03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին (նստավայրը Գորիս) գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:
Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց դատարանի կանչերին, ծանուցագրերին չի արձագանքել: Եվ ահա երեկ, դատական նիստերի քարտուղարը դատարանում հայտարարել է, թե բերման ենթարկելու որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրն ու օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել:
«Միջոցառումները շարունակվում են, Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում կհայտնվի լրացուցիչ»,-ոստիկանության գրությունը հրապարակել է նիստերի քարտուղարը:
Սա այն դեպքում, երբ Խաչատրյան կրտսերին Գորիսում տեսնողներ են եղել, և նույնիսկ նրա մայրը՝ Լորետա Խաչատրյանը դատարանում ժխտել, որ որդին գտնվում է Գորիսում:
Հայկական ժամանակ
Այսօր նամակի հետքերով Սևան էր եկել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը:
Հետաքրքիր է, որ նրա այցը զուգադիպել էր սևանցիների բողոքի ակցիայի հետ:
Հակոբյանը քաղաքապետարանում հանդիպել է նամակի հեղինակների հետ, ներկայացրել է այն աշխատանքները, որ վերջին տարիներին կատարվել են քաղաքում:
Նա ևս համամիտ էր, որ Սևանը գտնվում է ծանր վիճակում և պետք է շտապ քայլեր ձեռնարկել՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար:
Փոխմարզպետը նշել է, որ իրենք Սևան են եկել վարչապետի հաձնարարությամբ և հանդիպման արդյունքները ներկայացնելու են կառավարություն:
Նամակագիրները հարցը դրել են հստակ. մարզպետարանը ի վիճակի չէ Սևանի խնդիրները լուծել, և իրենք ևս սպասում են նախագահին ու վարչապետին:
ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար: ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարության որոշմամբ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող այս ընկերությունը Կովկասի ևԿենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միակն է, որ արտադրում է ալյումինե փայլաթիթեղ: Ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Այժմ նախատեսվում է տեխնիկապես վերազինել միջանկյալ թրծաթողման տեղամասը և վերակառուցել փայլաթիթեղի երկայնական կտրման մեքենաներից մեկը: Դրա շնորհիվ ակնկալվում է տարեկան լրացուցիչ թողարկել 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ: Այս մաին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այդ փաստաթուղթը համապատասխանեցրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, որով կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության հավաստիությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության անաչառ գնահատումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներին խոստացել է պատասխանել 4 օրից:
Առևտրականներից երեքը, որոնք բարձրացել են վարչապետի մոտ, երեք կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել, Հովիկ Աբրահամյանը՝ լսելով նրանց, խոսք է տվել ուսումնասիրել խնդիրը և պատասխանել 3-4 օրից:
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վերադարձել է հայրենիք:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են դրոշներով ու ծաղիկներով:
Հակոբ Ինջիղուլյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ որ այս պահին իրեն լավ է զգում՝ հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին` իրեն գերությունից ազատելու համար։
Հակոբ Ինջիղուլյանի խոսքով, իր համար շատ դժվար է եղել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է գերության մեջ ապրել։
«Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք ա խոսամ: Նամակների բովանդակությունն իրենք ասում էին, ես արդեն իմանում էի` ինչ պետք ա գրեմ»,– պատմել է նա:
Այն հարցին, թե ինչու անմիջապես հայրենիք չի վերադարձել, այլ մեկնել է երրորդ երկիր, Ինջիղուլյանը պատասխանել է. «Ադրբեջանական ղեկավարությունն է ասել, որ պետք է գնաս երրորդ երկիր, եթե փորձես փախչել գերությունից կամ այնպես անես, որ գնաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում: Գնացի երրորդ երկիր և եկա Հայաստան: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան»:
Հակոբը պատմել է նաև, որ ինքը գտնվել է հինգ հարկանի զինվորական գաղութում և գերության ընթացքում հանդիպել է հայերի:
Ինջիղուլյանն ասել է, որ շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի կատարել՝ դեռ 9 ամիս ունի:
Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո, Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրվել է նրա թարմացված կենսագրականը:
Ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանն այս տարի ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ ներկայացնելով՝ «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրածը մաքրվել է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:
Իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նիկիտենկոն ավելի ուշ հանձվել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը 78-րդ տեղում է: Ըստ այդ կազմակերպության՝ մամուլի ազատության ցուցանիշով մենք գերազանցում ենք Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին:
Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան:
Միացյալ նահանգներն ամենևին էլ առաջատարների շարքում չէ:
Ուշագրավ է, որ այս տարի մեր երկիրը չորս հորիզոնականով զիջել է դիրքերը: Թե՛ այլ երկրների, թե՛ Հայաստանի առումով գնահատականներն օբյեկտիվ են թվում:
Մասնավորապես օրինաչափ է, որ Հայաստանի երկու ատյանների վճիռները, ըստ որոնց՝ պարտավորեցնում են երկու լրատվամիջոցների (ilur.am և «Հրապարակ») բացահայտել իրենց լրատվության աղբյուրները՝ չնայաշ դրա անհրաշեշտությունը որևէ ձևով չի հիմնավորվում, խոսքը ոչ ազգային անվտանգության, ոչ էլ ահաբեկչության մասին է:
Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցին, այլև ամբողջ լրատվական դաշտին:
Առավոտ
«Կուզեի, որ այս դպրոցը կարգի գար»,- մեր այն հարցին, թե ի՞նչ կուզեիր ունենալ, որ չունես, պատասխանեց Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոցի սան Հովսեփը:
Փոքրիկը երևի նկատի ուներ դպրոցի հատակը, որն անմխիթար վիճակում էր: Իսկ նույն դպրոցի սան Վարդանը ցանկանում էր համակարգիչ ունենալ…
Դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը պատմեց, որ կրթությունը հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար արդեն 45 տարի է իրականացվում է N17 կրթական հաստատությունում:
Դպրոցի աշակերտների թիվը 78-ն է, յուրաքանչյուր դասարանում 7- 9 աշակերտ:
Ըստ տնօրենի աշակերտների թիվը 10 տոկոսով ավելացել է: Նա պատմեց, որ Ֆինանսական միջոցներն առայժմ բավարարում են, դպրոցն ունի լոկալ ջեռուցում, սնունդը երթևեկով երեխաների համար՝ 2 անգամ է, իսկ տեղում մնացողների համար՝ 4, մեքենայի վարձը, գիշերային և ցերեկային դայակների աշխատավարձը բավարարում է:
Երեխաները, նրա խոսքով, զրկանքի մեջ չեն ապրում: Վերանորոգումն էլ երկու տարվա ընթացքում կատարվելու է:
Հետաքրքիր է, որ չնայած դպրոցը հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար է, որոնցից ոմանք ունեն նաև մտավոր խնդիրներ, սակայն կային երեխաներ, որոնք շատ ակտիվ էին վազվզում էին և առաջին հայացիքից ոչ մի խնդիր չունեին:
Այս հանգամանքը տիկին Հարությունյանը բացատրեց նրանով, որ երեխաներ կան, որոնց խնդիրները տեսանելին չեն, բայց հաշմանդամության կարգի վկայականները ուսումնասիրելիս, պարզ կերևա, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները: Նա նաև ուրախությամբ պատմեց, որ սպորտային մրցումների ժամանակ հյուրերը զարմացել էին և կարծել, թե երեխաները ոչ մի խնդիր չունեն:
Տնօրենի խոսքով՝ ծնողների մոտ քսան տոկոսն իրենք են բերում երեխաներին: Կան ծառայողական երկու մեքենաներ, որոնք երեխաներին առավոտյան բերում են դպրոց: Մեքենաներում միշտ ուղեկցող ուսուցիչ է լինում, որը հետևում է երեխաների անվնաս տեղափոխմանը:
Կան նաև երեխաներ (50%-ից պակասը), որոնք շաբաթվա հինգ օրը մնում են դպրոցում (դպրոցն ուներ բոլոր հարմարությունները երեխաներին այնտեղ պահելու), իսկ շաբաթ և կիրակի օրերը բոլորն անցկացնում են իրենց տանը, ընտանիքի հետ: Դպրոցում մնում են հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցող և մարզերում կամ հեռու վայրերում բնակվող ծնողների երեխանները:
Մեր այցի ժամանակ փոքրիկները գրկում էին ուսուցիչներին, կատակում նրանց հետ, ֆիլմ դիտում, նկարում: Իսկ ինչ վերաբերվում է դասերին, ապա դրանք անց են կացվում հանրակրթական դպրոցների պես. երեխաններն ընդունվում են վեց տարեկանում (իհարկե լինում են դեպքեր, որ ավելի ուշ են ընդունվում՝ կախված մի շարք հանգամանքներից. առողջական խնդիրներ, խոսքի բացակայություն, թքահոսություն, ծնողի մոտեցում և ալն):
Տնօրենի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանները գնահատելիս հստակ երևում է երեխայի մտավոր ունակությունը: Մասնագետները ծնողի հետ միասին ևս մեկ անգամ ուսումնասիրում են երեխայի կարողությունները, որպեսզի տեսնեն երեխայի իմացությունը համապատասխանում է իր տարիքի երեխաների իմացության սանդղակին, թե՝ոչ.
«Մենք ունենք հանրակրթական և օժանդակ դասարաններ: Տուժված ինտելեկտի դեպքում աշխատում ենք թեթևացված ծրագրով և անհատական դասերով, իսկ առողջ ինտելեկտով երեխաները սովորում են ինչպես հանրակրթական դպրոցներում Երեխաները սովորում են ամեն ինչ՝ սկսած կենցաղային շարժ ու ձևից, կյանքի հմտություն, ճիշտ վարվեցողություն հանրային վայրերում և այլն»:
Տնօրենը փաստում է նաև, որ երեխաները հասարակությունից կտրված չեն. ացելություններ են ունենում հանրային վայրեր, սրճարաններ, կենդանաբանական այգի, դպրոցում նշում են տոները, երեխաների ծննդյան արարողությունները և այլն:
Տիկին Հարությունյանը հիացմունքով նշում է նաև, որ ունեն բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտներ. և՛ իրավաբաններ, և՛ լրագրողներ, ատամնաբուժ, անասնաբուժ և այլ մասնագիտություններ ունեցող շրջանավարտներ: Դպրոցի ուսուցիչներից երկուսը և խոհարարը նույնպես դպրոցի շրջանավարտ են:
«Համագործակցում ենք Արաբկիր բժշկական կենտրոնի հետ և մենք հասանք նրան, որ նրանց միջոցով վերապատրաստված մեր մասնագետը տեղում հրաշալի բուժական րեապլիտացիա է անում: Այսինքն՝ երեխան և՛ բուժական րեապլիտացիա, և՛ կրթություն է ստանում, զուգահեռ ստանում է նաև լոգոպետի ծառայություն: Լինում են դեպքեր, երբ հանրակրթական դպրոցից բերում են մեր դպրոց և շատ ափսոսում են, որ կամ տեղը շուտ չեն իմացել կամ մտածել են. «դե հատուկ դպրոց է, ինչու՞ միատեսակ խնդիրներով երեխաներն հավաքվեն մի տեղ»»:
Զրուցեցինք նաև ուսուցչական անձնակազմի հետ: Ուսուցիչ Նոյեմզար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սիրով են աշխատում. եթե սիրով չաշխատեն, ոչինչ չի ստացվի. «Երեխաներին վերաբերվում եմ որպես սովորական հասարակության լիարժեք անդամի և այդպես աշխատանքն ավելի է հեշտանում»:
Անդրադառնալով դպրոցի խնդիրներին տիկին Հարությունյանը նշեց, որ եթե նախկինում ունեին ջեռուցման, սայլակների ձեռքբերման խնդիր, ապա դա այժմ լուծվել է, միայն վերանորոգումն է, որ դեռ ամբողջական չի կատարվել:
Իսկ խոհարարները պատմում են, որ ճիշտ է, բարդ է աշխատելը, քանի որ երեխաներ կան, որոնց համար առանձին սնունդ են պատրաստում, երեխաներ կան, որ ծնողները սնունդը բերում են տնից, բայց իրենք սիրով են անում աշխատանքը:
[nggallery id=186]
Հռիփսիմե Գալստյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այն բոլոր սոցիալական խնդիրների մասին, որոնք առկա են մեր երկրում:
Ըստ նրա, այդ մարտահրավերները միայն Հայաստանում չեն դժվարություններ առաջացնում, այն մոլորակի մաշտաբով է լուծում պահանջում:
Նրա խոսքով, Հայաստանում նվազել է աղքատության ցուցանիշը:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ հարցն ավելի սրվեց, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում՝ 2008 թվականից հետո աստիճանաբար կարողացանք ցուցանիշները նվազեցնել»,- ասաց փոխնախարարը:
Թե ինչի՞ արդյունքում է նվազել ցուցանիշը, Պետրոսյանը չմանրամասնեց:
Ըստ նրա երկրի առջև ծառացած հաջորդ կարևոր խնդիրը գործազրկությունն է:
«Հատկապես երիտասարդների գործազրկության ցուցանիշը հասնում է 24 տոկոսի, սա նույնպես մտահոգիչ է»,- արձանագրեց Պետրոսյանը:
Պետական պաշտոնյան ասաց, թե կենսաթոշակների մակարդակը նույնպես ցածր է, և այն չի կարող բարեկեցություն ապահովել թոշակառուներին:
«Հաշմանդամությունն ունի 8 — 9 տոկոս զբաղվածություն, սա լրջագույն խնդիր է»,- ասաց փոխնախարարը:
Նա փաստեց նաև, որ նվազագույն աշխատավարձի մակարդակը դեռևս ամբողջությամբ չի ապահովում ոչ միայն ընտանիքի, այլ նաև անձի բավարար կենսամակարդակը. «Սա ևս մտահոգիչ է, և Կառավարության առջև խնդիր է դրված յուրաքանչյուր տարի 5000 դրամով այն ավելացնել»:
Խնդիր է նաև, տարածքային համաչափ զարգացման բացակայությունը . բնակչությունը հիմնականում կենտրոնանում է մայրաքաղաքում:
Փոխնախարար Պետրոսյանը տրտնջաց, թե սոցիալական ոլորտն ամենաբարդ է. «Աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ գոհ լինեն այդ երկրի սոցիալական վիճակից. նույնիսկ ամենազարգացած երկրներում էլ բողոքներ ու ցույցեր են լինում այդ երկրի սոցիալական վիճակից»:
Հ.Գ. Պետրոսյանը մատնանշեց խնդիրներ, որոնք քաջ ծանոթ են հանրությանը, այն մեկ անգամ ևս մատուցելու կարիքը չկար, դրանք հաղթահարելուն ուղղված աշխատանքների մասին գուցե խոսեր փոխնխարարը և դրանց արդյունքները ներկայացներ:
Իսկ այն, որ գյուղական բնակավայրերի դատարկությունը վաղը աղետի է հանգեցնելու, կամ երիտասարդների զբաղվածության հարցը չկարգավորելը վերաճելու է չարիքի, իսկ տարեկան 5 հազար դրամ բարձրացող աշխատվարձն այս գլխապտույտ ընթացող աշխահում, ուղղակի սեփական ժողովրդին ձեռք առնելու պես մի բան է:
Ցավալի է, որ իշխանությունները իրենց անգործության հետևանքները չեն գիտակցում, այլապես կկատարեին ավելի կոնկրետ քայլեր:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.