23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Նոր Զելանդիա: Օդանավակայանից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվել է Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, Մյուրեյ Մըքկալին ասաց. «Դուք մեծ քայլ կատարեցիք ընդունելով իմ հրավերը և, կտրելով այս երկար ճանապարհը, ժամանեցիք Նոր Զելանդիա, ինչը մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու՝ Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:
Բանակցությունների ընթացքում՝ երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:
Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր նորզելանդացի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրեց ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:
Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրեց այցելել Երևան:
Հայաստանի արտգործնախարարը այցելեց նաև Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:
Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին:
Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:
Լոկվուդ Սմիթը ներկայացրեց Նոր Զելանդիայում տնտեսական աճն ապահոված բարեփոխումների նախապատմությունը և իրականացման ընթացքը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվեց նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը:
Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալու դիմում է գրել:
Կուսակցությունը լքելու դիմում են ներկայացրել նաև Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գևորգյանը, Կարեն Կարապետյանը և Դավիթ Առաքելյանը:
Ի դեպ, Արարատ Զուրաբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայիս նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու մի խումբ անձինք ավելի վաղ հեռացել էին նաև Հայոց համազգային շարժում կուսակցությունից:
Այսօր` օգոստոսի 10-ին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում տարբեր գրիչներով, կետադրական նշաններով քվեարկած քվեաթերթիկները բավականին շատ էին, բայց ամեն դեպքում քաղաքացիներն իրենց կարծիքը հայտնել էին: Այն հարցին, եթե դժգոհ էին, ինչու չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները, պատգամավորն ասել է.
«Թե ինչ զարգացումներ էին տեղի ունեցել տեղամասից դուրս, թողնում եմ ձեր եզրակացությանը, բայց որ տեղամասերում զերծարարություն տեղի չի ունեցել և չէր էլ կարող լինել, դրանում երկրորդ կարծիք չկա»,- ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ օգոստոսի 5-ին կայացած ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Խաչատրյանը 917 ձայնով զիջում էր 1274 ձայն հավաքած ՀՀկ-ական թեկնածու Սարգիս Արամյանին:
Էնֆիաջյանի խոսքով` առաջիկա ընտրություններում կուսակցությունը պատրաստված վստահված անձինք է ունենալու, հանձնաժողովներում նաև փորձ ունեցող մարդկանց է ներգրավելու և փորձելու է հասարակական կառույցներին հորդորել, որ հնարավորինս մեծ մասնակցություն ունենան, որպես դիտորդներ և թույլ չտան, որ զերծարարություններ , ընտրակեղծիքներ տեղի ունենան:
Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան նախորդ օրը կայացած հանդիպման վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում այնպիսի վերլուծություններ են գրվել, որ ես պարզապես զարմանում եմ դրանց հեղինակների իրազեկության վրա։
…Բայց ամեն ինչ, ինչպես հայտնի է, հարաբերական է։ Անհեթեթությունը՝ նույնպես։ Գյումրիում լուրեր էին տարածվել և տարածողը, հավանաբար, հենց քաղաքապետն էր, թե Մոսկվայում բարձրագույն մակարդակով քննարկվելու է Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի հարցը։ Իբր՝ Վարդան Ղուկասյանն օգտագործելու է իր կապերը, որպեսզի Պուտինը համոզի մեր նախագահին՝ սատարել Գյումրիի ներկայիս քաղաքապետին։ Թե ինչու Պուտինը պետք է այդքան շահազրգոված լինի, որ Վարդան Ղուկասյանը մնա Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ դրա պատասխանն էլ է տրվում։ Պարզվում է, Վարդանիկը անզուգական կազակ է և քաջարի ատաման։ (Պարզ չէ այդ դեպքում, թե ինչու նա Բուռնաշի հետ լեզու չի գտել)։ Ճիշտն ասած, Տոլստոյի և Շոլոխովի ստեղծագործություններում ես ոչ մի հայ կազակի չեմ հանդիպել։ Բայց դա, հնարավոր է, ոուս գրողների բացթողումն է, որն, ի վերջո, ներելի է, որովհետև պարոն Ղուկասյանն այն ժամանակ դեռ չէր ծնվել, թե չէ՝ անպայման կպատկերվեր ձիու վրա, թուրը՝ մի ձեռքում, մտրակը՝ մյուսում, խրոխտ հայացքը դեպի ոուսաստանյան տափաստաններն ուղղած։ Բայց արդյոք Գյումրիի քաղաքապետի այդ բոլոր բարեմասնությունները բավարա՞ր են, որպեսզի Պուտինը այդքան շահագրգոված լինի նրա անձով։ Ի դեպ, որպես Գերմանիայում աշխատած մարդ, ՌԴ նախագահը գարեջուր էլ է սիրում ինչը բազմիցս խոստովանել է, և այդ հանգամանքն անվիճելի առավելություն է տալիս ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածուին։
Ըստ իմ ունեցած խիստ հավաստի տեղեկությունների՝ Գյուլագարակ գյուղի համայնքապետի հարցը որոշվելու է Պան Գի Մուն-Օբամա հանդիպման ժամանակ:
Առավոտ
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ցխինվալիում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իր՝ ռուս զինվորներին, Հարավային Օսիա ուղարկելու որոշման մասին,( որ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը), հայտարարել է. «Բոլոր որոշումները, որոնք այն ժամանակ ընդունվել էին, դրանք ընդունվել էին հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր դա անել: Ոչ շուտ, քանի որ դա ճիշտ չէր, որովհետև դա օտարերկրյա տարածքում ՌԴ զինված ուժեր կիրառելու որոշում էր, ընդգծում եմ, օտարերկրյա տարածքում: Բայց նաև ոչ ուշ»:
«Նրանք, ովքեր այլ կերպ են խոսում, կա՛մ չգիտեն, կա՛մ էլ գիտակցաբար խեղաթյուրում են»,- նշել է վարչապետ Մեդվեդևը, այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
ՌԴ Վարչապետը պնդում է, որ Հարավային Օսիա զորք ուղարկելու որոշումն ընդունել է 2.5 ժամ անց այն բանից հետո, երբ վրացական բանակը սկսել է ակտիվ գործողությունները: Հիշեցնենք որ 2008 թվականին նա նախագահի պաշտոնում էր:
Վարչապետի հայտարարությունը պատասխան էր oգոստոսի 5-ին համացանցում հայտնված պատերազմի առաջին օրերի մասին փաստագրական ֆիլմի, որի հերոսները՝ 2008 թվականին զինված ուժերի ղեկավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնաթող զինվորականները, ռուսական իշխանություններին մեղադրում են Հարավայի Օսիա զորք ուղարկելու անվճռականության մեջ:
Ֆիլմում կա պնդում, որ Վլադիմիր Պուտինի, որը 2008 թվականին ՌԴ վարչապետն էր, կոշտ միջամտությունից հետո է Ռուսաստանի ղեկավարությունը դիմել ռազմական գործողությունների:
Իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ զորք ուղարկելու որոշման մասին Պուտինին ավելի ուշ է տեղեկացրել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարում է գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել»:
Հայաստանի քաղաքացիական ակտիվ հանրույթին զայրացրել է այսօր հրապարակված մի նամակ, որտեղ մի խումբ մտավորականներ կոչ են անում Ռուբեն Հայրապետյանին տեղի չտալ Վահե Ավետյանի մահվան շահարկումներին և վայր չդնել մանդատը: Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանի պարագայում կարծես թե ավելի ու ավելի ռեալ է դառնում մի վիճակ, երբ նա կարող է մանդատը վայր դնելու մասին որոշումը չեղյալ համարել և հետ վերցնել իր դիմումը, քանի դեռ այն չի հնչել ԱԺ նիստում: Իսկ ինչպես հայտնի է, այդ դիմումը չի հնչել, որովհետև հերթական նիստը սեպտեմբերին է, իսկ արտահերթ նիստ հրավիրելու հասարակական պահանջը տապալվեց, որովհետև դրան չմիացավ ԲՀԿ-ն: Եվ հիմա, երբ մենք ականատես ենք լինում Ռուբեն Հայրապետյանին ուղղված նման նամակին, և սրանով, ըստ էության, բացահայտվում է մի պլան B, որով Հայրապետյանը կարող է մանդատը վայր չդնել, նաև պարզ է դառնում, որ Բարգավաճ Հայաստանը, արտահերթ նիստի ստորագրահավաքը տապալելով, ըստ էության, մասնակցում էր հենց այս պլան B-ին
Այսպիսով, հասարակության անունից հանդես եկող ԲՀԿ-ն իրականում խաղաց հասարակության դեմ՝ Ռուբեն Հայրապետյանի «թիմից»: Եվ այս պայմաններում, ըստ էության, կարելի է ասել, որ առաջին նամակ գրողը եղել է ԲՀԿ-ն, նոր հետո միայն այս մտավորականները: Բանն այն է, որ տապալելով ստորագրահավաքը` Բարգավաճ Հայաստանը նրանց է տվել նամակի թուղթն ու գրիչը, իսկ հետո որևէ մեկն էլ թելադրել է նաև բովանդակությունը:
Ի դեպ, զարմանալ պետք չի լինի, եթե հանկարծ պարզվի, որ բովանդակությունն էլ Հայ ազգային կոնգրեսն է թելադրել՝ ԲՀԿ-ի ամենանվիրված գործընկերը, որը ստորագրահավաքի տապալումից հետո այդպես էլ պատասխանատվության ոչ մի հարց չդրեց Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության առաջ, և, ավելին, նույնիսկ սկսեց անուղղակիորեն արդարացումներ փնտրել ԲՀԿ-ի համար ստեղծված իրավիճակում: Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պահեցին ու պահում են Ռուբեն Հայրապետյանին Ազգային ժողովում, իսկ այսպես ասած մտավորականների նամակը ընդամենը շղարշ է առաջին հերթին հենց նրանց համար, եթե իհարկե հասարակությունը չստիպի բոլորին դեն նետել այդ շղարշն ու խաղալ իր կանոններով, ոչ թե «քաղաքագիտական» կամ «շախմատային» կանոններով իրեն խաղացնել:
Ժամանակ
Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ, գործարար, Լոռու նախկին մարզպետ Ստյոպա Այվազյանի որդին` Արմեն Այվազյանը, ով ցանկություն էր հայտնել առաջադրելու իր թեկնածությունը Վանաձորում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում, հրաժարվել է իր մտադրությունից: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
««Ժամանակի» հետ զրույցում Արմեն Այվազյանն իր անակնկալ որոշումը բացատրեց այսպես. «Ես իրոք մտադրություն ունեցել եմ թեկնածություն առաջադրելու, բայց էլ չեմ ուզում քաղաքապետ դառնալ մի պարզ պատճառով. իմ կուսակցությունն այդ պաշտոնում արդեն ուրիշ թեկնածու է առաջադրել, իսկ ես առանց ԲՀԿ հովանավորության` կուսակցությունից դուրս, չեմ առաջադրվի»:
Արմեն Այվազյանը չբացառեց նաեւ, որ տեսականորեն հնարավոր է` մինչ թեկնածուների վերջնական ցուցակի կազմումը իր կամ կուսակցության որոշումը փոխվի, քանի որ մինչեւ ընտրությունները դեռ ժամանակ կա:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի համայնքապետի առաջիկա ընտրություններում սատարել ոչ թե Արմեն Այվազյանի, այլ Լոռու` օրերս հրաժարական տված փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի թեկնածությունը:
Այս պահին որպես Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուներ նշվում են գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանի, Լոռու արդեն նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Տարոն Ապրեսյանի, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի անունները»,- գրում է «Ժամանակը»:
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, այս սյունակում կանդրադառնանք այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը և պատասխանելով հաճախակի հնչող հարցերին:
Հարց առաջին. Ճիշտ է արդյո՞ք, թե ցեղասպանության հանցագործությունից բխող բոլոր պահանջները հարյուր տարի անց դառնում են անվավեր:
Պատասխան. Ոչ, ճիշտ չէ: 1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», որը ներառում է ցեղասպանության հանցագործությունը: Սույն Կոնվենցիայի առաջին հոդվածում ամրագրված է, որ «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում [այդ հանցագործությունների նկատմամբ] … անկախ դրանց կատարման ժամանակից»: Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել, պատերազմի հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, դեռևս կարող են հետապնդվել օրենքով: Այնուամենայնիվ, գործնական նկատառումներով, ավելի խոհեմ կլինի նման հանցագործությունների համար հնարավորինս շուտ դիմել դատարան:
Հարց երկրորդ. Արդյո՞ք անիրատես չէ ակնկալել, որ հայերը երբևէ կվերստանան Արևմտյան Հայաստանը:
Պատասխան. Պետք չէ պատրանքներ տածել, որ Թուրքիայի ղեկավարները հոժարակամ հայերին թեկուզ մի թիզ հող կհանձնեն, էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ողջ տարածքի մասին: Տարածքների խաղաղ փոխանցումը չափազանց հազվադեպ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում: Ավելի հաճախ հողը բռնի ուժով է վերցվում: Քանի որ Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի հզոր չէ քան Թուրքիան և չի ակնկալվում, որ մոտ ապագայում այդպիսին կդառնա, ապա հայերը ստիպված են սպասել չնախատեսված զարգացումների, որոնք կարող է տեղի ունենան Թուրքիայում և նրա շուրջը, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, համաշխարհային կամ տարածաշրջանային հակամարտությունը, հեղափոխությունը, քրդական ընդհարումները, բնական կամ միջուկային աղետները, որոնք կհանգեցնեն իշխանական վակուումի և հնարավոր սահմանային փոփոխությունների երկրագնդի այդ հատվածում: Միաժամանակ, հայերը պետք է վառ պահեն և սերնդեսերունդ փոխանցեն իրենց հողային պահանջները մինչև պատեհ պահը, երբ նրանք կկարողանան վերստանալ իրենց օրինական իրավունքները:
Միևնույն ժամանակ, հայերի համար անխոհեմություն է նվազագույն պահանջներ ներկայացնել Թուրքիային: Քանի որ թուրք ղեկավարները չեն ցանկանում նույնիսկ ամենաչնչին տարածքային զիջումներ կատարել, ապա անիմաստ է նրանց ասել, որ հայերը կբավարարվեն միայն Արարատը կամ Անին վերադարձնելով: Հայերը պետք է պահանջեն ոչ պակաս, քան «Ծովից ծով Հայաստանը»: Իրենց պահանջները նվազագույնի հասցնելու փոխարեն հայերը պետք է պահաջեն առավելագույնը, որպեսզի արդյունքում ստանան արդարացիորեն իրենց պատկանող տարածքների գոնե մի հատվածը: Ինչպես բոլոր լավ հայ գործարարները գիտեն` բանակցությունները երբեք չեն սկսում ամենացածր գնից:
Հարց երրորդ. Եթե՞ Արևմտյան Հայաստանը ազատագրվի, արդյո՞ք բնակչության ճնշող մեծամասնությունը և ընտրված պաշտոնյաները քրդերը կամ թուրքերը չեն լինի՝ հայերին դարձնելով ազգային փոքրամասնություն իրենց սեփական հայրենիքում:
Պատասխան. Այո, դա այդպես կլինի, եթե Արևմտյան Հայաստանը հայերին հանձնվի հենց այսօր: Սակայն, այդպիսի բան հազիվ թե տեղի ունենա: Ինչպես նշվեց վերևում, նախքան որ հայերը հնարավորություն ունենան վերստանալ իրենց պատմական հողերը, աղետալի իրադարձություններ պետք է տեղի ունենան երկրագնդի այդ հատվածում: Ոչ ոք չգիտի, թե նման զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան տեղի բնակչության վրա: Տարածաշրջանում չնախատեսված հանգամանքների բերումով ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում կորոշվի, թե ինչքան քուրդ, թուրք կամ անգամ հայ կմնա այդ շրջանում: Պարզապես, չի կարելի ենթադրել, որ ստատուս քվոն հավերժ անփոփոխ է մնալու: Ուստի, չի կարելի ինքնաբերաբար եզրակացնել, որ Արևմտյան Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասանություն:
Հարց չորրորդ. Եթե մի օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, արդյո՞ք հայերը կցանկանան թողնել իրենց հարմարավետ տները Արևմուտքում և վերաբնակվել այդ անհյուրընկալ տարածքներում:
Պատասխան. Խնդիրն այստեղ հայերի՝ իրենց պատմական Հայրենիքում հաստատվելու իրավունքի մասին է: Հենց որ այդ տարածքները վերադարձվեն, ապա յուրաքանչյուր հայ ինքը կորոշի տեղափոխվելու հարցը: Դա Թուրքիայի գործը չէ: Արդյո՞ք բոլոր հրեաներն ապրում են Իսրայելում: Լիբանանցիների մեծ մասը, հայերի նման ապրում է իր հայրենիքից դուրս, բայց արդյո՞ք մարդիկ կասկածի տակ են դնում Լիբանանի որպես պետության գոյությունը: Երբ մի գեղեցիկ օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, ապա Մերձավոր Արևելքի շրջակա երկրներում բնակվող հայերի մեծամասնությունը հավանաբար կցանկանա տեղափոխվել այնտեղ: Սակայն խնդիր չկա, եթե աշխարհի ոչ բոլոր հայերը մեկնեն հայրենիք: Նրանք, ովքեր կմնան Սփյուռքում, անշուշտ վճռական դեր կխաղան նորաստեղծ երկրի տնտեսական և քաղաքական հզորացման գործում, ինչպես որ աշխարհասփյուռ հայերը ներկայումս օգնում են իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիևի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերն իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արգասիք:
«Նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլև զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երևում են «Աղդարան» (Մարտակերտը) և «Քելբաջարը» (Քարվաճառը) և այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում:
«Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսևորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է հետևյալը. իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:
Վերոնշյալն ամփոփելով՝ նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական պրոպագանդան, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.