03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Այսուհետ Apple ընկերության շարժական սարքեր օգտագործողները հնարավորություն ունեն ինտերնետային տիրույթում հայատառ գրառումներ անել կամ հաղորդագրություններ ուղարկել: Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարության կողմից շատ է կարևորվում հայալեզու էլեկտրոնային կրթական բովանդակության հնարավորությունների ընդլայնումը, ինչն առհասարակ ԿԳՆ-ի գերակայություններից մեկն է:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային շփումների մի զգալի մասը իրականացվում է Apple կորպորացիայի սարքավորումների՝ iPhone-երի և iPad-երի միջոցով և դրանց օգտատերերի թիվը բավականին մեծ է՝ դեռևս 2013թ-ին դիմել էի Apple կորպորացիային՝ առաջարկելով նաև հայատառ ստեղնաշարի հնարավորություն ստեղծել, բայց հարցի լուծումը մեկ այլ տարբերակ ստացավ: Հայ հեղինակների մի խումբ ստեղծել էր առաջին հայալեզու էլեկտրոնային ստեղնաշարը, որն ամբողջությամբ Apple-ի օպերացիոն համակարգ հետ համադրելի է և կոչել «Հայտառ»: Այս ծրագիրը բավական մեծ հանրային արձագանք ստացավ, սակայն այն վճարովի էր: Մենք դիմեցինք հեղինակներին և խնդրեցինք իրենց, որ այս հարցի լուծումը ստանա այն տեսքը, ինչ հիմա ունի»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց ծրագրի հեղինակներին՝ համագործակցելու և ծրագիրն անվճար դարձնելու համար:
ԿԳ նախարարն ընդգծեց, որ Android -ի պարագայում այս խնդիրը բացակայում է, որովհետև ի սկզբանե այս օպերացիոն համակարգում հայատառ գրառումներ կատարելու հնարավորություն եղել է։
«Այսուհետ կենցաղային մակարդակով լատինատառ հայերեն հաղորդագրություններ եթե տեսնենք, բավարար չեն լինի այն պատճառաբանությունները, որ չկան հայալեզու ստեղնաշարեր։ Խիստ ցանկալի է, որ բոլորը գրառում անեն հայերենով, պետք է հայերով իրար հետ շփվենք հայատառ գրությամբ»,-ասաց նա:
ԱԺ-ի դիմաց 100-ից ավելի առևտրականներ բողոքի ցույց են անում: Նրանք սպասում են, որ որևէ խմբակցության պատգամավոր կիջնի ու կհանդիպի իրենց հետ:
Այժն նրանք գնացել են խորհրդարանի Դ.Դեմիրճյանի փողոցի կողմի մուտքի մոտ, որտեղից ԱԺ են մուտք գործում պատգամավորները:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հետ կանչել:
Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից:
Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել՝ իբր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում:
Չորրորդ ինքնիշխանություն
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած Նոյեմբերյանի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի հոգեկան վիճակն ավելի է վատացել: Այդ մասին երեկ մեր զրույցում ասաց նրա որդին՝ Նորայրը:
Վերջինս նշեց, որ նախօրեին հայրն Իջևանի բ/կ-ում հետազոտության է ենթարկվել: Մեր հարցին՝մարմնի վրա բռնության հետքեր հայտնաբերվե՞լ են, թե ոչ, որդին պատասխանեց. «Բռնության հետքեր չկային, մենակ ոտքերին էին խփել: Պատմում է, որ նորմալ են վարվել իր հետ, միայն առաջին օրն են խփել: Հիմա իր հոգեկանն ավելի է սրացել, ուզում ենք տանել բուժման կամ հոգեբանի մոտ: Ուղղակի չգիտեմ, թե ում դիմեմ, հիմա այդ հարցերով ենք զբաղվում, տեսնենք, թե ով մեզ կօգնի՝ բուժման ծախսերը հոգալու:
Հայկական ժամանակ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները և այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
Թեև անօգուտ է պարծենալը, բայց ես պիտի պարծենամ՝ պատմելով ձեզ այն տեսիլքների և հայտնությունների մասին, որ Տերը տվեց ինձ։ Պիտի պարծենամ իբրև մի քրիստոնյա, որ տասնչորս տարի առաջ հափշտակվեց մինչև երկնքի բարձունքը՝ չգիտեմ մարմնո՞վ, թե՞ հոգով. Աստվա՛ծ գիտի։ Հափշտակվեց մինչև դրախտ, կրկնում եմ՝ մարմնո՞վ, թե՞ հոգով, չգիտեմ. Աստվա՛ծ գիտի, և լսեց անպատմելի բաներ, որ մարդկանց թույլատրված չէ խոսել։ Ահա այդ փորձառությամբ պիտի պարծենամ և ոչ թե ինձնով։ Գալով իմ անձին՝ պիտի պարծենամ միայն իմ տկարություններով։ Եթե տակավին ուզենայի, կարող էի պարծենալ և հիմարի մեկը եղած չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած պիտի լինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկը ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան կարող է ունենալ տեսնելով գործերս կամ լսելով խոսքերս։ Մյուս կողմից, որպեսզի իմ ունեցած բացառիկ հայտնություններով չհպարտանամ, Աստված փշի նման ծակող մի ցավ տվեց մարմնիս, որ ասես Սատանայի ներկայացուցիչը լիներ մարմնիս մեջ, որպեսզի դրանով զգաստացնի ինձ, և ես չհպարտանամ։ Այդ ցավի համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացնի ինձնից։ Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ»։ Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը։
(Պողոսա առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 12:1-9)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, պատրաստվում է որդու հարսանիքին: Հարսանիքի քավորը լինելու է գեներալ Սեյրան Սարոյանը: Մարդ, որը զբաղված է եղել նրա վերանշանակման լոբբինգով:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանն ու Սեյրան Սարոյանը միմյանց հետ «մտերմացել» են հայտնի դեպքերից հետ միայն:
Այնքան են մտերմացել, որ Խաչատրյանը որոշել է քավորության առաջարկ անել Սեյրանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Պարզելու համար` այսօրվա դեպքերից հետո արդյո՞ք աշխատակիցները շարունակելու են բողոքել, եղանք Ոսկու շուկայում:
Աշխատանքը նորմալ հունով էր ընթանում: Հարցերին շատերը խուսափում էին պատասխանել: Երևի նրանից էր, որ ինչպես ասաց աշխատակիցներից մեկը. «Էստեղ պատերն էլ ականջներ ունեն»: Շատերն էլ ասում էին (քմծիծաղը թաքցնել չկարողանալով), թե իրենք նոր են եկել, տեղյակ չեն:
Բայց Ոսկու շուկայում անվախ աշխատակիցներ էլ կան, որոնք պատասխանեցին, որ ամեն դեպքում շարունակելու են բողոքել. «Մեզ ոչ մի բան չի խանգարի, որ բողոքենք: Չբողոքենք, որ կորցնե՞նք եղածը»:
Աշխատակիցներից մեկն էլ հերքեց, թե որևէ բան է եղել. «Ի՞նչ ա արել, ի՞նչ ա եղել որ, հորինում են ամեն ինչ»:
Մեր պատասխանին, որ չեն հորինում, կա տեսանյութ», ասաց. «Շատ բան են արել` նկարել են: Մենք մեր տնօրենի դեմ ոչինչ չունենք, ինքն ի՞նչ ա արել: Մեր բողոքը կառավարության դեմ ա»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը զայրացել է, որ ոսկերիչների մի մասը բացակայում են և կոտրել տաղավարները: Վերջիններս գնացել էին կառավարության շենք` բողոքի ակցիային մասնակցելու:
Հռիփսիմե Գալստյան
Ինչպես գիտենք, քիչ առաջ Կառավարության որոշմամբ՝ Սուրեն Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները նշանակման վերաբերյալ:
***
Համլետ Աբրահամյան
Երկուսից մեկը պիտի խաղադաշտից հեռանա։
Խաղադաշտը Հայաստանն է։
Երկուսից մեկը Սեռժիկն է։
Երկուսից մյուսը հայ ժողովրդի Հայաստանում ապրող հատվածն է։
Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ասում է, որ հեռացողը ժողովուրդն է լինելու։
Իրերը կապկպելուց նայեք, որ բան ման չմոռանաք, օտարության մեջ ամեն ինչն էլ պետք է գալիս։
—
Հեռվից հեռու մանրակրկիտ կերպով հետևում եմ մեր երկրում ընթացող բոլոր քիչ թե շատ կարևոր դեպքերին։
Ահա այս մեկը։
Նախարարը բոյկոտել է մամուլի ասուլիսը։ Այո, նախարարն է բոյկոտել այլ ոչ թե լրագրողները։ Սա ցույց է տալիս որ մեր ժողովուրդը դեռ լիովին չի հասկանում ատելի իշխանության դեմ պայքարում իր դերն ու նշանակությունը։ Դեռ որ տիրողը տիրում ու թելադրում է։ Այս նախարարի բոյկտը վկա։
Առաջարկեմ պայքարի շատ արդյունավետ և անվտանգ մի ձև։
Ժողովուրդը պիտ հետևի այս նախարարի օրինակին և ինքը բոյկոտի ողջ իշխանական համակարգին։
Մասսայաբար բոյկոտ հայտարարեք ամեն ինչում։
***
Զոհրապ Եգանյան
Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ, սա նշանակում է մեկ բան, որ Հայաստանում այլևս կադրեր չեն մնացել, բնական սերնդափոխություն իրականացնելու համար: Չկան կադրեր, որոնք համ գեղեցիկ կխոսեն ու կժպտան, քաղաքավարի կխոսեն քաղաքացու հետ, այլև աշխատել կկարողանան, հարց լուծել կկարողանան: Էմոցիաները դնենք մի կողմ ու ուշադիր նայենք, թե ինչ էր կատարվում Սյունիքի մարզում նախկին մարզպետի ժամանակ. Իհարկե նա կիրթ էր, անասելի հարուստ էր, ամբողջ կյանքում փափուկ ապրել էր և այլն և այլն, բայց մարզում նրանից դժգոհ էին, ասում էի ոչ մի բան չի կարողանում անել, չի կարողանում կառավարել, թույլ է և այլն: Ահա այսպիսի իրավիճակներում է, որ ստիպված բերում են հնին, Լիսկայի վերանշանակումն այնքան տրամաբանական էր, որ զարմանում եմ, որ մարդիկ անակնկալի եկան:
***
Արգիշտի Կիվիրյան
Հայ ազգի վերջին հույսը մնում է հեղափոխությունը…
—
Դաշնակցությունը դեռ շարունակելո՞ւ ա «սահմանադրական փոփոխությունների» շուրջ համագործակցել Սերժի հետ….
—
Տաշած Լիսկան գետնին չի մնա … (c) Հայ ժողովրդական ասացվածք
—
Սերժ Սարգսյանը կայացրեց հերթական ազգափրկիչ որոշումը՝ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Սերժին մնում ա հանուն հայ ազգի մի հատ քիփլիկ պաշտոնում նշանակել նաև ՀՀԿ-ի տատիին որպեսզի հայ ազգը իրեն լրիվ վստահելի վիճակներում զգա…
***
Սամվել Մարտիրոսյան
Լիսկան ՝ մարզպետ։ Դե գոնե Մեհրիբանին մշակույթի նախարար նշանակեն։
***
Դավիթ Սանասարյան
Լիսկան նորից մարզպետ է, արժանի լինենք
ինչ ասեմ, ուզում ես ՄԱԿ-ի ամբիոնից կամ Կոլուբիայի ուսանողների առաջ գեղեցիկ տաղեր հյուսի Սերժ Սարգսյան, քո արժանիքների ու բարեփոխումների ցուցիչը լիսականերն ու նեմեցներն են
Եվս մի նվաստացում, բայց թե սյունեցին, և թե հայաստանցին անհաղորդ է
Այ սենց պահերին հասկանում ես Շանթի արածը, սրանց հետ այլ ձևով չի լինում, փայտով, հակառակ դեպքում իրանց փայտնա մեր գլխին….
***
Ռուզան Ավոյան
Ողբամ քեզ Հայոց աշխարհ, որ մնացել ես լիսկաների հույսին
***
Վաղարշ Բալիշյան
Արարատի Հովիկը, Կոտայքի Գագիկը, Սյունիքի Սուրիկը , Մալացիայի լֆիկն ու պատմահայրենասիրական շուշանիկը …արտառոց ոչինչ չկա,պարզապես ՛՛ծովից -ծովն՛՛ ենք վերականգնում…………..Բարև Ձեզ ,կփորձեմ վերադառնալ….
***
Գոհար Հակոբյան
Եթե էս կառավարության դիմագծի կարեւորագույն տարր է Լիսկան, մնացածը չասեմ….
***
Տիգրան Քոչարյան
Սյունիքի մարզը ուղարկեցին գրողի ծոցը
***
Ստյոպա Սաֆարյան
Մինչև հիմա գիտեի, թե իր բացառիկ ծառայությունների Զանգեզուրում մեկ անփոխարինելի ու միշտ պահանջված մարդ կա՝ Գարեգին Նժդեհը: Պարզվում է, սխալ գիտեինք. Սուրիկ Խաչատրյանն ավելի անփոխարինելի ու պահանջված է:
Քիչ է մնում ճարս կտրած Վահե Հակոբյանի վերադարձի շարժում ստեղծեմ…
***
Պետրոս Ղազարյան
Պարզապես իշխանությունը մարդասպանից հրաժարվելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ: Կցանկանար, բայց չի կարող:
Շարմազանովի ու Գեղամյանի վրա չի կարող հենվել,նույնիսկ սահմանադրական բարեփոխումներից հետո:
—
Վստահ եմ ` Լիսկային մարզպետ վերանշանակելուց հետո, Դաշնակցության հավատը Սերժ Սարգսյանի համակարգային բարեփոխումների նկատմամբ ավելի կամրանա:
ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների՝ «Մալաթիայի», «Հրազդանի», «Ֆիրդուսի», աշխատակիցները:
Նրանք պահանջում են հետ կանչել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը։ Ըստ այս օրենքի՝ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Ուղիղ միացումն՝ 1in.am-ի
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.