Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները և շրջանավարտներ, մշակույթի և արվեստի հայտնի ու անվանի գործիչներ: «Հազվադեպ ազգեր ու ժողովուրդներ կան, որ պատերազմի ծանր տարիներին կարող են արվեստի բուհ ստեղծելու որոշում կայացնել:
Մեր ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ գնաց նման քայլի՝ 1944 թվականին ստեղծելով արվեստի պետական ինստիտուտը: Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին նման բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: Ես և մշակույթի նախարարը երբեմն բարեկամաբար վիճում ենք՝ թատերական ինստիտուտը կրթակա՞ն, թե՞ մշակութային հաստատություն է: Այս հարցում մենք եկել ենք համաձայնության՝ թատերականը «մտավորական» հաստատություն է: Այսօր ավելի քան երբևէ մաքուր արվեստի ու մշակույթի կարիք կա՝ հատկապես երբ զանգվածային մշակույթը իր բոլոր բացասական դրսևորումներով պարուրում ու տանում է իր հետևից ամեն ինչ: Նման պայմաններում թատերական ինստիտուտը լույսի ճառագայթ է, որտեղ կարողանում են սովորեցնել մարդու էության մեջ ներթափանցելու և արտահայտչական միջոցներով արվեստ փոխանցելու գաղտնիքն ու հմտությունը: Թատերականում աշխատելը վստահաբար առաքելություն է, քան ապրուստի միջոց կամ վաստակելու տարբերակ: Այստեղ աշխատելը հավատ է սեփական գործին և ցանկություն՝ դաստիարակելու արվեստի նվիրյալների նոր սերունդ»,- շնորհավորանքի խոսքում ասել է նախարար Արմեն Աշոտյանը:
Ինստիտուտի հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, վարչապետի ու ԿԳ նախարարի հրամաններով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ երկարատև աշխատանքի ու մեծ ավանդի համար արժանացել են պետական կոչումների ու պարգևների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել ԵԹԿՊԻ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Մուրադյանը, ԵԹԿՊԻ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Գրիգոր Օրդոյանը, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Մնացականյանը: Բուհի մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերի:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.