժամանակի ճշգրտությամբ են շարունակել իրենց անընդմեջ երթը, դժվար է չափել: Դժվար չէ սակայն համոզվել, որ ժամանակի կշռույթով չի աշխատել երկրաշարժի ժամին կանգ առած ժամացույցը: Վերը նշված պատճառներով, կարևոր մասով:
Մնացյալ մասը անպայման մեր հանրապետության շրջափակումն ու հակառակորդների կողմից մեր երկրի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը չէ: Թեև է՛, կարևոր մասով:
Գյումրին Հայաստանի Հանրապետության ռազմավարական հատուկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության համար համարվում է զինվորակայան: Այնտեղ ռուսական ռազմակայանի կեցության համաձայնագրի վերանորոգումը երկարատև կտրվածքով, ռուսական ջոկատների նոր տեղակայումները և զինուժի նորագույն արտադրությունների Գյումրիում հայտնվելը համոզում են, քաղաքին կամ առհասարակ տարածքին ներկայացրած ռազմական և ռազմավարական կարևորությունը:
Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք Գյումրուն տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարեւորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
Այս բոլոր հանգամանքների նկատառումով է միայն, որ պետք է մտածել, թե արդյոք կայացե՞լ է աղետի գոտուց զարգացման գոտի անցումը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
երեկ իրավապահներին է դիմել Սասունիկ գյուղի բնակչուհի Շ.Պետրոսյանը՝ բողոքելով, որ նույն գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ծեծել է իր որդուն:
Դեպքը տեղի է ունեցել հենց դասաժամին, Գևորգ Չաուշի անվան դպրոցում. ուսուցչուհի Մարգարյանը այնպես է հարվածել 11-ամյա երեխային, որ վերջինս դեմքի շրջանում վնասվածք է ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունում կատարվում է հետաքննություն:
«Փաստինֆո»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:
Սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երեւանի 8 կլինիկայի, ինչպես նաև Գյումրիի ԲԿ-ի և Գորիսի սրտաբանական կենտրոնի ղեկավարների ու սրտաբանների, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկվեցին ծրագրի իրականացման մանրամասները:
Արմեն Մուրադյանը նշեց, որ այն բխում է հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից և իրականացվելու է նրա հովանու ներքո։ Հաշվի է առնվել, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է և, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։
Ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված և շրջանառության ժամանակ մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա լրամշակված չափորոշիչները։ Դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Նախարարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել տարբեր մարզերից ևս հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետում տեղափոխելու ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երևանի և մարզային այն կենտրոններ, որոնք կընդգրկվեն ծրագրում։
Մանրամասն քննարկվեցին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից հիվանդների տեղափոխման և ծրագրում ընդգրկելու կազմակերպական հարցերը։ Կարևորվեց կենսականորեն անհրաժեշտ ժամկետները չկորցնելու հարցը։
«Աշխատանքներն այնպես պետք է կազմակերպենք, որ հենց սկզբից հիվանդի վիճակը ճիշտ գնահատվի, նվազագույնի հասցվեն հնարավոր բոլոր ռիսկերը և ապահովվի քաղաքացու իրազեկվածությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այս առումով ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց շտապբուժօգնության ծառայության, ինչպես նաև առողջության առաջնային օղակի մասնագետների պատրաստվածությունը։ Ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապբուժօգնության բոլոր բրիգադներն ունեն էլեկտրասրտագրության հնարավորություն, իսկ բժիշկները` մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու համար։
«Այս ծրագիրը սոցիալական պատասխանատվություն է պարտադրում, և պետք է աշխատանքներն այնպես կազմակերպենք, որ կյանքեր փրկելուն միտված ծրագիրն իսկապես նպատակին ծառայի»,-ասաց նախարարը` շեշտելով, որ խիստ հսկողություն է սահմանվելու հաստատված չափորոշիչների կիրառման նկատմամբ։ Նա հանձնարարեց մինչև տարեվերջ փորձարարական ծրագիր իրականացնել` իրական պահանջարկը և կլինիկաների հնարավորությունները հստակեցնելու նպատակով։
Նշվեց, որ ծրագրի իրականացման և որակի վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։ Անդրադարձ կատարվեց նաև մոնիթորինգի իրականացման չափորոշիչներին, կազամկերպական, ֆինանսական և այլ հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց ներկայացված չափորոշիչներում խմբագրումներ կատարել` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կատարված առաջարկները։
Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: 2014 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես անապահով 129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել 580 ընտանիքի, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 302 ընտանիքի:
Երևանի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում հաշվառվել է 93 սիրիահայ: Կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 83 քաղաքացի:
Թվով 49 ընտանիքի տրամադրվել են պետական նպաստներ: Սոցիալական ծառայության տարածքային բաժիններում փաստագրվել է 32 սիրիահայ, նպաստի իրավունք է ձեռք բերել 24 ընտանիք, հրատապ օգնություն է նշանակվել 8 ընտանիքի, 17 սիրիահայի տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Ամառային ճամբարներում հանգստացել է 23 երեխա: Ընդհանուր առմամբ, հիմնականում արտահերթ հիմունքներով, Երևանի թվով 35 ՆՈՒՀ-եր է ընդունվել նախադպրոցական տարիքի 123 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 80 դպրոցներում սովորում է 451 աշակերտ, Ալ. Սպենդիարայանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 34 երեխա:
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակից են դարձել մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ:
Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 2230 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.